18:57 19.12.2024
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ: Դեկտեմբերի 10-ին, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Երևանի Գայի պողոտայում նրանք ձերբակալեցին Երևանի բնակիչ՝ 34-ամյա և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 61-ամյա երկու տղամարդկանց ու, վերջինիս կողմից շահագործվող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխեցին […]
18:52 19.12.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերին և խորհրդի անդամ Կառլոս Մենդես դե Վիգոյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ «Ցե-Կվադրատ Ամպեգան» ավելի քան 10 տարի է կառավարում է կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր Հայաստանում: Ընկերությունը ծառայություններ է մատուցում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, ինստիտուցիոնալ և […]
18:42 19.12.2024
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում դեկտեմբերի 18-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տանձուտ գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը գյուղում գտնվող ալյուրի և թեփի իր վաճառակետում, առանց համապատասխան հարկային հաշիվների, նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմապիտակների, վաճառում է անհայտ ծագման ծխախոտ: Ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Նույն օրը […]
18:36 19.12.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առևտուրը, դեղագործական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում, գյուղատնտեսություն և անտառատնտեսություն, հետազոտություն և […]
18:24 19.12.2024
Ամփոփվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման 2024 թվականի արդյունքները՝ ներառյալ նաև բողոքարկումից հետո կատարված փոփոխությունները։ Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի առաջին անգամ կազմակերպվել է էլեկտրոնային ձևաչափով, որին մասնակցության համար դիմել է 6260 ուսուցիչ, որոնցից 572-ը՝ որպես չաշխատող անձ: Հայտագրվածներից ատեստավորմանը մասնակցել է 4982-ը, որոնք ցուցաբերել են հետևյալ արդյունքները՝ 60-69% արդյունք ցուցաբերել է 1073-ը․ նրանք ունենալու […]
18:18 19.12.2024
ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Հետագա մանիպուլյացիաներից խուսափելու համար հայտնում ենք՝ 1. Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և […]
18:12 19.12.2024
«Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ և նախակրթարաններ» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը համալրելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է գործող կարգում ավելացնել Կոտայքի մարզի Մարմարիկի նախակրթարանը, Արագածոտնի մարզի Ցամաքասարի նախակրթարանը, Շիրակի մարզի Ղազանչի բնակավայրի մանկապարտեզը, Շիրակի մարզի Ղարիբջանյան բնակավայրի մանկապարտեզը, Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրի մանկապարտեզը, Կոտայքի մարզի […]
17:55 19.12.2024
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը՝ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ ՀՀ-ից սննդամթերքի արտահանմանը խոչընդոտող խնդիրների վերացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը։ Քննարկվել է նաև աշխարհագրական նշումներին (GI) առնչվող հարցեր՝ պայմանավորված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորություններով: Մտքեր են փոխանակվել […]
17:45 19.12.2024
Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թ. հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ հաստատվում են ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի […]
17:35 19.12.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերի հետ: Զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների հետևողական զարգացումը, այդ թվում՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես […]
17:31 19.12.2024
Զեկուցվող օրակարգային հարցերի քննարկումից հետո, վարչապետը տեղեկություն է փոխանցել նախորդ շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցած 33 մլրդ 249 մլն դրամի վերաբերյալ՝ որպես Հայաստանի Հանրապետության շահաբաժին: «Կարծում եմ, որ սա մի իրադարձություն է, որն արժե ընդգծել, որովհետև, ըստ էության, նման բան 20 և ավելի տարի տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Ուզում […]
17:26 19.12.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակը ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ […]
17:14 19.12.2024
Կառավարությունը փոփոխություններ է կատարել Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգում: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, գործող կարգավորումներով 1 քառակուսի մետրի համար 63 հազար դրամ արժեքով Ալավերդիում հնարավոր չի եղել համարժեք բնակարաններ գնել: Այս […]
17:08 19.12.2024
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման մասնակիցները շրջայց են կատարել Հայաստանի պատմության թանգարանում։
16:58 19.12.2024
Կառավարությունն ընդունել է որոշում՝ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2 մլրդ 954 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ նախատեսվում է համաֆինանսավորել 28 համայնքի 46 ծրագիր: Արագածոտնի մարզին կհատկացվի 133,2 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 237 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 519,7 մլն դրամ, Լոռին՝ 515 մլն դրամ, Կոտայքին՝ 71,9 մլն դրամ, Շիրակին՝ 204,9 մլն դրամ, Սյունիքին՝ […]
16:46 19.12.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։
16:39 19.12.2024
Նոյեմբերին 44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում։ Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 16.6 մլն դրամի չափով տուգանք: Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր […]
16:28 19.12.2024
Կառավարության որոշմամբ Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Այս մասին գործադիրի այսօրվա նիստի սկզբում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շնորհավորել նրան: Դավիթ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը: Վստահ եմ, որ մեր բոլորի ջանքերով և մեր Շիրակի մարզի թիմի ջանքերով հաջողելու […]
16:23 19.12.2024
Երևանի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ժամանակ պարեկները նկատել են, որ վարորդը ոչ սթափ վիճակում է: Սթափությունը չստուգելու և իրավախախտումը չարձանագրելու համար Երևանի բնակիչ 35-ամյա ուղևորը բացել է պարեկային մեքենայի դուռը և փոխանցման տուփի մոտ, որպես կաշառք, նետել 20000-անոց թղթադրամ: Նա ձերբակալվել […]
16:17 19.12.2024
Դեկտեմբերի 17-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել քաղաքացիական պաշտպանության հարցերով սեմինար-քննարկում, որին մասնակցել են ՓԾ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ՀՀ պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքացիական պաշտպանության հարցերով պատասխանատուներ։ Միջոցառման նպատակն էր քաղաքացիական պաշտպանության բնագավառում փոխհամագործակցության ամրապնդումը և պատրաստվածության ապահովումը։ Բացման խոսքով հանդես է եկել ՆԳՆ ՓԾ ՔՊ վարչության պետի տեղակալ […]
16:12 19.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 24-ին կիրականացնի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված […]
16:06 19.12.2024
Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բոլիվիայի Բազմազգ Պետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Իրաքի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարները և նրանց փոխարինողները 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում մասնակցեցին Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը։ Հանդիպումը նախագահում էր ՀՀ արտաքին գործերի նախարար […]
15:38 19.12.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 18-19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 114 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 18, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, խարդախության՝ 8, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, մարմնական վնասվածք պատճառելու` 5, […]
14:36 19.12.2024
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 18-ին ստացել է ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի` լիազորությունները դադարելու վերաբերյալ արձանագրությունը։ ԿԸՀ-ն դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Հովսեփի Ազարյանին։
13:56 19.12.2024
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 00:20-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ մահացած վիճակում «Վեդու» բժշկական կենտրոն է տեղափոխվել […]
13:48 19.12.2024
Դեկտեմբերի 15-ին կայացած «Որակի նշան-Երևան» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում Երեմյան կաթնամթերքը հաղթող է ճանաչվել «Տարվա ապրանքանիշ» անվանակարգում։ Սպառողները և որակի մասնագետները լավագույն գնահատականին են արժանացրել Երեմյան կաթնամթերքի ըմպելի յոգուրտները։ Կաթնամթերքի գործարանի տնօրեն Ռուբեն Սիրադեղյանը, ստանալով մրցանակը, նշել է, որ 2019 թվականից Երեմյան ընկերությունների խումբը սկսել է «Սերմից սեղան» հայեցակարգով անարատ կաթնամթերքի արտադրությունը։ «Մենք վերահսկում ենք կաթնամթերքի […]
12:55 19.12.2024
Երևանում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 3-6մ/վ, դեկտեմբերի 19-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն դեկտմեբերի 20-21-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։
12:36 19.12.2024
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում ներկայացրեց զինծառայողների և զինակոչիկների առողջական պիտանելիության վերաբերյալ կարգավորումների փոփոխությունների նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագծով նախատեսվում է որոշ հիվանդությունների պարագայում մեկ տարվա տարեկետման ժամկետից հետո, եթե զինակոչիկի մոտ առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել, նրան զինծառայության համար սահմանափակումով պիտանի ճանաչել։ Նախատեսվում է նաև հստակեցնել առողջական վիճակի վրա հիմնված զինվորական ծառայության […]
12:20 19.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախնական ընտրությունների ինստիտուտի ներդրումը համարում է ժողովրդավարության ամրապնդման կարևոր քայլ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետը նշեց, որ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները թեև ճգնաժամային և ցավալի էին, սակայն կարևոր քայլ են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ճանապարհին։«Խոսքը նախնական ընտրությունների կամ քվեարկության ինստիտուտի մասին է, որը, կարծում եմ, չափազանց կարևոր է, որը մեր […]