00:31 30.03.2021
Էրդողանը Արևելքում վերացնում է եկեղեցիները, Եվրոպայում մենք ենք նրա համար մզկիթներ կառուցում: Իտալիայում Հայաստանի դեսպանության փոխանցմամբ՝ այս մասին գրել է իտալացի լրագրող Ջուլիո Մեոտտին։ «Ստրասբուրգի Մեծ մզկիթը ֆինանսավորվում է ֆրանսիական փողով և կառուցվում է Էրդողանի մենթորի՝ Նեջմեթթին Էրբաքանի մարդկանց կողմից, այն մարդու, ում ցանկությամբ Սուրբ Սոֆիան կրկին մզկիթ դարձավ: Մենք խելագար ինքնասպաննե՞ր ենք»:
23:46 29.03.2021
Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Грузия Онлайн»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան: «Հիմնական գործոնը, որը կարող է ապահովագրել լարիի փոխարժեքի հետագա տատանումները, տնտեսության արագ վերականգնումն է: Դուք գիտեք, որ մենք արդեն գործնականում վերացրել ենք հիմնական սահմանափակումները տուրիզմի վերականգնման համար: Անցկացվում […]
23:15 29.03.2021
Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքականլիրան շարունակում է անկում գրանցել։ Մարտի 29-ին առավոտյան 1 ամերիկյան դոլարը եթե կազմում էր 8.05 թուրքական լիրա, ապա օրվա ընթացքում շեշտակի անկում է արձանագրվել և փոխարժեքը հասել է 8.17-ի։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, լիրայի արժեզրկմանը նպաստող գործոններից են ընդհանուր տնտեսական ցուցանիշների անկումը, ինչպես նաև տնտեսության կառավարման ոլորտում առկա խնդիրները։ Թուրքիայի Կենտրանոկան բանկի […]
22:21 29.03.2021
Թուրքիայում իշխող «Արդարության ու զարգացման» կուսակցությունը նոր ղեկավար մարմին է ձևավորել: Էրդողանի կուսակիցները իրենց կենտրոնական կոմիտեի անդամ են ընտրել նաև մեր հայրենակցին: Ի՞նչ է հայտնի այդ գործչի մասին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
20:53 29.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 300 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
18:56 29.03.2021
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ծրագրել են ապրիլի 6-ին մեկնել Թուրքիա: Ermenihaber.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Եվրախորհրդի նախագահի մամուլի քարտուղար Բարենդ Լեյցը: Լեյցը նշել է, որ ԵՄ ղեկավարությունն Անկարայում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԵՄ գագաթնաժողովից հետո Միշելը հայտնել էր, […]
17:25 29.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 300 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
15:59 29.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
15:53 29.03.2021
Թուրքիայում օրեցօր ավելանում են սիրիացի փախստականներին նսեմացնելու փորձերը և նրանց վրա հարձակման դեպքերը, որոնք երկրի իշխանությունների որդեգրած խտրականության և ռասիզմի արդյունք են: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգում սիրիացի մի ընտանիք իր տան մեջ քարերով հարձակման է ենթարկվել: Հարձակման պահը տեսանկարահանվել և տեղադրվել է համացանցում: Տեսանյութում սիրիացի կինը նշում է, որ իրենց ու […]
15:19 29.03.2021
Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող հարավ-արևելյան Մուշ նահանգում ձնաշերտի բարձրությունը հասել է 6 մետրի։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, մի քանի օր էր ձյան առատ տեղումները չէին դադարում։ Արդեն խզվել է կապը 151 գյուղական բնակավայրերի հետ։ Ճանապարհային հաղորդակցությունը Մուշ քաղաքում և հարակից բնակավայրերում վերականգնելու ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։
14:57 29.03.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ երկրում արտահերթ ընտրություններ չեն լինելու, և դրա մասին խոսակցությունն ավարտված է: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Վարչապետի խոսքերով՝ 2020 թվականի աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունները ճանաչել է ամբողջ աշխարհը: «Երկրում արտահերթ ընտրություններ չեն լինի: Մենք այս մասին խոսակցությունն ավարտել ենք: Ընտրությունների հետ կապված լսեցինք ԵՄ-ի […]
14:31 29.03.2021
Վերջին տարիներին Թուրքիայում աճում են Աթաթուրքի (Աթաթյուրք) արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարվող տարատեսակ հարձակումները։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Թուրքիայի հյուսիսարևմտյան Թեքիրդաղ նահանգի Մարմարա Էրեղլիսի շրջանում իրարահաջորդ հարձակումներ են տեղի ունեցել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանների վրա: Մարտի 28-ին հիշյալ շրջանի 3 տարբեր դպրոցների բակերում տեղադրված Աթաթուրքի արձանների վրա ներկով վիրավորանք պարունակող […]
14:17 29.03.2021
Ադրբեջանի նախագահը, այդ երկրի իշխանությունները Հայաստանի, ՀՀ քաղաքացու ու հայ ժողովրդի նկատմամբ տարիներ ի վեր վարել և շարունակում են վարել ատելության ու թշնամանքի քարոզի, էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: Նույնն արել են կամ բացահայտ խրախուսում են Թուրքիայի իշխանությունները: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ընդամենը 3 օրինակ․ Ադրբեջանի նախագահը «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. […]
14:05 29.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 300 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
12:03 29.03.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 171 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 382 մարդ, ևս 14-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 14 298 թեստավորում։ Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 280 472 դեպք, այստեղից ապաքինվել է 272 601 մարդ, […]
09:32 29.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 648 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
17:50 28.03.2021
Մենք շարունակում ենք աշխատել Եվրամիությանը լիարժեք անդամակցության համար և պատրաստվում ենք պաշտոնական դիմում ներկայացնել 2024 թվականին։Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Կառավարության ղեկավարի խոսքով, արվում է ամեն բան, որ հասարակությունը, այդ թվում Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների բնակչությունը, առավելագույնս օգտվեն այն արտոնություններից, որոնք Եվրամիությունը բերում է մեր քաղաքացիներին: «Այսօր նշում ենք Եվրամիության՝Շենգենյան գոտում առանց […]
17:37 28.03.2021
Խոշոր բեռնատարների տեղաշարժը «Վերին Լարս» անցակետով լիովին վերականգնվել է։ Ինչպես հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Արամ Թանանյանը, ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերն արդեն երկկողմանի բաց են բոլոր տեսակի՝ մարդատար և բեռնատար, մեքենաների տեղաշարժի համար։ Ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ աստիճանաբար կազմակերպվում է […]
17:25 28.03.2021
Այսօր, մարտի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Ծաղկազարդի տոնը: Գարնան զարթոնքն ազդարարող տոնին Ջավախքում կատարվել է նաև մանուկների օրհնության կարգ։Հաղորդում է Jnews.ge-ն։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի ձեռամբ մատուցվել է սուրբ պատարագ, որից հետո կատարվել է մանուկների օրհնության կարգ: Ծաղկազարդին բաց պատարագ է մատուցվում՝ ի հիշատակ Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի: Օրը […]
14:45 28.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ռուսական կողմում կա մոտ 648 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
14:40 28.03.2021
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը Թբիլիսիում է: Հաղորդում է jnews.ge-ն։ Դանիելսոնի ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել ուշ գիշերին: Քրիստիան Դանիելսոնը լրագրողներին ասել է, որ Վրաստանում կմնա երեք օր և կրկին ընդգծել է քաղաքական գործիչների կողմից փոխզիջման անհրաժեշտությունը: Քրիստիան Դանիելսոնը իր հանդիպումները իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ կսկսի մարտի 29-ին: […]
13:55 28.03.2021
Վրաստանն ապրիլին կստանա չինական Sinopharm պատվաստանյութի 100 հազար չափաբաժին: Ներկայումս երկրին հասանելի է միայն 2 տեսակի պատվաստանյութ` AstraZeneca և Pfizer. բնակիչները (առայժմ միայն բուժաշխատողներն ու 65-ն անց անձինք) հնարավորություն ունեն ընտրել՝ որով պատվաստվել: Ըստ վարակաբան Ամիրան Գամկրելիձեի` Sinopharm-ը չինական հայտնի ընկերություն է, որի պատվաստանյութն արդեն ընդունել են միլիոնավոր չինացիներ, պատվաստվում են նաև Սերբիայում,Արաբական Էմիրություններում, Հունգարիայում […]
12:50 28.03.2021
Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 365 նոր դեպք։Վրաստանում ակտիիվ դեպքերի թիվը 4 305 է , որից 1 605 մարդ բուժվում է հիվանդանոցներում: 2 497 մարդ բուժվում է տնային պայմաններում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 858 մարդ:
12:35 28.03.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերը երկկողմանի բաց են մարդատար մեքենաների տեղաշարժի համար։ Եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ ճանապարհների մաքրման աշխատանքներից հետո Խաչի լեռնանցքում մնացած բեռնատարներն իջեցվում են «Դարիալի» («Կազբեկի») անցակետ՝ հոսքը դեպի «Վերին Լարս» աստիճանաբար կազմակերպելու նպատակով։ Վրացական կողմն արդեն սկսել է թույլատրել նաև միջին […]
20:37 27.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 632 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
19:43 27.03.2021
Վրաստանը գտնվում է կորոնավիրուսի 3-րդ բռնկման փուլում` հայտնել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Նա կոչ է արել բնակչությանը` խստորեն հետևել մասնագետների խորհրդատվություններին, «չարհամարհել այս փուլում գործածվող գործիքները»: Նախարարն ասել է, որ այս պահին կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի նպատակով համալիր միջոցառումներ են ձեռնարկում: Նախկին միջոցներին գումարվել է մասսայական պատվաստումը: Վարակաբաններից ոմանք կարծում են, որ բռնկման երրորդ […]
19:33 27.03.2021
Ինչպիսին է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը Հայաստանի սահմանների շուրջ իրավիճակի հարցում: Զրույց Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ: Իրանի համար առանցքային կարևորություն է ներկայացնում Հայաստանի հետ սահմանային գոտու անվտանգությունը. այսօր նման կարծիք է հայտնել Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։ Թեմայի շուրջ Իրանի խորհրդարանի պատգամավոր հետ զրուցել է Սագօ Արեանը։
19:10 27.03.2021
Թատրոնի միջազգային օրը Թբիլիսիի հայկական թատրոնի աշխատակազմն ավանդույթի համաձայն, սկսել է Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնից, ուր ադամյանցիները ծաղիկներ են խոնարհել Թբիլիսիի հայ թատրոնի մեծերի շիրիմներին: Ապա եղել են թատրոնի նոր կառուցվող շենքում: Հաղորդում է aliq.ge-ն։ Թբիլիսիի հայկական պետական դրամատիկականը 165 տարվա պատմություն ունի, այն հայկական հնագույն թատրոններից է, ու Հայաստանի սահմաններից դուրս […]
16:32 27.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են (կան կուտակումներ)։ Վարդենյաց […]