22:36 24.07.2025
Թուրքիային ժողովրդագրական աղետ է սպառնում, եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն: Այդ մասին հայտատարել է Թուրքիայի ընտանիքի ու սոցիալական ծառայությունների նախարար Օզդեմիր Գեքթաշը: Նրա խոսքերով, ծնելիության ներկայիս տեմպերի պահպանման դեպքում երկրի բնակչությունը հաշված տասնամյակների ընթացքում կկրճատվի գրեթե 4 անգամ: Ինչի՞ արդյունքում է այսպիսի պատկեր ստեղծվել, ի՞նչ հետևանքներ կունենա դեմոգրաֆիկ ճգնաժամը: Ի՞նչ է ձեռնարկում Թուրքիայի կառավարությունը։ Թեմային «Հորիզոնի» […]
22:15 24.07.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած սոցհարցումների արդյունքներին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, արտաքին մարտահրավերներին, հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերություններին, ներքաղաքական գործընթացներին, եկեղեցի-իշխանություն լարվող հարաբերություններին։ «Կաթողիկոսը հրաժարական կտա, կամ վեհարանից դուրս կգա։ Իմ կարծիքով հարցը լուծված է, հարցը տեխնիկայի մեջ է։ Տեխնիկան էլ լավ կլինի առանց աղմուկ […]
15:08 24.07.2025
Անկարայում մեկնարկել է Թուրքիան Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման նախագիծը: Ճանապարհը պետք է միանա Ադրբեջանի երկաթուղային ցանցին ու հետագայում շարունակվի դեպի Բաքու Սյունիքի տարածքով: Երեկ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ նախագծի ֆինանսավորման հարցը լուծվել է ու հնարավոր է արդեն գործի անցնել: Ինչպե՞ս են լուծել ֆինանսավորման հարցը։ Իսկ Ադրբեջա՞նը․ սեփական փողո՞վ է կառուցում ճանապարհը, թ՞ե […]
22:24 23.07.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […]
23:24 22.07.2025
Կիպրոսում այս օրերին նշում են Թուրքիայի կողմից կղզու հյուսիսային հատվածի գրավման տարելիցը: Հատկանշական է, որ հենց այս օրերին Հյուսիսային Կիպրոսում հույների մասնակցությամբ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել, որը Արտյոմ Երկանյանին ուշագրավ է թվացել: Ի՞նչ դեպքի մասին է խոսքը, ինչպե՞ս են սովորաբեր Հյուսիսայիյ Կիպրոսի իշխանությունները վերաբերվում հյուների կողմից իրենց գույքային իրավունքը վերականգնելու փորձերին և արդյո՞ք այդ […]
23:00 22.07.2025
Ռուս – ադրբեջանական հարաբերություններում պահպանվում է լարվածությունը: Կրեմլի խոսնակը նախօրեին հայտարարեց, որ դրանք բարդ շրջան են ապրում, բայց իրենց միջև ամուր հիմք կա: Ռուսաստանի համար բարդությունները ակնհայտ են նաև Արևմուտքի հետ հարաբերություններում: Ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հիասթափված է Ռուսաստանից և 50 օր էր տվել Ուկրաինայում պատերազմը ավարտելու համար: Ռուսաստանի […]
22:27 19.07.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և լավատեսորեն հայտարարել, թե ԱՄՆ-ն հրաշք է գործել ու խաղաղությունն արդեն մոտ է. «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է, եթե ոչ՝ արդեն իրականացված»,-ասել է Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Վերջին շրջանում Թրամփի կողմից սա առաջին նման հայտարարությունը չէ: […]
11:20 19.07.2025
Բելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:33 17.07.2025
Հայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
22:22 17.07.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել վարչապետի երեկվա ասուլիսին հնչած մտքերին, ուղերձներին և արձագանքներին։ Հիշեցնենք, որ հարցերի մի մասը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան գործընթացներին, Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Հասարակության գոնե մի հատվածի մոտ, նաև փորձագիտական որոշ շրջանակներում, այնպիսի ընկալում կա, որ այս հանդիպումից հետո խաղաղության պայմանագիրը ավելի շոշափելի ու […]
22:57 16.07.2025
ԱՄՆ նախագահը մեղադրանքներ է ուղղել հայամետ սենատոր, Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի նախկին համանախագահ Ադամ Շիֆին: Դոնալդ Թրամփը պահանջել է նրա դեմ քրեական գործ հարուցել ու զրկել նրան սենատորի մանդատից: Ինչո՞ւմ է նախագահը մեղադրում սենատորին և որքանո՞վ է այդ մեղադրանքը անհանգստացնում ամերիկահայերին։ Արդյո՞ք Շիֆն այդքան ազդեցիկ հակառակորդ է Թրամփի համար։ Իսկ հնարավոր է արդյոք, որ Շիֆը […]
22:16 16.07.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին՝ մասնավորապես վարչապետի Բրյուսել և Փարիզ այցերին, ԱՄՆ-ի նախագահի հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Բրյուսելում արձանագրվեց այն, որ ԵՄ-ն հաստատում է իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը: ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի։ Նաև […]
23:12 15.07.2025
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է վաճակագրական տվյալներ, որոնք արտացոլում են տարվա առաջին կիսամյակում ածխաջրածնային հումքի արդյունահանման ու արտահանման տվյալները: Ըստ այդ տեղեկությունների, նավթի դեպքում կտրուկ անկում է արձանագրվել բոլոր ցուցանիշներով, ինչը տնտեսագետների մոտ տագնապ է առաջացնում: Արձանագրված անկման տվյալներն իսկապե՞ս այդ միտման մասին են վկայում: Արդյո՞ք այդ գները նպաստավոր են Ադրբեջանի համար: Թեմային «Հորիզոնի» տաղավարում […]
22:28 15.07.2025
Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս կազմող իրադարձությունների ակտիվությամբ սկսվեց շաբաթը։ Վարչապետը հանդիպումներ ունեցավ Բրյուսելում, ապա մեկնեց Փարիզ։ Ճիշտ այդ ընթացքում էլ Հայաստանին վերաբերող ուշագրավ հայտարարություններ արեցին ԱՄՆ նախագահն ու Թուրքիայում այդ երկրի դեսպանը։ Այս ու այլ թեմաների այսօր անդրադարձել է դիվանագետ Հրաչյա Թաշչյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
21:44 14.07.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է: Նա հանդիպումներ է ունեցել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս հանդիպումը հաջորդում է Իլհամ Ալիևի հետ բանակցություններին: Ի՞նչ ուղերձներ և արդյունքներ կարող են ունենալ տեղի ունեցող գործընթացները. թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:
21:00 12.07.2025
Աբու Դաբիում այս շաբաթ տեղի ունեցած Փաշինյան- Ալիև հանդիպումը նոր քննարկումների տեղիք տվեց: Հայաստանի ԱԳ նախարարությունը դրական գնահատեց հանդիպումն ու նշեց, որ Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք է: Այս ընթացքում ակտիվություն ցուցաբերեց նաև ԱՄՆ-ը: Ի՞նչ տեղաշարժերի հնարավորություն է տալիս այս հանդիպումը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:00 10.07.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան, քաղաքագետ Սերգեյ Մինասյանին։ Անդրադարձ է եղել Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Միայն երեկ է պասշտոնապես հայտարարվել այս հանդիպման մասին, բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ հանդիպումը բավականին երկար մշակված, նախապատրաստված, հասունացած էր։ Որքա՞ն կարևոր նշանակություն ունի հանդիպման վայրը, ինչի մասին էր Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունը և առհասարակ […]
22:50 09.07.2025
Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […]
21:00 09.07.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրանագետ Կարեն Մկրտչյանին։ Անդրադարձ է եղել հայ-իրանական հարաբերություններին և վերջին օրերի տարածաշրջանային զարգացումներին։ Ինչպե՞ս կարելի է բնորոշել հայ-իրանական հարաբերությունների ներկայիս փուլը, որքանով են Իրանի հետ կապված վերջին իրադարձությունները մտահոգիչ Հայաստանի համար։ Խոսքը Ստամբուլում ընդունված հակահայկական հռչակագրի և Փեզեշքյանի՝ օրերս Արցախ այցելելու մասին է։ Չափից դուրս մեծ չե՞ն մեր սպասելիքները Իրանից, և […]
21:45 07.07.2025
Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […]
21:00 07.07.2025
ՀՀ սահմանադրության 30-ամյակը նոր առիթ դարձավ խոսելու Հայաստանի նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: Ի՞նչ հարցերի պատասխաններ պետք է գտնել Մայր օրենքում: Ինչո՞ւ է կարևոր Սահմանադրությունը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ԱԻՄ նախագահ, 98-99 թվականներին Սահմանադրական բարեփոխումներին հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:15 05.07.2025
Հեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […]
21:40 03.07.2025
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […]
12:50 03.07.2025
Բաքվի ու Մոսկվայի հարաբերություններում առաջացած լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում: Ռուսաստանի տարբեր քաղաքներում շարունակվել են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները: Էլ ո՞ւմ են ձերբակալել. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ ամեն ինչ սկսվեց անցյալ շաբաթ, երբ Եկատերինբուրգ քաղաքում իրավապահները ձերբակալել էին ադրբեջանցի մի խումբ անձանց և առայժմ անհայտ պատճառներով նրանցից երկուսը այդ ձերբակալումից հետո մահացել […]
21:57 02.07.2025
Այս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու կառավարության նախաձեռնությունը: Այս գործընթացը ընդդիմությունը վտանգավոր է համարում՝ պնդելով, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրի ներդրումային միջավայրի վրա, իշխանությունն էլ հակառակն է հայտարարում: Ասում են՝ որակական ցուցանիշները խախտված են, հաճախակի էլեկտրական անջատումներն էլ միտումնավոր են համարում: Այս և նաև արտաքին թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում […]
22:52 01.07.2025
Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […]
14:35 01.07.2025
Հանրապետության նախագահն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում: Վահագն Խաչատուրյանը Սևիլիայում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, հանդես է եկել ելույթով և հանդիպումներ ունեցել օտարերկրյա գործընկերների հետ։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:00 28.06.2025
Այս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին:
21:20 26.06.2025
Երևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
21:10 25.06.2025
«Հեռանկարն» այսօր հեռավար զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ։ Անդրադարձ է եղել Իրան-Իսրայել կոֆլիկտի վերջին զարգացումներին և մեր՝ ավելի նեղ տարածաշրջանում դրանց հնարավոր ազդեցություններին։ Իրան-Իսրայել գլոբալ կոնֆլիկտի այս փուլը ավարտվա՞ծ կարող ենք համարել, թե՞ սա ընդամենը հրադադար է, որը չի բացառում նոր հարձակումները։ Հետագա զարգացումների ո՞ր սցենարն է ավելի հավանական։ Այս թեմաներից է խոսել արաբագետը, […]