12:47 09.07.2025
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ եք և Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, որը չի ստացել պետական գրանցում, ապա հարկային մարմին պետք է ներկայացնեք վարձակալության վերաբերյալ հայտարարություն՝ գույքը փաստացի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում: Վարձակալությունը դադարեցնելուց հետո ևս անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։ Այնուհետև պետք է ներկայացնել եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր և պետական բյուջե վճարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով եկամտային հարկ։ Ի դեպ, 2024 թվականի հաշվետու տարվա եկամտային հարկը պետք է հաշվարկել և վճարել մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։ Հիշեցնենք, որ եկամտային հարկը կարող եք վճարել յուրաքանչյուր ամիս (ստացված եկամտի 10% չափով) կամ տարեկան մեկ անգամ (տարվա ընթացքում ստացված եկամուտների հանրագումարի 10% չափով)։ Ընթացակարգը տարբեր է ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիների, ոչ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների համար։ Հաջորդիվ ուղեցույցի տեսքով ներկայացվում է յուրաքանչյուրի քայլերի հաջորդականությունը։
Ի՞նչ պետք է անել, եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և Հայաստանում անշարժ գույք եք հանձնել վարձակալություն
Քայլ 1․ Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն
Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, անշարժ գույք եք հանձնել վարձակալության, և գործարքը չի ստացել պետական գրանցում, ապա հարկային մարմին պետք է ներկայացնեք անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հայտարարություն, ինչը կարող եք անել ինչպես թղթային տարբերակով՝ այցելելով հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին, այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ www.e-request.am հարթակի միջոցով։ Հայտարարությունը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ պետք է այցելել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին և տեղում ներկայացնել հայտարարությունը՝ լրացնելով պահանջվող տվյալները։ Ի դեպ, հայտարարությունը ներկայացնելու համար պարտադիր է հաշվառվել հարկային մարմնում՝ ստանալով հարկ վճարողի հաշվառման համար, ինչը կարող եք անել անմիջապես տեղում՝ հայտարարությունը հարկ վճարողների սպասարկման բաժնում ներկայացնելիս։
Հայտարարությունը կարող եք ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով՝ www.e-request.am հարթակի միջոցով։ Եթե չունեք ՀՎՀՀ, ապա նախևառաջ պետք է ուղարկեք ՀՎՀՀ ստանալու համար լրացված և ստորագրված դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը և ՀԾՀ-ն: Այնուհետև, մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո նույն՝ www.e-request.am հարթակի միջոցով պետք է ներկայացնել անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ լրացված, ստորագրված դիմումը և հայտարարությունը:
Քայլ 2․ Ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր
Անշարժ գույքի վարձակալության մասով եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է.
Քայլ 3. Վճարել եկամտային հարկը
Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում յուրաքանչյուր հաշվետու տարվա համար ինքնուրույն պետք է հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով և վճարել պետական բյուջե։ Վճարումը կարող եք կատարել և՛ կանխիկ, և՛ անկանխիկ եղանակով։ Վճարումն անկանխիկ եղանակով կարող եք իրականացնել ինչպես վճարային տերմինալների, այնպես էլ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով՝ հետևյալ քայլերով․ մուտք գործել համակարգ և «Վճարումներ» բաժնից սեղմել «Կատարել վճարում» կոճակը, «Վճարման գումար դաշտում» նշել գումարի չափը և բացված պատուհանում լրացնել բանկային տվյալներն ու սեղմել «Վճարել» կոճակը։ Իսկ կանխիկ եղանակով վճարելու համար պետք է այցելել ցանկացած բանկ և գումարը փոխանցել՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարտադիր լրացնելով հենց ՀՎՀՀ-ի համար նախատեսված համապատասխան դաշտում, ոչ թե նպատակ դաշտում։
Ի՞նչ պետք է անել, եթե ՀՀ քաղաքացի եք, բայց բնակվում եք արտերկրում և Հայաստանում անշարժ գույք եք հանձնել վարձակալություն
Քայլ 1. Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն
Եթե Հայաստանում անշարժ գույք եք հանձնել վարձակալության, բայց գտնվում եք արտերկրում, ապա անշարժ գույքի վարձակալության հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am համակարգի միջոցով։ Նախևառաջ անհրաժեշտ է ուղարկել ՀՎՀՀ ստանալու համար լրացված և ստորագրված դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը և ՀԾՀ-ն, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո անշարժ գույքի վարձակալության հայտարարությունը կարող եք ներկայացնել կրկին www.e-request.am հարթակի միջոցով՝ կցելով լրացված, ստորագրված դիմում և հայտարարություն: Ի դեպ, եթե ՀՀ քաղաքացի եք և գտնվում եք արտերկրում, ապա վարձակալության վերաբերյալ հայտարարություն կարող եք ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով։
Քայլ 2․ Ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր
Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում յուրաքանչյուր հաշվետու տարվա համար անհրաժեշտ է ներկայացնել եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր հետևյալ եղանակով.
Քայլ 3. Վճարել եկամտային հարկը
Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում յուրաքանչյուր հաշվետու տարվա համար ինքնուրույն պետք է հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով և վճարել պետական բյուջե։ Վճարումը կարող եք իրականացնել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով՝ հետևյալ քայլերով․ մուտք գործել համակարգ և «Վճարումներ» բաժնից սեղմել «Կատարել վճարում» կոճակը, «Վճարման գումար դաշտում» նշել գումարի չափը և բացված պատուհանում լրացնել բանկային տվյալներն ու սեղմել «Վճարել» կոճակը։ Ի դեպ, կարևոր է հիշել, որ արտերկրից վճարումներ հնարավոր է իրականացնել միայն դրամային քարտով։
Ի՞նչ պետք է անել, եթե օտարերկրյա քաղաքացի եք, բայց անշարժ գույք եք հանձնել վարձակալության Հայաստանում
Քայլ 1. Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն
Եթե օտարերկրյա քաղաքացի եք և Հայաստանում անշարժ գույք եք հանձնել վարձակալության, ապա անշարժ գույքի վարձակալության հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am համակարգի միջոցով։ Նախևառաջ անհրաժեշտ է ուղարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի ՀՎՀՀ համար ստանալու լրացված և ստորագրված դիմումը՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո անշարժ գույքի վարձակալության հայտարարությունը կարող եք ներկայացնել կրկին www.e-request.am հարթակի միջոցով՝ կցելով լրացված, ստորագրված դիմում և հայտարարություն:
Քայլ 2․ Ստանալ համակարգի հասանելիություն
Անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու համար օտարերկրյա քաղաքացիները Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ կարող են մուտք գործել հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառի միջոցով։ Գործընթացն իրականացվում է հետևյալ քայլերի միջոցով․
Քայլ 2․ Ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր
Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում յուրաքանչյուր հաշվետու տարվա համար անհրաժեշտ է ներկայացնել եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր հետևյալ եղանակով.
Քայլ 3. Վճարել եկամտային հարկը
Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում յուրաքանչյուր հաշվետու տարվա համար ինքնուրույն պետք է հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով և վճարել պետական բյուջե։ Վճարումը կարող եք կատարել և՛ կանխիկ, և՛ անկանխիկ եղանակով։ Վճարումն անկանխիկ եղանակով կարող եք իրականացնել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով՝ հետևյալ քայլերով․ մուտք գործել համակարգ և «Վճարումներ» բաժնից սեղմել «Կատարել վճարում» կոճակը, «Վճարման գումար դաշտում» նշել գումարի չափը և բացված պատուհանում լրացնել բանկային տվյալներն ու սեղմել «Վճարել» կոճակը։ Իսկ կանխիկ եղանակով վճարելու համար պետք է այցելել ցանկացած բանկ և գումարը փոխանցել՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարտադիր լրացնելով հենց ՀՎՀՀ-ի համար նախատեսված համապատասխան դաշտում, ոչ թե նպատակ դաշտում։
Մի քանի փաստ, որոնց մասին կարևոր է իմանալ
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության15:50 09.07.2025
Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականինԹուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, ինչպես նախատեսված է։ Դրանք վաղաժամկետ անցկացնելու հարցը չի քննարկվում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը հավելել է, որ քանի որ սահմանադրությունը և ընտրական օրենսդրությունը չեն փոխվել, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ 2029 թվականին։ ...
15:44 09.07.2025
Սուրեն Պապիկյանն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումըՀուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։ ...
15:35 09.07.2025
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:23 09.07.2025
49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդը բաժին է ներկայացել 2 ատրճանակ և տարբեր հրազենների 716 փամփուշտ: Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Իսկ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքն այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակվում է: ...
15:15 09.07.2025
ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներովԻրանի միջուկային ծրագրի իրականացումը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով, ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Իրանը շատ մեծ երկիր է՝ լուրջ տնտեսությունով, զգալի արդյունաբերական ներուժով և տեխնիկական կարողություններով։ Այս ամենը հնարավոր չէ վերացնել ռազմական միջոցներով։ Կասեցումը կարող է իրականացվել միայն այնպիսի համաձայնագրի միջոցով, որը կներառի բոլոր հիմնական հարցերը, բայց ամենից առաջ […] ...
15:07 09.07.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքինԳլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական երկու անձի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ […] ...