13:00 25.07.2025
ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում 2023–2025» զեկույցը համապարփակ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են երաշտները սրում աղքատությունը, սովը, էներգետիկ […]
22:29 18.07.2025
Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը […]
23:56 17.07.2025
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […]
23:50 16.07.2025
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […]
20:09 14.07.2025
Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […]
20:19 13.07.2025
Մարսից Երկրում հայտնված 25 կգ քաշով քարը աճուրդի կհանվի Sotheby’s-ում։ Ակնկալվում է, որ այն կվաճառվի 2-4 միլիոն դոլարով։ Նման բարձր գինը բացատրվում է նրանով, որ սա Մարսից Երկրի վրա հայտնաբերված ամենամեծ քարն է։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աճուրդի տանը, NWA 16788 նմուշը երկնաքարի մի մասն է, որը Մարսի մակերևույթից դուրս է եկել […]
11:37 09.07.2025
Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության՝ M դասի նոր բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։ «Հուլիսի 9-ին ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.3 (N20E78) 28 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Նշվում է, որ բռնկումը որևէ ազդեցություն չի ունենա Երկրի վրա։
15:05 15.06.2025
Հունիսի 15-ի գիշերը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին աստիճանի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում: «Հունիսի 15-ին՝ ժամը 02:01-ին, 4105 արևային բծերի խմբում գրանցվել է M6.8 մագնիտուդով 18 րոպե տևողությամբ բռնկում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մասնագետների խոսքով՝ բռնկումը վտանգավոր չէ Երկրի համար, բայց «այս ամսվա ամենաուժեղն է»։ Բացի այդ, նշվում է, որ […]
19:33 13.06.2025
Հարմարավետություն, խնայողություն և նորարարություն՝ մեկ մեքենայում: Չինական առաջատար մեքենաներ արտադրող Changan-ը առաջարկում է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մեքենաներ, որոնք համատեղում են բարձր որակն ու մատչելիությունը։ Հայաստանում Changan-ի միակ և պաշտոնական ներկայացուցիչը՝ ABC Motors Group-ն է՝ վստահելի գործընկեր ձեր նոր ավտոմեքենայի ընտրության ճանապարհին։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:11 11.06.2025
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI տվյալային կենտրոն. տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը: Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ Firebird ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն […]
16:16 11.06.2025
Երևանում մեկնարկել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող «ԱՊՐԻ Ֆորում 2025»-ը: Այն տեղի կունենա հունիսի 11-13-ը։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ բազմաշերտ քննարկումների միջոցով ֆորումը կանդրադառնա Հայաստանի և Հարավային Կովկասի վրա ազդող գլոբալ անորոշություններին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:06 11.06.2025
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի մոտակայքում գտնվող «Sophia Antipolis» տեխնոպարկ, որը համարվում է Եվրոպայի առաջատար տեխնոլոգիական կենտրոններից մեկը։ Նախագահին հյուրընկալել են կենտրոնի նախագահ Ջան Փիերին և տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սերվետը, որոնք ներկայացրել են տեխնոպարկի գործունեության հիմնական ուղղությունները, ինովացիոն հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։ Այցի ընթացքում Հանրապետության նախագահը շրջել […]
15:05 03.06.2025
ՆԳ նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները մայիսի 20-ից 23-ը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մասնակցել են Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «CyberEast+» ծրագրի և Ինտերպոլի համատեղ կազմակերպված «Թվային անվտանգության մարտահրավերներ» խորագրով 7-րդ կիբեռխաղերին։ Մրցույթին մասնակցել են շուրջ 50 երկրի ավելի քան 150 ներկայացուցիչ։ Փորձի փոխանակման և տարբեր երկրների համապատասխան մարմինների միջև […]
11:18 28.05.2025
Ամերիկացի ձեռնարկատեր, SpaceX տիեզերական կորպորացիայի ղեկավար Իլոն Մասկը Washington Post թերթին տված հարցազրույցում Մարս թռիչքն անվանել է գլխավոր նպատակ՝ չբացառելով նաև Լուսին թռիչքի հնարավորությունը։ «Կարծում եմ՝ գլխավոր նպատակը պետք է լինի Մարսը։ Մենք կարող ենք ճանապարհին վերադառնալ Լուսին։ Բայց գլխավոր նպատակը պետք է լինի Մարսը, քանի որ դա իրականում հաջորդ մեծ թռիչքն է «Ապոլլոնից» հետո»,-ասել […]
21:30 25.05.2025
Գիտնականները աստղադիտակի միջոցով Արեգակի վերևում հայտնաբերել են մի օբյեկտ, որը հիշեցնում է մոտ 150 հազար կմ «թևի» չափս ունեցող թռչուն։ Այս մասին հաղորդում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «LASCO աստղադիտակներից մեկից երեկ ստացվել է գեղեցիկ և ինչ-որ չափով առեղծվածային նկար՝ «թռչուն» կամ «թռչող սարք» հիշեցնող, որն […]
18:49 25.05.2025
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […]
23:34 23.05.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […]
19:28 23.05.2025
Նանկինի տեղեկատվական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի (Չինաստան) գիտնականների նոր ուսումնասիրությունը պարզել է, որ ուրբանիզացված տարածքներում՝ խոշոր քաղաքներում, ավելի հաճախակի են դիտվում ջերմային ալիքներ։ Այնուամենայնիվ, խոշոր քաղաքների ազդեցությունը ջերմային ալիքների ավելի վաղ առաջացման վրա դեռ մնում է անհասկանալի։ Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը համեմատում է ջերմային ալիքների դեպքերը ամռան սեզոնին աշխարհի 722 քաղաքային և գյուղական բնակավայրերում՝ հիմնվելով […]
23:15 22.05.2025
Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է, օրվա այս տարվա թեման է. «Բնության հետ ներդաշնակություն և կայուն զարգացում»: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Կայուն զարգացումը պահանջում է ներդաշնակություն կյանքի բոլոր ձևերի հետ, այդ թվում՝ նրանց, որոնց մենք գրեթե չենք նկատում: Կենսաբազմազանության փոքրագույն ինժեներներից են լորձասնկերը՝ աննկատ, բայց «խելացի» օրգանիզմներ, որոնք կարող են ճանապարհ […]
10:17 19.05.2025
Արհեստական բանականության կիրառումը չի կարող փոխարինել իրական մարդկանց հետ հաղորդակցությանը։ Այս կարծիքն է հայտնել OpenAI-ի կողմից մշակված ChatGPT-ի պրոդուկտի ղեկավար Նիք Թուրլին։ «Արհեստական բանականությունը չպետք է փոխարինի մարդկանց, այլ պետք է լրացնի նրանց կարողությունները։ Ես արհեստական բանականությունից բարեկամություն և հարաբերություններ չեմ փնտրում։ Ընդհակառակը, ChatGPT-ն ինձ ավելի արդյունավետ է դարձնում և ավելի շատ ժամանակ է տալիս, […]
12:40 17.05.2025
Շաբաթ օրը Երկրի վրա սկսվել է G2 դասի մագնիսական փոթորիկ, որը գնահատվում է որպես չափավոր։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։ «Կեսգիշերից հետո միջմոլորակային մագնիսական դաշտի բաղադրիչների կոնֆիգուրացիայի փոփոխությունը դարձել է Երկրի մագնիսոլորտում թույլ խանգարումների պատճառ։ Մի քանի ժամ հետո այդ խանգարումները ուժգնացել են և հասել G2 […]
15:27 16.05.2025
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ։ Մրցույթին հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ կոմիտեի orgs.hesc.am համակարգով։ Հայտը պետք է ներկայացնի այն կազմակերպությունը, որտեղ գիտական սարքը/սարքավորումը տեղակայվելու է։ Մրցույթի շրջանակում գնման գործընթացը կազմակերպելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ «Գնումների […]
12:20 16.05.2025
Այս շաբաթավերջին Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են սպասվում՝ Արեգակի վրա առաջացած մեծ պսակային անցքի պատճառով։ Այս մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Շաբաթ և կիրակի օրերին գեոմագնիսական միջավայրում զգալի փոփոխություններ են սպասվում՝ արևային քամու արագության ուժեղ աճի պատճառով։ Պատճառը կլինի պսակային […]
20:50 15.05.2025
ՀՀ ԱԺ մայիսի 15-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկվել և 56 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով իրավական հիմքեր են ստեղծվում ՀՀ կառավարության համար իր սեփականությունը հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ […]
22:33 14.05.2025
ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի նախաձեռնությամբ նախաճաշ-հանդիպում է տեղի ունեցել Mistral AI-ի ներկայացուցիչների և հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, […]
16:57 14.05.2025
Մեկնարկել է «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթը: Այն ուղղված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների և բուհերի աշխատակիցների, այդ թվում՝ երիտասարդ գիտական կադրերի մանսագիտական որակավորման բարձրացմանը։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով։ Մրցույթի նպատակն է նպաստել հայաստանյան կազմակերպությունների գիտական ներուժի զարգացմանը, հետազոտողների ինտեգրմանը միջազգային […]
13:36 14.05.2025
Չորեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է X դասի հզոր բռնկում, հայտնում է Վ.Ի.-ի անվան Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը (IPG): Հաղորդագրության մեջ ասվում է, որ մայիսի 14-ին 4087 (N16E65) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է X2.5 ուժգնությամբ 32 րոպե տևողությամբ բռնկում։ Ավելի ուշ գրանցվել է M դասի ուժեղ բռնկում, որը տևել է 15 րոպե։ Արեգակնային բռնկումները […]
10:41 13.05.2025
Իլոն Մասկը X-ում հրապարակել է պարող ռոբոտի տեսանյութ։ «Այն, ինչ սկսվեց որպես կոստյումով դերասան, այժմ իրականություն է», -գրել է Մասկը։ 2022 թվականի հոկտեմբերին Tesla-ի ղեկավարը ներկայացրեց Optimus մարդանման ռոբոտի նախատիպը։ Այնուհետև ռոբոտը բարձրացավ բեմ և ձեռքով արեց հանդիսատեսին։ Մասկը նաև ցուցադրեց տեսանյութ, որտեղ Օպտիմուսը ջրում է ծաղիկներ։
12:38 12.05.2025
Երկուշաբթի գիշերը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին աստիճանի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում: «Մայիսի 12-ին 4079 արևային բծերի խմբում (N08W89) գրանցվեց M1.9 ուժգնությամբ 11 րոպե տևողությամբ բռնկում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Երկրի իոնոլորտի վրա արեգակնային ռենտգենյան պայթյունների ազդեցության մակարդակը հասել է R1-ի (թույլ), իսկ Երկրի […]
23:44 06.05.2025
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […]