17:06 18.01.2022
Հունվարի լույս 14-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Դավիթ Բեկի փողոցում շրջիկ ծառայության ժամանակ նկատել էին մի տղամարդու, որը փորձում էր կայանված մի մեքենայից գողություն անել։ Պարեկները մոտեցել էին։ Տղամարդը փախուստի փորձ էր արել։ Բայց պարեկները բռնել էին։ 41-ամյա տղամարդը, որ Մելիք գյուղի բնակիչ է, բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
16:53 18.01.2022
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը հունվարի 17-ին այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում: ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում կատարված այցելության նպատակն էր կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի վերաբերյալ զորակոչիկների իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև տեղեկացումը ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գործունեության մասին: […]
16:48 18.01.2022
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 17-ին բաժին է ներկայացել 48-ամյա Կարապետ Գ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Կարապետ Գ.-ն ներկայացվել է դատարան: *** Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի […]
15:36 18.01.2022
Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտնել է, որ Հինգերորդ Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հավանություն է տվել Երևանում ֆրանսիական ինստիտուտի ստեղծմանը։ «Այս ինստիտուտը կմիավորի բոլոր նրանց նախագծերը, ովքեր նպաստում են երկու երկրների մշակութային հարաբերություններին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց այս ինստիտուտի ստեղծումը… կարդարացնի հայ հասարակության անկեղծ ակնկալիքները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լաքոտը։ Ֆրանսիական ինստիտուտը […]
15:19 18.01.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վերահսկողությունը։ Այս տարեսկզբից մինչև օրս ԱԱՏՄ մասնագետներն իրականացրել են ընդհանուր 2507 ստուգայց, արձանագրել՝ 61 խախտում, տվել 1 նախազգուշացում և կայացրել տուգանքի 57 որոշում։ Առավել շատ խախտումներ արձանագրվել են մանրամեծածախ առևտրի կետերում՝ 1512, ապա ուղևորատար տրանսպորտում՝ 287, դեղատներում՝ 192, գրասենյակներում՝ 186, և […]
15:01 18.01.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հունվարի 18-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 21.9 մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.8 մլն մ³-ով: Ազատի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 0.10 մլն մ³-ով ավելի է: Ապարանի և Մարմարիկի ջրամբարներում ջրի ծավալները նախորդ տարվա նույն օրվա […]
14:51 18.01.2022
Հունվարի 18-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանի, Լենա Նազարյանի, Նարեկ Բաբայանի հեղինակած «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխությամբ քաղաքացու ինքնությունը մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում չհաստատվելու դեպքում ժառանգության բացման օրը կհամարվի ոչ թե մահվան […]
14:48 18.01.2022
2021 թ. նոյեմբերի 19-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ քաղաքապետարանի մոտ ծեծկռտուք է: Դեպքի վայր էին մեկնել օպերատիվ-քննչական խմբերի ծառայողներ և պարզել, որ Ջիվանու փողոցի խանութի մոտ ծագած վիճաբանության ժամանակ հրազենով և կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են պատճառել երկու քաղաքացու։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին պարկուճներ, գնդակ, ռետինե մահակ և արնանման հետքեր: Տուժածները […]
14:01 18.01.2022
Հունվարի 17-ին՝ ժամը 02։20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ 24-ամյա դուստրը հունվարի 16-ին՝ ժամը 16։00-ին, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Կենտրոնականի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ աղջկան առևանգել է Էջմիածնի բնակիչ, 25-ամյա երիտասարդը։ Հունվարի 17-ին նա հայտնաբերվել է Շիրակի փողոցում և, իր վարած «Մերսեդես» մակնիշի […]
13:54 18.01.2022
Հունվարի 19-ին՝ ժամը 12։00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
13:41 18.01.2022
Թուրքիայի տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն բնական գազ հասցնող Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2022-ին: Նախագծի արժեքը կազմում է 185 մլն թուրքական լիրա (13.7 մլն դոլար), որից 100 միլիոն կհատկացվի 2022-ին, մնացածը՝ հաջորդ տարի, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական իշխանամերձ լրատվամիջոցի՝ հիշյալ նախագծի իրականացման արդյունքում լրջորեն փոխվելու է տարածաշրջանի էներգետիկ հավասարակշռությունը»: Նշվում է, որ նախագիծն […]
13:21 18.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերի, Լոռու մարզի Սպիտակի ոլորանների և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]
12:42 18.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հանրային քննարկման հարթակում հրապարակել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին›› նախագծի լրամշակված տարբերակը: ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության նախագիծը, հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Մինչ երկրորդ ընթերցումն ու վերջնական քննարկումը օրինագիծը լրամշակվել և խմբագրվել է` հիմք ընդունելով ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները: Առաջարկվող […]
12:34 18.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովին՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ձեզ եմ հղում ջերմագույն շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ: 1992 թվականին ստորագրված Արձանագրությունը պաշտոնապես ամրագրեց մեր երկու ժողովուրդների միջև դարեր շարունակ ձևավորված […]
12:29 18.01.2022
Խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական տվյալները ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային և […]
12:26 18.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2020թ. դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող հանդիսությունների սրահի հետնամասում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանության ընթացքում, 26-ամյա երիտասարդը իր մոտ եղած դանակով […]
11:47 18.01.2022
Հունվարի 17-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է փոփոխություն կատարել օրենքում, ըստ որի՝ տարրական դասարանների բոլոր երեխաները, անկախ պետական կամ ոչ պետական դպրոցում սովորելու հանգամանքից, դասագրքերը ստանան անվճար: […]
11:20 18.01.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 31, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 7-ական, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության ու հարկերից խուսափելու՝ 4-ական, յուրացնելու կամ վատնելու՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական […]
11:06 18.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 360 նոր դեպք ✓ 4597 թեստավորում ✓ 61 առողջացած ✓ 2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 145 դեպք, որոնցից 333 716-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8022 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 649 252 թեստավորում:
10:52 18.01.2022
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «ԱՆԱՄԵԼ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի (Երևան) արտադրական գործունեության կասեցումը: ՍԱՏՄ տեսուչների վերստուգումը ցույց է տվել, որ այս արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները:
10:50 18.01.2022
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵԱՏՄ տարածաշրջանում ներկայիս համաճարակային իրավիճակը, ինչպես նաև անդամ-պետությունների կողմից իրականացվող գործողությունները համավարակի կայունացման ուղղությամբ։ Մասնակիցներն ընդգծել են COVID-19-ի հակազդմանն ուղղված միասնական և համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը, պայմանավորվել իրենց հետագա […]
10:47 18.01.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանին գործուղել է Ռուսաստան: Համապատասխան որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 1. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանին 2022 թվականի հունվարի 25-ից 28-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)՝ […]
10:35 18.01.2022
Կորոնավիրուսից (COVID-19) մահվան դեպքերի վերաբերյալ հրապարարակված տվյալներում առկա տարբերությունները պարզելու մասին ՀՀ վարչապետի հանձնարարության համաձայն` ուսումնասիրվել է ՀՀ առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված` կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահվան դեպքերի տարբերությունը: Վիճակագրական ծառայության կողմից հրապարակված բոլոր դեպքերն անհատապես համադրվել են կորոնավիրուսային հիվանդություն ունեցած անձանց տվյալների հետ, և առողջապահության նախարարության կողմից շտկվել են ԱՆ էլեկտրոնային տեղեկատվական […]
10:24 18.01.2022
Հունվարի 18-ին, ժամը 00:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա․ Բաբաջանյան փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։36-ին, մարվել՝ 00։52-ին։ Պարզվել է, որ Ա․ Բաբաջանյան փողոցում այրվել է «Opel Vectra […]
08:45 18.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
08:09 18.01.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Կիլիկիա թաղամաս մասնակի, Իսրայելյան փ. 30-43 շենքեր, Պարոնյան փ. 7-13 շենքեր, Ձորագյուղի փ. 17, 21 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Բաբաջանյան նրբ․ 5 /2/14 /, 7 /4/2/, 9/2/13/, 13/3/11 շենքեր, […]
23:59 17.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
23:55 17.01.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 9-16-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3898 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 47 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 66, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 49 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 61-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց համարանիշերի, […]
23:43 17.01.2022
Հունվարի 16-ից 17-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Չարենցավան, Ծաղկաձոր, Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Սիսիան, Կապան քաղաքներում, Վերին Խոտանան-Տանձավեր, Տաթև-Կապան ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Հատիս, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղերում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Բյուրական, Լուսագյուղ գյուղերում և Միրաք-Մելիքգյուղ, Ամասիա-Բերդաշեն, […]
23:22 17.01.2022
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ մի խումբ անձինք կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ։ Արդյունավետ էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի, Կումայրիի, Արթիկի, Ախուրյանի ու Աշոցքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի, մասնավորապես՝ պայթուցիչով նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի […]