08:57 12.01.2023
Հունվարի 12-ին, ժամը 06:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու բնակարանների նկուղներում և պատշգամբներում: Հրդեհը […]
08:19 12.01.2023
Մասնագետները փրկել են Ամուրի ամենահազվագյուտ ընձառյուծի երկու շատ փոքր կորած ձագերին։ Նրանք ընդամենը մեկուկես ամսական են, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Լեոպարդի երկիր» ազգային պարկի մամուլի ծառայությանը։ Երթուղու վրա մնացած կատվիկները ցրտահարությունից և սովից մահանալու վտանգի տակ էին: Այժմ նրանք հետազոտվում են անասնաբույժի մոտ և ուղարկվում կարանտին։ «Հավանական է, որ մայրը նախ ընձառյուծի ձագերին դուրս […]
23:35 11.01.2023
Հունվարի 11-ին՝ ժամը 18։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Renault Logan», «Toyota Camry» և […]
22:55 11.01.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ բարեբախտաբար, պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի շենքին պատճառվել է նյութական վնաս։ Այս պահին տեղում աշխատում են իրավապահները։ Ա. Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ խումբ, ովքեր պարզում են՝ […]
19:54 11.01.2023
Հունվարի 11-ին, ժամը 18։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Ըստ նախնական տվյալների կան տուժածներ։
14:38 11.01.2023
Հունվարի 11-ին՝ ժամը 12:57-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է «Opel Omega» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ս․ Ս․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։13-ին, մարվել՝ 13։24-ին։ […]
12:42 11.01.2023
Մերձմոսկովյան երկաթուղու մոտ հայտնաբերվել է մարդու կտրված գլուխ և ոտք, իսկ մասնատված տիրոջ բնակարանում՝ մեկ այլ տղամարդու դի, սպանության փաստով քրեական գործ է հարուցվել, RIA Novosti-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Ըստ զրուցակցի՝ հունվարի 10-ին ոստիկանություն է դիմել Կաշիրայի երկաթուղային կայարանի աշխատակիցը, ով հայտնել է, որ ենթակայանից ոչ հեռու հայտնաբերել է մարդու ոտք։ Դեպքի վայր […]
12:33 11.01.2023
Անհայտ անձը «ականապատել է» Մոսկվայի բոլոր առևտրի կենտրոնները, ստուգումներ են իրականացվում, տարհանումներ չեն իրականացվում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։ «Քաղաքի բոլոր առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքով անանուն հաղորդագրություն է ստացվել»,- ասել է աղբյուրը։ Նա հավելել է, որ նախկինում սպառնալիքը գալիս էր Ուկրաինայի տարածքից։ Օպերատիվ ծառայությունների աշխատակիցներն արդեն սկսել են առևտրի կենտրոնների պատահական ստուգումները։ […]
11:36 11.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայում Բորիս Պաստեռնակի փողոցում այրվել է դիզվառելիքով կոնտեյներ և մի քանի ավտոմեքենա։ Ավելի ուշ ՌԻԱ Նովոստիին ԱԻՆ մայրաքաղաքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում հայտնել են, որ հրդեհն ամբողջությամբ մարվել է: «Ժամը 9.57-ին հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է»,- հայտնել են գլխավոր գրասենյակից։ Ավելի վաղ վարչությունը հայտնել էր, որ Բորիս Պաստեռնակի փողոցում՝ մետրոյի […]
11:03 11.01.2023
Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհահատվածում, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի N 1 տարածքային ստորաբաժանման (զինկոմիսարիատ) մոտ ավտոմեքենա է այրվում։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ մինչ հշեջների ժամանումը, կրակի […]
09:48 11.01.2023
Ավտոբուսի վարորդը Կրասնոյարսկի կանգառում չի տեսել թոշակառուին, ով փորձում էր մտնել սրահ և սկսել է շարժվել, ինչի հետևանքով կինը մահացել է՝ ընկնելով անիվների տակ, հայտնում է ՆԳՆ շրջանային գլխավոր վարչությունը։ Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Գլինկայի փողոցում գտնվող «Վոստոչնի» ավտոկայանի հասարակական տրանսպորտի կանգառում։ «Ութսունհինգ տարեկան մի կին փորձեց մտնել 60 համարի ավտոբուս։ […]
23:40 10.01.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ժամը 19։10-ի սահմաններում հանկարծամահ է եղել երեխա։ Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է ընդունվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։ Ոստիկաններն ու […]
23:31 10.01.2023
Հունվարի 10-ին, ժամը 18։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պռոշյան-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Ռ․ Ե․, ծնված 1979 թ․), […]
20:30 10.01.2023
Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Տնակ» արագ սննդի կետի դիմաց, բախվել են BMW և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին […]
13:32 10.01.2023
Հունվարի 10-ին, ժամը 10:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչնդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշակման միջոցով դուրս են […]
10:36 10.01.2023
Հունվարի 8-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը: Տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 52-ամյա տանտերը հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության մեքենայում մահացել էր: Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ըստ դատաբժշկի՝ դիակի վրա առկա են բռնության հետքեր՝ կտրած-ծակած վերքերի տեսքով: Ոստիկանության Սյունիքի մարզային […]
09:00 10.01.2023
Խաբարովսկի օդանավակայանում վայրէջք կատարելիս ինքնաթիռը վնասվել է, օդանավի վայրէջքի սարքը պայթել է։ Օդանավակայանը փակվել է, հայտնում է Khabarovsk Airlines տարածաշրջանային ավիաընկերության Telegram ալիքը։ «Խաբարովսկի օդանավակայանում ինքնաթիռներից մեկի վայրէջքի ժամանակ շասսիի վրա անիվ է պայթել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Տուժածների և արտակարգ իրավիճակի մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Խաբարովսկի օդանավակայանը փակ է մինչև տեղական ժամանակով ժամը […]
08:44 10.01.2023
Մեքսիկայի կառավարությունը որոշել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները Սինալոա նահանգում՝ նարկոաբարոն Խոակին Գուսմանի որդու ձերբակալությունից հետո բռնությունների աճից հետո։ Պաշտպանության նախարարությունը երկուշաբթի երեկոյան տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ 1500 զինծառայողներ ժամանել են հանրապետության հյուսիսարևմտյան շրջան։ «Նրանց հիմնական խնդիրն է ամրապնդել օրենքի գերակայությունը և համագործակցել իշխանությունների հետ կազմակերպված հանցավոր համայնքների անդամների կալանավորման հարցում՝ միևնույն ժամանակ լիովին […]
08:18 10.01.2023
Հնդկաստանի իշխանությունները ոչ մի կասկածելի սարք չեն հայտնաբերել ռուսական Azur Air ավիաընկերության Մոսկվա-Գոա ինքնաթիռում, որը նախօրեին գիշերը արտակարգ վայրէջք է կատարել Գուջարաթ նահանգում՝ պայթուցիկ սարքի մասին հաղորդագրությունից հետո, հայտնել է Ջամնագար օդանավակայանի ներկայացուցիչը։ «Ազգային անվտանգությունը կասկածելի ոչինչ չի գտել: Սպասվում է, որ չվերթը Ջամնագարից կուղևորվի Գոա առավոտյան ժամը 10.30-ից մինչև 11.00-ն ընկած ժամանակահատվածում: Ամբողջ ուղեբեռը […]
08:06 10.01.2023
Տրոիցկում փրկարարները մեքենայի սրահից դուրս են բերել մեկ տարեկան երեխայի, ով պատահաբար փակել է մեքենայի դռները, հայտնում է Chelyabinsk News Telegram ալիքը։ Որոնողափրկարարական ծառայության հետ կապվել են մեքենայում փակված երեխայի ծնողները։ Տղայի հոր խոսքով՝ ինքը երեխային նստեցրել է մանկական նստատեղին ու սկսել մաքրել մեքենան, ինչի ժամանակ հետաքրքրասեր որդին ձեռքը բերել է դեպի կենտրոնական փականն ու […]
18:30 09.01.2023
Հունվարի 9-ին, ժամը 05:41-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե., ծնված 1991 թ.) դուրս է եկել […]
16:47 09.01.2023
Թուրքիայի հարավ-արևելքում իննամյա տղան ատրճանակով լուսանկարվելիս պատահաբար կրակել և սպանել է մորը, հայտնում է Sabah թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Շանլըուրֆա նահանգի Սիվերեկ քաղաքում։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները կնոջը հայտնաբերել են արյան մեջ, սակայն փրկել նրան չեն կարողացել։ Երեխան հոգեբանի ներկայությամբ ոստիկանությունում ցուցմունք է տվել։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
16:11 09.01.2023
Հունվարի 7-ին, ժամը 01.55-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունվարի 7-ին, ժամը 08.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի մեքենաներ: «Հոնդայի» վարորդը և «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
15:12 09.01.2023
Հունվարի 8-ին, ժամը 22.47-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի հասցեներից մեկում ծեծկռտուք է: Նշված հասցե օպերատիվ խումբ էր մեկնել: Ժամը 23.58-ին հիվանդանոցից էր հաղորդում է ստացվել. շտապօգնության խումբը նշված հասցեից ձեռքի մատների կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխել 40-ամյա մի տղամարդու: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մոլդովական փողոցի նշված […]
13:23 09.01.2023
Հունվարի 8-ին՝ ժամը 17.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը: Տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 52-ամյա տանտերը հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության մեքենայում մահացել էր: Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ըստ դատաբժշկի՝ դիակի վրա առկա են բռնության հետքեր՝ կտրած-ծակած վերքերի տեսքով: Ոստիկանության Սյունիքի մարզային […]
12:39 09.01.2023
Հունվարի 8-ին, ժամը 21.25-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան Գյումրի-Բավրա ճանապարհի 24-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: 36-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 46-ամյա ուղևոր Սուսաննա Կարապետյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]
10:49 09.01.2023
Վարորդները և 4 ուղևորները մեքենաներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել են Հունվարի 7-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 62,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: «ՎԱԶ-21703»-ի 22-ամյա վարորդ Նարեկ Կնյազյանը և 31-ամյա ուղևոր Կարեն Իրիցյանը, «Օպելի» 32-ամյա վարորդ Ավետիք Աբրոյանը և ուղևորները` 29-ամյա Արմինե Շախնազարյանը, 7-ամյա Նարե Աբրոյանը […]
10:18 09.01.2023
Հունվարի 9-ին, ժամը 05:41-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե., ծնված 1991 թ.) դուրս է եկել […]
10:02 09.01.2023
Հունվարի 8-ին, ժամը 23:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղ տանող ավտոճանապարհին՝ կամրջի վրա, ավտոմեքենա է այրվում. ներսում մարդիկ կան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Գ. Մ., ծնված […]
09:31 09.01.2023
Հունվարի 8-ին, ժամը 21:36-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցողամարգ գյուղի մոտակայքում «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, «Volkswagen Touareg» մակնիշի […]