15:00 06.07.2025
Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […]
14:10 06.07.2025
Հուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […]
13:47 06.07.2025
Ճապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել:
12:16 06.07.2025
Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […]
11:50 06.07.2025
ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։
11:12 06.07.2025
Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […]
10:45 06.07.2025
Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան:
10:15 06.07.2025
Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […]
10:00 06.07.2025
Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով:
09:00 06.07.2025
Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
17:44 05.07.2025
Հուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […]
16:27 05.07.2025
Ստամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
16:12 05.07.2025
Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 […]
10:00 05.07.2025
ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […]
19:14 04.07.2025
Հուլիսի 4-ին՝ ժամը 16:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է […]
18:37 04.07.2025
Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Էդիկ Գրիգորյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […]
18:06 04.07.2025
Հուլիսի 4-ին՝ ժամը 15:56-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 2 հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձման վտանգի մեջ հայտնված երկու անչափահասի։ Ջրափրկարարները արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ մոտ 20 մետր հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացիներին։
16:09 04.07.2025
Հուլիսի 4-ին, ժամը 05:40-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցում առվի հունը բարձրացել է՝ ջրալցվել են տների բակեր, ավտոտնակներ և նկուղներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]
15:58 04.07.2025
Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհներից տուժել է ավելի քան 500 մարդ, երկուսը մահացել են, ուրբաթ օրը հայտարարել է առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։ Չորեքշաբթի օրը Անթալիայի Էրմենեկ շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Միաժամանակ անտառային հրդեհները տարածվել են Իզմիրի նահանգում և մի քանի այլ նահանգներում։ Թուրքիայի երեք նահանգներում լայնածավալ անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 50,000 քաղաքացի, […]
15:05 04.07.2025
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […]
13:50 04.07.2025
Հռոմի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի, հաղորդում է Rainews24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 10 վիրավորի մասին: Տուժածների մեծ մասը հրշեջներ և ոստիկաններ են, որոնք դեպքի վայր էին ժամանել հրդեհի մասին հաղորդում ստանալուց հետո: Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ ուրբաթ առավոտյան Հռոմի արևելյան թաղամասերից մեկի բենզալցակայանում տեղի է ունեցել հզոր […]
16:30 03.07.2025
Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Կապան ավտոճանապարհի 231 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 58-ամյա Աբոլղասեմ Ս․-ն իր վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
15:50 03.07.2025
Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 14 դեպք՝ խարդախության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 7 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 5 դեպք՝ […]
11:21 03.07.2025
Ինդոնեզիայի Բալի կղզու մոտ խորտակվել է ավելի քան 60 մարդ տեղափոխող լաստանավ։ Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել ավելի քան 20 ուղևորի, իսկ մնացածի որոնումները շարունակվում են։ Այս մասին հայտնել է AP-ն հինգշաբթի՝ հուլիսի 3-ին։ Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը՝ Ջավա և Բալի կղզիների միջև գտնվող Ջավա նեղուցում։ Կետապանգ նավահանգստից դուրս գալուց ընդամենը կես ժամ […]
08:36 03.07.2025
Հուլիսի 3-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ […]
18:54 02.07.2025
Այսօր՝ հուիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:55-ի սահմաններում «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել խորը ձորի եզրին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է […]
17:30 02.07.2025
Հիդրոմետ ծառայությունը հայտարարություն է տարածել, որ Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. այս և այլ մարզերում ի՞նչ հնարավոր ռիսկեր կան: Թեմայի վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Ավելին՝ տեսանյութում:
15:45 02.07.2025
4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում և զգացվել է նաև Ստամբուլում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմուտքում մոտավորապես ժամը 13:58-ին, և տներում ջահերը թեթևակի տատանվել են։ Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ 4.3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարևան Բուրսա նահանգի Գեմլիկ շրջանում, իսկ էպիկենտրոնը գտնվել է 13 կիլոմետր […]
15:21 02.07.2025
Իսպանիայի հյուսիս-արևելքում անտառային հրդեհները խլել են երկու մարդու կյանք, չորեքշաբթի օրը հաղորդել է Associated Press-ը։ Հրդեհը տեղի է ունեցել Լեյդա նահանգում (Կատալոնիայի ինքնավար համայնք): Զոհերի թվի մասին X սոցիալական ցանցում հայտնել է Կատալոնիայի կառավարության նախագահ Սալվադոր Իլյան: Հրդեհների հետևանքով այրվել է 6,5 հազար հեկտար հողատարածք։ Ավելի վաղ Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Հունաստանի իշխանությունները զգուշացրել […]