TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+22.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրազդանի մոտակա սարում բռնկված հրդեհը մարվել է

18:40 18.11.2022

Նոյեմբերի 18-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի մոտակա սարում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 18։10-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

̰
Հրդեհ Հրազդան քաղաքում

17:52 18.11.2022

Նոյեմբերի 18-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի մոտակա սարում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ:

̰
Հրդեհ է բռնկվել Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում

17:35 18.11.2022

Նոյեմբերի 18-ին, ժամը 15:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու […]

̰
Հրդեհ Վանաձորի բնակելի տնակներից մեկում․ կա տուժած

16:50 18.11.2022

Նոյեմբերի 18-ին` ժամը 15:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բանգլադեշ թաղամասի ատամնաբուժարանի մոտակայքում բնակելի տնակ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։41-ին, մարվել՝ 16։34-ին։ Այրվել է Ներսիսյան թաղամասի թիվ 10/1 հասցեում գտնվող բնակելի տնակը (մոտ […]

̰
Վթար, ծեծկռտուք և կրակոցներ Էջմիածնում

16:33 18.11.2022

Նոյեմբերի 13-ին` կեսգիշերին մոտ, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում ծեծկռտուք է։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հիշյալ փողոցում իրար էին բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո վարորդները և ուղևորները վիճել էին։ Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։ Միջադեպի […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Շիրակի փողոցում տեղի ունեցած վթարից

15:54 18.11.2022

Նոյեմբերի 18-ին, ժամը 13։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Հ․ Ղ․) և «Mazda» (վարորդ՝ […]

̰
Շիրակի փողոցում մեքենաներ են բախվել

15:02 18.11.2022

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները։

̰
Մոսկվայում հայտնաբերվել է կնոջ մարմին՝ բռնության նշաններով

11:00 18.11.2022

Մոսկվայի Սևաստոպոլի պողոտայի բնակելի շենքի մոտ հայտնաբերվել է կնոջ դի՝ 1993 թ. Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 18-ին, հայտնել է Մոսկվայի ԳՊՀ ՍԿ մամուլի ծառայությունը, փոխանցում է Իզվեստիա-ն: Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են Մոսկվայի քննչական կոմիտեի դատաբժշկական քննիչները, որոնք ուսումնասիրում են հսկողության տեսախցիկների ձայնագրությունները։ Դիակի հայտնաբերմամբ քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով։ Մետրոպոլիտենի դատախազությունը […]

̰
Մարտակերտում հրդեհ է բռնկվել բնակելի երկհարկանի առանձնատան առաջին հարկում

10:37 18.11.2022

Նոյեմբերի 18-ին ժամը 07:30-ին ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, Մարտակերտ քաղաքի Նալբանդյան 10 հասցեում բռնկված հրդեհի մասին: Բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու և շիջման աշխատանքներ կատարելու նպատակով ժամը 07:31-ին կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հավարկ: Հրշեջ փրկարարները կրակը մեկուսացրել են ժամը 07:50-ին, լիամարել՝ 08:55-ին: Նախնական տվյալներով էլեկտրալարերի […]

̰
Բաշկիրիայում յոթ երեխաներ ունեցող ընտանիքից միայն երկու երեխային է հաջողվել փրկել տանը բռնկված հրդեհի ճիրաններից

10:06 18.11.2022

Բաշկիրիայի Ստերլիտամակ թաղամասում սեփական տան հրդեհի հետևանքով մեծ ընտանիք է մահացել, հայտնում է հանրապետության ԱԻՆ-ը։ Մատվեևկա գյուղի կիսակառույց տան բնակարաններից մեկում հրդեհը սկսվել է Մոսկվայի ժամանակով 3:27-ին։ «Մարման ընթացքում հայտնաբերվել է յոթ մահացած, այդ թվում՝ երկու մեծահասակ՝ տղամարդ և կին, և հինգ երեխա՝ տղաներ։ Նրանց մահը հաստատել են բուժաշխատողները»,- հայտնել են փրկարարները։ Քննչական կոմիտեի մարզային […]

̰
Ամասիա-Գյումրի ավտոճանապարհին մեքենան հայտնվել է ձորակում

08:49 18.11.2022

Նոյեմբերի 17-ին, ժամը 22:47-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին, «Opel Astra G» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝  Հ. Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել […]

̰
Բրիտանացի երաժիշտը սայթաքել է կատվի վրայով և 14 ժամ սպասել օգնության

08:37 18.11.2022

Բրիտանացի երաժիշտ Քրիս Ռոուլին 14 ժամ սպասել է օգնության՝ իր Sphynx կատվի վրա սայթաքելուց հետո: Այս մասին հայտնում է Mirror հրատարակությունը։ Հոկտեմբերի 23-ին երիտասարդ սֆինքսը` Էրիկը, իրեն ցած է նետել 59-ամյա Քրիսի ոտքերի մոտ, երբ նա բարձրացել է տան աստիճաններով: Տղամարդը սայթաքել և ընկել է 14 աստիճանից, որից հետո 14 ժամ չի կարողացել շարժվել՝ պառկած […]

̰
Գազայի հատվածի Ջաբալիա քաղաքում բռնկված հրդեհին առնվազն 20 մարդ է զոհ գնացել

00:11 18.11.2022

Առնվազն 20 մարդ է զոհվել Պաղեստինի Գազայի հատվածի Ջաբալիա քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով բժիշկներին։ «Առնվազն 20 դի է փոխանցվել մեզ»,- Սալահ լրատվական գործակալությանը հայտնել է տեղի հիվանդանոցի ղեկավար Սալահ Աբու Լայլան, որտեղ տեղափոխվում են հրդեհի հետևանքով մահացածներն ու վիրավորները։ Պաղեստինյան WAFA գործակալությունը հայտնում է, որ հրդեհը տեղի է ունեցել […]

̰
Կոտայքի մարզի 31-ամյա բնակիչը Volkswagen-ով Չարենցավան քաղաքում դուրս է եկել երթեևեկելի գոտուց և ընկել ձորակը

23:54 17.11.2022

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ նոյեմբերի 15-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը, ժամը 14։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Վահան Ս-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքում՝ ժողովրդին հայտնի «Սերվիսի խաչմերուկում» դուրս է եկել երթեևեկելի գոտուց և ընկել […]

̰
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածի վիճակը կայուն ծանր է

15:56 17.11.2022

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:13-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին բախվել են «ЗИЛ» (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1957 թ.) և «JAC» (վարորդ՝ […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել

12:39 17.11.2022

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:13-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «ЗИЛ» և «JAC» մակնիշների բեռնատարները, ինչի հետևանքով «JAC» մակնիշի բեռնատարի […]

̰
Իրանի Իզե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը 4 մարդու կյանք է խլել. կա 6 վիրավոր

21:41 16.11.2022

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Իզե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է Fars գործակալությունը, փոխանցում է Ռիա նովոստին: «Իզեում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով այս պահի դրությամբ զոհվել է 4, վիրավորվել ևս 6 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հարձակումն իրականացրել են մի շարք անհայտ անձինք, նրանք կրակ են […]

̰
Գյումրու աղբամաններից մեկում նռնակ է հայտնաբերվել

13:17 16.11.2022

Նոյեմբերի 16-ին, ժամը 11։06-ին քաղաքացին դիմել է Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46 ա հասցեի մոտակայքում գտնվող աղբամանում նռնակ է հայտնաբերվել, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ աղբամանում հայտնաբերվածը F1 […]

̰
Երևանում հայտնաբերվել է երկու գյուրզա

09:16 16.11.2022

Նոյեմբերի 7-16-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը

00:06 16.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Ռուբինյանց փողոց-Ռուբինյանց նրբանցք խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի […]

̰
ՃՏՊ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին. տուժածների վիճակը գնահատվել է ծանր

23:56 15.11.2022

Նոյեմբերի 15-ին, ժամը 22:04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Գոլդ Սթար» ռեստորաննային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» […]

̰
Մեքսիկուհին բազմոցի տակ կոկորդիլոս է հայտնաբերել և ավելով դուրս վռնդել նրան

23:28 15.11.2022

Մեքսիկայում անվախ կինը ավելով դուրս է քշել կոկորդիլոսին, որը մտել է նրա բազմոցի տակ, վերջում էլ շոյել է նրա պոչը։ Համացանցում հայտնված տեսանյութը նկատել է New York Post-ը (NYP): Կադրերում երևում է, թե ինչպես է տնային հագուստով մեքսիկուհին վերցնում ավելը և սկսում դուրս քշել բազմոցի տակ հայտնաբերված փոքրիկ կոկորդիլոսին։ Միևնույն ժամանակ նա մեղմորեն ասում է. […]

̰
Վագրը փորձի ժամանակ վնասել է Մոսկվայի Մեծ կրկեսի տնօրենի դեմքը

22:34 15.11.2022

Կենդանիներ վարժեցնող, կրկեսային հայտնի արտիստ և Մոսկվայի Մեծ կրկեսի գլխավոր տնօրեն Էդգար Զապաշնին պատմել է, որ երիտասարդ վագր Ռոյը փորձի ժամանակ  քերծել է իր դեմքը։ «Երիտասարդ վագր Ռոյը փորձի ժամանակ բռնեց դեմքս: Հարձակումն ինձ սպանելու նպատակով չէր: Նա պարզապես թափահարեց թաթը, և այդ ժամանակ ես շեղվեցի իմ երիտասարդ օգնականից: Ինչպես ասում են, ես էի մեղավոր, […]

̰
Հրդեհ է բռնկվել Բաղդադի միջազգային օդանավակայանում

19:03 15.11.2022

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի միջազգային օդանավակայանի շենքում նոյեմբերի 15-ին հրդեհ է բռնկվել։ Պատահարի կադրերը հրապարակել է իրաքյան Qahwa պորտալը Twitter-ի իր միկրոբլոգում։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանի սրահներից մեկի ներսում։ Հրդեհի պատճառների և հնարավոր զոհերի մասին դեռ տվյալներ չի հաղորդվում։

̰
Վրաերթի ենթարկված 69-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

12:06 15.11.2022

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 18.16-ի սահմաններում, Վանաձորից Վրաստանի սահման տանող Մ-6 միջպետական ճանապարհի 55-րդ կմ-ին «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա Հենրիկ Խառատյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն։

̰
Նուբարաշենի խճուղում բախվել են չորս մեքենաներ. վարորդները հոսպիտալացվել են

00:15 15.11.2022

Նոյեմբերի 14-ին, ժամը 18։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղուց գերեզմանատուն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Մ․ Թ․), «Honda CRV» (վարորդ՝ Ա․ Բ․), […]

̰
Վրաստանի քաղաքացին վրաերթի է ենթարկել Լոռու մարզի 69-ամյա բնակչին. վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել

23:28 14.11.2022

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մայիս Ռ-ն իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման Մ6 միջպետական ավտոճանապարհի 55 կմ-ում՝ Ալավերդի քաղաքի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել ճանապարհի չթույլատրված հատվածով անցնող հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ, 69-ամյա Հենրիկ Խ-ին։ Այս մասին հայտնում էshamshyan.com-ը: […]

̰
Ստեփանավանի տարածաշրջանում այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ

19:00 14.11.2022

Նոյեմբերի 14-ին, ժամը 15:12-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Ստեփանավանի տարածաշրջանի «Բագեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։39-ին, մարվել՝ 18։18-ին։ Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ։

̰
Ստամբուլի պայթյունի մասին «The New York Times»-ի հոդվածը բարկացրել է թուրքերին

18:08 14.11.2022

Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» թերթն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով սպանվել էր 6, իսկ վիրավորվել՝ 81 քաղաքացի։ Նշվում է, որ տեղի ունեցածը մեծ վնաս է հասցրել տուրիզմի զարգացմանը Թուրքիայում:  Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ամերիկյան թերթի այս դիտարկումը դժգություն է առաջացրել համացանցի թուրքական տիրույթում: Մասնավորապես թուրք օգտատերերն ուշադրություն է դարձրել այն […]

̰
ԱՄՆ Վիրջինիայի համալսարանում հրաձգության հետևանքով երեք մարդ է կյանքից զրկվել

16:30 14.11.2022

Ոստիկանությունը որոնում է այն անձին, ով երեկ երեկոյան կրակ է բացել Վիրջինիայի համալսարանում։ Միջադեպի հետևանքով երեք մարդ մահացել է, ևս երկուսը հոսպիտալացվել, հայտնում է CNN-ը։ Կասկածյալը, ըստ հեռուստաալիքի, նույն համալսարանի ուսանող Քրիստոֆեր Դարնել Ջոնս կրտսերն է: Հանցագործությունը կատարելուց հետո նա փախել է սև ամենագնացով։ Ոստիկանությունը տեղի բնակիչներին զգուշացրել է, որ նա կարող է զինված լինել։ […]

̰
BACK_TO_TOP