16:16 22.08.2018
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Մանվել Գրիգորյանը այժմ գտնվում է Հանրապետական հիվանդանոցում: SHANTNEWS.AM-ը կապ է հաստատել նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ, որը նշել է, որ այս պահին նմանատիպ ինֆորմացիայի չի տիրապետում: «Ես այս պահին միայն կարող եմ ասել, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը մնում է կալանքը»,- ասել է նա:
20:57 08.08.2018
Օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էռլունի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով հյուրերին`Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և ՉԺՀ դեսպանության վաղեմի գործընկերությունն ու երկու երկրների իրավապահ կառույցների սերտ համագործակցությունը: Տյան Էռլունը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության […]
09:32 15.07.2018
Հուլիսի 14-ին, ժամը 23:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի բնակիչը՝ Ռ. Մ.-ն (ծնված 1945 թ.), ժամը 18:00-ի սահմաններում բարձրացել է սար և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել է 4 ոստիկան և 11 […]