14:24 09.07.2025
Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության,
10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
7 դեպք՝ խարդախության,
6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության,
5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
4-ական դեպք՝ ինքնավնասման և սառը զենքի հայտնաբերման,
3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, կողոպուտի, թմրանյութի իրացման և փաստաթղթի կեղծիքի,
2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման և պետական սահմանն ապօրինի հատելու։
Բացահայտվել է նաև բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի շրջանառության, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու, հարկեր, տուրքեր չվճարելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, հողը փչացնելով՝ անզգուշությամբ վնաս պատճառելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️անձնական ունեցվածքի գողության` 4 դեպք,
▪️բնակարանային գողության և ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է ապօրինիպահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 7 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 3 մարդ զոհվել է,
20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության20:52 09.07.2025
Սթարմերը և Մակրոնը Ուկրաինայի և միգրացիայի հարցերում ավելի խորը համագործակցության կոչ են արելՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման օգտին, այդ թվում՝ Ուկրաինայի աջակցության հարցում։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կողմից Ֆրանսիայի առաջնորդի հետ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ։ Մակրոնը Մեծ Բրիտանիայում է պետական այցով։ «Նրանք արտահայտեցին իրենց ցանկությունը՝ խորացնելու իրենց գործընկերությունը՝ սկսած […] ...
20:40 09.07.2025
Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ MarcaԻսպանական Marca-ն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող խոշոր տրանսֆերներին: Ըստ իսպանական պարբերականի՝ շուտով իրենց ակումբները կփոխեն Վիկտոր Դյոկերեշը, Ռոդրիգոն, Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Վիկտոր Օսիմհենը, Ջեք Գրիլիշը, Լուիս Դիասը, Ալեխանդրո Գառնաչոն, Մարկուս Ռեշֆորդը, Քրիստիան Ռոմերոն, Այմերիկ Լապորտը, Ալվարո Մորատան, Ջեյդոն Սանչոն, Ժոաու Ֆելիքսն ու Դենզել Դյումֆրիսը: Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը գնելուն մոտ է «Արսենալը», Օսիմհենն էլ […] ...
20:30 09.07.2025
ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր երկրների մասին, որոնցից ներմուծման վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն։ Սպիտակ տան ղեկավարի՝ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված նամակների համաձայն, օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կլինեն Ալժիրի, Լիբիայի, Իրաքի համար՝ 30 տոկոս, Բրունեյի և Մոլդովայի համար՝ 25 տոկոս, Ֆիլիպինների համար՝ 20 տոկոս։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը սկսեց խստացնել առևտրային քաղաքականությունը. նա […] ...
20:18 09.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 10:00-11:00 Էջմիածին քաղաք մասնակի, Աթարբեկյան գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Արշալույս գյուղն ամբողջությամբ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերն ամբոջությամբ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Բյուրավան, […] ...
20:08 09.07.2025
Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահներըՄոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: «Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։ Ձեռք է բերվել […] ...