Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

17:53 08.07.2025

Երբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: Հարցի առնչությամբ հուլիսի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիր եւ գործադիր մարմիններից, ինչպես նաեւ գործարանի աշխատակիցներ:

Լիլիթ Ստեփանյանը տեղեկացրել է, որ քննարկման արդյունքում արված դիտարկումներն ու առաջարկությունները կներկայացվեն ՀՀ վարչապետին: Նա շեշտել է, որ «Հրազդան ցեմենտ» գործարանի փակումով անուղղակի մենաշնորհային հստակ միջավայր է ստեղծվում «Արարատ ցեմենտ» գործարանի համար: Նրա խոսքով թե՛ տնտեսապես եւ թե՛ քաղաքականապես իշխող քաղաքական ուժը դեմ է նման գործելաոճին: Քաղաքական ու տնտեսական վնասներից զատ ընդգծվել են սոցիալական խնդիրն ու արտագաղթի մեծ վտանգը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, արժեւորելով նման ձեւաչափով քննարկման անհրաժեշտությունը, նշել է, որ դեռեւս 2019 թվականից քննարկվում է գործարանի գործունեության եւ նշանակության հարցը: Նշվել է, որ «Հրազդան ցեմենտ» գործարանն իր արտադրանքի ու արտադրական եղանակի առանձնահատկություններով պայմանավորված կարեւոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսական շուկայում:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը Լիլիթ Ստեփանյանի խնդրանքով ներկայացրել է Թեհրան-Իսրայել հակամարտության արդյունքում ցեմենտի ներմուծման եւ արտահանման հետ կապված խնդիրները:

Էդգար Զաքարյանի ներկայացմամբ 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստան է ներմուծվել 248.191 տոննա ցեմենտ: Նշված ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 310 հազար տոննա ցեմենտ: Նշվել է, որ 2025 թվականի հունիսի 14-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել 49 ընկերություններ եւ ձեռնարկատերեր ու ստացել երրորդ երկրներից 9100 տոննա ցեմենտ ներմուծելու լիցենզիա:

Քննարկման ընթացքում ներկայացվել է «Հրազդան ցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավական գործընթացը: Աշխատակիցները ներկայացրել են գործարանի առողջացման գործընթացին վերաբերող իրենց դիրքորոշումն ու տեսլականը:

Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ գործարանի ճակատագրին վերաբերող քննարկումները կշարունակվեն եւ աջակցության պատրաստակամություն հայտնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

20:40 08.07.2025

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները: Շնորհակալություն հայտնելով […] ...

Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային

20:33 08.07.2025

Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան «Ֆլումինենսեի» դեմ ակումբային Մունդիալի կիսաեզրափակչին ընդառաջ ընդգծել է՝ որքան շատ խաղեր է անցկացրել լոնդոնյան թիմը, բայց լրագրողի պատասխանը նրա համար անսպասելի է եղել: «Մենք այս մրցաշրջանում արդեն 63 խաղ ենք անցկացրել: Եվրոպական ակումբների համար մրցաշրջանը չափազանց երկար է, մենք տարբեր պայմաններում ենք մոտենում խաղին», – ասել է Մարեսկան, իսկ լրագրողը […] ...

CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցը

20:25 08.07.2025

CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

20:15 08.07.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

20:08 08.07.2025

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող:   ...

SHANTNEWS

20:00 08.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP