16:30 20.03.2021
Շաբաթ օրը Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը 6,9 մագնիտուդ է եղել, ոչ թե 7,2, ինչպես սկզբնապես նշված էր: Նորացված տվյալները տրամադրել է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը: Սեյսմոլոգները նաև զգուշացնում են հաջորդ շաբաթվա ընթացքում նույն տարածքում հետցնցումների վտանգի մասին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիս-արևելքում, հայտարարվել էր ցունամիի վտանգ:
15:49 20.03.2021
Շաբաթ օրը խողովակաշարից վառելիքի արտահոսք է տեղի ունեցել ՌԴ Սարատովի մարզում, թափման տարածքը մոտ 700 քմ է, հայտնում է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը: «Ստացվել է հաղորդագրություն Սարատովի մարզի Պուգաչովսկի շրջանում գտնվող «Տրանսնեֆտ-Պրիվոլգա» մասնաճյուղի Սամարա-Լիսիչանսկ նավթատարից վառելիքի արտահոսքի մասին: Արտահոսքի տարածքը մոտ 700 քմ է»: Մամուլի ծառայությունը պարզաբանում է, որ բնակավայրերին վտանգ չի սպառնում, Օրլովկա մոտակա […]
15:16 20.03.2021
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 19-ին Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին է ներկայացել 38-ամյա Արմեն Հ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք […]
14:20 20.03.2021
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիս-արևելքում, հայտարարվել է ցունամիի վտանգ: Ափամերձ բնակչությունը նախազգուշացվում է առափնյա գծին մոտենալու վտանգի մասին: Երկրաշարժի օջախը 60 կմ խորության վրա է՝ օվկիանոսի խորքում: Ըստ NHK հեռուստաալիքի՝ Ճապոնիայի կառավարության ենթակայության ներքո ստեղծվել է արտակարգ շտաբ: Tokyo Electric Power-ի մասնագետներն այժմ ստուգում են՝ արդյո՞ք […]
13:53 20.03.2021
Արցախի Հանրապետության ոստիկանությունից հայտնում են ,որ մարտի 19-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 13:25-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի 2002թ. ծնված Զ. Հ.-ն։ Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ Զ. Հ.-ն թունավորվել է նույն օրը ժամը 12:30-ի սահմաններում, տան […]
13:30 20.03.2021
Այսօր 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիս-արևելքում, հայտարարվել է ցունամիի վտանգ: Այս մասին հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը: Ցնցումները զգացվել են նաև Տոկիոյում: Օդերևութաբանները հայտնել են, որ ուժեղ երկրաշարժից հետո ցունամիի բարձրությունը Միյագի պրեֆեկտուրայում կարող է հասնել 1 մետրի:
13:10 20.03.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 20-ին, ժամը 10։45-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 3-րդ փողոցում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի ցախատան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
11:06 20.03.2021
Մարտի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ից 04։30-ն ընկած ժամանակահատվածում 32-ամյա Կարապետ Թահյանն իր վարած Bentley մակնիշի 77 XF 777 համարանիշի ավտոմեքենայով Նազարբեկյան փողոցի 25/1 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կախված վիճակում հայտնվել շինության նպատակով կոյուղաջրերի համար փորված փոսում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ […]
10:20 20.03.2021
Մարտի 14-ին Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց ժամը 15-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ որովայնի կտրած-ծակած վերքով 26-ամյա մի երիտասարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն: Հիվանդանոց մեկնած ոստիկաններն արձանագրեցին, որ տուժողը Այգեշատում էր վնասվածք ստացել։ Սակայն նրանից կատարվածի հանգամանքները պարզելն անհնար էր. ի վիճակի […]
00:27 20.03.2021
Մարտի 19-ին, ժամը 22:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]
17:17 19.03.2021
Մարտի 18-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:40-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1957թ. ծնված Ռ. Ս.-ն։ Մեկնած ավագ տեղամասային տեսուչը պարզել է, որ Ռ. Ս.-ն թունավորումը ստացել է նույն օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում իրենց բնակարանի բաղնիքում լոգանք ընդունելու […]
13:21 19.03.2021
Մեքսիկայի կենտրոնական Մեխիկո նահանգում զինված մարդիկ դարանակալել ու հարձակվել են ոստիկանական շարասյան վրա: Առնվազն 13 իրավապահ սպանվել է: Reuters գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկչությունը վերջին մի քանի տարիների ընթացքում երկրի ուժայինների ամենազանգվածային սպանություններից մեկն է: Անվտանգության ծառայության աշխատակիցների շարասյունը հսկում էր Կոատեպեկ Հարինաս մունիցիպալիտետում Լյանո Գրանդե շրջանը, որտեղ տեղի է ունեցել հանցախմբի անդամների հարձակումը: Սպանված սպաներից ութը […]
23:58 18.03.2021
Մարտի 15-ից 18-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 5000 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 9500 քմ, Մասիս քաղաքում՝ 5000 քմ, Նոր Կյանք գյուղում՝ 5000 քմ, Հովտաշեն գյուղում՝ 3000 քմ, Սուրենավան գյուղում՝ […]
22:25 18.03.2021
Մարտի 18-ին` ժամը 17:33-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Գայի փողոցի տներից մեկի անասնագոմի տանիքն ուժեղ քամուց պոկվել և ընկել է էլեկտրական սյան վրա՝ վնասելով էլեկտրական մալուխները։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն էլեկտրական սյան վրայից հեռացրել են անասնագոմի պոկված […]
18:22 18.03.2021
Մարտի 12-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Նոր Ամասիա գյուղի 46-ամյա մի բնակիչ անցած տարի Արցախից զենք-զինամթերք էր բերել։ Նույն օրը բաժնում քրեական գործ հարուցվեց, ապա Արմավիրի ոստիկանները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին տղամարդու տունն ու օժանդակ շինությունները։ Ննջասենյակի անկողնու միջից հայտնաբերվեցին 5,45 մմ տրամաչափի 59 փամփուշտ, 20 մմ տրամաչափի 6 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ […]
18:19 18.03.2021
Մարտի 19-ին Արմավիրի մարզի Ծիածան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Ուսումնավարժության ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է համայնքում առկա էլեկտրաշչակը: «Համայնքի բնակչությանը հորդորում ենք խուճապի չմատնվել»,- ասվում է արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ:
18:11 18.03.2021
Թբիլիսիի Վաշլիսջվարի շրջանում իրավիճակը ծայրահեղ ծանր է: Մասնագետները հայտարարում են, որ սողանքային գործընթացները դադարեցնելու համար անհապաղ միջոցներ են անհրաժեշտ: Գերմանացի մասնագետները միանում են Թբիլիսիում սողանքային գոտու ուսումնասիրությանը, հայտնում է մայրաքաղաքի քաղաքապետարանը: Հաղորդագրության համաձայն՝ սողանքային գործընթացները ակտիվացել են վերջին տարիներին Մուխրան Մաչավարանիի փողոցում և հարակից լանջին իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով: Երկրի ուսումնասիրության ինստիտուտի և Սեյսմիկ մոնիթորինգի […]
17:44 18.03.2021
Մարտի 18-ին՝ ժամը 08։51-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 45 հասցեում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:28-ին, մարվել՝ 09:44-ին: Այրվել է ցուցադարակը, ջերմահարվել՝ երկու սառնարան և պլաստմասսայե կախովի […]
15:44 18.03.2021
Այսօր առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում, Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկում գազաբալոնի պայթյուն է տեղի ունեցել։ Սարիբեկյանների երկհարկանի տան խոհանոցում տեղադրված հեղուկ գազի բալոնից արտահոսք է եղել, որը նկատել է բնակչուհին։ Վերջինս հասցրել է 2 տարեկան դստեր հետ խոհանոցից դուրս վազել։ Վայրկյաններ չանցած՝ գազաբալոնը պայթել է, որից հետո հրդեհ է բռնկվել։ Մայր ու դուստր չեն […]
15:25 18.03.2021
Մարտի 14-ին՝ ժամը 23։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Ներքին Շենգավիթի բնակիչ, 18-ը նոր բոլորած մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ իրենց բակում ընկել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, սակայն, որ երիտասարդը վնասվածքները ստացել է ահազանգից մոտ 40 րոպե առաջ՝ Սողոմոն Տարոնցու փողոցում անհայտ անձի կողմից դանակահարվելու […]
12:56 18.03.2021
Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու Թբիլիսիի Կախեթի մայրուղու վրա ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱԿ) կուսակցության գրասենյակի ուղղությամբ կրակոցներ արձակելու համար, ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: Անհայտ անձը երեկ ավտոմեքենայից 10 կրակոց էր արձակել«Միացյալ ազգային շարժում» կուսակցության շենքի այն հատվածի ուղղությամբ, որտեղ կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի լուսանկարն է փակցված: Հիշեցնենք,որ Մելիան գրավը չվճարելու […]
09:50 18.03.2021
Մարտի 18-ին, ժամը 02։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Դիմիտրով գյուղում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
20:55 17.03.2021
Արդվին նահանգի Դերեիչի գյուղի փայտե տներից մեկում բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվել է ողջ գյուղով մեկ: Գյուղի 170 տներից 50-ը կրակների մեջ են հայտնվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ, հրդեհը մարելու նպատակով կանչվել է նաև ուղղաթիռ: Դերեիչիի գյուղապետ Սաբրի Դուրմանը նշել է, որ տեղի […]
19:16 17.03.2021
Մարտի 17-ին՝ ժամը 17։10-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի սկզբնամասում՝ կամրջի մոտ, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:27-ին, մարվել՝ 17:56-ին: Այրվել են մոտ 65 հակ անասնակեր և 2000 քմ եղեգնուտ։
17:55 17.03.2021
Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Այնթապ գյուղում բնակվող 18 և 20 տարեկան երկու երիտասարդ համագյուղացու տնից գողություն են արել։ Քրեական հետախույզները ճշտեցին՝ խոսքը որ տան մասին է: Պարզվեց, որ, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, հանցամիտները գողացել էին միջսենյակային 4 դուռ: Ավելի ուշ քրեական հետախույզները պարզեցին նաև, թե նրանք Այնթապ գյուղի բնակիչներից ում են վաճառել գողոնը: […]
17:17 17.03.2021
Մարտի 16-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:00-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 1988թ. ծնված Ք. Մ.-ն: Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ Ք. Մ.-ն թունավորվել է նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետված շմոլ […]
16:00 17.03.2021
Մարտի 13-ին` ժամը 10։40-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աթենքի փողոցում վրաերթի էր ենթարկել 14-ամյա տղայի և նրա 40-ամյա մորը: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 45-ամյա վարորդը՝ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: Բացատրական աշխատանքների շնորհիվ նա մարտի 16-ին ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում […]
14:51 17.03.2021
Մարտի 17-ին՝ ժամը 10:14-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes-Benz W202» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ք․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
14:28 17.03.2021
Առնվազն ինը մարդ է զոհվել և ևս ավելի քան 1,8 հազար մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել Չհարշաբե Սուրիի՝ Իրանում կրակի ավանդական տոնի ընթացքում: Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է Իրանի Արտակարգ պատահարների կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդին։ «Գիշերը Չհարշաբե Սուրիի ժամանակ ինը մարդ է զոհվել, 1 894-ը՝ տուժել»,- նրա խոսքերը մեջբերում է IRIB […]