TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+34.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք

12:45 16.05.2025

Մայիսի 16-ին` տեղական ժամանակով ժամը 12:08-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։08-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43․90⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը […]

̰
Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

23:44 15.05.2025

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […]

̰
Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

23:22 15.05.2025

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ջուջևան գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Սասուն Զ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 26-ամյա Վահե Բ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

̰
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ

22:45 15.05.2025

Մայիսի 15-ին, ժամը 20։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Մինչ փրկարարների կանչի վայր […]

̰
Կոտայքի մարզում «DAF» բեռնատարը Արզնու խճուղի ընթանալիս բախվել է բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբին

22:24 15.05.2025

Մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «DAF» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Կոտայքի մարզ՝ Արզնու խճուղի ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբերին և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին: Ինչպես հայտնում է shasmyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ […]

̰
Կոտայքի մարզում բախվել են «BMW»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ

19:35 15.05.2025

Այսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […]

̰
Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում

18:58 15.05.2025

Այսօր՝ մայիսի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են 39-ամյա Ռոման Գրիգորյանի վարած «Mercedes» մակնիշի, 27-ամյա Հարություն Հովհաննիսյանի վարած «ՎԱԶ 217230» մակնիշի, 34-ամյա Սեյրան Առուշանյանի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի և 19-ամյա Գոռ Գրիգորյանի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է: […]

̰
Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:50 15.05.2025

Հինգշաբթի օրը 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Քոնիայի նահանգում՝ Թուրքիայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Երկրաշարժի օջախը գտնվել է գրեթե 19 կիլոմետր խորության վրա։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Անկարայում և հարակից քաղաքներում։

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

11:45 15.05.2025

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

10:58 15.05.2025

Մայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […]

̰
ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

21:48 14.05.2025

Մայիսի 10-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարահի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս […]

̰
Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

21:21 14.05.2025

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան:

̰
Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա

20:29 14.05.2025

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […]

̰
Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում

19:34 14.05.2025

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու […]

̰
Արագածոտնի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. կա տուժած

18:53 14.05.2025

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում […]

̰
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

17:54 14.05.2025

Մայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […]

̰
Ավտովթար`  Տավուշի մարզում. բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը

16:47 14.05.2025

Այսօր` մայիսի 14-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի Բերդ քաղաքի սկզբնամասում բախվել են շտապօգնության և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն:

̰
Ճապոնիայում ինքնապաշտպանության ուժերի ինքնաթիռ է կործանվել

13:58 14.05.2025

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ուսումնական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ինույամա քաղաքի մոտակայքում (Այչի նահանգ): Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։ Պաշտպանության նախարարության աղբյուրների համաձայն՝ ինքնաթիռը անհետացել է ռադարներից։ Իր հերթին, տեղական հրշեջ ծառայությունը նշել է, որ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 15:00-ին նրանք հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ, ենթադրաբար, ինքնաթիռը ընկել է լճակը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-14-ը

11:54 14.05.2025

Բացահայտվել է 130 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի […]

̰
Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում․ իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ

10:23 14.05.2025

Մայիսի 14-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական […]

̰
Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

23:53 13.05.2025

Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […]

̰
Վանաձորում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրա

23:37 13.05.2025

Մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց 102 հասցեի մոտ ծառը տապալվել է և ընկել ավտոմեքենաների վրա։ Այս մասին տեղեկացնում է shamsyan.com-ը՝ նշելով որ հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել «Kia» և […]

̰
40-ամյա վարորդը Աշտարակի կամրջի հարևանությամբ կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել երթևեկելի գոտին

23:11 13.05.2025

Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում, Աշտարակի կամրջի հարևանությամբ Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել երթևեկելի գոտին։ Ինչպես հայտնում է shasmhyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի […]

̰
Հզոր ցիկլոնի հետևանքները. Գագիկ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել

22:13 13.05.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութեր է հրապարակել այսօր տեղացած տեղատարափ անձրևից: «Հզոր ցիկլոնի հետևանքները: Արագածոտնի մարզ, գյուղ Աղձք»: «Այսօր ուժեղ տեղատարափ է դիտվել նաև Արարատի մարզի Նորաշեն գյուղում»: «Այսօր ուժեղ տեղատարափ է դիտվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում»:

̰
Ծաղկունքի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota Camry»-ն, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն, ինչի հետևանքով «Toyota Camry»-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում

21:15 13.05.2025

Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Ծաղկունքի կամրջի հարևանությամբ, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Հ․-ի վարած «Nissan Teana», Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Սահրադ Վ․-ի վարած «Լադա» և Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հրանտ Հ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել […]

̰
Երևանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kia»-ն

16:08 13.05.2025

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 41-ամյա Հարություն Հ.-ի վարած «Kia» մակնիշի և 35-ամյա Մելիք Ն.-ի բվարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: […]

̰
Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել

15:30 13.05.2025

Երեքշաբթի կեսօրին Նեապոլի տարածքում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել է 3.5 մագնիտուդով նոր ցնցում, հայտնում է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը: Ֆլեգրեյան դաշտերի մեծ հրաբխային շրջանում տեղի է ունենում ուժեղ սեյսմիկ ակտիվություն, որտեղ այն դիտվել է նաև այս տարվա մարտի կեսերին։ Ընթացիկ ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Նեապոլից արևմուտք ՝ արվարձաններում։ Երկրաշարժերը […]

̰
Շիրակի մարզում ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ

14:58 13.05.2025

Մայիսի 13-ին, ժամը 09։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ ջրասուզակով: Ջրասուզակը […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 12-13-ը

11:52 13.05.2025

Բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խուլիգանության և փաստաթղթի կեղծիքի, 3 դեպք՝ […]

̰
56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

23:28 12.05.2025

Երեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […]

̰
BACK_TO_TOP