20:26 18.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ֆորումի բացմանը մասնակցել են ավելի քան 20 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Թուրքմեն հայտնի բանաստեղծ և մտածող Մագթիմգուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակի շրջանակում Աշխաբադում բացվել […]
20:16 18.05.2024
ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են: «Ազատություն»-ը հաղորդում է, որ նրանք այսօրվանից այնտեղ են մնալու՝ հետագա աշխատանքների համար տեղազննություն իրականացնելու նպատակով: Այսօր Կիրանցում է եղել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և խոսել բնակիչների հետ: Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ […]
16:17 18.05.2024
Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարար Իգնասիո Կասիսի հետ: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ներառյալ Ալմաթիում կայացած բանակցություններում քննարկված առանցքային հարցերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ կողմից առկա ամուր քաղաքական կամքը՝ հասնելու պայմանագրի կնքման հարցում վերջնական […]
15:58 18.05.2024
Հայ Առաքելական Եկեղեցին մայիսի 19-ին կնշի Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոնը: Այն առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը: Դրա համար էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, հավասար Հորը և Որդուն:
15:47 18.05.2024
Մայիսի 16-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են Ֆրանկոֆոնիայի բնագավառում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության՝ Բուխարեստում տեղակայված տարածաշրջանային ներկայացուցչությունների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցության ամրապնդումը և ընդլայնումը։ Գոհունակությամբ նշվել […]
15:08 18.05.2024
Մայիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Քուլս Մարկի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանականերում: Զրուցակիցներն անդրադարձել են կատարել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի կառավարության համար […]
14:54 18.05.2024
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Թ.-ն, հրազեն գնելու նպատակով նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, 2024 թվականի մայիսի 15-ին Գյումրի քաղաքում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ։ Գումարը նրան փոխանցելու համար Գյումրիից Երևան մեկնելու ճանապարհին Ս.Թ.-ն և Մ.Ս.-ն ՌՈ ծառայողների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել […]
14:47 18.05.2024
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր։ Աշխատանքներն իրականացնելու նպատակով որոշ բակերում քանդվել են ավտոտնակները, բացազատվել են զավթված տարածքները։ Դաշտերը լինելու են լուսավորված, կահավորվելու են նստարաններով, աղբամաններով: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:
14:25 18.05.2024
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այսօր մամուլում համակարգված, րոպեների տարբերությամբ հոդվածներ են հրապարակվել, թե իբր «ոստիկանական համակարգում կան դժգոհություններ, և հնարավոր է աշխատանքից ազատման դիմումների շարք սկսվի», ինչպես նաև նշվել է Ոստիկանության «ագրեսիվ վարքագծի, ցուցարարներին ցրելու, ծեծելու» մասին։ Տեղեկացնում ենք, որ այս լուրն իրականության հետ որևէ աղերս չունեցող, կեղծ տեղեկություն է։ ՆԳՆ […]
14:16 18.05.2024
Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն հայտնելով: Կարևորվել է հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունն ու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական […]
13:54 18.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ. «Հարգելի՛ քաղաքացիներ, թանգարանային ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո, որի նպատակն է մեկ անգամ ևս ընդգծել այն հանգամանքը, որ թանգարանները ամենևին էլ միայն մշակույթի և պատմության տարբեր դրվագների պահոց չեն, այլ կրթական և […]
13:34 18.05.2024
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում նախարար Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Ի շարունակություն Երևան այցի ժամանակ կայացած քննարկումների՝ անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ օրակարգային հարցերի և տարածաշրջանային թեմաների՝ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շեշտադրումով:
13:16 18.05.2024
Աշխաբադ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Սապարով Ալլաբերդիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Հայաստանում մեծապես կարևորվում է սպորտի ոլորտի զարգացումը և առաջարկել է դիտարկել երկու երկրների մարզիկների մասնակցությամբ համատեղ ուսումնամարզական […]
12:45 18.05.2024
Երևանում մայիսի 18-ի և 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 20-ի և 23-ի գիշերը, 19-ին և 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-23-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի […]
11:58 18.05.2024
Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին և պատվիրակության կազմում գտնվող Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին, «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին, «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին ու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանին: Մեծապես կարևորելով համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ՝ Երևանի փոխքաղաքապետն ընդգծել է, որ […]
11:25 18.05.2024
Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի ոլորտային նախարարների հետ: Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության բարելավման հարցերը։ Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Թուրքմենստանում հայկական եկեղեցու և Հայաստանում թուրքմենական էմիրների դամբարանի վերականգնմանը: ԿԳՄՍ […]
11:07 18.05.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Հանդիպմանն ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումների իրականացման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած դժվարություններին, աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հարավային Կովկասում ազդեցությանը՝ ՀՀ […]
09:25 18.05.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ: Զրուցակիցներն ընդգծել են, որ համատեղ ջանքերով, ակտիվ քաղաքական երկխոսության միջոցով հաջողվել է կառուցել լայն երկկողմ օրակարգ և քննարկել այն առավել խորացնելու հեռանկարները՝ թե՛ երկկողմ, թե՛ Եվրոպական միության հարթակում։ Վերջինիս պարագայում մտքեր են փոխանակվել առկա գործիքակազմի առավել արդյունավետ կիրառման, այդ […]
08:42 18.05.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:31 18.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
23:26 17.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում վարչապետը մասնակիցների հետ քննարկել է մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին, մարզերում անցկացված նախնական փուլերի արդյունքներին վերաբերող հարցեր: Մրցաշարի մասնակիցները և նրանց մարզիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին նման նախաձեռնության համար և հավելել, որ նման մրցաշարերը մեծ հետաքրքրվածություն […]
22:45 17.05.2024
Մայիսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահ Ալան Ռիչարդ Դոնվահին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վահան Կոստանյանը ողջունել է Ռիչարդ Դոնվահի այցը Հայաստան Երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ` ներկայացնելով Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը՝ ուղղված խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում նախարարի տեղեկալը […]
22:08 17.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Կաշեգործների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-16:00 Խորենացի փ. 3ա, 43/Բ, 45ա շենքեր, Խորենացի փ. 45Բ շենք 6-8 մուտքեր, Նար-Դոսի փ. 34 շենք, 11։00-17:00 Մյասնիկյան պող. 16-55 առանձնատներ, Խորենացու […]
21:44 17.05.2024
Մայիսի 17-ին Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան՝ ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման միջոցով ընձեռնվող հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ […]
21:30 17.05.2024
Հայաստանի Հանրապետություն մայիսի 20-22-ը կժամանի Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներից բաղկացած պատվիրակությունը։ Գերմանիայից ժամանած պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
21:23 17.05.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Զրույցում անդրադարձ է եղել երկու օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպման արդյունքներին, Տավուշում սահմանազատման գործընթացին դեմ կազմակերպված շարժմանը, Հայաստանում ռազմավարության կենտրոն ստեղծելու գաղափարին, Վրաստանում ծավալվող իրադարձություններին, նաև բազմաթիվ այլ հարցերի: Խոսելով հայ ռուսական հարաբերություններից և ռուս […]
21:14 17.05.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Փարիզում մեր պատվիրակության հետ ծաղիկներ խոնարհեցինք Կոմիտաս վարդապետի և ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Հուշարձանը գտնվում է Փարիզի սրտում՝ Սենա գետին հարող ընդարձակ ճեմուղու տարածքում, որը բարեկամական Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում երեք տարի առաջ ստացավ «Հայաստանի էսպլանադ» անվանումը»,-ֆեյսբուքյան իր […]
21:07 17.05.2024
Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: «Եվրամիությունը ողջունում է 1991 թվականի Ալմաթիի համաձայնագրի և, մասնավորապես, մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ նիստի ընթացքում ստորագրված արձանագրության հիման վրա Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է […]
20:46 17.05.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչները անհատ ձեռնարկատեր Սուսաննա Գիշյանին պատկանող հյութերի և կոմպոտների արտադրությունում իրականացրել են վերստուգում և արձանագրել, որ կազմակերպությունում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները (Տավուշի մարզ, քաղաք Այրում) ։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
20:40 17.05.2024
Մայիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Սլովենիայի Հանրապետության ֆինանսների նախարար Կլեմեն Բոստյանչիչի հետ: Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները: Կարևորվել է երկու գերատեսչությունների միջև փորձի փոխանակումը և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերության ձևավորումը: