12:01 25.06.2025
Ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացվում են «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։ Մյուս ձայնագրությունները՝ այս հղումով։
11:46 25.06.2025
Միայն երեկ Հայաստանից ծիրանով բեռնված 96 բեռնատար մտել է ՌԴ։ «Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև 24-ը մեր ծիրանով բեռնված 598 մեքենա հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Այսպիսով արձանագրում եմ, որ այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
11:07 25.06.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 451 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ:
10:21 25.06.2025
Վ․Գ․-ն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական […]
10:00 25.06.2025
Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածը։ Նորոգվող 10.1կմ-ից 8կմ հատվածում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Ըստ նախագծի՝ նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
22:15 24.06.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Արա Պապյանին։ Անդրադարձ է եղել իրանա–իսրայելական վերջին զարգացումներին։ Որոնք են այս պատերազմի հետևանքներն ու արդյունքները, Իրանը փրկե՞ց դեմքը և ով ավելի շահեկան դուրս կգա պատերազմից, ու՞մ է ձեռնտու այն։ Քաղաքագետը նաև պատասխանել է հարցին, թե հրադադարը ինչ ազդեցություն կունենա մեր ավելի նեղ տարածաշրջանի՝ Հայաստան–Ադրբեջան կոնֆլիկտի հետագա զարգացումների վրա։ «Սա լավ […]
17:50 24.06.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 26-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:30-13:00 Շիրակի մարզի Մեծ Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 13:30-16:00 Շիրակի մարզի Փոքր Մանթաշ բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ, ժամը 10:30-14:30 Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում` […]
17:45 24.06.2025
Բացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19՝ դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️11 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️3 […]
17:26 24.06.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները։ Այս հատվածի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն կայացել է, առաջիկա օրերին շինարարական աշխատանքները կմեկնարկեն։ Այնուհետև նրանք այցելել են Տավուշի մարզ։ Նախարարը մարզպետ Հայկ Ղալումյանի […]
17:16 24.06.2025
Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 20-ին Մեղրիի մաքսակետում հայտնաբերվել և ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 33-ամյա մի տղամարդ: Նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի շարք հանցագործությունների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]
17:07 24.06.2025
Այսօր՝ հունիսի 24-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ […]
16:57 24.06.2025
2026 թ. մարտի 11-ից մայիսի 29-ը կայանալու է Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որը կրում է CLEAN/CLEAR/CUT (ՄԱՔՈՒՐ/ՊԱՐԶ/ԿՏՐՎԱԾ) խորագիրը: Համակարգող է ընտրվել Ռոզա Մարտինեսը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ Հայաստանի մասնակցությունը նշյալ բիենալեին ապահովելու և հայաստանյան տաղավարը ներկայացնելու նպատակով: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ազգությամբ […]
16:46 24.06.2025
Հունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հրաչյա Աճառյան փողոցում ապօրինի հատվել է 3 թեղի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերն ապօրինի հատել է 71-ամյա տղամարդը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […]
16:36 24.06.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է բուսասասանիտարական ենթահսկման ապրանքներ՝ գյուղատնտեսական մթերքներ և ծաղիկ, արտադրող և արտահանող տնտեսավարողներին: Քննարկում է ծավալվել վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմնի՝ Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) կողմից ներկայացվող խնդիրների մասին: Պարոն Պետրոսյանը վստահեցրել է, որ Տեսչական մարմինը շահագրգռված է պահպանելու գործընկերային հարաբերություններ բոլոր ոլորտների […]
16:26 24.06.2025
Հունիսի 19-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ տանն ապօրինի պահում և օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն կատարվեց նրա բնակության վայրում: Տան տանիքում հայտնաբերվեց չորացված-մանրացված զանգվածներով ապակե չորս տարա: Զանգվածների ընդհանուր քաշը կազմեց […]
16:17 24.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանը, որի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Փոխվարչապետը պլատֆորմի տարեկան զեկույցի ներկայացման նպատակով կառավարություն-քաղհասարակություն երկխոսության իրականացումը համարել է գործնական, օգտակար և կառուցողական ձևաչափ։ Փոխվարչապետը նշել է, որ հարթակի հետ շարունակական ու կառուցողական երկխոսության իրականացումը […]
16:12 24.06.2025
Այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացն այս փուլում իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարան հաճախող բոլոր երեխաների համար։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այս տարի առաջին դասարան են հաճախելու 2019 թվականին ծնված երեխաները։ Հունիսի 24-ին` ժամը 15։30-ի դրությամբ, […]
16:05 24.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի վարչության անդամ Ռոբերտ Այդաբիրյանին: Վարչապետը ողջունել է պարոն Այդաբիրյանի այցը Հայաստան և կարևորել նրա գործունեությունը հայրենիքում և Սփյուռքում: Ռոբերտ Այդաբիրյանը նշել է, որ կիսում է Հայաստանի պետականության ամրապնդմանն ուղղված վարչապետ Փաշինյանի համոզմունքներն ու իր աջակցությունը հայտնել Իրական Հայաստանի գաղափարախոսությանը: Զրուցակիցները քննարկել են պետական կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքին, […]
15:53 24.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը: Ներկայացվել են նախագծի առաջնահերթությունները, գործողությունների ծրագիրն ու արդյունքային շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանմանը նպաստող մրցունակ միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ հասանելիության ապահովման, արտահանողների և նրանց կարողությունների զարգացման, շուկաների և հաճախորդների ընդլայնման վերաբերյալ: Անդրադարձ է […]
15:30 24.06.2025
Հունիսի 24-ին՝ ժամը 15։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։
14:35 24.06.2025
Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Հարցին, թե ո՞րն է տեղափոխության պատճառը, նա պատասխանել է. «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ տեղափոխել են Երևան-Կենտրոն ՔԿՀ»։ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ քրեական […]
14:25 24.06.2025
Նոր՝ Ultima ծառայության գործարկմամբ Yandex Go հավելվածում այժմ հնարավոր է պատվիրել ուղղաթիռով թռիչք՝ անհատական երթուղի՝ Copter սակագնով կամ ճանաչողական զբոսաշրջություն՝ Sky Tour սակագնով։ Օդային փոխադրումներն իրականացնում է ծառայության գործընկեր Armenian Helicopters ընկերությունը։ Ուղղաթիռային տուրերը հասանելի են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Դիլիջան, Սևան, Մեղրի, Գորիս, Երևանի ջրամբար, Քարերի սիմֆոնիա, Գառնու կիրճ և այլ վայրեր։ Copter սակագնով […]
12:20 24.06.2025
Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […]
11:57 24.06.2025
Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ […]
11:40 24.06.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
11:18 24.06.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ:
23:59 23.06.2025
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […]
23:30 23.06.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում:
22:59 23.06.2025
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների կողմից Սյունիքի մարզում տեղադրվել է «Վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգային համակարգի» մեկ կայան, որն ապահովում է շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի հսկողություն 24/7 ռեժիմով։ Այս մասին հայտնել են ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից: Չափման/մոնիթորինգի արդյունքները պարբերաբար կթարմացվեն: 23․06․2025 թվականի 09․00-15․00 կատարված չափման […]