22:51 22.07.2025
Մեծ Բրիտանիայում մահացել է «հևի մետալի կնքահայրը», Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկը և անդամ Օզի Օսբորնը, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով նրա ընտանիքի հայտարարությանը։ Նա 76 տարեկան էր։ «Մեծ վշտով, որն անհնար է արտահայտել բառերով, պետք է հայտնենք, որ մեր սիրելի Օզի Օսբորնը մահացավ այսօր առավոտյան։ Նա իր ընտանիքի հետ էր և շրջապատված սիրով։ […]
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում:
17:34 08.06.2025
ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը Լաս Վեգասի օդանավակայանում ձերբակալել է տիկտոկեր Խաբի Լեյմին՝ վիզային ռեժիմը խախտելու համար, հաղորդում է AFP-ին: AFP-ին՝ հղում անելով ԱՄՆ ներգաղթի խշխանությունների փաստաթղթերին, տիկտոկերը ձերբակալվել է հունիսի 6-ին Լաս Վեգասի Հարրի Ռեյդի միջազգային օդանավակայանում՝ վիզայի կանոնակարգը խախտելու համար։ Կարճատև կալանքից հետո նրան թույլատրվել է կամավոր լքել Միացյալ Նահանգները։ Ըստ TikTok-ի՝ իտալացի […]
21:52 06.06.2025
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […]
15:51 06.06.2025
Հոլիվուդյան կինոաստղ Թոմ Քրուզը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել: Նա գրանցվել է գրքում որպես այրվող պարաշյուտով ամենաշատ ցատկեր կատարած անձ: Այս մասին հայտնել են Գինեսի ռեկորդների գրքից: Ռեկորդը գրանցվել է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի վերջին՝ 8-րդ մասում նրա կատարած հնարքից հետո։ 62-ամյա Քրուզն, տեսարանի նկարահանումների ժամանակ ընդհանուր առմամբ, կատարել է 16 նման ցատկ։ Նշվում է, […]
23:37 03.06.2025
Այսօր Հեծանիվի համաշխարհային օրն է: Այն հիշեցնում է, որ ամենապարզ գործիքներից մեկը կարող է հսկայական ազդեցություն ունենալ մեր առողջության և շրջակա միջավայրի վրա։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հեծանվավազքը նպաստում է կլիմայի փոփոխության մեղմացմանը, նվազեցնում է աղտոտումը և մեր կախվածությունը վառելիքից։ Այն նաև օգնում է ձևավորել մաքուր քաղաքներ, առողջ բնակչություն և […]
23:59 28.05.2025
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է դարձել Հարրի Փոթերի և նրա ընկերների մասին վեպերի շարքի շնորհիվ, հավանություն է տվել երիտասարդ կախարդի պատմության վրա հիմնված հեռուստասերիալի գլխավոր դերերի համար դերասանների ընտրությունը։ «Երեքն էլ (խմբ.դերասաններն) հրաշալի են։ Ես չէի կարող ավելի երջանիկ լինել», – գրել է գրքերի հեղինակը X-ի միկրոբլոգում՝ սերիալի դերասանական կազմի մասին։ Ավելի վաղ […]
22:34 22.05.2025
ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի սպիտակ կաշվե ձեռնոցները, որոնք նա կրել էր թատրոնում իր սպանության օրը, աճուրդում վաճառվել են 1,5 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է Freeman’s-Hindman աճուրդի տունը։ Տեղեկությունների համաձայն՝ Լինքոլնն այս ձեռնոցները կրել է Ֆորդի թատրոնում 1865 թվականի ապրիլի 14-ին, որտեղ նրա դեմ մահափորձ է կատարվել։ Լինքոլնի մահից հետո նրա մարմինը տարվել է […]
23:52 05.05.2025
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […]
22:53 19.04.2025
Մեքսիկայում սրճարանները սկսել են «Ամերիկանո» սուրճի անվանումը փոխել «Մեքսիկանո»-ի՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի, հաղորդում է CNN-ը։ «Եթե իմ թիմը ցանկանում է փոխել անունը Ամերիկանոից Մեքսիկանո, մենք կարող ենք դա անել», – ասաց Cicatriz-ի սեփականատեր Սքարլեթ Լինդեմանը, գաղափարն անվանելով «հիանալի», քանի որ «բառերն իսկապես ուժ ունեն»։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, սա […]
22:17 13.04.2025
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կնոջ՝ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի ծննդյան օրվա առթիվ դուրս է եկել սառույցի վրա և պարել նրա հետ։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: Գեղասահքի օլիմպիական չեմպիոնը դարձել է 50 տարեկան։ Նա իր տարեդարձը նշել է «Ավելին, քան շոու» սառցե ծրագրով։ Հոբելյանական շոուի ժամանակ Պեսկովը դուրս է եկել սառույցի վրա, […]
00:33 08.04.2025
Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […]
00:32 05.04.2025
Ամերիկացի ռեփեր Մարշալ Մեթերսը, ով հայտնի է Էմինեմ կեղծանվամբ, պապիկ է դարձել։ Ռեփերի դուստրը՝ Հեյլի Ջեյդ Սքոթը, հրապարակել է իր առաջնեկի լուսանկարները Instagram-ում: Հեյլիի նկարներից պարզ է դարձել, որ երեխան ծնվել է մարտի 14-ին: Տղային անվանել են Էլիոթ Մարշալ, երկրորդ անունը՝ ի պատիվ հայտնի պապիկի։ 52-ամյա երաժշտի դուստրը՝ Հեյլին, ամուսնացել է իր սիրելիի՝ Էվան ՄաքՔլինթոքի […]
23:56 31.03.2025
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը փոխել է իր կերպարը և վարքագիծը ամուսնու նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում։ Դոնալդ Թրամփի կինը, ով 2016-2020 թթ.-ին անընդհատ քննադատության էր ենթարկվել, այժմ ավելի քիչ է հայտնվում հանրությանը, ավելի քիչ ժամանակ է անցկացնում Սպիտակ տանը և հագնվում է ավելի պաշտոնական, նույնիսկ «կոշտ»։ Gazeta.Ru -ն ներկայացրել է, թե ինչպես է փոխվել Մելանյա […]
23:31 22.03.2025
Յուրաքանչյուր ոք յուրովի է զգում հարաբերությունների բացակայությունը։ Միայնակ տղամարդկանց մեծ մասը, պարզվում է, զգացմունքային «քաղց» է ապրում. նրանց մեկ երրորդը (34%) խոստովանում է, որ կարոտում է ջերմությունն ու անկաշկանդ զրույցները: Բայց կանայք ավելի շատ տոկունություն են ցուցաբերում՝ միայն 16%-ն է կարոտում հարաբերությունները, իսկ 27%-ը հպարտությամբ իրեն ինքնաբավ է անվանում: Դա ցույց է տվել Mamba-ի և […]
23:49 12.03.2025
Մոդել Ջիջի Հադիդն առաջին անգամ խոսել է Բրեդլի Քուփերի հետ հարաբերությունների մասին։ Այս մասին հայտնում է Vogue-ը։ Ջիջի Հադիդը խոստովանել է, որ ծանոթացել է դերասանի հետ իրենց ընդհանուր ընկերոջ երեխայի ծննդյան խնջույքի ժամանակ։ «Մարդկանց պարզապես անհրաժեշտ է սովորական ծանոթությունների փորձ: Եվ նույնիսկ իմ ընկերների համար, ովքեր հասարակական գործիչներ չեն, դա դժվար է։ Ո՞ւր ես գնում։ […]
00:15 28.02.2025
Բյուրականի աստղադիտարանից տեղեկացրել են, որ փետրվարի 28-ին սպասվում է «Մոլորակների մեծ շքերթ»: «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ 2025թ. փետրվարի 28-ին՝ մայրամուտից անմիջապես հետո Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինեն յոթ մոլորակների՝ Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի, Վեներայի, Սատուրնի և Մերկուրիի «շքերթը»։ […]
23:59 22.02.2025
Ամերիկացի ռեփեր P. Diddy-ի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) փաստաբան Էնթոնի Ռիկկոն հրաժարվել է արտիստի շահերը ներկայացնել դատարանում։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով փաստաբանի հայտարարությունը։ Ռիկկոն միջնորդություն է ներկայացրել Նյու Յորքի դատարան գործից հրաժարվելու մասին: «Չնայած ես Շոն Քոմբսին տրամադրել եմ դատարանի կողմից պահանջվող բարձր մակարդակի իրավական ներկայացուցչություն, ես ոչ մի դեպքում չեմ կարող […]
23:28 22.02.2025
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը պարաշյուտով ցատկել է աշխարհի ամենաբարձր երկնաքերից և տեսանյութ հրապարակել Instagram-ի իր էջում: Տեսանյութում երևում է, որ թագաժառանգը 15 երկրների 31 այլ մարզիկների հետ ցատկում է Բուրջ Խալիֆա երկնաքերի 139-րդ հարկից։ Գրառումն արդեն ունի ավելի քան 5 միլիոն […]
00:26 20.02.2025
Գանձ որոնող Յան Դևենին հայտնաբերել է եզակի գտածո՝ միանգամից 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամ: Ինչպես հաղորդում է 24 Канал-ը՝ Յան Դևենիին հաջողությունը ժպտացել է Շոտլանդական բարձրավանդակում գտնվող Բլեք Այլ կղզում: Հենց այնտեղ է նա հայտնաբերել այս 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամները, որոնք պատկանում են Ռոբերտ II թագավորի կառավարման շրջանին (1371-1390): «Գանձ գտնելը յուրաքանչյուր որոնողի երազանքն է, և […]
23:22 19.02.2025
Բրազիլիայից մի զույգ ապացուցում է, որ սերը չի ճանաչում ժամկետներ: Մանոել Անգելիմ Դինոն և Մարիա դե Սոուզա Դինոն Գինեսի համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ ամուսնացած լինելով 84 տարի 77 օր։ Նրանց ռեկորդը հաստատվել է Սուրբ Վալենտինի օրը LongeviQuest կազմակերպության օգնությամբ, որը մասնագիտացած է երկարակյացների կյանքի ուսումնասիրության մեջ։ Այս մասին հայտնել են Գինեսի ռեկորդների գրքից: 105-ամյա Մանոելն […]
00:16 19.02.2025
ԱՄՆ Կենտուկի նահանգի բնակչուհին պաղպաղակի հանդեպ իր սիրո շնորհիվ շահել է մեկ միլիոն դոլար: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Կինը պատմել է, որ շատ է ցանկացել Dairy Queen սրճարանում ուտել Blizzard պաղպաղակը: Սրճարան գնալու ճանապարհին՝ կինը կանգ է առել բենզալցակայանում և 20 դոլարով վիճակախաղի տոմս գնել: Վերադառնալով մեքենա՝ ամերիկուհին ջնջել է տոմսի պաշտպանիչ շերտը և […]
15:57 16.02.2025
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը բրիտանական չարթերի պատմության մեջ ռեկորդ է սահմանել կին կատարողների շարքում ամենաշատ առաջին տեղը զբաղեցրած ալբոմների քանակով: Այս մասին հայտարարել է Official Charts ընկերությունը, որը պատասխանատու է Միացյալ Թագավորությունում երաժշտական չարթերի կազմման և հրապարակման համար։ Ընկերության տվյալներով՝ Lover (Live From Paris) համերգային ալբոմը դարձել է Սվիֆթի 13-րդ սկավառակը, որը գլխավորել է երկրի […]
22:28 15.02.2025
Դերասանուհի Մոնիկա Բելուչին երկար ժամանակ անց առաջին անգամ իմիջային փոփոխություն է կատարել: Դերասանուհին արդյունքը ցույց է տվել Instagram-ի իր էջում: Բելուչին, մասնավորապես փոխել է մազերի գույն: Դերասանուհին, նոր կերպարով ներկա է գտնվել Դուբայում Cartier-ի շնորհանդեսին։ 60-ամյա դերասանուհին միջոցառմանը կրել է սև կիսաթափանցիկ զգեստ՝ խորը դեկոլտեով։ Արտաքին տեսքն ամբողջացրել է Cartier ադամանդե վզնոցը:
21:48 14.02.2025
Երևանի քաղաքապետարանը փետրվարի 21-ին և 22-ին բոլոր մեծերին և փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական երաժշտական միջոցառմանը։ Փետրվարի 21-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, փետրվարի 22-ին տոնավաճառին զուգահեռ կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Կաթիլ» Սոնա Գյուլխասյան- Ռաֆաել Պետրոսյան «Ջազ քնեքշն» «Նեմրա» խմբերը։ Միջոցառման շրջանակում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, կգործի նաև ընթերցանության անկյուն, […]
02:13 14.02.2025
HBO-ի դրամատիկական նախագծերի ղեկավար Ֆրանչեսկա Օրսին հայտնել է, որ ստուդիան աշխատում է «Գահերի խաղ»-ի մի քանի սփին-օֆֆի վրա: Այս մասին հայտնել է Deadline-ը։ «Մենք ունենք այլ սփին-օֆֆեր, որոնց վրա մենք աշխատում ենք հենց հիմա, դրանցից մեկը, ես չեմ մանրամասնի, շատ խոստումնալից է, և դա դեռևս Թարգարիենի գիծն է: Կան մի շարք այլ սփին-օֆֆեր, մենք իսկապես […]
20:09 05.02.2025
Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը Չարլզ III թագավորից ստացել է Պատվո ասպետների շքանշան՝ նորաձևության աշխարհում ունեցած ավանդի համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում։ Լրագրողը պարգևատրմանը ներկայացել է մոխրագույն բաճկոնով և երկար կիսաշրջազգեստով։ Նա կրել է նաև արևային ակնոցներ, որոնք նրա տեսքի անբաժանելի մասն են: Սակայն Վինտուրը […]
01:07 05.02.2025
Երգչուհի Նատաշա Կորոլյովան խոստովանել է, որ քնի պակասի հետևանքով սկսում է կորցնել խելքը։ mk.ru-ի հետ զրույցում երգչուհին նշել է, որ վերջին ժամանակներս խնդիրներ ունի քնի հետ։ Նա ընդգծել է, որ իրականում շատ քիչ է քնում: «Օրական միայն մի քանի ժամ։ Զգում եմ, որ դրա պատճառով արդեն սկսում եմ կորցնել խելքս»,- ասել է նա։ Կորոլյովան նաև […]
00:40 05.02.2025
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. Այսօր «Եվրասիա» հիմնադրամի Վաշինգտոնի գրասենյակում հանդիպեցի հիմնադրամի ավագ տնօրեն Հրաչյա Թոփալյանի և ավագ փոխնախագահ Ռոբ Օ’Դոնովանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցության հնարավոր ուղիները, ինչպես նաև «Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչներից մեկին Հայաստան հրավիրելու հարցը` որպես բանախոս «Կրթվելը նորաձև […]