19:47 15.05.2024
ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները: «Զինված ուժերի զորամիավորումներում ու զորամասերում, ըստ ուղղությունների, սահմանված ժամկետներում անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, ծավալվել են կառավարման կետեր, ստորաբաժանումների հրամանատարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել է հետագա գործողությունների հաջորդականությունը»,-նշված է Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
19:37 15.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […]
19:27 15.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ: Վարչապետը կարևորել է Երևանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի անցկացումը՝ ընդգծելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ համագործակցության փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համատեղ ծրագրերը նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը: Օդիլ […]
19:10 15.05.2024
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկայի ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող երկհարկանի շենքի 2-րդ հարկում, դանակահարված օտարերկրացի քաղաքացիներ կան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկում մարմնական […]
18:54 15.05.2024
Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում տեղի ունեցող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի նիստի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի կարծիքով՝ առանց սովորելու հնարավոր չէ խաղաղ ապրել։ «Անկախության առաջին օրերից Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության մեջ են, և քաղաքական բանակցություններից, խաղաղության սկզբունքներից անդին կա […]
18:48 15.05.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցության առկա մակարդակը և վստահություն հայտնել, որ այն շարունակական բնույթ կունենա: «Համոզված եմ, որ Ձեր այցելությունը նույնպես իր նպաստը կունենա Հայաստան-ԵՄ խորը համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, ցանկանում […]
18:42 15.05.2024
Հիմնանորոգվում է Տ-4-78, /Տ-4-40/ – Նորակերտ – /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի կմ5+200-կմ7+200 հատվածը։ Նորոգվող 2կմ երկարությամբ տեղական նշանակության ավտոճանապարհն անցնում է Գեղարքունիքի մարզով։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մինչ նորոգումը ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում‚ տասնյակ տարիներ այն չէր հիմնանորոգվել։ Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում է ավազակոպճային շերտ‚ կառուցվում են […]
18:28 15.05.2024
Առաջին անգամ Երևանում իր աշխատանքն է սկսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը: Աշխարհի տարբեր երկրներից Երևան է ժամանել ավելի քան 2000 մասնակից: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ հանդիպմանը գոհունակությամբ արձանագրել է, որ նման նշանակալի միջոցառման անցկացումը Հայաստանում վկայում է ՎԶԵԲ-ի և […]
18:22 15.05.2024
«Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական պալատում. միջոցառման մասնակիցներին ընդունել է ԱՄԷ նախագահ՝ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին: Վերջինս կարևորել է առողջապահական համակարգի զարգացմանն առնչվող տեխնոլոգիական միտումների վերաբերյալ գաղափարների փոխանակումը և շնորհակալություն հայտնել նախարարին մասնակցության համար: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել առողջապահության ոլորտի […]
18:16 15.05.2024
Ամփոփվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագիծը, որն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրի շրջանակում: Ծրագրին մասնակցել են Սպիտակի քաղաքային և Աչաջուրի համայնքային գրադարանների մանուկ և պատանի ընթերցողները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավելի քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության […]
18:11 15.05.2024
Գարնանային ծառատունկի շրջանակներում «Սևան» ազգային պարկն անտառտնկման աշխատանքներ է իրականացրել ազգային պարկի Դարանակ տեղամասում։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Անտառնկման աշխատանքները կատարվել են 5 հա տարածքի վրա, որի համար օգտագործվել է շուրջ 10 000 տնկի։ Որպես տնկանյութ օգտագործվել են «Սևան» ազգային պարկի Մարտունու տնկարանում աճեցված բարդու և ազգային պարկի տարածքից բնական վերաճից ստացված […]
17:55 15.05.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը և կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը մայիսի 15-ին մասնակցել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկմանը։ Քննարկումը կայացել է Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում։ Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ […]
17:49 15.05.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի գործընկերների հետ: Հանդիպմանը քննարկվել են Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի (PSMP4) ղեկավար Արման Վաթյանի և ծրագրի համաղեկավար Խուրամ Ֆարուքի կողմից Արդարադատության նախարարությունը գնահատվել է որպես՝ կազմակերպության հետ Հայաստանի […]
17:36 15.05.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով այսօր եղել է Անի համայնքում: Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ Մուշեղ Մուրադյանը հետևել է համայնքում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին։ Մարզպետը հերթական անգամ դիտարկել է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի շինաշխատանքները։ Կանգառներ են եղել Լուսաղբյուր, Բագրավան բնակավայրերի հարակից հատվածներում։ Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի […]
17:17 15.05.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է ընդգծելու ՀՀ դատախազության և Հայաստանում ԵԽ գրասենյակի համագործակցության արդյունավետությունն ու քննարկելու փոխգործակցության զարգացման հետագա ուղղությունները: Գլխավոր դատախազն անդրադարձել […]
17:06 15.05.2024
Ղազախստանում կայացել է Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը «Հայաստան-Ղազախստան» պատգամավորական բարեկամական խմբի՝ Ղազախստանի Խորհրդարանի Սենատի մասով ղեկավար, Սենատի սոցիալ-տնտեսական զարգացման և գիտության հանձնաժողովի նախագահ Նուրտորե Ժուսիպի հետ։ Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ բարեկամական խմբի մի շարք անդամներ, մտքեր են փոխանակվել հայ-ղազախական միջպետական փոխգործակցության հետագա […]
16:42 15.05.2024
Մայիսի 14-16-ը Երևանում անցկացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը, որի շրջանակում այսօր անցկացվել է «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքահեն տնտեսություն, որ գեներացնում է նորարարություն» թեմայով ներդրումային նիստը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ […]
16:10 15.05.2024
Մայիսի 16-17-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա): Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին, որը նվիրված է լինելու Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-րդ ամյակին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ:
15:55 15.05.2024
ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հրավերով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին և վերջինիս գլխավորած պատվիրակությունն հյուրընկալվել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կոնվենցիայի ազգային համակարգող, Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը, նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման […]
15:47 15.05.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո կազմակերպված Կայուն զարգացման նպատակներին ուղղված գիտության, տեխնոլոգիաների և նորարարության 9-րդ համաժողովին (Multi-Stakeholder Forum on Science, Technology and Innovation for the Sustainable Development Goals (STI Forum))։ Ռուբեն Սիմոնյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը՝ որպես զարգացող երկիր, […]
15:34 15.05.2024
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրականությանը չի համապատասխանում այն ենթադրությունը, որ ռուսական կողմը, իբր, առաջարկել է լրիվությամբ դուրս հանել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զախարովան այս մասին ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ «Բազմաթիվ շահարկումներ կան Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների՝ մայիսի 8-ին կայացած հանդիպման վերաբերյալ»,- ասել է Մարիա […]
15:28 15.05.2024
Մայիսի 15-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է նրան և արդյունավետ աշխատանք մաղթել։ Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի՝ Երևանյան գրասենյակի հետ ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախարարության ձևավորումից կարճ ժամանակ անց Եվրոպայի խորհրդի […]
15:11 15.05.2024
ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիդա Փարշադին 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հարավային 24,2 կմ հատվածը կառուցելու համար։ […]
14:29 15.05.2024
Հայաստանը և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը ստորագրել են 236 միլիոն եվրոյի համաձայնագիր՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար: ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկման ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության շրջանակը համարել է ընդարձակ և նշել, որ […]
14:24 15.05.2024
Մայիսի 14-15-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարության հրավերով Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին։ Միջոցառման շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության ներդրումների և առևտրի զարգացման գործակալության գլխավոր տնօրենի և ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական […]
14:19 15.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերին: Վարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այն էլ ավելի կզարգանա ու կընդգրկի այլ նոր ոլորտներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում և վերջին շրջանում […]
13:53 15.05.2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով պաշտպանության նախարարությունում կադրային նշանակումներ են կատարվել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա-դրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Սամվել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար՝ ազատելով Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի պաշտոնից»,-նշված […]
13:28 15.05.2024
Պաշտպանության նախարարությունում ՀՀ նախագահի հրամանագրերով տեղի են ունեցել կադրային վերանշանակումներ, որոնք պայմանավորված են զինված ուժերի բարեփոխումների շրջանակում 2023 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով՝ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ նոր կանոնադրությունների և կառուցվածքի հաստատման հանգամանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
12:44 15.05.2024
Մայիսի 13-14-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական հանդիպումը։ Խորհրդակցությունները համանախագահում էին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև Ռազմավարական գործընկերության հաստատելու մասին համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր առաջին քաղաքական խորհրդակցությունների […]
12:33 15.05.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Գավառ քաղաքում գործող «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ): Ստուգուման ընթացքում պարզվել է, որ «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող արտադրական շենքում գործում է 4 տարբեր հացատեսակների արտադրամասեր՝ 1․ «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրամաս 2․« Պուրի» տեսակի հացի արտադրամաս 3․ «Թոնրի […]