TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+14.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Օmicron-ին փոխարինում է  Cerberus-ը. նոր ենթատեսակը հայտնաբերվել է արդեն ավելի քան 30 երկրներում

08:44 28.10.2022

Կորոնավիրուսի նոր ենթատարբերակը՝ Cerberus-ը կարող է շուտով գերիշխող դառնալ շատ երկրներում: Դրա առանձնահատկությունները Lenta.ru-ին տված հարցազրույցում նկարագրել է իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը: «BQ.1.1 տարբերակը՝  «cerberus»-ը BA.5-ի ճյուղն է՝ «omicron»-ի ենթատեսակն է, մուտացիան, սա հաջորդ սերունդն է։ Մեկ շաբաթ առաջ նման դեպքերի թիվը ընդհանուրի մոտ 17 տոկոսն է կազմել։ Եվրամիությունում՝ 0-ից 20 տոկոս՝ կախված […]

̰
Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

11:13 24.10.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հոկտեմբերի 17-23-ը։ Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 231 նոր դեպք, 415 մարդ առողջացել է։

̰
Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պարտադիր պահանջը չեղարկվել է

18:26 21.10.2022

Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») չեղարկել է Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պարտադիր հանձնման պահանջը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերահսկողության ծառայությունը համապատասխան փաստաթուղթ է հրապարակել իր կայքէջում: Փաստաթղթում ասվում է, որ այժմ երկրի տարածք ժամանող ՌԴ քաղաքացիներին հարկավոր չէ ժամանման օրվանից երեք օրացուցային օրվա […]

̰
Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 387 նոր դեպք. 6 մարդ մահացել է

11:09 17.10.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հոկտեմբերի 10-16-ը։ Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 387 նոր դեպք, 791 մարդ առողջացել է, 6 մարդ՝ մահացել։

̰
Հաստատվել է Covid-19-ի 697 նոր դեպք, գրանցվել է 9 մահ

11:28 10.10.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հոկտեմբերի 3-9-ը: Այս ընթացքում կատարվել է 4214 թեստավորում, հաստատվել է 697 նոր դեպք, առողջացել է 1251 քաղաքացի, գրանցվել է 9 մահ: Ներկայացվել է նաև պատվաստումային գործընթացը:

̰
Կորոնավիրուսն առաջացնում է ԴՆԹ-ի էպիգենետիկ նշանների աշխատանքի խանգարումներ

22:07 09.10.2022

Կենսաբանները պարզել են, որ  SARS-CoV-2-ի սպիտակուցային մասնիկները կարող են թափանցել մարդու բջիջներ և խանգարել  ԴՆԹ-ի էպիգենետիկ նշանների աշխատանքը, որը կարգավորում է առանձին գեների ակտիվությունը։ Գիտնականների եզրակացությունը հրապարակվել է Nature ամսագրում։ Գիտնականների պնդմամբ SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվելը հանգեցնում է իմունիտետի ծանր խանգարումների, բորբոքային երևույթների, միկրոտրոմբների առաջացման և այլ ծանր հետևանքների։ Գիտնականները գեների աշխատանքում ևս մեկ խանգարում են […]

̰
7 օրում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք

20:15 07.10.2022

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 20 նոր դեպք: Տվյալները ներկայացնում է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը։ Փաստացի բուժում է ստանում 36 պացիենտ, որից 3-ը՝ հիվանդանոցային պայմաններում։ Բուժման արդյունքում գրանցվել է 460 առողջացած ։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 77 թեստավորում: Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 7-ը ընկած […]

̰
Վրաստանում մեկ ամսում արձանագրվել է կորոնավիրուսի 35 հազար 719 դեպք

19:32 04.10.2022

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC ) տվյալներով՝ սեպտեմբերին կորոնավիրուս է ախտորոշվել 35 հազար 719 մարդու մոտ. սա նշանակում է, որ միջին հաշվով ամեն օր 1 190 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Ըստ նույն կենտրոնի տվյալների` վերջին մեկ ամսում մահացել է 20 պացիենտ: 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 1 […]

̰
Sputnik V պատվաստանյութի պահպանման ժամկետը երկարացվել է մինչև 18 ամիս

19:43 03.10.2022

Sputnik V պատվաստանյութի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 18 ամսով՝ երկու բաղադրիչներից յուրաքանչյուրի համար։ Դեղամիջոցի թարմացված ցուցումները   հրապարակվել են դեղերի պետական ​​ռեգիստրում։ Օգոստոսին ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Sputnik V պատվաստանյութի պիտանելիության ժամկետները երկարացվել են, և տարբեր արտադրողների համար դրանք տատանվում են 6 ամսից մինչև 1 տարի, որոշումը կայացվել է փորձաքննության հիման […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 417 դեպք

12:49 03.10.2022

2022թ. սեպտեմբերի 8-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 1514 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 417 դրական դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ 2022թ․ հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ընդհանուր կատարվել է 17780 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է […]

̰
Առողջացել է 1368 քաղաքացի, գրանցվել է 8 մահ. կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

11:05 03.10.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 910 նոր դեպք, առողջացել է 1368 քաղաքացի, գրանցվել է 8 մահ: Պատվաստումային գործընթացը շարունակվում է, առաջին դեղաչափը ստացել է 1 150 019 քաղաքացի, 1 025 351 քաղաքացի պատվաստվել է ամբողջությամբ:

̰
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 33 186 նոր դեպք

13:50 01.10.2022

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 33 հազար նոր դեպք, մահացել է 103 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Հայտնաբերվել է COVID-19-ի 33 186 նոր դեպք։ Մեկ օրում 103 մարդ է մահացել: Ապաքինվել է 52 628 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ շտաբի տվյալների՝ մեկ օրում հոսպիտալացվել է 2644 մարդ։ […]

̰
Գրանցվել է Covid-19-ի 1431 նոր դեպք

11:22 26.09.2022

ԱՆ-ն ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: Սեպտեմբերի 19-25-ը գրանցվել է հիվանդության 1431 նոր դեպք, 2133 պացիենտ առողջացել է, 4-ը՝ մահացել: Պատվաստումային գործընթացը շարունակվում է, պատվաստումների ընդհանուր թիվը կազմում է 2 254 914, առաջին դեղաչափն ստացել է 1 149 318 քաղաքացի, 1 024 623 քաղաքացի պատվաստվել է ամբողջությամբ: Բուստեր դեղաչափ ստացածների թիվը կազմում է 75 […]

̰
ՌԴ-ում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 46 758 նոր դեպք

13:30 25.09.2022

Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 46 758 նոր դեպք, մահացել է 95 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվել է 1936 մարդ՝ 45,1%-ով պակաս, քան նախորդ օրը, ապաքինվել է 45908-ը։ Հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել ութ մարզում, նվազում՝ 72-ում, իրավիճակը չի փոխվել երկրի հինգ մարզում։

̰
Սեպտեմբերի 16-23-ը Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 59 նոր դեպք

19:37 24.09.2022

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի սեպտեմբերի 16-23-ն ընկած ժամանակահատվածում Սեպտեմբերի 16-23-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 59 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 74 պացիենտ, որից 10-ը՝ հիվանդանոցային պայմաններում։ Բուժման արդյունքում գրանցվել է 368 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 133 թեստավորում: […]

̰
Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ով 3528 մարդ է հոսպիտալացվել

12:28 24.09.2022

Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում հոսպիտալացվել է COVID-19-ով 3528 մարդ՝ 9,9%-ով պակաս, քան նախորդ օրը, ապաքինվել է 58412 մարդ, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Ռուսաստանի Դաշնությունում 2022 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 3528 մարդ և նախորդ օրվա համեմատ նվազել է 9,9%-ով… Օրական ապաքինվել է 58412 մարդ կամ […]

̰
Կորոնավիրուսով վարակվելը երեխաների մոտ 72%-ով մեծացնում է շաքարային դիաբետի հավանականությունը

08:29 24.09.2022

Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են առաջին ապացույցն այն մասին, որ SARS-CoV-2-ով վարակվելը կտրուկ մեծացնում է երեխաների մոտ 1-ին տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը. այս հիվանդության զարգացման ռիսկը մեծանում է 72%-ով։ Աշխատանքը հրապարակված է JAMA Network Open-ում։ Արդյունքների մասին ուրբաթ օրը հայտնել է Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի (CWRU) մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ […]

̰
Կպարզաբանվեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ հաճախակի հնչող հարցերը

10:43 23.09.2022

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 17.00 տեղի կունենա առցանց խորհրդատվություն՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ: Կպարզաբանվեն հաճախակի հնչող հարցերը:

̰
Գերմանիայի հավաքականի 2 առանցքային խաղացողներ վարակվել են կորոնավիրուսով

14:41 22.09.2022

Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն ու կիսապաշտպան Լեոն Գորեցկան վարակվել են կորոնավիրուսով, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 21-ին ֆուտբոլիստները թեստավորում են անցել, ինչի արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակ: Նոյերն ու Գորեցկան մեկուսացվել են և առաջիկայում կլքեն ազգային հավաքականի հյուրանոցը: Նրանք Գերմանիայի հավաքականին չեն կարողանա օգնել Ազգերի լիգայում Հունգարիայի և […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ

11:05 19.09.2022

ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում սեպտեմբերի 12-18-ը: Ըստ այնմ՝ գրանցվել է հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ, առողջացել է 2528 քաղաքացի: Պատվաստումային գործընթացը ևս շարունակվում է: Մինչ այժմ ամբողջովին պատվաստվել է1 մլն 24 հազար քաղաքացի, առաջին դեղաչափ ստացել է ավելի քան 1 մլն 148 հազարը, ընդհանուր թիվը կազմում է 2 252 […]

̰
Չինաստանում վթարվել է Covid-ով հիվանդներին կարանտինի տեղափոխող ավտոբուսը․ կա 27 զոհ

10:46 19.09.2022

Ներկայումս Գույչժոուն կորոնավիրուսի վարակի աճ է ապրում: Շաբաթ օրը նահանգը գրանցել է 712 նոր դեպք, ինչը կազմում է Չինաստանում արձանագրված ընդհանուր դեպքերի մոտ 70%-ը:

̰
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 58 հազար նոր դեպք

14:16 17.09.2022

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 58 հազար նոր դեպք, մահացել է 107 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Հայտնաբերվել է COVID-19-ի 58 305 նոր դեպք, մեկ օրում մահացել է 107 մարդ»,- ասվում է զեկույցում։ Ըստ զեկույցի՝ մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 49962 մարդ, ինչը սեպտեմբերի 16-ի համեմատ 0,1%-ով պակաս […]

̰
Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,5 միլիոնի

09:49 17.09.2022

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 608 միլիոնը, իսկ դրանից մահացածների թիվը՝ 6,5 միլիոն, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում։ ԱՀԿ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսային վարակի 608 328 548 դեպք, զոհերի թիվը հասել է 6 501 469-ի։ Ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը 611 324 387 է, զոհերինը՝ 6 […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում սեպտեմբերի 5-11-ին

11:18 12.09.2022

ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: Սեպտեմբերի 5-11-ի դրությամբ հայտնաբերվել է 2575 նոր դեպք, առողջացել է 2172 պացիենտ, գրանցվել է 7 մահ: Շարունակվում է նաև պատվաստումային գործընթացը, պատվաստվող քաղաքացիների թիվը հասել է 2 մլն 249 396-ի, մոտ 1 մլն 147 հազարը ստացել է առաջին դեղաչափը, 73 հազարից ավելի քաղաքացի էլ ստացել է […]

̰
Գեղարքունիքի մարզում հաստատվել է  կորոնավիրուսով վարակվածների 87 նոր դեպք

10:57 12.09.2022

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի սեպտեմբերի 2-9-ն ընկած ժամանակահատվածում Ըստ այդմ` սեպտեմբերի 2-9-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 87 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 102 պացիենտ, որից 8-ը՝ հիվանդանոցային պայմաններում։ Բուժման արդյունքում գրանցվել է 223 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է […]

̰
Ռուսաստանում թարմացվել է COVID-19-ով վարակվածների թվի կիսամյակային հակառեկորդը

20:37 10.09.2022

Ռուսաստանում թարմացվել է COVID-19-ով վարակվածների թվի կիսամյակային հակառեկորդը։ Վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 53 486 նոր դեպք, ինչը 2,6 տոկոսով ավելի է նախորդ օրվա համեմատ։ Սակայն երկրում մեկ այլ հակառեկորդ է սահմանվել՝ վերջին մեկ օրվա ընթացքում 97 մարդ է մահացել։ Սրանք ամենաբարձր ցուցանիշներն են այս տարվա մայիսից ի […]

̰
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից 27 մարդ է մահացել

19:50 09.09.2022

Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահացածների թիվը հասել է 141135-ի, միայն մեկ օրում մահացել է 27 իրանցի։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Անցած մեկ օրվա ընթացքում Իրանում հայտնաբերվել է COVID-19 վարակի 700 նոր դեպք, 196 մարդ հոսպիտալացվել է։ Միաժամանակ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն հասել է 7 մլն 537 հազար 781-ի։ […]

̰
ՀՎԿ կենտրոնի մասնագետները կպատասխանեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ հաճախ հնչող հարցերին

10:19 08.09.2022

2022 թվականի սեպտեմբերի 9-ին ժամը 17։00-ին տեղի կունենա առցանց խորհրդակցություն՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը: Կենտրոնի մասնագետները կպարզաբանեն հաճախակի հնչող հարցերը: Խորհրդակցությունը բաց է, բոլոր ցանկացողները կարող են միանալ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

̰
Մեկ շաբաթում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ․ գրանցվել է 12 787 նոր դեպք

13:15 06.09.2022

Օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 2-ը Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսով վարակման 12 787 նոր դեպք: Jnews.ge-ի հաղորդմամբ՝ հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Գերատեսչության տվյալների համաձայն՝ մեկ շաբաթում կորոնավիրուսից ապաքինվել է 14 257 մարդ, ութ պացիենտ մահացել է: Մեկ շաբաթվում կատարվել է 73 436 թեստավորում:  

̰
Կորոնավիրուսի ցուցանիշները կայուն աճում են. թիրախում  մինչև 2 տարեկան երեխաններն են ու 60-ից բարձր անձինք

15:18 05.09.2022

Կորոնավիրուսի ցուցանիշները կայուն աճում են. թիրախում մինչև 2 տարեկան երեխաններն են ու 60 տարեկանից բարձր անձինք։ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ասուլիս է տվել և տեղեկացրել, որ վերջին 14 օրվա ընթացքում, նախորդ 14 օրվա համեմատ, գրանցվել է կորոնավիրուսի մոտ 23 տոկոս աճ: Նշենք, որ […]

̰
BACK_TO_TOP