TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Կոտայքի մարզում բեռնատարը կողաշրջվել է. կա տուժած

23:14 12.12.2022

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 59-ամյա Հրաչիկ Մ-ն իր վարած «HOWO SITRUCK» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Կարենիս գյուղի վարչական տարածքում կորցրել է ավտոմեքենայի ինքնակառավարումը և կողաշրջվել։  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդ Հրաչիկ Մ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Չարենցավան» ԲԿ։ Վթարի […]

̰
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

19:43 12.12.2022

Դեկտեմբերի 12-ին, ժամը 16։57-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Նորաշեն-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
Հրդեհ Արմավիր քաղաքում. փրկարարները տարհանել են 9 բնակչի

14:30 12.12.2022

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։48-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:33-ին: Այրվել է մոտ 30 խմ կուտակած վառելափայտ: Փրկարարները տարհանել են 9 […]

̰
Մերձմոսկովյան Բալաշիխայում այրվում է «Стройпарк» առևտրի կենտրոնը

11:00 12.12.2022

Մերձմոսկովյան Բալաշիխայում առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։ «Սավվինո միկրոշրջանում գտնվող «Стройпарк» առևտրի կենտրոնում հրդեհավտանգ շինանյութ կա»,- ասել է գործակալության աղբյուրը։ Հրդեհին հատկացվել է բարդության երրորդ աստիճանը։ Առևտրի կենտրոնի այցելուների և աշխատակիցների տարհանում է իրականացվում։ ՌԻԱ Նովոստիի ԱԻՆ Մոսկվայի շրջանի շտաբի մամուլի ծառայությունը մանրամասնել է, որ շինանյութերը հրդեհվել […]

̰
Իրանական բեռնատարը կողաշրջվել է Վայոց ձորի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

10:27 12.12.2022

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Գորիս-Տաթև ավտոճանապարհի 32 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աբդուլլահ Զամիռը իր վարած «MACK» մակնիշի բեռնատարով (ցիստեռնով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ճանապարհը դարձել է միակողմանի, […]

̰
Հաղթանակի կամրջի վրա բախվել են «Kia Sorento»-ն և «Hyundai Sonata»-ն. կա տուժած

10:06 12.12.2022

Դեկտեմբերի 11-ին, ժամը 21:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատ կոնյակի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հաղթանակի կամրջի վրա բախվել են «Kia Sorento» (վարորդ՝ Կ. Կ., ծնված 1979 […]

̰
Արարատ կոնյակի գործարանի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

23:07 11.12.2022

Դեկտեմբերի 11-ին` ժամը 21:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատ կոնյակի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների բախվել են «Kia» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները. կա մեկ տուժած։

̰
Մերձմոսկովյան Պոդոլսկում շմոլ գազը երեք հոգու կյանք է խլել

17:10 11.12.2022

Մերձմոսկովյան Պոդոլսկի բնակարաններից մեկում հայտնաբերվել է երեք մարդու դի, ենթադրաբար, ընտանիքը կարող է թունավորված լինել շմոլ գազից, քննիչները քրեական գործ են հարուցել, հայտնում է ՌԴ պետական ​​քննչական կոմիտեի Telegram-յան ալիքը։ «2022 թվականի դեկտեմբերի 11-ին իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել Պոդոլսկ քաղաքի մեկ սենյականոց բնակարանում ամուսինների և նրանց 18-ամյա որդու դիերը առանց բռնի մահվան նշանների հայտնաբերելու […]

̰
Չելյաբինսկում մայրուղին թափված մանդարիններից նարնջագույն է դարձել

16:40 11.12.2022

Չելյաբինսկի մարզի M-5 «Ուրալ» դաշնային մայրուղու վրա կիրակի կեսօրին մանդարիններով բեռնատար է շրջվել։ Ոչ ոք չի տուժել, սակայն հարյուրավոր կիլոգրամ ցիտրուսային մրգեր թափվել են ճանապարհի երթևեկելի հատված: Ճանապարհային ոստիկանության մարզային վարչության տվյալներով՝ Մոսկվա-Չելյաբինսկ ավտոճանապարհին Volvo բեռնատարի 28-ամյա վարորդը, նախնական տվյալներով, չի կարողացել պահպանել հեռավորությունը և բախվել է «ԿամԱԶ»-ին: Ճանապարհին շրջված բեռնատարի տեսանյութը նկարահանել են ականատեսները […]

̰
Հռոմում համայնքային հավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունը չորս մարդու կյանք է խլել

15:12 11.12.2022

Հռոմում չորս մարդ է զոհվել բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչների հավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է il Messaggero թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դեպքը տեղի է ունեցել կիրակի առավոտյան՝ իտալական քաղաքի հյուսիսարևելյան ծայրամասում։ Հրաձգությունը տեղի սրճարաններից մեկի մուտքի մոտից իրականացրել է մի տղամարդ։ Մահացածներից երեքը կանայք են: Չորս մարդ վիրավորվել է։ Ըստ նախնական վարկածի՝ […]

̰
ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել Դոդոխյան փողոցում բռնկված հրդեհի վայրից

13:38 11.12.2022

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դոդոխյան փողոցի թիվ 47 շենքի մոտակայքում հրդեհ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։44-ին, մարվել՝ 11։15-ին։ Օդեսայի փողոցի […]

̰
Ուլյանովսկի շրջանի տներից մեկում բռնկված հրդեհը երկու երեխայի կյանք է խլել

13:19 11.12.2022

ՌԴ Ուլյանովսկի շրջանի առանձնատներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու երեխա է մահացել, նրանց մորն ու փոքր քրոջը հաջողվել է փրկվել, հայտնում է ԱԻՆ մարզային վարչությունը։ Ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան՝ Ուլյանովսկից արևմուտք գտնվող Մայնսկի շրջանի Ուրժումսկոյե գյուղում։ Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն: Հայտնի է, որ հրդեհն արագորեն պատել է մեկ հարկանի փայտե […]

̰
Երևանի Դոդոխյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

11:41 11.12.2022

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դոդոխյան փողոցի թիվ 47 շենքի մոտակայքում հրդեհ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տվյալների այրվում են պլաստմասսայե արկղեր: Հրդեհը մեկուսացվել […]

̰
Հրդեհ է բռնկվել Երևանի Դոդոխյան փողոցում

11:12 11.12.2022

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դոդոխյան փողոցի թիվ 47 շենքի մոտակայքում հրդեհ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:44-ին:

̰
Գիշերը Երևանի Դուրյան թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

10:44 11.12.2022

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 01։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է նկատվում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Ավան Առինջ թաղամասում այրվել է ավտոմեքենա

10:33 11.12.2022

Դեկտեմբերի 11-ին, ժամը 02։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։52-ին, մարվել՝ 03։09-ին։ Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի և սրահի հատվածները։

̰
Հրդեհ Երևանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարանում. տարհանվել են բնակիչները

23:49 10.12.2022

Դեկտեմբերի 10-ին, ժամը 22։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։15-ին, մարվել՝ 22։34-ին։ Այրվել է բազմոց։ Փրկարարները տարահանել են 10 […]

̰
Հրդեհ Ալագյազ գյուղում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

23:20 10.12.2022

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19։54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի 7-րդ փակուղու տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։53-ին, մարվել՝ 22։14-ին։ Այրվել […]

̰
Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի հարևանությամբ, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմենքենաներ. կա 6 վիրավոր

21:25 10.12.2022

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի հարևանությամբ, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմենքենաներ, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցեր։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական […]

̰
Գեղարքունիքի մարզում բախվել են Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի Mercedes-ն ու ՎԱԶ 21010-ը. կան վիրավորներ

20:14 10.12.2022

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Իսկոյանի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Նորայր Ջևիկյանի վարած ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Ն․ Ջևիկյանն ու նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ […]

̰
Ռումինացի զինվորական սուզորդները ական են վնասազերծել Սև ծովում

17:58 10.12.2022

Ռումինիայի սևծովյան Կոնստանցա նավահանգստի մոտ ական է հայտնաբերվել և ոչնչացվել։ Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է Ora de Sibiu-ն՝ վկայակոչելով Ռումինիայի ռազմածովային ուժերի հայտարարությունը։ Հաղորդվում է, որ ականը հայտնաբերվել է շաբաթ առավոտյան թուրքական բեռնափոխադրողի կողմից Կոնստանցա նավահանգստի հյուսիսային նավահանգստից 2,5 ծովային մղոն հեռավորության վրա։ Այնուհետև այն  վնասազերծել է ռումինացի զինվորականների խումբը։ Ռումինիայի ռազմածովային ուժերը նշել […]

̰
Շերեմետևոյում ուղևորը հարձակվել է ավիաընկերության աշխատակցի վրա

16:45 10.12.2022

«Պոբեդա» ավիաընկերության ուղևորն այնքան է շտապել Մոսկվայից մեկնող ինքնաթիռ նստել, որ ի վերջո բաց է թողել իր թռիչքը, իսկ անզուսպ պահվածքի հետևանքով հայտնվել է ոստիկանության գծային բաժնում։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ի առավոտյան ժամը մոտ 9-ին՝ Շերեմետևոյում։ Տղամարդը չի համբերել կտրոնը վերցնելու համար, ուստի գնացել է գրանցման սեղանի մոտ բացվելուց 10 րոպե առաջ: Ավիաընկերության […]

̰
Մոսկվայում 5-ամյա աղջիկը ողջ է մնացել՝ 11-րդ հարկից ընկնելուց հետո

15:10 10.12.2022

Մոսկվայի դատախազությունը հետաքննություն է սկսել Մոսկվայի արևմտյան մասում՝ Գովորովա փողոցում, 11-րդ հարկի պատուհանից 5-ամյա աղջկա վայր ընկնելու փաստով։ Հայտնի է, որ երեխան հոսպիտալացվել է, փոխանցում է vesti.ru-ն: Նախնական տեղեկություններով՝ դեպքի պահին բնակարանում է եղել աղջկա մայրը, ինչպես նաև 2019 թվականին ծնված ևս մեկ երեխա։ Կնոջ խոսքով՝ երեխաները խոհանոցում հեռուստացույց էին դիտում, իսկ երբ ինքը գնացել […]

̰
Վրաերթի ենթարկված երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել

11:34 10.12.2022

Սեպտեմբերի 28-ին հաղորդվել էր, որ «Նիսան Իքսթրայլ» մակնիշի մեքենայի վարորդը Սպիտակ-Գյումրի ճանապարհի 6-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 27-ամյա Սմբատ Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեկտեմբերի 9-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Սմբատ Հարությունյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Բրազիլիայում գողացել են հյուրախաղերով ժամանած երգիչ Հարի Սթայլսի մեքենան

00:07 10.12.2022

Բրազիլիայում հյուրախաղերի ժամանակ գողացել են  Բրիտանացի երգիչ Հարի Սթայլսի մեքենան։ Այս մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է Daily Mail-ը։ Մեքենան շարժվում էր դեպի Կուրիտիբա, որտեղ երգչի համերգը նախատեսված է դեկտեմբերի 10-ին, սակայն այն կանգնեցրել են երեք տղամարդ, որոնցից երկուսը զինված են եղել։ Սկզբում հաղորդվում էր, որ կողոպտիչները տիրացել են երաժշտական ​​գործիքներին, սակայն ոստիկանությունը հերքել է այս […]

̰
Ավտովթար Արշակունյաց պողոտայում. Նիվան բարձրացել ու հայտնվել է Mercedes-ի առջևի հատվածում

23:56 09.12.2022

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտա 196 հասցեի՝ ժողովրդին հայտնի «Skoda սերվիս»-ի դիմաց բախվել են 20-ամյա Դավիթ Բաղդասարյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի 550 DD 55 համարանիշի և 23-ամյա Մհեր Թումանյանի վարած Mercedes C230 մակնիշի 36 ZF 230 համարաnիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար […]

̰
Սպիտակի երկրաշարժի օրվան նվիրված աշխատաժողով, տարահանում, փրկարարական աշխատանքների կազմակերպում. ԱԻՆ-ն ամփոփել է շաբաթը

23:05 09.12.2022

Երկրաշարժերի մոնիտորինգ, աղետների բազմակի ռիսկերի կառավարման ժամանակակից մոտեցումներ. կայացել է Սպիտակի երկրաշարժի օրվան նվիրված աշխատաժողով: Ճգնաժամային կառավարման արդյունավետության հիմնաքարը ճշգրիտ լրատվությունն է. տեղի է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի 6-րդ ամփոփիչ նիստը: Տարահանում, փրկարարական աշխատանքների կազմակերպում. Արարատի մարզային փրկարարական վաչությունը նախադպրոցական […]

̰
Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի

15:09 09.12.2022

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն այս պահին գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ «էրեբունի» հիվանդանոցի բժիշկները […]

̰
Ականատեսը պատմել է «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում հրդեհի արագ տարածման մասին

10:38 09.12.2022

Մերձմոսկովյան «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում գտնվող OBI շինարարական հիպերմարկետի շենքի տանիքի հրդեհման համար մի քանի րոպե է պահանջվել, և մոտ տասը րոպե անց կրակը տարածվել է շենքի ստորին հարկում։ Դեկտեմբերի 9-ին այս մասին «Իզվեստիային» պատմել է միջադեպի ականատես Դմիտրին, ով ապրում է առևտրի կենտրոնի մոտ։ «Տանիքից ամեն ինչ սկսեց այրվել… Հրդեհը արագ զարգացավ, մի քանի […]

̰
«Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհը 1 մարդու կյանք է խլել

10:10 09.12.2022

«Մեգա Խիմկի» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մոսկվայի մարզի ԱԻՆ գլխավոր վարչությունում։ «Հաստատում ենք մեկ անձի մահը», – հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։ Հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 6-ին «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում գտնվող OBI խանութում։ 150 մետր տարածքում տանիքը բռնկվել է. Հրդեհին հատկացվել է բարդության չորրորդ […]

̰
BACK_TO_TOP