TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԱՏՄ-ն իրազեկում է Նիտրօքսոլին դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին

17:10 23.02.2021

ՀՀ ԱԱՏՄ-ից տեղեկացնում են , որ ԱԱՏՄ ղեկավարի կողմից կարգադրագրեր են տրվել «Ալֆա-Ֆարմ», «Ֆարմատեք», «Տոնուս-Լես», «Նատալի Ֆարմ», «Վագա-Ֆարմ», «Ալֆա-Ֆարմ Իմպորտ» ընկերություններին դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։ Կարգադրագրերը տրվել են հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2021 թվականի փետրվարի 22-ի թիվ 0101016121 փորձագիտական եզրակացությունը, […]

̰
«Բնական պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ». վարչապետը ծանոթացել է շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին

16:59 23.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է շրջակա միջավայրի նախարարություն գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Նախքան շրջակա միջավայրի նախարարության գործունեության քննարկումը վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ոլորտի կարևորությանը. «Շրջակա միջավայրի խնդիրները 21-րդ դարում […]

̰
Կայացել է Հայաստանի վոլեյբոլի Մ-16 առաջնությունը

16:33 23.02.2021

Հայաստանի վոլեյբոլի մինչև 16 տարեկանների առաջնությանը մասնակցել են տղաների 9 և աղջիկների 6 թիմեր, որոնց թվում՝ մեկական թիմ Արցախից: Թիմերը մեդալների համար պայքարը սկսել են՝ նախ մրցելով ենթախմբերում, ապա տեղի են ունեցել կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը: Տղաների առաջնության եզրափակչում մրցել են մարզային՝ «Վանաձոր» և «Սիսիան» թիմերը. 2:0 հաշվով առավելության է հասել «Վանաձորը»: Երրորդ մրցանակակիր է […]

̰
Հայաստանի 5 քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 10-13-ն ընկած ժամանակահատվածում

16:25 23.02.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հայաստանի 5 քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 10-13-ն ընկած ժամանակահատվածում.  «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Հրազդանում` փետրվարի 10-ին, Ալավերդիում` փետրվարի 10-12-ին, իսկ Վանաձորում՝ 12-ին և 13-ին»:

̰
Boeing 737 օդանավում ուղևորներ չեն եղել. Քաղավիացիայի կոմիտե

16:15 23.02.2021

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել Boeing 737 օդանավի հետ կապված մամուլում շրջանառվող լուրերի վերաբերյալ: «Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ: Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է: Չարտոնված թռիչքուղու […]

̰
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

16:10 23.02.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը շնորհավորել է Ալեքսանդր Կոնյուկին Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի և Բելառուսի միջև ձևավորված տնտեսական կապերն ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն, նաև կյանքի կկոչվեն երկկողմ պայմանավորվածությունները։ Այնուհետև զրուցակիցները […]

̰
Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԲ ներկայացուցիչների հետ

16:00 23.02.2021

Նախարար Մեսրոպ Առաքելյանն առցանց ձևաչափով աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի թիմի ղեկավար Իվան Դրաբեկի, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է միասնական սոցիալական ծառայությունների մատուցման կարևորության, նախապատրաստական փուլում գտնվող շենքերի շինաշխատանքների, կենտրոնների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Համատեղ իրականացվող […]

̰
1-ին զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

15:54 23.02.2021

Փետրվարի 22-ին 1-ին զորամիավորման զորամասերում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են զենք-զինամթերքի պահպանման և կիրառման, ռազմական տեխնիկայի շահագործման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները: Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

̰
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի

15:30 23.02.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 23-ին ժամը 20։00-ից մինչև փետրվարի 24-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Տավուշի բաժնի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

15:24 23.02.2021

Ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տվյալ էր ստացվել, որ Մովսես գյուղի մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի: Տվյալը ստուգվեց փետրվարի 16-ին: Բաժնի թույլտվության ավագ տեսուչը կեսօրին մոտ այցելեց որսորդմիության անդամ, 69-ամյա տղամարդուն, ստուգման ենթարկեց զենքի պահպանման մետաղյա պահարանը և հայտնաբերեց անօրինական պահվող փողը կարճեցված մեկփողանի որսորդական հրացան ու սվին-դանակ: Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը ձեռք է բերել Արցախյան […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

15:20 23.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մ-2 միջպետական ավտոճանապարհի՝ Գորիս-Սիսիան 8-10-րդ կմ (Հարժիս-Շինուհայր հատվածը) միակողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ […]

̰
Վարժանք. օգնություն փլուզված շենքում գտնվող քաղաքացուն

15:18 23.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Բժշկական ապահովման վարչության մասնագետները համատեղ վարժանք են իրականացրել: Պայմանական տուժածի հայտնաբերման, երկաթբետոնե կոնստրուկցիայի տակից դուրսբերման և առաջին բուժօգնության ամբողջ գործողությունը տևել է 10 րոպե:

̰
Կոսովոյում ստուգվել է հայ խաղաղապահների մասնագիտական պատրաստվածությունը

15:14 23.02.2021

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների մասնագիտական և ծառայողական պատրաստվածությունն ստուգելու նպատակով հայկական զորախմբի մշտական տեղակայման վայր է այցելել ռազմակայանի հրամանատարը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Խաղաղապահ զորախմբի հրամանատար, ավագ լեյտենանտ Գագիկ Միքայելյանը ներկայացրել է հայ խաղաղապահների ծառայության պայմանները, իրականացրած աշխատանքները։ Տրվել է «տագնապ» հրահանգ, որից հետո հայ խաղաղապահները, ցուցաբերելով բարձր պատրաստվածություն, անթերի կատարել են […]

̰
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

15:09 23.02.2021

Փետրվարի 19-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։ Ողջունելով արտակարգ և լիազոր դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին և օրենքի գերակայության պահպանմանը։ Վահե Ղազարյանը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնեց։ Գիորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, […]

̰
Դպրոցականներն այցելել են զորամաս

14:58 23.02.2021

Զինված ուժերի և կրթական հաստատությունների համագործակցության շրջանակում Երևանի «Տաթև» դպրոցի աշակերտներն այցելել են 5-րդ զորամիավորում։ Զինվորական ծառայության հանդեպ գրավչության բարձրացման նպատակով կազմակերպված այցելության ընթացքում աշակերտները շրջել են զորամիավորման զորամասերից մեկում, ծանոթացել հրաձգային զենքերի կառուցվածքին, զինվորական ծառայության առանձնահատկություններին, սպայի գործառույթներին ու զինված ուժերում նրանց դերակատարմանը:

̰
Շենգավիթի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Սիլիկյան թաղամասում

14:49 23.02.2021

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 22-ին Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցից բերման է ենթարկվել 38-ամյա Հովհաննես Գ.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 30-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ

14:38 23.02.2021

Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների 2018-2020թթ. իգական սեռի շրջանավարտների հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է զորքերում տարբեր կրտսեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող կին զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայողական առօրյայով, խնդիրներով, լսել նրանց առաջարկները, պատասխանել հարցերին: Կարևորելով կանանց ծառայությունն ու դերը զինված ուժերում, պաշտպանության նախարարը նշել է, որ նմանաբնույթ հանդիպումներն այսուհետ կկրեն շարունակական […]

̰
«Հայրենիքի փրկության շարժում»-ն այսօր բողոքի ցույց է անցկացրել

14:25 23.02.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 11-ին, հավաքվելու են կառավարական 3-րդ շենքի մոտ՝ խոչընդոտելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք: Նախատեսված ժամից շուտ, ոստիկաններն ամբողջությամբ շրջափակել են «Խաչքարերի պուրակը» և պատ են կազմել կառավարական 3-րդ շենք տանող մուտքերի տարածքում: Ոստիկանները պուրակի կենտրոնական հատվածներում նկարահանումներ իրականացնելու համար տարածք են […]

̰
Ի՞նչ անել, երբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու դառնալու համար համայնքապետարանը փաստաթղթերը չի ընդունում

13:54 23.02.2021

Որտե՞ղ պետք է դիմել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից փոխհատուցում ստանալու համար, այն դեպքում, երբ հիմնադրամի կայքում նշված է, որ Երևանի բնակիչները պետք է փաստաթղթերը ներկայացնեն իրենց թաղապետարանի իրավաբանական բաժին, մինչդեռ այդտեղ չեն ընդունում, իսկ պաշտպանության նախարարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ ուղղորդում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։ Այս հարցին այսօր անդրադարձել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը․ […]

̰
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Սիսավան գյուղում

13:47 23.02.2021

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 22-ին Արարատի մարզի Սիսավան գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Արարատի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Միխայիլ Հ.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 30-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Միխայիլ Հ.-ն ներկայացվել է ոստիկանության Նաիրիի բաժին:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:45 23.02.2021

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մ-2 միջպետական ավտոճանապարհի՝ Գորիս-Սիսիան 8-10-րդ կմ (Հարժիս-Շինուհայր հատվածը) միակողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների […]

̰
Ինչ-որ ժամանակ սահմանվա՞ծ է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին դիմելու համար

13:38 23.02.2021

Եթե Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պոտենցիալ շահառուները ինչ-ինչ պատճառներով դեռ չեն դիմել, հիմնադրամը, տեղական ինքնակառավարման մարմինները այստեղ անելիքներ ունե՞ն, ինչ-որ ժամանակ սահմանվա՞ծ է դիմումների համար։ Հարցն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ուղղվեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանին։ «Դիմելու համար ժամկետ սահմանված չէ, այսինքն՝ վաղեմության ժամկետներ չկան, երբ էլ դիմեն, եթե զինծառայողը զոհվել է, հաշմանդամ է դարձել կամ անհետ […]

̰
Ինչպե՞ս պետք է անհետ կորածների հարազատները դառնան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու

13:25 23.02.2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ստեղծման պահից մինչ օրս 1528 ընտանիքների է սպասարկում։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Նա հիշեցրել է, որ հիմնադրամը հատուցումներ է կատարում 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի համար, ինչպես նաև պետական բյուջեի հետ համաֆինանսավորում են 2008-2016 թվականները ներառյալ զոհված ու հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների […]

̰
Ռուսաստանը Հայաստանին օգնում է բանակի բարեփոխման հարցում. Ռուսաստանի դեսպան

13:11 23.02.2021

Ռուսաստանն աջակցում է Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին: Այս մասին հայտարարել է Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Դիվանագետի խոսքերով՝ ներկայումս տարբեր ուղղություններով շփումներ են ընթանում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև: «Քննարկվում են հարցեր՝ կապված մեր երկրների տարբեր ոլորտներում համագործակցության և զինված ուժերի փոխգործակցության ամրապնդման հետ»,- ասել է Կոպիրկինը: Նա նաև ավելացրել […]

̰
Տնտեսական բնույթի հանցագործություններով 2020թ.-ին բացահայտվել է պատճառված 12 մլրդ դրամի վնաս, վերականգնվել է 2 մլրդ-ը

12:49 23.02.2021

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր միտումների, դրանց բացահայտման ուղղությամբ 2020թ.-ին իրականացված աշխատանքների, այս բնույթի հանցագործության դեպքերով իրականացվող քննությունների շրջանակներում դատախազական գործառույթների իրացման արդյունքները: Ըստ այդմ՝ 2020թ.-ին արձանագրվել է հանցագործությունների թվի ընդհանուր նվազում: ՀՀ իրավասու մարմինների վարույթում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ […]

̰
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում. ԱԺ-ում փակ ռեժիմով քննարկում է

12:22 23.02.2021

44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմական ու տնտեսական իրավիճակն ԱԺ-ում ներկայացրել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Հարցը քննարկվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Նիստի օրակարգում եղել է մեկ հարց՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում: Նախարարի ելույթից հետո նիստը շարւնակվել է փակ ռեժիմով: Մանրամասները՝ […]

̰
ԼՂ հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը․ Արա Այվազյան

12:04 23.02.2021

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ «Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում» օրակարգով փակ ձևաչափով նիստին. «44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների ուժերի և ազդեցությունների վերադասավորում: Այս գործընթացը դեռևս ամբողջովին չի բյուրեղացել, և դեռևս վաղ է ամբողջական գնահատական տալ հաստատվող իրողություններին և մարտահրավերներին: Այնուհանդերձ, կարելի է արձանագրել, […]

̰
Փետրվարի 22-23-ը բացահայտվել է հանցագործության 59 դեպք

11:52 23.02.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության` 9, թմրանյութի հայտնաբերման՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների […]

̰
Ծրագրված բողոքի ակցիա Կառավարության 3-րդ շենքի մոտ

11:41 23.02.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 11-ին, հավաքվելու են Կառավարական 3-րդ շենքի մոտ: Ոստիկաններն արդեն ամբողջությամբ շրջափակել են «Խաչքարերի պուրակը»: Ըստ Իշխան Սաղաթելյանի երեկվա հայտարության, վարչապետն այսօր Կառավարական 3-րդ շենք է գալու, իսկ իրենց հավաքի նպատակը վարչապետի համար խոչընդոտ ստեղծելն է: Ոստիկանները Կառավարական 3-րդ շենքի տարածք են […]

̰
Ռազմաբժիշկների առաքելությունը մարդասիրական է և չի ճանաչում ազգություն․ ՄԻՊ-ն օրինակներ է արձանագրել

11:26 23.02.2021

Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած զինվորների և քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական բժիշկները ցուցաբերել են հատուկ վերաբերմունք և սրտացավություն։ Այս ամենն արձանագրվել է հոսպիտալներ Մարդու իրավունքների պաշտպանի և նրա ներկայացուցիչների այցերի ժամանակ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շուրջօրյա դիտարկումներն այս հարցերով ցույց են տալիս, որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի ռազմական բժիշկները հավատարիմ են իրենց մարդասիրական բարձր առաքելությանը: Դրա […]

̰
BACK_TO_TOP