TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Բերքառատ գյուղում այրվում է մոտ 1000 հակ անասնակեր

16:47 01.10.2022

Հոկտեմբերի 1-ին, ժամը 15:31-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 1000 հակ պահեստավորած անասնակեր:

̰
Լոռու Դաշտադեմ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

16:40 01.10.2022

Հոկտեմբերի 1-ին, ժամը 13:44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի վերջնամասում այրվում է չոր խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 16։03-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։

̰
Տաթև և Տեղ համայնքներում շչակ է փորձարկվելու

12:49 01.10.2022

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզի Տաթև և Տեղ համայնքներում շչակ է փորձարկվելու: Խնդրում ենք չանհանգստանալ:

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

12:07 01.10.2022

Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «ՎԱԶ-21043» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21043»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.45-ի սահմաններում, «Զիլ» մակնիշի մեքենան Արաքս գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Իժ 21412» մակնիշի խոտանված մեքենային, ինչի հետևանքով «Իժ […]

̰
Օձեր են հայտնաբերվել Երևանում, Կոտայքի և Տավուշի մարզերում

09:29 01.10.2022

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Քնաքեռավան, Տավուշի մարզի Դովեղ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 սահնօձ, 2 շահմար, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել

09:13 01.10.2022

Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ինը վիրավորվել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի օդերևութաբանական ծառայությանը։ Ուրբաթ օրը Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնն այնտեղ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել։ Նրա խոսքով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Սիբոլգա քաղաքից 37 կմ հյուսիս (մոտ 79,7 հազար մարդ բնակչությամբ), […]

̰
ՃՏՊ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհին․ կամ տուժածներ

08:04 01.10.2022

Սեպտեմբերի 30-ին, ժամը 20:59-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաղբյուր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Հ․ Հ․, ծնված 1995 թ.) դուրս է […]

̰
Հրդեհ է բռնկվել Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում

17:31 30.09.2022

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։54-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։35-ին, մարվել՝ 15։00-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

̰
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ տուժածը հոսպիտալացվել է

13:38 30.09.2022

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։13-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 88-րդ կմ-ին Opel Astra մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ղ․) դուրս է […]

̰
Գորիս համայնքում շչակ է փորձարկվելու

13:30 30.09.2022

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզի Գորիս համայնքում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
22-ամյա երիտասարդը գողացած մոպեդով գողանում էր մեքենաների կողային հայելիներ

11:19 30.09.2022

Սեպտեմերի 25-ի գիշերը Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների կազմակերպած ծառայությունը հատուկ նպատակ ուներ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք ձեռք էին բերել տվյալներ, որոնց իրացման համար էլ գիշերը հսկողության տակ էին առել Ազատության պողոտայի և հարակից բակերի տարածքը: Առավոտ կանուխ միջոցառումն արդյունք տվեց: Ժամը 7-ին Ազատության պողոտայում, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց Մասիս քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ` […]

̰
Նկարչի արհեստանոցից գողացել էր 350 կտավ ու հնաոճ իրեր

10:58 30.09.2022

Սեպտեմբերի 21-ին 1-02 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ քիչ առաջ նկատել է, թե ինչպես են Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի մի հասցեից գողանում թանկարժեք իրեր ու նկարներ: Հաղորդումը փոխանցվում է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնում է նշված վայր: Պարզվում է, որ այդ հասցեում հանգուցյալ մի նկարչի արվեստանոցն է, որի երկաթե դուռն անվնաս […]

̰
Հարգանքի տուրք 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, ավելի քան 650 ահագանգ արտակարգ դեպքերի վերաբերյալ . Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

10:15 30.09.2022

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ամփոփել է շաբաթվա ընթացքում տեղի ունեցած արտակարգ դեպքերն ու կարևոր իրադարձությունները: Տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների ոգեկոչման արարողություն: Անցած 7 օրերի ընթացքում Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 659 ահազանգ, այդ թվում՝ 20 տեխնածին, 17 բնածին պատահարներ: Մանրամասները ներկայացրել է Արտակարգ ալիք հաղորդման եթերում:

̰
Փրկարարները բացել են փակ դռները

08:25 30.09.2022

Սեպտեմբերի 28-30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արմավիրի մարզի Մեծամոր, Արարատի մարզի Արարատ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Տավուշի մարզի Իջևան և Բերդ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:

̰
Դաղստանում տեսանյութում է հայտնվել «ԿամԱԶ»-ի և միկրոավտոբուսի բախման պահը

08:15 30.09.2022

Դաղստանի Խուշեթ գյուղի մոտակայքում «ԿամԱԶ» բեռնատարի և միկրոավտոբուսի մահացու բախման պահը հայտնվել է տեսանյութում. Համապատասխան տեսանյութը հրապարակել է «112» Telegram ալիքը։ Ձայնագրությունն արվել է միկրոավտոբուսի սրահում տեղադրված տեսախցիկի միջոցով։ Կադրերում երևում է, թե ինչպես է KamAZ մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ մոտենում միկրոավտոբուսին և հարվածում նրան։ Բախման պահին վարորդը և մի քանի ուղևորներ եղել են մեքենայի […]

̰
Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի Ծաղկաշեն գյուղին հարակից սարերում

18:07 29.09.2022

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։48-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծաղկաշեն գյուղին հարակից սարերում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել է մոտ 20 հա […]

̰
Գեղարքունիքի Գագարին գյուղի սկզբնամասում այրվել է 30 հա խոտածածկույթ

16:09 29.09.2022

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գագարին գյուղի սկզբնամասում այրվում են խոտածածկույթ և թփուտներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 15 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել՝ 15:48-ին: Այրվել է 30 հա խոտածածկույթ:

̰
Իռլանդիայում 8-ամյա ուկրաինուհուն դանակի 70 հարված են հասցրել

10:43 29.09.2022

Նրա մայրը նույնպես ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

̰
Երկու քաղաքացի մոլորվել են Հաղարծին գյուղի «Դիմաց լեռ» կոչվող տարածքում

09:20 29.09.2022

Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Դիմաց լեռ» կոչվող տարածքից Հովք գյուղ տանող արահետին երկու քաղաքացի մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել ավտոմեքենայի մոտ։

̰
4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ

08:16 29.09.2022

Սեպտեմբերի 26-29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող շրջանում զինամթերքի պայթյունի հետևանքով 14 մարդ է տուժել

20:39 28.09.2022

Բելգորոդի շրջանի Վալույսկի քաղաքային թաղամասում զինամթերքի պայթյունի պատճառով տուժել է 14 մարդ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինային սահմանակից շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաղորդում է Lenta.ru-ն։ Նրա խոսքով՝ բոլոր տուժածները ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ Այժմ նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Գլադկովն ընդգծել է, որ զինամթերքի պայթեցման պատճառը եղել է մարդկային գործոնը։ Ներկա […]

̰
Կոնգոյում ռազմական ուղղաթիռների վթարի հետևանքով 22 մարդ է զոհվել

18:58 28.09.2022

  Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության  արևելքում ուգանդական երկու ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 22 մարդ է զոհվել։ Այս մասին սեպտեմբերի 28-ին հայտնել է Reuters գործակալությունը։ Տեղեկությունը հաստատել են ԿԴՀ-ի զինված ուժերը։ Ուգանդայում աղետի պատճառն առայժմ չի նշվում։ Ուգանդան 2021 թվականի դեկտեմբերին զորքեր է ուղարկել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն՝ երկու երկրներում գործող «Դաշնակից դեմոկրատական ​​ուժեր» իսլամիստական ​​շարժման դեմ պայքարելու […]

̰
Սյունիքի Խոտ գյուղում այրվել է մոտ 17 հա հնձած արտ

18:06 28.09.2022

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։40-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոտ գյուղի սկզբնամասում այրվում է հնձած արտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել է մոտ 17 հա հնձած արտ:

̰
ԿԺԴՀ-ի նման գործողությունները սպառնում են Ճապոնիայի, տարածաշրջանի և ողջ համաշխարհային հանրության անվտանգությանը. Ճապոնիայի ՊՆ փոխնախարար

16:22 28.09.2022

Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել Հյուսիսային Կորեայի իշխանություններին՝ կապված չորեքշաբթի երկու բալիստիկ հրթիռների արձակման հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության փոխնախարար Տոշիրո Ինոն։ «ԿԺԴՀ-ի նման գործողությունները սպառնում են Ճապոնիայի, տարածաշրջանի և ողջ համաշխարհային հանրության անվտանգությանը: Այդ կապակցությամբ մենք բողոքի ակցիա ենք անցկացրել Պեկինում դեսպանատան միջոցով»,- ասել է Ինոն: Նրա խոսքով՝ առաջին հրթիռը թռել […]

̰
Շիրակի մարզում 37-ամյա վարորդը «05»-ով Պեմզաշեն-Մարալիկ ճանապարհին բախվել է խոշոր եղջերավոր անասունների

14:33 28.09.2022

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արման Հ-ն իր վարած «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենայով Պեմզաշեն-Մարալիկ ավտոճանապարհին բախվել է 2 խոշոր եղջերավոր անասունի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, խոշոր եղջերավոր անասունները վնասվածքներ են ստացել։ Պարեկային ծառայությունը պարզել է, որ անասունները […]

̰
Մոսկվայի բնակելի շենքի մոտ հայտնաբերվել է կասկածելի պայուսակ, որում կարող է զենք լինել

12:59 28.09.2022

Մոսկվայի Լենինգրադսկոյե Շոսսեի բնակելի շենքերից մեկի մոտ կասկածելի պայուսակ է հայտնաբերվել, որը կարող է զենք պարունակել։ Այս մասին սեպտեմբերի 28-ին հայտնել է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչը։ «Լենինգրադսկոյե խճուղում՝ բնակելի շենքի մոտ գտնվող աղբի հատվածում, հայտնաբերվել է անտեր պայուսակ՝ զենքի նմանվող առարկաներով»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին։ Նա նշել է, որ դեպքի վայր են ուղարկվել […]

̰
Մերձմոսկովյան միկրոավտոբուսում կանանց ծեծկռտուքը ֆիքսվել է տեսանյութում

12:29 28.09.2022

Մերձմոսկովյան Միսայլովո գյուղի «Պրիգորոդ Լեսնոյե» բնակելի համալիրի մոտ երկու կին ծեծկռտուք են սկսել երթուղային միկրոավտոբուսում։ Վեճը ֆիքսվել է  Telegram ալիքներից մեկում հրապարակված տեսանյութում։ ««Պրիգորոդ Լեսնոյե» բնակելի համալիրում կանգառում կրքերը թեժանում են։ Մյուս ուղևորների աչքի առաջ երթուղայինի մեջ ծեծկռտուք է եղել»,- տեսանյութում նշել են ալիքի ադմինիստրատորները։ Կադրերում սրահից մի կին փորձում է ոտքով հարվածել մյուսին՝ կանգնած […]

̰
Փոթորիկի պատճառով Կուբան հոսանքազրկվել է

08:00 28.09.2022

Կուբայի էլեկտրաէներգիայի արտադրության համակարգը լիովին չի գործում« Յան »փոթորկի անցումից հետո, հայտնել է Կուբայի Union Electrica-ն,հաղորդում է ԻԱ Նովոստին: «Ազգային էներգահամակարգում արտադրությունը զրոյական է (երկիր առանց էլեկտրամատակարարման ծառայության), վիճակը պայմանավորված է կլիմայական պայմաններով, միացումների խափանում է արևմուտքում, կենտրոնական մասում և արևելքում։ Մատակարարումը աստիճանաբար կվերականգնվի չորեքշաբթի գիշերը կամ առավոտ», – ասվում է Միության բլոգի գրառման մեջ […]

̰
Հզոր ստորջրյա պայթյուններ են տեղի ունեցել «Հյուսիսային հոսք» գազատարի վրա․ հրապարակվել են կադրեր արտահոսքից  

18:48 27.09.2022

  Երկու հզոր ստորջրյա պայթյուններ են գրանցվել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերի գազի արտահոսքի տարածքում, Twitter-ում հայտնել է SVT շվեդական հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի սեյսմոլոգներին։ Նշվել է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ։ «Կասկած չկա, որ դրանք պայթյուններ են եղել»,- ասել է Շվեդիայի սեյսմիկ կենտրոնի ներկայացուցիչ Բյորն Լունդը։ Նախօրեին հայտարարվել էր, որ դանիական ջրերում […]

̰
5,1 մագնիտուդով երկրաշարժ Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ․ այն զգացվել է Երևանում և Շիրակի մարզում

18:39 27.09.2022

Սեպտեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:08-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․93⁰ և արևելյան երկայնության 42․74⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
BACK_TO_TOP