16:27 23.07.2025
Արարատի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 175 միլիոն դրամի վնաս, այդ թվում՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 22 միլիոն 553 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք: Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Արարատի մարզի […]
16:03 23.07.2025
Հայաստանի գլխավոր դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Վերաքննիչ բողոք է ներկայացվել, բողոքը վարույթ է ընդունվել»,- նշեցին ՀՀ դատախազությունից։ Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հայտնել էր, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Մհեր Ենոքյանն […]
15:42 23.07.2025
Մեքենայից գողություն կատարելու վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր ապրիլի 23-ին: Քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր «Մազդա» մակնիշի մեքենայի կողային հայելու ապակին: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 18-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել […]
15:20 23.07.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 18-ին Խանջյան փողոցում հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել 31-ամյա մի երիտասարդի: Նա հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների […]
14:44 23.07.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից անձին խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 11-ին քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար […]
13:47 23.07.2025
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատավոր Սամվել Կոստյայի Մարդանյանից, նրա կնոջից և որդուց հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, շուրջ 203 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և […]
12:40 23.07.2025
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի […]
12:30 23.07.2025
Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության […]
12:05 23.07.2025
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։ Վրաստանի ՆԳ փոխնախարարներ Գիորգի Բութխուզիի և Ալեքսանդրե Դարախվելիձեի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանն ու ՆԳ նախարարության պատվիրակության անդամները շրջել են կենտրոնում։ Կենտրոնի տնօրեն Գիորգի Արսոշվիլին մանրամասն ծանոթացրել է կենտրոնի հիմնական […]
11:35 23.07.2025
Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր մարտի 17-ին: «Գյումրի» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ շտապօգնության խումբը «ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Գյումրիի Չարենցի փողոցի շենքերից մեկի 44-ամյա բնակչին: Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ էր նախաձեռնվել, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 18-ին պարզվել է, որ Տրդատ […]
11:23 23.07.2025
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 18-ին չվերթի հաշվառումից հետո բաժին է տարվել և ձերբակալվել 42-ամյա օտարերկրյա քաղաքացի: Նա հունիսի 2-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր համակարգչային խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։
23:49 22.07.2025
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […]
23:15 22.07.2025
Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հուլիսի 18-ին Վանաձոր քաղաքի Բանակի փողոցում ձերբակալել և բաժին են տարել 46-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 30 հոգեմետ դեղահաբ, ներարկիչ, սրվակ՝ լուծույթով: Վանաձորի 46-ամյա բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]
21:00 22.07.2025
Արագածոտնի մարզի պարեկները հուլիսի 20-ին Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում ամրակապված չլինելու համար կանգնեցրել են «Չանգան» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ: Երևանի բնակիչ 59-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ: […]
20:40 22.07.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 15-ին Շիրակի փողոցում ձերբակալել և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 60 մլ մեթադոնային լուծույթով տարա։ «Ֆոլքսվագենը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ 23-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի […]
18:31 22.07.2025
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-ին վաշտի պարեկները հուլիսի 18-ի գիշերը՝ ժամը 2-ին, Սիլիկյան խճուղում ձերբակալել և «JAC» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 31-ամյա վարորդին ու 24 և 31 տարեկան երկու ուղևորին: 24-ամյա ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է սպիտակ բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ և հայտնել, որ դրանցում […]
17:15 22.07.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի […]
11:42 22.07.2025
Արդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […]
11:36 22.07.2025
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […]
11:04 22.07.2025
Արարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է. Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Աշվար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետության պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
10:40 22.07.2025
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Վազգեն Ավետիսյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ շնորհակալություն է հայտնել այցի կապակցությամբ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ Քննչական կոմիտեի ձևավորումից ի […]
23:32 21.07.2025
Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 15-ին: Երևանի Ֆուչիկի փողոցում նրանք ձերբակալեցին և Արագածոտնի մարզային վարչություն տեղափոխեցին մայրաքաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ 46-ամյա մի կնոջ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց զիպ փականով երկու փաթեթ` լցված մեթամֆետամինի նմանվող զանգվածներով: Կինը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր: Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հետագա միջոցառումներով քրեական […]
23:14 21.07.2025
Հուլիսի 17-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Ճգնժամային կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շաքիի ջրվեժ տանող խաչմերուկի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, երկու նռնակ և տարբեր հրազենների 330 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […]
23:01 21.07.2025
Բացահայտվել է 276 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 33 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 26-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության, 23 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ […]
22:11 21.07.2025
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։
19:06 21.07.2025
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ սահմանադրական մանդատը, ինչպես նաև՝ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնցում հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահական իրավունքների ապահովմանն ու առողջապահության ոլորտում […]
18:45 21.07.2025
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է […]
18:15 21.07.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկություններն իրացրին հուլիսի 18-ին: Ժամը 23.50-ին Արտաշատի խճուղում ձերբակալվեց Փարաքարի բնակիչ 56-ամյա մի տղամարդ, որն իր խոշոր բեռնատարով հանդերձ տեղափոխվեց վարչություն: Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով փաթեթ: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի […]
17:48 21.07.2025
Հուլիսի 12-ին՝ ժամը 21-ի սահմաններում, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Հրազդան քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդ։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Բջնի գյուղի 1-ին փողոցում անձնական հարցերի […]