22:24 13.03.2025
Մարտի 13-ին, ժամը 17:31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղի գազալցակայանի հետնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 18:57-ին: Այրվել է մոտ 400 […]
20:49 13.03.2025
Մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 17,5 կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Կամո Դանիելյանի վարած, թիվ 275՝ Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Սասուն Եղիազարյանի վարած «Mercedes» մակնիշի և Գեղաքրունքի մարզի բնակիչ 28-ամյա Տիգրան Հարությունյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […]
17:43 13.03.2025
Մարտի 13-ին` ժամը 13:12-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում այրվում է խոտածածկույթ և տան տանիք․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Անտառային փողոցի մոտակա ձորակում այրվում է տան տանիք […]
16:14 13.03.2025
Մարտի 13-ին՝ ժամը 13:35-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում անասնակեր է այրվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:12-ին, մարվել՝ 14:56: Այրվել է մոտ 700 […]
11:15 13.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 12-13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 10-ական, հոգեկան ներգործության և […]
23:46 12.03.2025
Մարտի 12-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում գործող Արզնի-Շամիրամի ջրամբարի Նոր Հաճնի ջրատարում դի կա։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. ջրատարում մոտ 7-10 մետր խորության վրա ջրի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի […]
23:04 12.03.2025
Մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ «Վարդանի ձոր» կոչվող տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
21:48 12.03.2025
Այսօր՝ մարտի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «BMW X5»-ի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Հ.-ն է, տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում […]
21:03 12.03.2025
Մարտի 12-ին, ժամը 13:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մոտակայքում հրդեհ է բռնկվել․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի «Հուր հոբի» կոչվող հանդամասում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ քաղաքացի հոսպիտալացվել […]
17:39 12.03.2025
Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի դին այսօր առավոտյան հայտնաբերվել է: Եվս 8 լեռնագնաց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոններ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:31 12.03.2025
Մարտի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 44.38⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
16:50 12.03.2025
Մարտի 12-ին, ժամը 11:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում շինություն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խորդանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։10-ին, մարվել՝ 12։22-ին։ Այրվել է […]
10:41 12.03.2025
Ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։ Արագած լեռան գագաթին ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 […]
10:21 12.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 11-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 33, թմրանյութի հայտնաբերման՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, հոգեկան ներգործության, բնակարանային գողության ու խարդախության՝ […]
01:08 12.03.2025
Մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մեծամորի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Աշոտ Գ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյուներին և հայտնվել գնացքի գծերի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 ուղևոր հետազոտման նպատակով դիմել են «Արմավիր» […]
00:34 12.03.2025
Այսօր՝ մարտի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «BMW» «Mazda», «Nissan», և «Lada» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
16:51 11.03.2025
Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ […]
12:17 11.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 55, թմրանյութի հայտնաբերման՝ 21, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 6, […]
00:47 11.03.2025
Մարտի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտակայքում բեռնատար է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լոռու մարզի բնակիչ 56-ամյա Արամ Սարգսյանի կողմից վարած «Iveco» մակնիշի բեռնատարում։ […]
23:46 10.03.2025
Մարտի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում բախվել են 2 «Opel Astra», «Toyota Altezza», «Dodge» մակնիշի ավտոմեքենաները և «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները հոսանքարկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra»-ների գազի բալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով […]
23:01 10.03.2025
Սիրիայի արևմտյան նահանգներում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տագնապալի է նաև Լաթաքիա քաղաքում ապրող հայերի դրությունը: Նոր իշխանությունների ու ասադական ընդդիմության միջև բախումների հետևանքով հարյուրավոր զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում: Սպանվածները քրիստոնյա ու ալեվի համայնքների ներկայացուցիչներն են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ժամեր առաջ Սիրիայի Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, […]
22:50 10.03.2025
Մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի 88 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են «Dodge» մակնիշի ավտոմեքենան և «Foton» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների […]
17:45 10.03.2025
Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածում՝ «Քարվանա» սննդի կետի դիմաց, բախվել են «Mazda 6» և «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նշված սննդի կետին պատկանող ծաղկամանին, նստարաններին, կոտրել մի քանիսը, իսկ «Mazda»-ի անվահեծանը կոտրվել, շպրտվել ու […]
17:19 10.03.2025
Մարտի 10-ին՝ ժամը 12:58-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ գյուղում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:30-ին, մարվել՝ 13:52-ին: Այրվել է խոտածածկույթ: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակայքում գտնվող այգիներ։
16:54 10.03.2025
Մարտի 8-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 67-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» բեռնատարը և «Մերսեդես» մակնիշի մեքենան, ինչի հետևանքով «Մերսեդեսը» բռնկվել է։ Բեռնատարի վարորդը, երկու ուղևորները և «Մերսեդեսի» վարորդն ու մեկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Մերսեդեսի» մեջ հայտնաբերվել է ուղևորի՝ 68-ամյա Սարգիս Ս․-ի այրված դիակը: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]
16:14 10.03.2025
Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Դաշտավան գյուղի գլխավոր փողոցում բախվել են «Mercedes» և «վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի մասին Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և տուժածի ինքնությունը:
14:25 10.03.2025
Մարտի 9-ին, ժամը 8.45-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վարորդը՝ 62-ամյա Գնել Խ․-ն, մահացել է, իսկ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն:
13:15 10.03.2025
Մարտի 8-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 45,5-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, ճանապարհին հայտնված շանը հարվածելու հետևանքով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ 26-ամյա Գևորգ Ղ․-ն, մահացել է։ Կատարվում է նախաքննություն:
13:09 10.03.2025
Մարտի 8-ին, ժամը 21-ին, «Օպել» մակիշի ավտոմեքենան Բջնի գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։ 74-ամյա ուղևոր Մարետա Խ․-ն մահացել է։ Կատարվում է նախաքննություն:
12:13 10.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 7-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 216 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 40, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23-ական, ֆիզիկական ներգործության՝ 18, հոգեկան ներգործության ու անձնական […]