TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Առողջապահական համակարգում կներդրվի քաղցկեղի ռեգիստր. ԱՆ

16:20 07.03.2022

Քաղցկեղի ռեգիստրը միակը չէ, որը կներդրվի առողջապահական համակարգում: Ամբողջական, լիարժեք և արդիական տեղեկատվության հասանելիության շնորհիվ կնվազի նաև կրկնակի բուժումների, հետազոտությունների, նշանակումների, ինչպես նաև բժշկական սխալների քանակը: Հարթակը փրկություն կլինի անհետաձգելի բուժoգնության պարագայում:

̰
Սևանա լճի մակարդակը փետրվարի 28-ից մարտի 6-ը բարձրացել է 2սմ-ով

16:14 07.03.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 28-ից մարտի 6-ը: «Սևանա լճի մակարդակը փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.40մ (06.03.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.027մլն […]

̰
Քննարկվել են հայ-իտալական մշակութային ժառանգության ոլորտում համագործակցության նոր ծրագրերը

16:07 07.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, փոխդեսպան Աննառոզա Կոլանջելոն և դեսպանության աշխատակից Արամ […]

̰
Վաղարշապատի քրեական հետախույզները մարիխուանա են հայտնաբերել

15:25 07.03.2022

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրամիջոց պահելու վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն: Տվյալի հիման վրա կայացվել է որոշում` Էջմիածնի բնակիչ, 32-ամյա տղամարդու տանը կատարել զննություն: Զննությամբ օպերատիվ տվյալը հաստատվել է: Նկուղում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով պլաստիկ երկու տարա, որոնցից մեկը՝ 48, մյուսը՝ 108 գրամից ավելի քաշով: Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, […]

̰
Մահվան ելքով վրաերթ Սևան-Երևան ճանապարհին

15:21 07.03.2022

Մարտի 6-ին՝ ժամը 08։10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ճանապարհին՝ Չարենցավան քաղաքի ցուցանակի մոտ, դիակ կա: Պարզվել է, որ մահացածը 39-ամյա Գնել Ստեփանյանն է, որին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 6-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 30-րդ կմ-ին «Բիդ» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է […]

̰
Հոսպիտալացվածների 84%-ը պատվաստված չէ․ ԱՆ

15:17 07.03.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․ ✔ Դրական թեստ ունեցողների 84.1%-ը պատվաստված ՉԷ ✔ Հոսպիտալացվածների 84%-ը պատվաստված ՉԷ ✔ Ծանր վիճակում գտնվողների 81.4%-ը պատվաստված ՉԷ։

̰
Մարտի 8-ին սպասվում են տեղումներ

15:11 07.03.2022

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 8-ին` կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։ Մարզերում այսօր ցերեկը, մարտի 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-ի ցերեկը առանձին շրջաններում, մարտի 9-12-ը ժամանակ առ […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 403 դեպք, որից 178-ն՝ արտակարգ

15:07 07.03.2022

Փետրվարի 28-ից մարտի 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 403 դեպք, որից 178-ն՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 120, փլուզման 1, ինքնասպանության փորձի 6 դեպք, 39 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 131 կենցաղային կանչ. տուժել է 90 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 14 մահ: Արձանագրվել է թունավորման 9 դեպք: Եղանակային պայմաններով և […]

̰
Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

14:58 07.03.2022

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի «Ֆեյսբուք»-ի էջը: Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր ստացել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

̰
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել

14:44 07.03.2022

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետը նախ շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Երևանի Շենգավիթի մարզադպրոցի սաներին՝ ի դեմս դպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանի, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող «Մեգամիթ 2022» մրցումներում հաջողություններ գրանցելու առթիվ: Հայաստանցի հինգ պատանի ցատկորդները քառօրյա առաջնության ընթացքում նվաճել են հինգ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ։ Քաղաքապետ […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

14:37 07.03.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը։ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է հայ և գերմանացի ժողովուրդներին դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և նշել, որ վերջին երեք տասնամյակի ընթացքում Հայաստանն ու Գերմանիան ստեղծել են […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանի արևմտյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ․ կա 1 զոհ, 1 վիրավոր

14:34 07.03.2022

Մարտի 7-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան […]

̰
Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է մի խումբ բուժաշխատող կանանց

14:19 07.03.2022

Կանանց միջազգային տոնին ընդառաջ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է մի շարք բուժկենտրոնների միջին և կրտսեր բուժաշխատող կանանց։ Հանդիսավոր ընդունելությանն Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին համավարակի պայմաններում առանց հանգստի, անձնվեր աշխատանք կատարելու համար։ Բուժաշխատողներն Ալեն Սիմոնյանին ներկայացրել են տեղեկություններ այս պահին նոր կորոնավիրուսով վարակված ստացիոնար բուժում ստացողների ընդհանուր վիճակի և բուժկենտրոններում մահճակալային […]

̰
Մարտի 4-7-ը բացահայտվել է հանցագործության 196 դեպք

14:00 07.03.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 4-7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 196 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 58, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, խարդախության՝ 12, սառը զենքի հայտնաբերման՝ 10, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության և ծանր վիրավորանքի՝ 6-ական, անձի առևանգման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու ու ծեծի՝ 4-ական, բնակարանային […]

̰
Սևան քաղաքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

13:04 07.03.2022

Մարտի 6-ին՝ ժամը 21.35-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Սևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի մի շենքից «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 37-ամյա տղամարդու: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 21.00-ի սահմաններում նշված շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդուն դանակահարել է 25-ամյա մի երիտասարդ, որը ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում […]

̰
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է. ԱԳՆ

12:52 07.03.2022

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը մեկնաբանել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը: Հարց-Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել […]

̰
Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա կառուցվող արևելյան կամրջի բոլոր հեծանները տեղադրվել են

12:48 07.03.2022

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա կառուցվող արևելյան կամրջի բոլոր հեծանները տեղադրվել են։ ✅Այժմ հեծանների տեղադրման աշխատանքներ են կատարվում արևմտյան կամրջի վրա։ ✅Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող և «Բարեկամություն» անունը ստացած կամուրջը բաղկացած է երկու առանձին կամուրջներից՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ: ✅Յուրաքանչյուր կամրջի լայնությունը՝ 11.85մ: ✅Կամուրջն ունենալու է […]

̰ ̰
Առգրավվել են որսորդական հրացաններ

12:40 07.03.2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ ԲԸՏՄ ղեկավարի հրամանի համաձայն՝ ս.թ. փետրվարի 24-ից ՀՀ մի շարք մարզերում իրականացվում են ապօրինի որսի կանխարգելման միջոցառումներ, որի ընթացքում ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերում արձանագրվել է ապօրինի որսի 3 դեպք, առգրավվել է հայտնաբերված ԻԺ-43, ՄՌ-43, ՄՌ-27 տեսակի հարթափող որսորդական հրացան, նաև որսված 24 հատ տափաստանային արտույտ […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածում

12:37 07.03.2022

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

̰
ԵՊԲՀ-ն 100 օր՝ 100 վիրահատություն և 100-ավոր անվճար խորհրդատվությունների շարք է սկսում

12:13 07.03.2022

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լավագույն մասնագետները սկսում են «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը։ Բժշկական մեկդարյա պատմություն ունեցող համալսարանում մեկնարկում է նոր` «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը, որը կմեկնարկի մարտի 8-ին և կտևի մինչև հունիսի 18-ը` ուղիղ 100 օր: Համալսարանական նախաձեռնությունը կազմված է միմյանց հետ փոխկապակցված երեք միջոցառման փաթեթից: Մարտի 12-ից սկսած` ԵՊԲՀ […]

̰
Բոլոր հնարավորությունները ստեղծված են Ուկրաինային սահմանակից երկրների միջոցով ՀՀ վերադառնալու համար. Էդուարդ Աղաջանյան

12:06 07.03.2022

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ Ուկրաինայում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիների համար ստեղծված են բոլոր հնարավորությունները՝ Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով Հայաստան վերադառնալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էդուարդ Աղաջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: «Ես կապի մեջ եմ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ, մեր դեսպանությունն ակտիվորեն աշխատում է մեր համայնքի ներկայացուցիչների […]

̰
Պարզվում են «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի հանգամանքները

12:03 07.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքը բացահայտելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ երկու անձինք, ավազակությամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, […]

̰

11:45 07.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչի մահվան հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն։ Տվյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մարտի 5-ին, որի […]

̰
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

11:43 07.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. մարտի 4-ին՝ դատական նիստի ավարտից հետո, երբ դատավորը հրապարակել է […]

̰ ̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք, 12 մահ

11:05 07.03.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓60 նոր դեպք ✓2598 թեստավորում ✓377 առողջացած ✓12 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 401 դեպք, որոնցից 406 570-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8548 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 918 947 թեստավորում:

̰
ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության եվրոպական հանձնաժողովի 67-րդ նիստը տեղի կունենա Երևանում

10:56 07.03.2022

2022 թվականի հունիսի 1-ից 3-ը Երևանում տեղի կունենա ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ Անցյալ տարի Աթենքում կայացած ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 66-րդ նիստի ընթացքում որոշում է կայացվել 67-րդ նիստը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։ Այն հնարավորություն կընձեռի Եվրոպայի տարածաշրջանի շուրջ 40 անդամ պետությունների […]

̰
Հայաստանում առ այսօր կատարվել է 2059831 քովիդ պատվաստում

10:28 07.03.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Մարտի 6-ի դրությամբ կատարվել է 2059831 պատվաստում, որից`  առաջին դեղաչափ` 1095082,  երկրորդ դեղաչափ` 936227,  բուստեր` 26327

̰
Заявление телекомпании «Шант»

10:22 07.03.2022

В последние дни в социальных сетях тиражируется фрагмент одной из юмористических программ телекомпании «Шант», который стал поводом различного рода толкований, умозаключений и сплетен. Во избежание недоразумений, телекомпания «Шант» считает необходимым разъяснить следующее։ «Данный выпуск программы, фрагмент которого вызвал такой резонанс, был снят и смонтирован несколько недель назад, соответственно, никак не может быть связан с известными […]

̰
BACK_TO_TOP