19:06 04.03.2022
Մարտի 4-ին՝ ժամը 15:14-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի կամրջի տակ՝ Ձորագետ գետի մեջ, հայտնաբերվել է շրջված ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս է բերվել «Infiniti FX» մակնիշի ավտոմեքենան, որի ներսում […]
18:56 04.03.2022
Զինված ուժերի զորամասերից մեկում մարտի 4-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Անցկացվել է հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես, հրամանատարներն ստուգել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, հրահանգներ տվել առաջադրված խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
18:45 04.03.2022
N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ մարտի 4-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի և կատարել առաջադրված խնդիրները։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածությունը, կատարելագործվել են մարտավարական հմտությունները։
18:39 04.03.2022
2022 թվականի մարտի 4-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Սահմանադրության անմիջական կիրառման և դատարանների կողմից Սահմանադրական դատարան դիմելու մեթոդաբանական առանձնահատկությունները» խորագրով երկօրյա աշխատաժողովը: Միջոցառումը կազմակերպվել է Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավարությամբ Կոնսորցիումի կողմից իրականացվող «Արդարադատության համակարգի ամրապնդման» ծրագրի շրջանակներում: Երկօրյա աշխատաժողովին մասնակցում են Սահմանադրական դատարանի, […]
18:32 04.03.2022
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Նախարարը բարձր է գնահատել Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ երկու երկրները շատ մեծ ներուժ ունեն, որի փոքր մասն է իրացվում։ Անհրաժեշտություն […]
18:16 04.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք […]
17:56 04.03.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ից մարտի 2-ը մասնակցել է Բարսելոնայում կայացած «GSMA Ministerial Programme» համաժողովին: Այցի շրջանակներում նախարարի տեղակալը մի շարք հանդիպումներ է ունեցել ոլորտի առաջատար ընկերությունների հետ։ Կատալոնիայի արտաքին գործերի և բաց կառավարման նախարար Վիկտորյա Ալսինա Բուրգեսի հետ հանդիպմանը քննարկվել են Կատալոնիայի և Հայաստանի ոլորտային առաջատար ընկերությունների […]
17:48 04.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք […]
17:43 04.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղեկացնում են նախարարությունից: Վահրամ Դումանյանը շնորհավորել է Լիլա Պիտերս Յահիային Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախարարը կարևորել և բարձր է […]
17:38 04.03.2022
Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկային վարչարարության (ՏՀԶԿ) թվային փոխակերպման հասունության մոդելի վերաբերյալ հարկային վարչարարության համաժողովին՝ գիտելիքների փոխանակման և նոր մոտեցումների մշակման նպատակով: Թվային փոխակերպման հասունության մոդելը հարկային վարչակազմերի ինքնագնահատման գործիք է, որը թույլ է տալիս հարկային մարմիններին գնահատել իրենց համակարգի թվային հասունության մակարդակը: Հիմնվելով վեց հիմնական ցուցանիշների և […]
17:32 04.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
17:20 04.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Սարավան ճանապարհահատվածը բքի պատճառով դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բքի պատճառով Արագածոտնի տարածաշրջանի Միրաք-Ծիլքար և Ալագյազ-Հնաբերդ ճանապարհահատվածները դժվարանցանելի են։ Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սևանի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն […]
17:17 04.03.2022
Ազգային ժողովը մարտի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Նախագծի նպատակը ՀՀ Հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգումն ու հստակեցումն է, ինչպես նաև օրենսգրքի առանձին դրույթների վերանայումը, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ […]
17:00 04.03.2022
Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի Երանոս և Վարդաձոր գյուղերում մարտի 4-ի առավոտյան գրանցված ավերիչ ուժի քամին հիմնովին տապալել է Արցախյան վերջին պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին կառուցված խաչերը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայ Առաքելական եկեղեցու ատենապետ Սարո Ղազարյանը՝ դրանք կառուցվել և տեղադրվել էին Երանոսի և Վարդաձորի բարերարների միջոցներով, 2021 թվականի ընթացքում։ «Արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված մեր […]
16:58 04.03.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2022 թվականի մշակութային ծրագրերի շրջանակում իրականացվում է «Արվեստի կառավարում» ծրագիրը, որը նախատեսված է ստեղծագործական բուհերի «Արվեստի կառավարում» մասնագիտությամբ սովորող ուսանողների համար՝ նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներում փորձառություն ձեռք բերելու նպատակով: Մարտի 4-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մեկնարկել է «Արվեստի կառավարում» ծրագիրը: Մասնագետները մասնակից ուսանողներին, բուհերի ղեկավար կազմի ներկայացուցիչներին, նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավար […]
16:40 04.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը։ Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք է) ավտոճանապարհները, իսկ Գորհայք-Սարավան ավտոճանապարհը՝ բեռնատարների համար: Շիրակի մարզի […]
16:37 04.03.2022
ԱԺ նախագահի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ մարտի 9-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը` կից հղմամբ:
16:31 04.03.2022
Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Նախաձեռնությունը հեղինակել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Օրենքը սահմանում է, որ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակարան վարձակալելու դիմաց Կառավարության սահմանած կարգով և չափերով պայմանագրային զինծառայողներին տրվում է դրամական փոխհատուցում: Թագուհի Թովմասյանին հայտնի […]
16:29 04.03.2022
Մարտի 4-ին՝ ժամը 15:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը […]
15:27 04.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը։ Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք է) ավտոճանապարհները, իսկ Գորհայք-Սարավան ավտոճանապարհը՝ բեռնատարների համար: Շիրակի մարզի […]
15:22 04.03.2022
Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի և ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հարազատ եղբայրներին կամ որդիներին: Հայկ Սարգսյանի խոսքով՝ գործող կարգավորումներով զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է […]
15:15 04.03.2022
Մարտի 3-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ ստացվեցին, որ մայրաքաղաքի Էրեբունու փողոցում մարդիկ են հավաքվում, որոնք պետք է մասնակցեն վիճաբանության։ Ըստ տեղեկության՝ նրանք զինված էին։ Քրեական ոստիկանության և Էրեբունու բաժնի ծառայողները, արագ իրացնելով օպերատիվ տվյալները, շտապեցին Էրեբունու փողոցի ավտոնորոգման կետերից մեկը՝ զինված բախումը կանխելու։ Այստեղ հայտնաբերվեցին մի խումբ անձինք։ Իրավապահներին նկատելով՝ նրանցից մեկը գոտկատեղից ատրճանակ […]
15:11 04.03.2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի գլխավորած պատվիրակությանը: Վերջինիս կազմում էր նաև ՌԴ հարավային ռազմական շրջանի զինվորական դատախազ Վլադիսլավ Պրիխոդկոն, որի ենթակայությամբ են գործում ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչները: Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է […]
14:42 04.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտաշատ քաղաքի 28-ամյա բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, դեպքի վայրը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը […]
14:39 04.03.2022
Մարտի 4-ին խորհրդարանը, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Քվեարկությունների ավարտից հետո Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի, Արուսյակ Մանավազյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գևորգ Պապոյանը նշել է, որ բուհերն իրենց միջոցների հաշվին տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման […]
14:20 04.03.2022
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հայտնում են նախարարությունից: «Գերմանիայի կառավարությունն ուշադրությամբ է հետևում տարածաշրջանային իրադարձություններին և Եվրոպական միության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունների մեղմման գործընթացում»,- իր խոսքում ընդգծել է դեսպանը: Նախարար Խաչատրյանը, բարձր […]
13:52 04.03.2022
Հանրապետության որոշ գետերում մարտի 3-ի երեկոյան և 4-ի առավոտյան դիտվել է ջրի ելքերի մեծացում: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:50 04.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք է) ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը։ Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները: Շիրակի մարզի […]
13:40 04.03.2022
ՀՀ առողջապահությանը նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ։ Ըստ այդմ՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում: «Համաձայն ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 գրամ նատրիումին […]
13:06 04.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում և ապօրինի որս կատարելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն վստահված մասնաճյուղի ֆինանսական միջոցներից վատնելու եղանակով հափշտակություն […]