19:54 12.07.2024
Այսօր՝ հուլիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան բակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված տան առաջին հարկում` բազմոցին, հայտնաբերել են […]
18:33 12.07.2024
Փրկարարները որոնում են ավելի քան 60 մարդու, որոնք գտնվում էին սողանքի պատճառով գետն ընկած երկու ավտոբուսում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 12-ին՝ տեղական ժամանակով գիշերը ժամը 03։30-ին մոտ, մայրաքաղաք Կատմանդուից 100 կմ հեռավորության վրա գտնվող Չիտվանի շրջանում։ Երեք մարդ ողջ է մնացել։ Իշխանությունները հայտնել են, որ սողանքի պատճառը […]
18:26 12.07.2024
Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ նշված հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի Նարեկ գյուղի […]
16:55 12.07.2024
Հուլիսի 12-ին, ժամը 10:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայից նկատվում է ծուխ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. […]
13:26 12.07.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 11-12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, թմրանյութի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության՝ 13, ֆիզիկական ներգործության՝ 9, զենքի, զինամթերքի առգրավման՝ 5, խուլիգանության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […]
13:07 12.07.2024
Հավայան կղզիներում ուղղաթիռի վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսն անհետ կորել են։ Այս մասին հայտնել է Կաուայ շրջանի ոստիկանությունը։ Նրա տվյալներով, Robinson R44-ը ջրի մեջ է ընկել Կաուայ կղզու ափերի մոտ հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 13:20-ին: Էքսկուրսիոն թռիչք իրականացնող ուղղաթիռը պատկանել է տեղական Ali’i Air Tours and Charters ընկերությանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռում եղել […]
12:05 12.07.2024
Կիպրոսի հարավում 4,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նշվում է նաև, որ էպիկենտրոնը գտնվել է Լիմասոլ քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
21:50 11.07.2024
Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Վաղ առավոտից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Ամասիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները` համագործակցելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության և Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները Ամասիայի […]
20:35 11.07.2024
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 15.08-ին (Մոսկվայի ժամանակով 18.08-ին), էպիկենտրոնը Տոֆինո քաղաքից 219 կմ հարավ-արևմուտք է, որը գտնվում է Վանկուվեր կղզու Բրիտանական Կոլումբիա նահանգում։ Երկրաշարժի օջախը գտնվել է ութ կիլոմետր խորության վրա։ […]
18:54 11.07.2024
Հուլիսի 11-ին՝ ժամը 16:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում քաղաքացին վերելակով բարձրացել է շենքի տանիք և հոսանքազրկման պատճառով չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները պարանների օգնությամբ քաղաքացի Մ. Ղ.-ին (ծնված […]
18:36 11.07.2024
Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ավտոկայարանի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գարիկ Ս.-ի վարած ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 23-ամյա Արման Պ-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արման Պ-ն, նրա ուղևոր, Շիրակի […]
16:47 11.07.2024
Հուլիսի 11-ին՝ ժամը 11:04-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել […]
15:15 11.07.2024
Ֆիլիպինների ափերի մոտ 7,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զամբոանգա քաղաքից (Մինդանաո կղզի) 148 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 457 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 621 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
13:49 11.07.2024
Հուլիսի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նախնական տվյալներով զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են […]
13:42 11.07.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 99 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, թմրանյութի հայտնաբերման՝ 17-ական, խարդախության, ֆիզիկական ներգործության՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու, սառը զենքի հայտնաբերման՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մշակումն արգելված բույսեր […]
12:48 11.07.2024
Ճապոնիայի լողափերից մեկում 21-ամյա չինուհուն ալիքները տարել են բաց օվկիանոս, և նա 36 ժամ անցկացրել է ջրի մեջ, մինչ նավը փրկել է նրան: Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Չինաստանի քաղաքացին իր ընկերների հետ եղել է Տոկիոյից հարավ-արևմուտք՝ Իձու թերակղզու լողափում։ Նա լողալիս է եղել ռետինե նավակով, հետո անհետացել է։ Այդ պահին ալիքների բարձրությունը […]
11:07 11.07.2024
Հուլիսի 10-ին, ժամը 18:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Կարմիր կամրջի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան փողոցի թիվ 61 հասցեի մոտակայքում բախվել են […]
19:26 10.07.2024
Անգլիայի Հերթֆորդշիրի շրջանի Բուշի քաղաքում խաչաղեղով հարձակման հետևանքով երեք կին է սպանվել։ Նրանք BBC-ի ռադիոհաղորդավար Ջոն Հանթի կինը և դուստրերն են։ Կասկածյալը փախուստի է դիմել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 61-ամյա Քերոլ Հանթը և նրա 25-ամյա և 28-ամյա դուստրերը մահացել են դեպքի վայրում։ Ոստիկանության համաձայն՝ հարձակման ընթացքում օգտագործվել է խաչաղեղ և, հնարավոր է, […]
18:17 10.07.2024
Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ծառայություն կատարող պարեկները Գյումրիի Ավստրիական մանկական բժշկական կենտրոն են տեղափոխել մի երեխայի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները նկատել են, որ մի երեխա լաց է լինում: Նրանք պարզել են, որ Վարդանանց հրապարակում գտնվող ձին երեխայի աջ թևը կծել է: […]
16:11 10.07.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 9-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության՝ 9-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 8, հոգեկան ներգործության, ինքնիրավչության, սառը զենքի հայտնաբերման, ինքնավնասման, […]
14:18 10.07.2024
Սոչիում հրդեհվել է Լազարևսկի շրջանային դատարանի շենքի տանիքը, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Տարածաշրջանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրդեհի մակերեսը կազմում է 300 քմ։ Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային շտաբից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 14 անձնակազմ և 4 տեխնիկա։
14:07 10.07.2024
Օդաչուն և մայր ու դուստր զոհվել են Թաթարստանում՝ Cessna-17 թեթեւ շարժիչով էքսկուրսիոն ինքնաթիռի վթարի հետևանքով, երեխայի հորը հաջողվել է ցած նետվել․ նա հոսպիտալացվել։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Լոբաչ լեռան մոտ գտնվող Կամսկոյե Ուստյե գյուղի տարածքում։ Ինքնաթիռում չորս մարդ է եղել։ ՏԱՍՍ-ի օպերատիվ ծառայությունները հայտնել են, որ ընկնելու հետևանքով զոհվել է երկու մեծահասակ և մեկ […]
12:45 10.07.2024
Երեկ՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Ա.-ն իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարով Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Ա.-ն մարմնական վնասվածքներով […]
10:35 10.07.2024
Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ 6,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել և հայտարարվել է ցունամիի վտանգ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է մոտ 1,2 հազար մարդ բնակչությամբ առափնյա Արնիստոն գյուղից 2,1 հազար կմ հարավ-արեւելք։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Հայտարարվել է ցունամիի վտանգ։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
17:36 09.07.2024
Հուլիսի 9-ին՝ ժամը 13:48-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։40-ին, մարվել՝ 15։20-ին։ Գյուղի «Կալեր» կոչվող հանդամասում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։
16:32 09.07.2024
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 55 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ […]
14:03 09.07.2024
Հուլիսի 9-ին, ժամը 12։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Lexus» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Գ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին, մարվել՝ 13։03-ին։ Այրվել […]
10:35 09.07.2024
Հուլիսի 8-ին, ժամը 18:01-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի «Որսկան» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ […]
10:06 09.07.2024
Հուլիսի 8-ին, ժամը 23:47-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
21:23 08.07.2024
5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Պանամայում՝ Կոստա Ռիկայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լա Կոնսեպսիոն քաղաքից 10 կմ հարավ-արեւմուտք՝ մոտ 18 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։