TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար․ ՀՀ ԱՆ

11:24 18.07.2025

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։ Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ․ Օրական խմե՛ք 1,5–2 լիտր […]

̰
Կապահովվի հանրային առողջապահության կայուն մակարդակ

17:55 17.07.2025

Կառավարությունը հաստատել է Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը, որով սահմանվում են հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները: Ըստ հիմնավորման՝ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերում: […]

̰
Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. Ավանեսյան

23:41 15.07.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […]

̰
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […]

̰
Նախապատրաստվում ենք Սյունիքում հիմնել Կաթվածի կենտրոն. Անահիտ Ավանեսյան

18:57 11.07.2025

Ընդլայնվում է Կաթվածի ազգային ծրագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Գորիսի բժշկական կենտրոնում աշխատանքային քննարկում եմ ունեցել կարևորագույն մի թեմայով. նախապատրաստվում ենք Սյունիքում հիմնել Կաթվածի կենտրոն`ընդլայնելով Կաթվածի ազգային ծրագիրը: Առցանց եղանակով Կաթվածի խորհուրդի անդամների հետ քննարկել ենք ծրագիրը ներդնելու համար մարզում առկա հնարավորությունները, ինչպես նաև` իրատեսական խնդիրներն ու առաջադրել […]

̰
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

10:36 09.07.2025

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

̰
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […]

̰
Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրեսին

12:36 04.07.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրեսին (AMWC2025): Այս համաժողովը համախմբում է առողջապահության ոլորտի մասնագետներին, ներդրողներին և կազմակերպություններին՝ Հայաստանի առողջապահական զարգացմանն ու համագործակցությանը նպաստելու նպատակով: «Բժշկությունը շարժման մեջ. Գիտական պատկերացումները՝ գործողության վերածելով» խորագրով համաժողովին նախարարը նախ պանելային քննարկմանն է մասնակցել` ներկայացնելով ոլորտում ընթացող բարեփոխումները: Նախարարն իր ելույթում` ողջունելով […]

̰
ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի գները

11:50 03.07.2025

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում երկրներին մինչև 2035 թվականը առնվազն 50%-ով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների գները, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր ԱՀԿ-ն մեկնարկեց նոր, կարևոր նախաձեռնություն, որով կոչ է արվում երկրներին մինչև 2035 թվականը առողջապահական հարկերի միջոցով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների իրական գները առնվազն 50%-ով՝ քրոնիկ […]

̰
Համագործակցության համաձայնագիր` առողջապահության նախարարության և մասնագիտական ևս երկու ասոցիացիաների միջև

12:55 02.07.2025

Կարևորելով մասնագիտական ասոցիացիաների հետ համագործակցության ինստիտուցիոնալացումը` առողջապահության նախարարությունը համաձայնագիր է ստորագրել ևս երկու մասնագիտական` Հայաստանի հոգեբույժների և Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիաների հետ: «Համագործակցությունը, որը ձևավորվել է առողջապահության նախարարության և մասնագիտական ասոցիացիաների միջև, շատ եմ կարևորում, բայց այն շարունակական զարգացման ու առավել արդյունավետ դարձնելու կարիք ունի. համաձայնագրի ստորագրումը սրան է ուղղված»,- նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը: […]

̰
Մալթայի Ինքնիշխան ուխտի դեսպանի հետ քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության շրջանակները

16:05 01.07.2025

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը հանդիպել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան ուխտի դեսպան Դոմենիկո Արդուինիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` Արմեն Գասպարյանն ընդգծել է երկուստեք բարիդրացիական հարաբերությունները, համագործակցության ակտիվ փուլ սկսելու պատրաստակամությունը: Հյուրերը ներկայացրել են դեսպանության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը, ինչպես նաև առողջապահության ոլորտում համագործակցության շրջանակները, մասնավորապես՝ «Բամբինո Ջեզու» մանկական հիվանդանոցի հետ փորձի փոխանակում, բուժման կազմակերպում, պրենատալ […]

̰
Հունիսի 26-ի դրությամբ ՀՀ-ում իրականացվել է 10533 դեղաչափ ջրծաղիկի դեմ պատվաստում

18:49 27.06.2025

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ հանրապետությունում հունիսի 26-ի դրությամբ իրականացվել է 10533 դեղաչափ ջրծաղիկի դեմ պատվաստում, որը կազմում է թիրախային խմբի 29.1%-ը:

̰
Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը․ Ավանեսյան

14:20 26.06.2025

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի (EFMA 2025) պաշտոնական բացմանը: Սա մի հարթակ է տարբեր երկրների բժշկական համայնքների միջև փորձի փոխանակման, առողջապահական քաղաքականությունների բարելավման և համակարգային համագործակցության խորացման համար: «Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը` հիմնվելով բուժծառայությունների հասանելիության, բարձր որակի ապահովման, արդարության և ոլորտի կայուն զարգացման վրա: Մենք այժմ դժվար և մեծ ջանքեր […]

̰
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

14:50 21.06.2025

Բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […]

̰
Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ Ավանեսյան

11:07 17.06.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը, հոգեկան առողջության ոլորտում կոալիցիայի ստեղծման, ճգնաժամային իրավիճակներում միջգերատեսչական համագործակցության արդյունքում առաջնակի կարիքների բավարարումն և ապաինստիտուցիոնալացումը: Հոգեկան առողջության պահպանման ոլորտում […]

̰
Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

17:37 16.06.2025

Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […]

̰
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ

20:23 15.06.2025

Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը։ «Ինչպես մեզ տեղեկացրեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը` վնասվածք ստացած անձանցից 3-ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան»,-նշված է […]

̰
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը

12:55 14.06.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս տարի ևս մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը՝ նաև սեփական օրինակով ընդգծելով դոնոր դառանլու կարևորությունը։ Նախարարը ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության Արյան բանկում մասնակցել է Արյան դոնորի օրվան նվիրված միջոցառմանը, նախքան արյուն հանձնելը զրուցել կենտրոնում բուժում ստացող փոքրիկ պացիենտների հետ։ «Սա մեր երկրի համար ռազմավարական կարևորագույն նշանակության ակցիա է․ արյան պաշարները մշտապես […]

̰
Արյան դոնորի համաշխարհային օրն է

12:33 14.06.2025

Ամեն տարի՝ հունիսի 14-ին, աշխարհը նշում է Արյան դոնորի համաշխարհային օրը՝ հանրությանը մեկ անգամ ևս հիշեցնելու արյան դոնորության կարևորության մասին, շնորհակալություն հայտնելու մշտական դոնորներին և այն մարդկանց, ովքեր իրենց արյունն անվարձահատույց ու անշահախնդիր նվիրում են՝ փրկելով կյանքեր։ Այս մասին հայտնում են  ՀՀ առողջապահության նախարարությունից։ Արյան պաշարների առկայությունն առողջապահության համակարգի անվտանգության առանցքային բաղադրիչներից է, իսկ արյան […]

̰
Ճամբարակի պայթյունից տուժածներից մեկը մահացել է. ԱՆ

16:00 12.06.2025

Երեկ Ճամբարակի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված 3 տուժածներից մեկը՝ 1958 թվականին ծնված տղամարդը, մահացել է: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք՝ երեկ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մի բնակարանում պայթյունի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ: Ճամբարակի […]

̰
Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

10:19 12.06.2025

Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

̰
Քննարկվել է Առողջապահության նախարարության 2024 թ. պետական բյուջեի կատարողականը

19:10 11.06.2025

ՀՀ ԱԺ առողջապահության եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 11-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է Առողջապահության նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականի ցուցանիշները: 2024 թվականին նախարարության կողմից ծախսվել է 153,8 մլրդ դրամ, կատարողականը եղել է 91,4 տոկոս: Նախարարությունն իրականացրել […]

̰
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը վերանորոգվել և կահավորվել է

18:16 11.06.2025

ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը (Նուբարաշեն) վերջերս է վերանորոգվել և կահավորվել: Առողջապահության նախարարությունը ներկայացնում է նոր պայմանները:

̰
Ճամբարակում պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած. ԱՆ

12:53 11.06.2025

Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած դեպքի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած:  Այդ մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Այժմ կազմակերպվում է նրանցից 3-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ: Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի […]

̰
Ասիայում և դրանից դուրս տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակը

18:46 10.06.2025

COVID-19-ի նոր տարբերակը՝ NB.1.8.1-ը, որը նաև կոչվում է Nimbus, հայտնաբերվել է մի շարք ասիական երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Հոնկոնգում, Սինգապուրում և Թաիլանդում: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Այն Omicron ենթատարբերակի JN.1-ի ճյուղն է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դիտարկվում է որպես Մոնիթորինգի տակ գտնվող տարբերակ: Այն մինչ օրս տարածվել է 22 […]

̰
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայության մասնաշենքը հիմնովին վերանորոգվել է

20:44 09.06.2025

Առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայությունն այսուհետ գործելու է ամբողջովին նոր պայմաններում. մասնաշենքը հիմնովին վերանորոգվել և վերազինվել է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Այն սպասարկելու է Երևանում ու բոլոր մարզերում արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման կարիք ունեցող երեխաներին: «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում վերաբացվել է նաև կանանց բաժանմունքը. վերանորոգված և վերազինված […]

̰
Եվս մեկ ԲԿ ստացավ միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում. Անահիտ Ավանեսյան

21:44 05.06.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կարևոր ձեռքբերում` մեր երկրի առողջապահական ոլորտում. Եվս մեկ բժշկական հաստատություն` «Նաիրի» բժշկական կենտրոնը, ստացավ բժշկական կենտրոնների միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում։ Հայաստանում բուժծառայությունների որակն անընդհատ կատարելագործվում է միջազգային չափանիշներին համահունչ`ապահովելով քաղաքացիներին բարձրակարգ բուժսպասարկում: Միջազգային հավատարմագրման գործընթացը նաև բժշկական տուրիզմի զարգացման կարևոր խթան է»:

̰
Զգուշանալ պետք է, վախենալ՝ ոչ․ համաճարականբան, պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը՝ Արևմտյան Նեղոսի տենդի մասին

21:21 05.06.2025

Առողջապահության նախարարությունը երեկ տեղեկացրել էր, որ Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք: Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանի հետ։ Վիրուսային հիվանդությունների մասով ի՞նչ վիճակ է հիմա մեր երկրում, Քովիդի ի՞նչ վիճակագրություն կա, իսկ ի՞նչ պետք է իմանալ Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության, դրա վտանգների, համաճարակի […]

̰
Միկրոպլաստիկները՝ աղտոտման անտեսանելի սպառնալիք

17:14 05.06.2025

Միկրոպլաստիկները փոքր պլաստիկ մասնիկներ են, որոնք հայտնաբերվել են օվկիանոսների խորքերում, Էվերեստի գագաթին և նույնիսկ մարդու օրգանիզմում։ Դրանք առաջանում են ինչպես հատուկ արտադրությամբ (օրինակ՝ միկրոհատիկներ կոսմետիկայում), այնպես էլ մեծ պլաստիկ իրերի քայքայման արդյունքում՝ ներառյալ փաթեթավորումներ, հագուստ, անվադողեր և ներկեր։ Ինչպես փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հետազոտությունները ցույց են տալիս, որ չափահաս մարդը տարեկան կարող է […]

̰
Ամբողջովին վերանորոգված 3 ամբուլատորիա` Արարատի մարզի 3 գյուղում

15:19 05.06.2025

Արարատի մարզի Այնթապ, Ռանչպար և Տափերական գյուղերն արդեն ունեն հիմնովին վերանորոգված և վերազինված ամբուլատորիաներ: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ծանոթանալով գյուղական ամուլատորիաների նոր պայմաններին` նշել է, որ ԱԱՊ օղակի աընդհատ բարելավումը Կառավարության և Առողջապահության նախարարության առաջնահերթություններից է և որ առաջիկայում, Կառավարության ծրագրի շրջանակներում, կվերակառուցվի և կվերազինվի շուրջ 5 տասնյակ գյուղական ամբուլատորիա և մարզային 8 պոլիկլինիկա: […]

̰
BACK_TO_TOP