TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+33.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Տավուշի Արճիս գյուղում տուն է այրվել

16:30 01.03.2025

Մարտի 1-ին՝ ժամը 11:43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արճիս գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:34-ին, մարվել՝ 14:15-ին: Այրվել է տունը […]

̰
Կահույքի խանութում բռնկված հրդեհը մարվել է

14:54 01.03.2025

Մարտի 1-ին` ժամը 12:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և […]

̰
Կահույքի խանութում բռնկված հրդեհը մեկուսացվել է

13:30 01.03.2025

Մարտի 1-ին՝ ժամը 12:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և […]

̰
Հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում

13:04 01.03.2025

Մարտի 1-ին` ժամը 12:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]

̰
Ինդոնեզիայում 5,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

09:32 01.03.2025

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ամբոն քաղաքից 375 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 355 հազար մարդ։ Օջախը գտնվել է 151 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։

̰
Թիվ 57 երթուղու ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղափոխվել է հիվանդանոց

23:24 28.02.2025

Փետրվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Միխայիլ Ֆ.-ն իր վարած «ZhongTong» մակնիշի ավտոբուսով Մարգարյան-Ֆանարջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 24-ամյա Աշխեն Ն.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ […]

̰
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

22:39 28.02.2025

Փետրվարի 28-ին, ժամը 18:47-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արազափ-Արգավանդ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արգավանդ-Արազափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Պայթյուն Նորագավիթ 1-ին փողոցում. կա տուժած

21:24 28.02.2025

Փետրվարի 28-ին, ժամը 16։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում տեղի է […]

̰
Փրկարարների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից

20:11 28.02.2025

Փետրվարի 28-ին, ժամը 14:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում կան խցանված ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել է երկու «Vaz» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան, առաջացել է խցանում (մոտ 40 […]

̰
Ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած

19:27 28.02.2025

Փետրվարի 28-ին` ժամը 16:27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է գնացքին․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին` գնացքի գծերի և ավտոճանապարհի հատման հատվածում, «Mercedes-Benz» մակնիշի […]

̰
Սյունիքի մարզում իրանցի վարորդը «MAZ» բեռնատարով հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

18:57 28.02.2025

Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 218 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 51-ամյա Ալի Զարեիազևկը իր վարած «MAZ» մակնիշի բեռնատարով հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ կցորդիչին ամրացված կոնտեյները կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ […]

̰
Պակիստանի մզկիթում պայթյուն է որոտացել, կան տուժածներ

13:59 28.02.2025

Պակիստանի հյուսիս-արևելքում գտնվող մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել, մի քանի մարդ վիրավորվել է, հայտնում է Geo TV-ն ՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ «Աքորա Խաթտակում գտնվող Դարուլ Ուլում Հաքքանիա մզկիթում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

̰
Ավտոտեխսպասարկման կետում բռնկված հրդեհը մարվել է

21:36 27.02.2025

Փետրվարի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

̰
Հրդեհ է բռնկվել Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում

19:12 27.02.2025

Փետրվարի 27-ին՝ ժամը 17:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

̰
Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժած

17:02 27.02.2025

Այսօր՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են «Toyota» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ […]

̰
Փրկարարների օգնությամբ խցանումից դուրս է բերվել 9 տրանսպորտային միջոց

11:36 27.02.2025

Փետրվարի 27-ին, ժամը 08։12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Աղվանի ավտոճանապարհին՝ «Ջիգլսի աղբյուր» կոչվող հատվածում, բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է և առաջացել խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանու հենակետից մեկ մարտական հաշվարկ: […]

̰
ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին

11:28 27.02.2025

Փետրվարի 27-ին, ժամը 09:05-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակոմյան հատվածում «Lada» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 26-27-ը

10:52 27.02.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 26 ից 27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 20, թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 14, պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 12, հոգեկան ներգործության ու անձնական […]

̰
Արմավիրի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կան վիրшվորներ

23:47 26.02.2025

Փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական […]

̰
ՃՏՊ Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկի մոտակայքում. կան վիրավորներ

23:25 26.02.2025

Փետրվարի 26-ին, ժամը 21:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Դ. Վ.) […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում «Hyundai»-ն բախվել է պաշտպանիչ բետոնե հատվածին և կողաշրջվել

21:03 26.02.2025

Փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում բախվել է բետոնե պաշտպանիչ հատվածին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է բժշկական օգնությունից: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

̰
Տավուշում բախվել են «Skoda»-ն ու «ՈՒԱԶ»-ը. կան տուժածներ

20:43 26.02.2025

Փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արմեն Ն.-ի վարած «Skoda» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Լևոն Մ.-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Skoda»-ի ուղևոր, Երևանի բնակիչներ 24-ամյա Լիանա Ն.-ն և 50-ամյա […]

̰
Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին արգելափակումից դուրս է բերվել 17 բեռնատար և 36 մարդատար ավտոմեքենա

19:44 26.02.2025

Փետրվարի 26-ին` ժամը 11:32-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը շրջայցի ընթացքում նկատել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ ճոպանուղու մոտակայքում, խցանում է առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Շինուհայրի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 17 բեռնատար և […]

̰
Չոր խոտի այրման էկոլոգիական, առողջական և անվտանգային սպառնալիքները. Լոռու փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

17:55 26.02.2025

Փետրվարի 17-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։ Սակայն եղանակն այնքան շոգ չէր, և խոտն ինքն իրեն չէր կարող այրվել։ Այստեղ մնում է միայն մարդկային գործոնը։ Գարնանային և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս բնակչությունը, այրելով սարերում մնացած չոր խոտածածկույթը, կարծում է, թե ավելի առատ բերք կունենա։ Սա […]

̰
Հրդեհ՝ Լճաշեն գյուղում

17:06 26.02.2025

Փետրվարի 26-ին՝ ժամը 12:37-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, […]

̰
Սուդանում ավիաաղետի զոհերի թիվը հասել է 46-ի

13:23 26.02.2025

Օմդուրման քաղաքի մոտակայքում Սուդանի ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի, հայտնում է Associated Press-ը ՝ հղում անելով Սուդանի պաշտոնյաներին։ Ավելի վաղ սուդանական Alrakoba թերթը, վկայակոչելով ռազմական աղբյուրը, հայտնել էր, որ Սուդանի Օմդուրմանում (արբանյակ քաղաք Խարտում ) ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի անդամները և ինքնաթիռում գտնվող մի քանի սպաներ: […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

12:03 26.02.2025

Փետրվարի 25-26-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևան, Դիլիջան, Ջերմուկ, Մարտունի, Գավառ, Ճամբարակ, Ապարան, Հրազդան, Չարենցավան, Աբովյան քաղաքներում, Աշոցք, Սարուխան, Քուչակ, Ալագյազ, Ռյա Թազա, Նորատուս, Հարթաշեն գյուղերում, […]

̰
65-ամյա ուղևորը մահացել է. վթար Ոսկետափ գյուղում

11:44 26.02.2025

Փետրվարի 25-ին, ժամը 10.15-ին, Արարատի մարզի Ոսկետափ գյուղում իրար են բախվել «ՄԱՆ» բեռնատարը և «Հունդայի» ու «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ «Լադայի» ուղևորուհին՝ 65-ամյա Ռաիսա Խ․-ն, մահացել է, իսկ 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն:

̰
Ճապոնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:24 26.02.2025

Ֆիլիպինյան ծովի ջրերում Հոնսյու կղզուց հարավ (Ճապոնիա) գրանցվել է 5,9 մագնիտուդ երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղը։ Ալթայ-Սայան մասնաճյուղի օպերատիվ տվյալների համաձայն՝ էպիկենտրոնը գտնվել է Իսե քաղաքից 95 կմ հարավ։ Ելնելով էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունից՝ երկրաշարժը գնահատվում է «ավերիչ»։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5,8 մագնիտուդ։

̰
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

08:00 26.02.2025

Փետրվարի 25-ին, ժամը 23:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «MINI Cooper» մակնիշի ավտոմեքենային։ Մինչ փրկարարների […]

̰
BACK_TO_TOP