21:55 15.05.2021
Հայաստանի ամերիկյան համալսարանը ևս միացել է նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացին: Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսօր կամավորության սկզբունքով պատվաստվել են թե պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի և աշխատակազմի ներկայացուցիչներ, թե նախկին և ներկա ուսանողներ և թե նրանց ընտանիքի անդամներ:
21:42 15.05.2021
Բժշկական գիտությունների թեկնածու բժիշկ Իրինա Դոբրեցովան խորհուրդ է տվել, թե ինչպես կարելի է հանգստի ժամանակ նվազեցնել կորոնավիրուսով վարակման վտանգը: Հանգստի գնալիս հարկ է հիշել, որ հիվանդությունը կարող է ցանկացած վայրում «սպասել», ուստի չի կարելի անտեսել անվտանգության միջոցառումները: Ճանապարհորդին սպասող առաջին վտանգավոր գոտին ինքնաթիռի նեղ միջանցքն է, որում բորտուղեկցորդուհիները ստուգում են ուղևորների տոմսերը: Այդ հատվածում օդափոխությունը […]
20:48 15.05.2021
Այսօրվանից մայրաքաղաքի տասը պոլիկլինիկայում և COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայաններում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Մայիսի 17-ից պատվաստանյութը հասանելի կլինի նաև մայրաքաղաքի մյուս և մարզային առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներում։ Նշենք, որ «Կորոնավակ» պատվաստանյութով կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները’ ըստ դիմելիության և կամավորության սկզբունքով։
11:02 15.05.2021
Մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220729 դեպք, որոնցից 208100-ն` առողջացած, 4314-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1033513 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3178 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք: Ունենք 636 առողջացած և 13 մահվան դեպք: Նախորդ […]
19:03 14.05.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մայիսի 14-ի դրությամբ Սիսիանի բժշկական կենտրոնից դուրս է գրվել 1 հիվանդ: Նույն օրը բակային համայցի արդյունքում հայտնաբերվել է աղիքային ախտանշաններով ևս 32 բնակիչ, որից 3-ը հոսպիտալացվել է: «Ընդհանուր առմամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 402 դեպք, որից 373-ը մինչև 18 տարիքային խմբից են, իսկ 29-ը՝ մեծահասակ: […]
17:20 14.05.2021
Ռուսական Sputnik V պատվաստանյութը ուրբաթ սկսել են կիրառել հնդկական Հայդարաբադ քաղաքում, հայտնել է Dr. Reddy’s Laboratories Ltd ընկերությունը: «Սահմանափակ փորձնական նախագծի շրջանակներում սկսվել է պատվաստանյութի դանդաղ մեկնարկը, և պատվաստանյութի առաջին դոզան այսօր՝ մայիսի 14-ին, կիրառվել է Հայդարաբադում: Հետագա չափաքանակների առաքումը սպասվում է առաջիկա ամիսներին: Sputnik V պատվաստանյութի հաջորդ չափաքանակների մատակարարումը կիրականացնեն հնդկական գործընկեր-արտադրողները»,- ասվում է […]
17:15 14.05.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին և գլխավոր խորհրդական Վյաչեսլավ Լիսուխային: Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը կարևորել է Հայաստանի և Բելառուսի միջև առողջապահության բնագավառում բնականոն համագործակցությունը, հատկապես` Հայաստանում օրգանների փոխպատվաստման ծառայության զարգացման ուղղությամբ։ «Մեր երկու երկրների միջև սերտ համագործակցությունը շարունակվում է: 2019 թվականին Մինսկում հանդիպել եմ Բելառուսի […]
16:56 14.05.2021
Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում պատվաստվել է 117,6 միլիոն մարդ, այլ կերպ ասած՝ բնակչության 35 տոկոսը: ԱՄՆ իշխանությունները հանել են բոլոր սահմանափակումներն այն մարդկանց համար, ովքեր ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստման լիարժեք կուրսը: Այս որոշման մասին հայտնել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոշել Վալենսկին: Նրա խոսքերով՝ պատվաստված ամերիկացիները կարող են դիմակ չկրել և չպահպանել […]
15:34 14.05.2021
Երևանում կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական պատվաստումային էլի մեկ խումբ ձևավորվեց: Այն տեղակայվել է «Վերնիսաժի» հարակից տարածքում: Այս խումբը ևս համալրված է թե՛ AstraZeneca և թե՛ Sputnik-V պատվաստանյութերով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հիշեցնենք, որ AstraZeneca-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ Sputnik-V-ով պատվաստումները […]
15:12 14.05.2021
Իռլանդիայում հաքերային հարձակման պատճառով անջատվել է Առողջապահության ազգային ծառայության համակարգչային համակարգը, հաղորդում է RTE-ն ուրբաթ՝ մայիսի 14-ին: Ծառայության խոսնակ Փոլ Ռեյդն ասել է, որ դա «լուրջ, շորթման հետ կապված հարձակում է»: Ծառայության համակարգչային համակարգն անջատվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Կիբերհարձակումն ազդել է ազգային և տարածաշրջանային առողջապահական համակարգերի վրա: Նշվում է, որ արտակարգ իրավիճակի պատճառով շատ […]
12:13 14.05.2021
Բրիտանական British Airways ավիաընկերությունն աշխարհում առաջինն է, որը կգործածի Canary Global- ի 25 վայրկյան տևողությամբ Pelican կորոնավիրուսային թեստը՝ իր աշխատակիցներին ստուգելու համար: Այս մասին հայտնում է Sky News-ը: Հաջողության դեպքում այս մեթոդը կարող է կիրառվել նաև ուղևորների պարագայում։ Հաղորդագրությունների համաձայն՝ նոր թեստի համար հետազոտման նյութ է ծառայելու թուքը։ Թեստը կարող է հայտնաբերել վարակի տարբեր շտամներ, ինչպես […]
11:01 14.05.2021
Մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220447 դեպք, որոնցից 207464-ն` առողջացած, 4301-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7627 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1030335 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3361 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 230 նոր դեպք: Ունենք 712 առողջացած և 10 մահվան դեպք: […]
10:10 14.05.2021
ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրվա շրջանակներում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվություն հետազոտության կարևորության մասին: Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Կամազ» և «Գազոն» ավտոմեքենաներում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որը ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: […]
23:55 13.05.2021
«Գյումրի» բժշկական կենտրոնում Շիրակի մարզպետարանի և Գյումրու թիվ երկու պոլիկլինիկայի համագործակցությամբ իրականացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումներ՝ բուժաշխատողների համար։ Գյումրի բժշկական կենտրոնում այսօր պատվաստվել են նաև Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, մարզպետարանի մի շարք աշխատակիցներ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 14-ից: Այսօրվա դրությամբ Շիրակի մարզում […]
22:52 13.05.2021
Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Շիրակի մարզում շարունակվում են: Գյումրի բժշկական կենտրոնում այսօր պատվաստվել են Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, մարզպետարանի մի շարք աշխատակիցներ։ Պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 14-ից։ Այսօրվա դրությամբ Շիրակի մարզում պատվաստվել է 1299 քաղաքացի: «AstraZeneca »-ով՝ 741, «Sputnik-V» -ով՝ 558 շահառու: Հիշեցնենք` պատվաստումն անվճար է և […]
22:45 13.05.2021
Այսօրվա դրությամբ Արարատի մարզի բոլոր բուժհաստատություններում ակտիվորեն ընթանում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները: Արտաշատի պոլիկլինիկայում այսօր պատվաստվել է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը: Նշվում է, որ մինչ այս պահը մարզի 55 բուժհաստատություններում պատվաստվել է 1355 քաղաքացի, որից 1007-ը՝ Astra Zeneca, 348-ը՝ «Sputnik-V» պատվաստանյութերով:
17:42 13.05.2021
Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօրվա դրությամբ մարզում պատվաստվել է 564 քաղաքացի: «Տավուշի մարզը 1500 դեղաչափ AstraZeneca և 380 դեղաչափ Sputnik-V պատվաստանյութ է ստացել: Պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 14-ից: Այսօրվա դրությամբ պատվաստվել է 564 քաղաքացի. AstraZeneca-ով՝ 435, Sputnik-V-ով՝ 129 շահառու: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ անվճար և կամավորության սկզբունքով: Պատվաստվելով՝ […]
17:11 13.05.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը Սիսիան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի վերաբերյալ տեղեկացնում է. «Մայիսի 13-ին` ժամը 14։00-ի դրությամբ, արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 370 դեպք, որից այս պահին հիվանդանոցում բուժվում է 7 պացիենտ: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում […]
15:42 13.05.2021
ԱՀ առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակներում շարունակվում է Ռուսաստանի Դաշնությունից առաջատար բժիշկների այցը Արցախ: Մոսկվայից ժամանած առաջատար մասնագետները երեք շաբաթ աշխատանքներ են իրականացրել Արցախի առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող բուժհաստատություններում: Մանկաբույժ-գաստրոէնտերոլոգ Կարինե Ասկարյանը Արցախի մասնագետների հետ համատեղ ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում իրականացրել է քաղաքացիների 250, իսկ «Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ-ում՝ […]
11:54 13.05.2021
Կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակն աշխարհում աճել է՝ հասնելով 160 մլն-ի, հաղորդում է Ջոն Հոփկինսի համալսարանը, որը հաշվարկում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները: Համալսարանի կայքի տվյալներով՝ այժմ դեպքերի քանակը կազմում է 160 450 504. ընդհանուր առմամբ մահացել է COVID-19 ախտորոշված 3 331 258 պացիենտ: Վարակվածների թվով առաջին տեղում […]
11:02 13.05.2021
Մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220217 դեպք, որոնցից 206752-ն` առողջացած, 4291-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8124 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1026974 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3723 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 267 նոր դեպք: Ունենք 674 առողջացած և 19 մահվան դեպք:
00:25 13.05.2021
Հաշվի առնելով բնակչության շրջանում առաջացած մտահոգությունները` առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի բռնկման հավանական պատճառ դիտարկվում է ջրային գործոնը: Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է բնակավայրի ջրամատակարարման համակարգի՝ մասնավորապես ջրագծի վթար, համակարգում ճնշման տատանումներ, ինչպես նաև տեղացող հորդառատ անձրևը: Իրականացված վերականգնողական աշխատանքների արդյունքում վթարը […]
23:37 12.05.2021
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ Սաուդը, ով անցյալ տարի դարձավ 85 տարեկան, գրանցվել է Սաուդյան Արաբիայի օրգանների փոխպատվաստման կենտրոնի նվիրատվական ծրագրում: Նրա հետ միասին որպես օրգանների դոնոր է գրանցվել նրա որդին՝ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը: Ըստ հրատարակչության՝ պետական այրերի մասնակցությունը ծրագրին նպատակ է ունեցել կոչ անել իրենց հպատակներին՝ հետևել […]
18:25 12.05.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Արարատի և Վայոց ձորի մարզերում: Արարատի մարզպետարանում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզպետի պաշտոնակատար Ռազմիկ Թևոնյանի և մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Քննարկվել են կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների գործընթացին վերաբերող հարցեր: «Բարձր եմ գնահատում մարզային իշխանության դերը պատվաստումային գործընթացում։ Ճիշտ գործակցությունը թույլ կտա իրական, չխեղաթյուրված տեղեկատվություն […]
16:46 12.05.2021
2021 թվականի մայիսի 9-11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններով […]
16:18 12.05.2021
Ամեն տարի մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր: Պաշտոնապես այս տոնը նշվում է 1974 թվականից, երբ աշխարհի 141 երկրների գթության քույրերը միավորվել են մեկ հասարակական մասնագիտացված կազմակերպության` Բուժքույրերի միջազգային խորհրդի կազմում: Գործելով անհատապես, նաև որպես թիմի անդամ՝ բուժքույրերը նպաստում են համայնքներում մարդակենտրոն և ծախս-արդյունավետ բժշկական ծառայությունների տրամադրմանը: Համայնքներում բուժքույրերն արդյունավետ աշխատուժ են […]
16:08 12.05.2021
Ուկրաինան մշակում է կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութ: Այս մասին չորեքշաբթի հրապարակված Сегодня-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի գլխավոր սանիտարական բժիշկ, երկրի առողջապահության փոխնախարար Վիկտոր Լյաշկոն: «Ուկրաինական հետազոտությունների հիմնադրամը ֆինանսավորել է երկու պատվաստանյութերի մշակումը մրցակցային հիմունքներով»,- ասաց Լյաշկոն: Նա ասաց, որ Լվովում բջջային կենսաբանության ինստիտուտը, ակադեմիկոս Անդրեյ Սիբիրնիի գլխավորությամբ, աշխատում է պատվաստանյութերից մեկի ստեղծման ուղղությամբ: Լյաշկոն […]
14:08 12.05.2021
Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, ելույթ ունենալով Պետդումայում և ներկայացնելով նախարարների պալատի տարեկան հաշվետվությունը, հայտարարել է, որ Ռուսաստանը կորոնավիրուսին ու համաճարակի վերածվելու հակում ունեցող մի շարք այլ հիվանդություններին հակազդող նոր համակարգի ստեղծմանն է լծվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Մենք անցել ենք հզոր սանիտարական վահանի ստեղծման աշխատանքներին: Դրա մասին նախագահը հայտնել էր իր ուղերձում»,- […]
12:04 12.05.2021
Անցած շաբաթ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,5 մլն և մահվան ավելի քան 90 հազար դեպք: Նախորդող շաբաթվա համեմատությամբ հիվանդացության ու մահվան դեպքերը նվազել են 4%-ով, հայտնում է ԱՀԿ-ն: «Գլոբալ առումով COVID-19-ից մահվան դեպքերի թիվը փոքր-ինչ նվազել է այս շաբաթ. ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 5,5 մլն վարակվածության և ավելի քան 90 […]
11:01 12.05.2021
Մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219950 դեպք, որոնցից 206078-ն` առողջացած, 4272-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8550 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1023251 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3892 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք: Ունենք 403 առողջացած և 16 մահվան դեպք: […]