17:36 25.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Քննությունները կանցկացվեն՝ հունվարի 13-ին՝ «Հայոց լեզու և գրականություն», հունվարի 15-ին՝ «Մաթեմատիկա», հունվարի 17-ին՝ «Հայոց պատմություն»: ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին […]
17:27 25.12.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Ողջունելով կուրսանտներին՝ Հանրապետության նախագահը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Մեծ պատիվ է ինձ համար այսօր ձեզ հետ հանդիպել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Այս հաստատությունը ոչ միայն կրթական օջախ է, այլև հայրենասիրության և պետականության դարբնոց։ Դուք ընտրել եք առանձնահատուկ ուղի և […]
17:10 25.12.2024
Մարդկանց թրաֆիքինգի ոլորտում գործունեություն իրականացնող շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հանդիպումը․ ամփոփվել են 2024 թ․ իրականացված աշխատանքները։ Քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանը և Ռուբեն Սարգսյանը, ինչպես նաև […]
17:06 25.12.2024
Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու մեջ մեղադրվող՝ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Լևոն Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ […]
15:20 25.12.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 54 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 66.750 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 26 դեպքով 26 հարկ վճարող տուգանվել է 58 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման ոլորտում 1 […]
15:05 25.12.2024
Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու, որոնք էլ դրանցով տարատեսակ ապրանք են գնել Ամանորի նվերների վաճառքով զբաղվող երիտասարդից և մի խանութի աշխատակցից: Կեղծ թղթադրամները վերցվել են: 17-ամյա արթիկցին ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը […]
14:39 25.12.2024
Հայաստանի կառավարությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նպատակով վարկի ներգրավման համար կարող է պետական երաշխիք տրամադրել, Ֆինանսների նախարարությունն այժմ ուսումնասիրում է հանքը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի տրամադրած փաստաթղթերի փաթեթը, որից հետո կկայացնի որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Որպեսզի պետական երաշխիքի համար կամ բյուջետային վարկի համար որևէ մեկը դիմի, պետք է որոշակի […]
14:18 25.12.2024
Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Հուսով ենք, որ արդեն վաղը, իսկ վաղը կլինի ԵԱՏՄ գագաթնաժողովը, նա կկարողանա մասնակցել տեսակոնֆերանսի միջոցով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը […]
13:54 25.12.2024
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.4 տոկոսով։ Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
13:20 25.12.2024
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ) մասնագետների կողմից 2024 թվականի նոյեմբերի 25-ին իրականացվել էր հրդեհատեխնիկական հետազոտություն Արմավիրի մարզի Արաքս բնակավայրի Սեդրակ Գրիգորյան փողոց 45 հասցեում շահագործվող դիզելային վառելիքի վաճառքի կետում: Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրվել էին հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք էին ստեղծում մարդկանց կյանքի, առողջության […]
13:03 25.12.2024
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Մարզերում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը առանձին շրջաններում […]
12:07 25.12.2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 16.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։
11:13 25.12.2024
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփում է 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: 2024 թվականի ընթացքում ռազմական ոստիկանության աշխատակիցները զորամասերում և մարտական հենակետերում անցկացրել են 6842 կանխարգելիչ բնույթի միջոցառումներ և անակնկալ ստուգայցեր, որոնց արդյունքում հայտնաբերվել են սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ և արգելված այլ իրեր ու պարագաներ։ ՌՈ համապատասխան ստորաբաժանումների կողմից ստացված օպերատիվ տվյալների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]
10:54 25.12.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 24-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 26, համակարգչային հափշտակության` 14, խարդախության՝ 13, ֆիզիկական ներգործության` 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, […]
10:38 25.12.2024
ՄՊՀ-ն տուգանել է Երևանում և Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում գործող բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար։ «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԷԴՈ-ՍԱՐՈՒԽ», «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՅԱՆՆԵՐ», «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ», «ԷԴԳԱՐ ՕԻԼ», «ՏԻԳ ԳՐՈՒՊ ՕԻԼ» ՍՊԸ-ների և ԱՁ Կարեն Ֆամբուկյանի նկատմամբ նշանակել է համապատասխանաբար 60 077 000 դրամ, 36 774 000 դրամ, 49 326 000 դրամ, 1 344 000 […]
10:30 25.12.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:
10:22 25.12.2024
Հիմնանորոգվել է Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.5կմ հատվածը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
22:43 24.12.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյբուքի իր էջում գրել է․ «Մալխասի արվեստը երևանցիներն են. նրա կատարումներում կան քաղաքի փողոցները, մարդկանց ձայներն ու նրանց տրամադրությունը: Իր ջազով նա ստեղծել է մի Երևան, որը հիշեցնում է մեզ, թե որքան հարուստ է մեր մշակույթը և մեր քաղաքի ոգին: Երևանի քաղաքապետարանն ուրախ է մաս կազմելու Մալխասի 80-ամյակին նվիրված այս միջոցառմանը։ […]
22:35 24.12.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը: Նախարարների կաբինետը, ինչպես և նախորդը, կոալիցիոն է լինելու: Մեզ համար լա՞վ կազմ է, հայեր, կամ հայամետ գործիչներ կա՞ն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սա արդեն 4-րդ կաբինետն է՝ վերջին տարվա ընթացքում և հեռացող կաբինետը, որին ես արդեն մի քանի անգամ անվանել եմ Ֆրանսիայի […]
22:20 24.12.2024
Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը։ Հաստատվել է Կուսակցության 2025թ.-ի բյուջեն։ Աշոցքի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Մանուկյանի, իսկ Ամասիայի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սամվել Ղարիբյանի թեկնածությունը։ Փոփոխություններ են կատարվել Կուսակցության ընտրությունների կարգում։
22:15 24.12.2024
Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե […]
22:07 24.12.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 11 փողոց 10 առանձնատուն, Նորք 1-ին նրբանցք 50/2, 72, 98, 104/3 առանձնատներ, Նորքի թաղ․ 1/28, 32 առանձնատներ, Գյուրջյան փ. 9, 14/5 առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցք 3/2 […]
21:18 24.12.2024
2024 թվականին Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվել է պուրակ և հիմնանորոգվել բակային տարածք, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Ասֆալտապատվել է 6784 քմ, սալիկապատվել 805 քմ տարածք։ 600 գծմ եզրաքար է փոխարինվել։Տեղադրվել է 30 նստարան և 10 աղբաման։ Հիմնանորոգվել և կառուցվել են ոռոգման ցանցեր, փոխարինվել ջրագծեր։
21:11 24.12.2024
Քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ Գուրգեն Սարգսյանին: Գրիգորյանը շնորհավորել է Գուրգեն Սարգսյանին, մաղթել բարի ծառայություն՝ հույս հայտնելով, որ վերջինս բավականին արագ կներգրավվի համակարգ և իր մասնագիտական գիտելիքներն ամբողջապես կներդնի ոլորտի զարգացման գործում: Գուրգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարին՝ իրեն այս պաշտոնը վստահելու […]
17:58 24.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում Լեզվի կոմիտեի, մասնագիտական հանրության և շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը: Մասնակիցներին […]
17:48 24.12.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևանի մանկական երկաթուղու շուրջ բարձրացած հարցերին՝ նշելով, որ տարածքը վերադառնում է Երևանի քաղաքապետարանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու նիստի ընթացքում նա շեշտել է, որ քաղաքապետարանը մերժել է այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու ներդրումային ծրագիրը՝ պահպանելով տարածքի հատուկ կարգավիճակը։ Տիգրան Ավինյանը հերքել է սոցիալական ցանցերում տարածված այն պնդումները, թե իբր Մանկական […]
17:33 24.12.2024
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր հատկապես Համայնքային ոստիկանության Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը. արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, թմբուկավոր ատրճանակներ, որսորդական հրացաններ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպքեր։ Դրական արդյունք են գրանցել նաև Կումայրիի բաժնի ծառայողները. արձանագրվել է թմբուկավոր […]