TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

19:24 07.10.2017

«Փոխգործակցություն-2017» խոշոր զորավարժության շրջանակներում երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, կմեկնարկի ՀԱՊԿ հավաքական ուժերի վարժանքների հաջորդ փուլը, որը խոշորագույնը կլինի մասնակից զորքերի թվով: Վարժանքների այս փուլը նույնպես անցկացվելու է Հայաստանի և Ռուսաստանի տարածքներում:

Հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2017» զորավարժության ավարտից հետո սկսվելու են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի վարժանքները, որին ներգրավվելու է 10 հազարից ավելի զինծառայող:

Ընդհանուր մտահղացման համաձայն՝ սա «Փոխգործակցություն-2017» զորավարժության հիմնական փուլն է. հետախուզությունն ավարտել է հատուկ նշանակության առաջադրանքները, ինչից հետո գործողությունների թատերաբեմ են մտնելու հիմնական ուժերը՝ պայմանական հակառակորդին վերջնականապես ջախջախելու և հակամարտությունը սառեցնելու համար:

Դրանից հետո սկսվելու է զորավարժության եզրափակիչ փուլը: Արդեն դրա ժամանակ ներգրավվելու են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը, որոնք ապահովելու են պայմանական «սառեցված» հակամարտության գոտու հետագա անվտանգությունը՝ հակամարտության վերջնական լուծման համար էստաֆետը փոխանցելով քաղաքական գործիչներին:

̰

16:49 07.10.2017

Անցկացվող զորավարժություններն ուղղված են ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումների ներդաշնակ գործունեությանը, այսօր հետախուզական «Որոնում 2017» զորավարժությունների ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: «Այս զորավարժությունները սկզիբն են հոկտեմբերի 9-ին մեկնարկող «Անխախտելի եղբայրոթյուն» զորավարժությունների, քանի որ ամեն մարտական գործողություն սկսվում է հենց հետախուզությունից. այսօր մենք դիտարկել ենք հետախուզական ստորաբաժանումների գործունեությունը», – […]

̰

16:45 07.10.2017

Իրանական «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ն Լոռիում նախատեսում է իրականացնել երեք բիզնես-ծրագիր՝ կոմպոզիտային գազաբալոնների ու կարբոնի մանրաթելի գործարանի կառուցում ու արտադրություն, նաև ագրոկոմպլեքսի գործարկում:

̰

15:47 07.10.2017

Ռուս գրող, հրապարակախոս և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը կարծում է, որ հայ ժողովրդի պատմության հետ «աշխարհի որևէ այլ ազգ չի կարող համեմատվել»:

̰

15:14 07.10.2017

Հոկտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Միջնորդներն ընդգծել են, որ հանդիպել են երկու պետությունների նախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների սպասվող հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ավարտելու համար: «Երկու նախագահներն էլ հակամարտության խաղաղ լուծման համար բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն […]

̰

14:53 07.10.2017

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ այսօր Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղի բնակիչը ցանկանալով ինքնասպան լինել՝ դանակով հարվածել է իրեն: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանից տեղեկացանք, որ 1978թ. ծնված վիրավորը շատ արյուն է կորցրել, Նոյեմբերյանի ԲԿ-ում նրա վերքը կարել են: ԲԿ-ի տնօրենը վիրավորի վիճակը բնութագրեց կայուն ծանր: «Առավոտ»-ի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը հոգեկան հիվանդությամբ չի տառապում: 

̰

14:49 07.10.2017

Հոկտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-12-ը առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

̰

14:45 07.10.2017

Ջերմուկ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանրապետության նախագահը զրուցել է առողջարանային քաղաքի բնակիչների հետ: Շրջելով քաղաքի աջ ու ձախ ափերում, որտեղ բնակելի տարածքներում վերանորոգումներ են ընթանում, հանրապետության նախագահն ասել է.«Էնպես ենք անելու, որ մոտակա մեկ, մեկ ու կես տարում ինչ խնդիրներ կա Ջերմուկում ամբողջը լուծվելու են, մնալու է միայն օդանավակայանի հարցը»: Գյուղացիներից մեկը հավելել է, որ […]

̰

14:33 07.10.2017

Խաչատրյանն ընտրվեց 88 ձայնով: Նախագահի մյուս թեկնածուն՝ Վահե Գևորգյանցը, ստացավ 29 ձայն, իսկ Գևորգ Գևորգյանը՝ 17:

̰

14:31 07.10.2017

ChessBase պարբերականն «ամսվա մարդ» է անվանել Լևոն Արոնյանին: Պարբերականը նման կարծիք է հայտնել, երբ Արոնյանը ՖԻԴԵ-ի վերջին վարկանիշում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականն աշխարհի լավագույն 100 շախմատիստների թվում: 2017թ-ի հունիսին Արոնյանը հաղթեց Ստավանգերի մրցաշարում, օգոստոսին՝ Սենթ Լուիսի Grand Chess Tour մրցաշարում, իսկ մի քանի շաբաթ առաջ հաղթող դարձավ Վրաստանում անցկացված Աշխարհի գավաթի մրցաշարում: Պարբերականը ցնցող է անվանել նրա հաղթանակն Աշխարհի գավաթի […]

̰

14:21 07.10.2017

ՀԱՊԿ ուժերը պատրաստ են Հայաստանին օգնել, եթե նման անհրաժեշտություն ծագի: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստանում անցկացվող «Որոնում 2017» վարժանքների շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Պատասխանելով հարցին՝ արդյոք «կարմիր գիծ» կա՞, որից հետո ՀԱՊԿ-ն Հայաստանին օգնություն ցույց կտա, գեներալը նշել է, որ ինքը տեղյակ է Հայաստանի խնդրին եւ ցավին՝ […]

̰

13:49 07.10.2017

Ջերմուկում Նախագահ Սարգսյանը ծանոթացել է նաև աջափնյա թաղամասում և Կեչուտի ջրամբարի հարևանությամբ նախատեսված կառուցապատման ներդրումային ծրագրերի մշակման ընթացքին:

̰

13:28 07.10.2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ԻԻՀ։

̰

13:01 07.10.2017

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ:

̰

12:34 07.10.2017

Ջրատաքացուցիչի ծխատարից արձակված շմոլ գազի հետևանքով թունավորվել են ընտանքի անդամները:

̰

12:20 07.10.2017

Հոկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:

̰

12:20 07.10.2017

«Այս տարի Եվրոպայի սպորտի շաբաթվա շրջանակում ամբողջ Եվրոպայում այս փառատոնին մասնակցում է ավելի քան 15 մլն մարդ»,-միջոցառման բացման ժամանակ նշել է ՀՀ -ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Դեսպանի խոսքով՝ Հայաստանը իր հետաքրքիր լանդշաֆտային տարածքներով կարող է գրավիչ լինել գոլֆի սիրահարների համար. «Վստահ եմ, որ գոլֆի նոր խաղահրապարակների կառուցմամբ, հատկապես հանգստի գոտիներում, կխթանվի սպորտային տուրիզմի […]

̰

12:04 07.10.2017

«Որոնում 2017» մարտավարական-մասնագիտական զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության հետ: Դրանք հրամանանատարաշտաբային մարզումներ են, որոնց հիմնական նպատակը միասնական ղեկավարման մարմնի`ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության գործողությունների համադրումն է: Այսօր անցկացվում է զորավարժության ամենակատիվ՝ կրակային փուլը: 

̰

11:07 07.10.2017

Ոստիկանությունը տեսանյութ է տարածել տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետողներին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

̰

11:03 07.10.2017

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին:

̰

11:01 07.10.2017

«Ընտանեկան բռնությունը էականորեն տարբերվում է ընդհանրապես բռնությունից»,- «Հեռանկար»-ի եթերում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա հիմնավորել է, թե ինչու է անհրաժեշտ ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրությունը, որի շուրջ այս օրերին թեժ քննարկումներ են ընթանում հասարակական տարբեր շրջանակներում: Նախարարը նաև վիճակագրություն է ներկայացրել. «Այն երկրներում, որտեղ չի տարվում ընտանեկան բռնության նկատամամբ նպատակաուղղված պայքար, կանանց […]

̰

10:43 07.10.2017

Այս շաբաթ Հայաստանում է անցկացրել քուվեյթցի ճանապարհորդ Աբդըլ Մուհսեն ալ-Բաղլին« որն իր մոտոցիկլետով որոշել է շրջել ամբողջ աշխարհում« ծանոթանալ մյուս ժողովուրդների հետ ու ներկայացնել իր ժողովրդին: Ուր էլ գնացել է, հյուրընկալվել է հենց տեղացիների տներում ու հետաքրքրվել նրանց ավանդույթներով: Հայաստանում իրեն օտար չի համարում, նմանեցնում է երկու ժողովուրդներին ու իրեն զգում է ինչպես տանը:

̰

10:31 07.10.2017

Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարի շրջանակում ՀՀ -ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ցույց է տվել գոլֆի իր կարողությունները: 

̰

10:26 07.10.2017

Ոստիկանությունը բերման է ենթարկել 25-ամյա մի քաղաքցու, որը թմրանյութ օգտագործելու մեջ է կասկածվում:

̰

10:21 07.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան հոբելյանի առթիվ: Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին:

̰

19:47 06.10.2017

Սոսո Պավլիաշվիլիի և Նունե Եսայանի նոր երգը կոչվում է Я люблю тебя, որում նկարահնվել է նաև դերասան և երգիչ Արսեն Գրիգորյանը: Երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, Իսկ բառերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի ռեժիսորը հենց Արսեն Գրիգորյանն է, որը իր Youtube-յան ալիքում հրապարակել է տեսահոլովակը:

̰

18:46 06.10.2017

Ծեծվող անչափահաս երեխան չի կարող պաշտպանվել և ստիպված է հանդուրժել դաստիարակությունը միայն ծեծի ձեւով հասկացող ծնողների պարբերական ապտակները:

̰

18:37 06.10.2017

Վերջին 4 տարում Հայաստանում պաշտոնական տվյալներով գրանցվել է ընտանեկան բռնության ավելի քան 3500 դեպք: Դրանցից 30-ի դեպքում գործն ավարտվել է սպանությամբ: Միայն 2015-ին Հայաստանում տեղի ունեցած սպանությունների 17 տոկոսը ընտանեկան հարցերի պարզաբանման հողի վրա է եղել, ինչը սոցիոլոգները գնահատում են որպես շատ բարձր ցուցանիշ:

̰

18:28 06.10.2017

Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի 1/3 ը փակվել է, ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը

̰
Գնաճի պատճառը ստվերից դուրս գալն է. տնտեսագետ

17:57 06.10.2017

Ապրանքաշրջանառությունն ավելացել է, գները թանկացել են, ասում է տնտեսագետը

̰
BACK_TO_TOP