TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ղազախստանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

19:06 06.02.2023

Ղազախստանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ 2-3 բալ ուժգնության ցնցումներ են զգացվել մի շարք բնակավայրերում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ղազախստանի Ալմաթի քաղաքից 628 կիլոմետր դեպի արևմուտք է։

̰
Հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի պողոտայում

17:50 06.02.2023

Փետրվարի 6-ին՝ ժամը 17:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի 13/3 հասցեում գտնվող մանկապարտեզում: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման […]

̰
Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի հարավում անջատվել է էլեկտրաէներգիան և ինտերնետը

16:44 06.02.2023

Թուրքիայի հարավային շրջաններում ուշ գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով անջատվել է էլեկտրաէներգիան և ինտերնետ կապը, հայտնում է NetBlocks ծառայությունը։ «Հաստատված է. 7,8 մագնիտուդով երկրաշարժը հանգեցրել է հոսանքի և ինտերնետի խափանումների հարավային Թուրքիայի շրջաններում, կապի բացակայությունը կարող է ազդել բնակչությանը օգնություն ցույց տալու կարողության վրա», – ասվում է ծառայության հեռագրային ալիքում: Հիշեցնենք՝ երկուշաբթի վաղ առավոտյան 7,7 […]

̰
Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է տեղի ունեցել. զոհերի մեջ կան նաև հայեր

15:51 06.02.2023

Թուրքիայի երկրաշարժի վերաբերյալ «Հորիզոնին» ժամը 14:35-ի դրությամբ նոր մանրամասներ է հայտնել Ակոս թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Հորիզոնի» թղթակցի հետ զրուցելու ընթացքում նա տեղեկացրել է այդ պահին տեղի ունեցող երկրորդ երկրաշարժի մասին ևս: Զոհերի ու վիրավորների մեջ կան նաև հայեր: Թուրքիայում խուճապ է: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

̰
Նոր մանրամասներ Սիրիայի երկրաշարժից. զոհերի թվում կան նաև հայեր

15:09 06.02.2023

Ի՞նչ իրավիճակ է Սիրիայում. «Հորիզոն»-ին մանրամասներ է հաղորդել Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը: Նա հայտնել է, որ այս պահի դրությամբ զոհերի թվում նաև երկու հայ կա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թուրքիայի Հաթայ նահանգում գազատար է շարքից դուրս եկել. բռնկվել է հրդեհ

11:00 06.02.2023

Երկուշաբթի օրը Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո պայթյուն է տեղի է ունեցել հարավային Հաթայ նահանգի գազատարի վրա։ Այս մասին հայտնում է İhlas գործակալությունը։ Այն հեռարձակել է տեղական Թոփբոգազի գյուղով անցնող խողովակաշարի երկու վայրերում խոշոր հրդեհի կադրերը: Երկու հրդեհների միջև կա մոտ 3 կմ հեռավորություն։ Նշվում է, որ պայթյուններն ու հրդեհները սկսվել են Քահրամանմարաշ […]

̰
Սիրիայում կրկնակի ավելացել է երկրաշարժի հետևանքով կյանքից զրկվածների թիվը

10:37 06.02.2023

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, այս մասին երկուշաբթի հայտնել է սիրիական Al Ekhbariya հեռուստաալիքը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցչին։ Նրա խոսքով՝ տուժել է առնվազն 639 մարդ։ Նշվում է, որ զոհերի և տուժածների մեծ մասը գրանցված է Լաթաքիա, Հալեպ, Համա և Տարտուս նահանգներում։ Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները վկայակոչել էին 111 զոհվածների տվյալները։ Սիրիայի Դամասկոսի […]

̰
ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել Սիրիային և Թուրքիային երկրաշարժի հետ կապված օգնություն ցուցաբերել

10:25 06.02.2023

ԱՄՆ վարչակազմը պատրաստ է օգնություն ցուցաբերել՝ կապված Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետ, որից տուժել է նաեւ հարևան Սիրիան։ Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Թուրքիայում և Սիրիայում այսօր տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին հաղորդագրություններով: Մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած անհրաժեշտ […]

̰
Իտալիայի հարավում ցունամիի նախազգուշացում է հայտարարվել Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո

10:06 06.02.2023

Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը նախազգուշացրել է երկրի հարավային ափերի մոտ ցունամիի վտանգի մասին՝ Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։ Ինչպես ասվում է երկուշաբթի գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, բոլորին խորհուրդ է տրվում հեռանալ ափամերձ գոտիներից և հետևել տեղական իշխանությունների ցուցումներին։ Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի ցունամիի նախազգուշացման կենտրոնը գնահատում է, որ մեծ ջրային մարմինների արագ […]

̰
Սիրիայում փլատակներից դուրս է բերվել ավելի քան 110 մարդու մարմին

09:54 06.02.2023

Սիրիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվն անցել է 110-ից, Թուրքիայում՝ հասել 76-ի, հայտնել են իշխանությունները։ «Հալեպ, Լաթաքիա, Համա եւ Տարտուս նահանգներում զոհվել է 111 մարդ, վիրավորվել՝ 516-ը»,- հայտնել են Սիրիայի առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել 42 զոհի և ավելի քան 330 վիրավորի մասին։

̰
Թուրքիայում բարձրահարկ շենքի փլուզման պահը հայտնվել է տեսանյութում

09:42 06.02.2023

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ականատեսը տեսագրել է տան փլուզման պահը։ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04:17-ին տեղի է ունեցել 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքների։ Թուրքիայի յոթ նահանգներում զոհերի թիվը, վերջին տվյալներով, կազմել է 76 մարդ, եւս 440-ը վիրավորվել է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը ավերածությունների ու […]

̰
Ականատեսները հրապարակել են Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքների կադրերը

09:24 06.02.2023

Թուրքիայում մի շարք հզոր երկրաշարժերի հետևանքով ավերածություններ են գրանցվել Գազիանթեփ, Դիարբեքիր, Ադանա, Շանլիուրֆ և Քահրամանմարաշ քաղաքներում։ Իշխանությունները սահմանել են տագնապի ամենաբարձր մակարդակը. «Մեզ ասացին, որ վերջին հետցնցումը եղել է 6,4 բալ: Շուտափույթ ապաքինման մաղթանքներս եմ փոխանցում ժողովրդին և մեր երկրին։ Մենք տագնապի ամենաբարձր մակարդակն ենք տվել»,- ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, որի […]

̰
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 70 մարդ է կյանքից զրկվել, վիրավորների թիվը հասել է 440-ի

09:05 06.02.2023

Թուրքիայի յոթ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 76 մարդ, վիրավորվել՝ 440-ը, հայտնել է Աղետների կանխարգելման և արձագանքման գրասենյակը (AFAD): «Առավոտյան ժամը 06.30-ի դրությամբ յոթ նահանգներում 7,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, որի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշի Պազարչիկ թաղամասը, զոհվել է 76, վիրավորվել՝ 440 մարդ»,- տեղեկացնում են վարչությունից։ 7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:17-ին […]

̰
Սիրիայում երկրաշարժն առնվազն 42 մարդու կյանք է խլել

08:57 06.02.2023

Առնվազն 42 մարդ է զոհվել Սիրիայի որոշ շրջաններում մի քանի շենքերի փլուզման հետևանքով 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո, որի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայի հարավ-արևելքում, հայտնում են պետական լրատվամիջոցները, փոխանցում է alarabiya.net-ը: «Նախնական տվյալներով, երկրաշարժի հետևանքով Հալեպում, Համայում և Լաթաքիայում գրանցվել է 42 զոհ և 200 վիրավոր»,- հայտնում է SANA պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով առողջապահության […]

̰
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք

08:01 06.02.2023

Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 04:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 00:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […]

̰
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն. դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները

22:20 05.02.2023

ՆԳՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ փետրվարի 5-ին ժամը 11:00-ից 19:00-ն, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն: Մասնավորապես՝ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Աշտարակ-Արտաշավան, Երևան-Սևան, Երևան-Իջևան ավտոճանապարհներին։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա:

̰
Հրդեհ է բռնկվել Բեկնազարյան փողոցում գտնվող արագ սննդի կետում

20:38 05.02.2023

Փետրվարի 5-ին՝ ժամը 18։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում այրվում է խանութ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բեկնազարյան փողոցում […]

̰
Կեմերովոյում վայրի կենդանին սարսափելի վթարի պատճառ է դարձել

19:50 05.02.2023

Կեմերովոյի մարզի Ռ-255 «Սիբիր» մայրուղու վրա սարսափելի վթարի հետևանքով մահացել են փոքր երեխաներն ու նրանց ծնողները։ Վթարի պատճառը ճանապարհի 239-րդ կիլոմետրին վայրի կենդանու հայտնվելն է եղել, նշել են ՆԳՆ մարզային վարչությունից։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 16։00-ին՝ Տոպկի գյուղի մոտակայքում։ Գազանը, որը դուրս է եկել ճանապարհի վրա, վախեցրել է Volkswagen Polo-ի վարորդին. նա պտտել […]

̰
Բեռլինի տարեցների խնամքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

19:17 05.02.2023

Շտապ օգնության մոտ 100 աշխատակից մեկնել է Բեռլինի ծայրամասում գտնվող Շպանդաու շրջանի ծերանոց՝ հրդեհը և դրա հետևանքները վերացնելու, հայտնում է գերմանական rbb ռադիոն։ Պարզաբանվում է, որ հրդեհը բռնկվել է ծերանոցի երկրորդ հարկում։ Ըստ ռադիոյի՝ առնվազն մեկ մարդ ծանր վիրավորվել է։ Հրդեհի պատճառը դեռևս պարզ չէ։

̰
Մոսկվայում հարբած ուսանողները ավտոմատով հրաձգություն են իրականացրել

19:00 05.02.2023

Մոսկվայի բուհերից մեկի առաջին կուրսի չորս հարբած ուսանող Մոսկվայի Միչուրինսկի պողոտայի մերձակայքում գտնվող փողոցում կրակել են Կալաշնիկովի ինքնաձիգից։ Այս մասին հայտնում է REN TV-ն։ Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 4-ի գիշերը։ Մայրաքաղաքի ՆԳՆ-ում հաստատել են միջադեպի մասին տեղեկությունը։ Ոստիկանությունը չորս երիտասարդի բերման է ենթարկել ու տարել բաժին։ Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել։ […]

̰
Այրվել է Արցախի Վերին Հոռաթաղի բնակչին պատկանող խանութը

18:19 05.02.2023

Փետրվարի 4-ին ժամը 01:10-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Վերին Հոռաթաղ համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել Մարտակերտի հրշեջ-փրկարարական մասին կից Գետավանի հրշեջ-փրկարարական ջոկից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են 01:58-ին, մարել՝ 02:15-ին։ Ամբողջությամբ այրվել է Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի բնակչին պատկանող խանութը։ […]

̰
Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

17:30 05.02.2023

Փետրվարի 5-ին՝ ժամը 15։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ […]

̰
Կոտայքի մարզում վրաերթի են ենթարկվել վարորդների անվտանգությունը պահպանող պարեկները

17:20 05.02.2023

Այսօր՝ փետրվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վահե Ս-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում ճանապարհի մերկասառույցի պաճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան և վրաերթի է ենթարկել նշված հատվածում ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության […]

̰
Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

16:50 05.02.2023

Փետրվարի 5-ին` ժամը 15։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին։

̰
Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

16:34 05.02.2023

Փետրվարի 5-ին՝ ժամը 15։02-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևանյան և Գագարինի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Zafira» (վարորդ` Գ. Ա., ծնված 1961 թ.) […]

̰
Փրկարարներն արգեկափակումից դուրս են բերել բեռնատարները

13:45 05.02.2023

Փետրվարի 5-ին` ժամը 06։39-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա-Ելփին ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը թեքվել և միակողմանի փակել է ավտոճանապահը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-99-րդ կմ-ին «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․) և «Zil 130» […]

̰
ՃՏՊ Գյումրի քաղաքում․ կան տուժածներ

12:47 05.02.2023

Փետրվարի 5-ին` ժամը 11։00-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կայարանամերձ հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ` Հ. Ս.) և «BMW 325» (վարորդ` Հ. Ս.) […]

̰
Թուրքիայում ավտոբուսի վթարը առնվազն 8 մարդու կյանք է խլել

11:56 05.02.2023

Թուրքիայի ավտոմայրուղիներից մեկում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով ութ մարդ զոհվել է, առնվազն 36-ը՝ վիրավորվել, հայտնում է TGRT-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրից շարժվում էր դեպի երկրի արևմուտքում գտնվող Բոդրում հանգստավայր։ «Հայդարլի գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով ութ մարդ մահացել է, 36-ը՝ վիրավորվել, ավտոբուսի տակից երեք հոգու փորձ է արվում դուրս բերել»,- […]

̰
Ավստրալիայում շնաձուկը կյանքից զրկել է աշակերտուհուն

11:25 05.02.2023

Ավստրալիայի արևմուտքում գտնվող գետերից մեկում շնաձկան հարձակման հետևանքով 16-ամյա աղջիկ է մահացել։ Ամեն ինչ կատարվել է նրա ընկերների աչքի առաջ, հայտնում է 9News-ը։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 4-ի կեսօրին՝ Սուոն գետի կամրջի մոտ, որի ափին այդ պահին բավականին շատ հանգստացողներ են եղել։ 11-րդ դասարանցին իր ընկերների հետ գնացել է դելֆիններին տեսնելու, այնուհետև որոշել է […]

̰
Օխտար գյուղում այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ

00:26 05.02.2023

Փետրվարի 4-ին, ժամը 17։20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օխտար գյուղին հարակից սարալանջում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի անանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը (մոտ 3 կմ) շարունակել են ոտքով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել է մոտ […]

̰
BACK_TO_TOP