12:46 10.06.2024
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը։ 2024-ի հունիսի 10-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 452 դեպք, որից 272-ը՝ երեխա, 180-ը՝ մեծահասակ: 4 մարդ հոսպիտալացված է:
12:09 10.06.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արա Մկրտչյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Մկրտչյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
11:48 10.06.2024
ՀԱՊԿ բյուջեն պետք է ճշգրտվի՝ հաշվի առնելով հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն այս տարի որոշել է ձեռնպահ մնալ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: РИА Новости -ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ «Բնականաբար, հաշվի առնելով գնահատված ներդրումը կատարելու Հայաստանի ղեկավարության մերժումը, անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ ընթացիկ տարվա բյուջեն»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ Հավաքական անվտանգության խորհրդի […]
11:03 10.06.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով կմեկնի Անկարա։ Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։ Ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման ուղիները, ադրբեջանա-թուրքական հարաբերությունների զարգացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդի տարածաշրջանային և գլոբալ թեմաները։
09:33 10.06.2024
Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
00:00 10.06.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է արձակել Ազգային ժողովը (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը) և արտահերթ ընտրություններ անցկացնել։ «Ես նշանակում եմ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին, իսկ երկրորդը՝ հուլիսի 7-ին»,- ասել է նախագահը ֆրանսիացիներին ուղղված հեռուստաուղերձում։
23:31 09.06.2024
Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միասնություն» կուսակցությունը մեծ տարբերությամբ առաջատար է Եվրախորհրդարանի ընտրություններում։ Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի (Ifop) տրամադրած առաջին հաշվարկների համաձայն՝ կուսակցությունը հավաքում է ձայների 32%-ը՝ երկու անգամ ավելի, քան իշխող «Վերածնունդը» (15,4%)։Երրորդ տեղում Սոցիալիստական կուսակցությունն է՝ 13,90 տոկոս ձայներով։
22:52 09.06.2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում կոչ արեց համախոհներին և աջակիցներին պայքարը շարունակել փողոցներում ու հրապարակներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շարժման առաջնորդը հայտարարեց, որ պահանջում են, որպեսզի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնեն խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին ժամը 18։30-ին` կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով: Ըստ նրա՝ ժողովրդի […]
21:39 09.06.2024
Շիական «Հեզբոլլահ» խմբավորման հակաօդային պաշտպանության համակարգերը կրակ են բացել Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների ուղղությամբ, որոնք խախտել են Լիբանանի օդային տարածքը՝ ստիպելով նրանց հետ շրջվել դեպի սահման։ Այս մասին ասվում է Telegram-ի ալիքում տեղադրված կազմավորման կոմյունիկեում։ «Մեր հակաօդային պաշտպանության կործանիչները օգտագործեցին «երկիր-օդ» հրթիռներ՝ հակառակորդի օդանավերին խանգարելու և ստիպելու նրանց լքել Լիբանանի օդային տարածքը», – ասվում է […]
20:16 09.06.2024
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնության են եկել ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Բայդենը կիրակի օրն ասել է, որ համաձայնության է եկել Մակրոնի հետ՝ ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթն օգտագործել Ուկրաինային օգնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
19:56 09.06.2024
Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած Ազգային դեմոկրատական դաշինքի առաջնորդ Նարենդրա Մոդին երդվել է և երրորդ անգամ ստանձնել Հնդկաստանի վարչապետի պաշտոնը։ Երդման արարողությունն ուղիղ եթերով հեռարձակել են հնդկական հեռուստաալիքները։ Մոդին երկրում երկրորդ քաղաքական գործիչն է, որը երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնում է հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնը։ Նրանից առաջ երրրոդ անգամ անընդմեջ վարչապետի պաշտոնը ստանձնել է Հնդկաստանի առաջին վարչապետ […]
18:56 09.06.2024
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 10-ից 11-ը կլինի Ռուսաստանում, նա Նիժնի Նովգորոդում կմասնակցի BRICS-ի արտգործնախարարների խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական արտաքին դիվանագիտական գործակալությանը։ «Նախարար Հաքան Ֆիդանը երկկողմ հանդիպումներ կունենա Մոսկվայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
18:37 09.06.2024
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Պիտեր Լերները հնարավոր է համարել Գազայի հատվածում պատանդներին փրկելու ևս մեկ գործողություն, նույնիսկ եթե այն հանգեցնի Պաղեստինում քաղաքացիական անձանց զոհվելուն: «Կարելի է իրականացնել այնպիսի փրկարարական գործողություն, ինչպիսին երեկ եղավ»,- ասել է նա ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Լերները նաև նշել է, որ պատանդներին ազատելու գործողությունը «ծրագրված էր մի քանի շաբաթ»։ «Մեր պատասխանատվությունը, […]
17:57 09.06.2024
Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ պաղեստինցի փախստականների ճամբարի կենտրոնում չորս պատանդների ազատագրման իսրայելական գործողության ընթացքում սպանվել է առնվազն 274 պաղեստինցի։ Այսպիսի հայտարարություն է արել Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ «Նուսեյրաթ ճամբարում երեկ իսրայելական ագրեսիայի ժամանակ զոհվել է 274 մարդ, վիրավորվել՝ 698-ը, տուժածներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության պաշտոնական Telegram ալիքում […]
17:37 09.06.2024
Կաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել միջազգային հանրությանը շտապ միջոցներ ձեռնարկել շրջափակված Գազայի հատվածի «պատերազմից» հյուծված մարդկանց օգնելու համար։ Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզից հետո հավատացյալներին դիմելով Առաքելական պալատի պատուհանից՝ հովվապետը հիշեցրեl 1, որ հունիսի 11-ին Հորդանանում տեղի կունենա արտահերթ միջազգային համաժողով՝ ի պաշտպանություն Գազայի հատվածի՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի, Եգիպտոսի […]
17:11 09.06.2024
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է Բուչա, NEWS.ru-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով, Մոսկվան Հայաստանի ներկայացուցիչների այցն ուկրաինական այդ քաղաք համարում է ոչ բարեկամական քայլ, ինչպես նաև անընդունելի՝ Ռուսաստանին ուղղված հայտարարությունները և Կիևին մարդասիրական օգնության տրամադրումը։ «Մայրաքաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի […]
16:51 09.06.2024
Չեխիայի ոստիկանությունը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները հասարակական վայրերում հնարավոր ահաբեկչության մասին տեղեկությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Idnes լրատվական պորտալը։ Լրագրողների տվյալներով՝ ուժեղացվել է անվտանգությունը երկաթուղային կայարաններում, հասարակական տրանսպորտում և առևտրի կենտրոններում։ Ոստիկանությանը հանձնարարվել է ուշադիր հետևել ավտոբուսի կանգառների և երկաթուղային կայարանների մոտ կասկածելի անձանց: Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը […]
16:31 09.06.2024
Շիական «Հեզբոլլահ» կուսակցության զինված ստորաբաժանումները հրթիռային հարվածներ են հասցրել իսրայելական ռազմական դիրքերին Գոլանի բարձունքներում՝ ի պատասխան Լիբանանի հարավային գյուղերի ավիահարվածների և հրետանային ռմբակոծությունների։ Այս մասին ասվում է կազմավորման ռազմատեղեկատվական ծառայության ամփոփագրում։ «Իսլամական դիմադրության ստորաբաժանումները արձակել են առնվազն 30 հրթիռներ Զավուրի հրետանային բազայի ուղղությամբ»,- ասվում է տեքստում։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ուղիղ հարվածի հետևանքով հակառակորդի […]
16:11 09.06.2024
Իրանի նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու։ Ինչպես հայտնում է Tasnim-ը, թեկնածուներն են՝ Ալիռեզա Զաքանի, Սաիդ Ջալիլին, Ամիր Հուսեյն Ղազիզադե Հաշիմին, Մուստաֆա Փուրմոհամմադին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Մասուդ Պեզեշիկիանը։ Իրանի Սահմանադրության պաշտպանության խորհուրդն այսօր երկրի ՆԳՆ է ներկայացրել նախագահի ընտրությանը մասնակցող թեկնածուների ցուցակը։ Իրանում նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հունիսի 28-ին։
15:51 09.06.2024
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին արդեն երրորդ անգամ անընդմեջ հունիսի 9-ի երեկոյան երդում կտա մի խումբ նախարարների հետ: «Արմենպրես»- ի հաղորդմամբ, նոր կաբինետի ձևավորումը շարունակվում է, հետևաբար, կառավարության ղեկավարի հետ երդում կտա մոտ 30 նախարարից բաղկացած խումբը։ Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ կառավարության ամբողջական կազմը նախարարներով ու պետնախարարներով կկազմի 78-81 հոգի։ Այս անգամ կաբինետի շատ քիչ […]
15:12 09.06.2024
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Գազայի հատվածում չորս պատանդների ազատ արձակումը նոր հույս է տալիս Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների դադարեցման համար: «Իսրայելական բանակի կողմից ազատագրված չորս պատանդների ընտանիքների համար սա երջանկության պահ է, որի համար նրանք քիչ հույս ունեին, իսկ Մերձավոր Արևելքի ժողովրդի համար դա հույսի շող է, որ տառապանքներն ի […]
14:13 09.06.2024
Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու հույս կարող է լինել, եթե Եվրախորհրդարանի և ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեն խաղաղասեր ուժերը։ Եվրախորհրդարանի ընտրություններում քվեարկությունից հետո ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Պատասխանելով հարցին, թե երբ կարելի է ակնկալել, որ Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի, կառավարության ղեկավարն ասել է. «Դրան կարելի է հասնել երկու քայլով»։ Նա բացատրել […]
13:53 09.06.2024
Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Լիբանանից Իսրայելի տարածք արձակված հրթիռների։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Արձանագրվել են հրթիռների և արկերի բազմաթիվ արձակումներ Լիբանանից դեպի Իսրայելի տարածք, որոնք ընկել են Իսրայելի հյուսիսում գտնվող Միսգավ Ամ շրջանի անմարդաբնակ տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
12:13 09.06.2024
Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը. Այս մասին ասված է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ Փարիզում բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։ Հայտարարության համաձայն՝ նրանք աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։ «Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը՝ […]
23:12 08.06.2024
Ռուսաստանի Դաշնության տարածքին արևմտյան զինատեսակներով հարվածներ հասցնելու ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի թույլտվությունը կարմիր գծի հատումն էր։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի պաշտպանության նախարար Կլաուդիա Թաները։ «Այսպիսով, կարմիր գիծը հատվեց, ուստի ես շատ գոհ եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պարզաբանումից, ով ասաց, որ դաշինքը զորքեր չի ուղարկի Ուկրաինա», – ասել է նա Die Presse թերթին […]
21:14 08.06.2024
Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հեղեղումներից տուժած բնակիչներին աջակցություն տրամադրելու և ենթակառուցվածքների վերականգնմանը վերաբերող հարցեր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու գրառմանը կից լուսանկար տեղադրել։
21:10 08.06.2024
Ի՞նչի մասին են խոսում Խորհրդային միության Գեներալ շտաբի քարտեզները, ինչու՞ սահմանազատման համար որպես հիմք ընտրվեց 1976թ. քարտեզը, որքա՞ն ճշգրիտ է համակարգչային քարտեզագրումը և արդյո՞ք Ադրբեջանը փաստաթղթեր ունի անկլավների մասով: Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի բերած փաստարկների մանրամասները՝ ռեպորտաժում:
20:10 08.06.2024
Ֆրանսիան և Միացյալ Նահանգները մտադիր են ճնշում գործադրել Իրանի վրա՝ ստիպելու նրան «դադարեցնել տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու իր գործողությունները»։ Այս մասին Ելիսեյան պալատում բանակցություններից հետո՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ ասուլիսում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մեր երկրները վճռական են Իրանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու հարցում»,- ասել է Մակրոնը՝ Թեհրանին պատասխանատու համարելով «տարածաշրջանում իրավիճակի […]
18:37 08.06.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Տավուշի մարզում ծանոթացա Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին»:
17:33 08.06.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Քարկոփ, հետևել վերականգնողական աշխատանքներին։ Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Քարկոփում հեղեղումներից հետո նույնպես վերականգնողական աշխատանքներ են իրականցվում։ Այստեղ մասնակի վերականգնված է նաև ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը»: