TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+32.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցում են  «Համաշխարհային բջջային կոնգրես 2025»-ին

23:25 03.03.2025

Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մարտի 3-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress 2025) միջոցառումը, որին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն երրորդ անգամ ներկայանում է հայկական միասնական տաղավարով՝ հնարավորություն ընձեռելով հայրենական տեխնոլոգիական ընկերություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ […]

̰
Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեդոյում այցելել է Ուրուգվայի տեխնոլոգիական լաբորատորիա

13:58 03.03.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ուրուգվայ կատարած այցի շրջանակներում այցելել է Ուրուգվայի տեխնոլոգիական լաբորատորիա, շրջել Plan Ceibal (Centro de Inclusión Tecnológica) թվային տեխնոլոգիաներով կրթական նորարարության կենտրոնում, ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին: Այս կենտրոնի հետ համագործակցությամբ 2026 թվականին Ուրուգվայում կբացվի Թումո կենտրոն: Plan Ceibal-ը (Centro de Inclusión Tecnológica) թվային տեխնոլոգիաներով կրթական նորարարության կենտրոն է Ուրուգվայում, որը հիմնադրվել է […]

̰
Ֆրանսիայի Պաշտպանական նորարարությունների գործակալության տնօրենի հետ քննարկվել են փոխգործակցության ընդլայնման հեռանկարները

11:38 28.02.2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ՀՀ ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ փետրվարի 25-ին ընդունել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներքո գործող Ֆրանսիայի Պաշտպանական նորարարությունների գործակալության տնօրեն գեներալ Պատրիկ Օֆորտի գլխավորած պատվիրակությանը։ Գևորգ Մանթաշյանը ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով  Ֆրանսիայի հետ ձևավորված բազմաոլորտ համագործակցությունը՝ հանգամանալից ներկայացրել է նախարարության գործունեությունն ու ոլորտի […]

̰
Արեգակի վրա ամենահզոր բռնկումն է տեղի ունեցել

17:00 25.02.2025

Երեքշաբթի գիշերը Արևը 2025 թվականին արտանետել է ամենամեծ պլազմային ամպը, հաղորդում են Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը: «Այս գիշեր Արեգակի վրա պլազմայի շատ մեծ, ակնհայտորեն ամենամեծ արտանետումն է գրանցվել այս գիշեր»,- ասվում է հրատարակության մեջ։ Տիեզերական երևույթը դիտվել է 2-ից մինչև առավոտյան 9-10-ը:

̰
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

10:33 23.02.2025

Կիրակի առավոտյան Արեգակի վրա M դասի ուժեղ բռնկում է գրանցվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։ «Փետրվարի 23-ին 23 րոպե տևողությամբ M4.9 բռնկում է գրանցվել արևային բծերի խմբում 4001 (N25W82) ռենտգենյան տիրույթում»,- հայտնում է IPG-ն։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X:

̰
Բևեռային սառցե գլխարկները բնորոշ չեն Երկրի ներկայիս կլիմայական պայմաններին

15:41 21.02.2025

Երկիր մոլորակի պատմության մեջ եղել են ժամանակաշրջաններ, որոնց ընթացքում մոլորակի մակերեսը կամ սառույցից զերծ է եղել, կամ էլ մեծամասամբ ծածկված եղել բևեռային մեծ սառցե գլխարկներով: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Գիտնականներին վաղուց էր հետաքրքրում, թե ինչպես է սկսվել բևեռային սառցե գլխարկների ձևավորման գործընթացը։ Նման տեղեկատվություն ստանալու համար կլիմայագետները ստեղծել են […]

̰
Ավստրալիան կվերանվանի ցիկլոնը, որպեսզի այն չհամընկնի վարչապետի անվան հետ

15:13 21.02.2025

Ավստրալիայի օդերևութաբանական բյուրոն կվերանվանի մոտեցող արևադարձային ցիկլոնը, որպեսզի այն չկոչվի երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզի անունով: Այս մասին հայտնում է The Australian-ը՝ վկայակոչելով գերատեսչության աշխատակիցներին։ Օդերևութաբանները կփոխեն Ավստրալիայի ափերին մոտեցող արևադարձային ցիկլոնի անվանումը, քանի որ համապատասխան անվանումը համընկնում է երկրի ներկայիս վարչապետի անվան հետ։ Զելիայից հետո հաջորդ արևադարձային ցիկլոնը, որն անցավ Արևմտյան ափով անցած շաբաթ, պետք […]

̰
Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ Տիեզերական գործակալության գլխավոր տնօրենի հետ

13:28 18.02.2025

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Տիեզերական գործակալության գլխավոր տնօրեն Սալեմ Ալ Քուբայիսիի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը։ «Հանդիպման ընթացքում ներկայացրի ՀՀ տեսլականը տիեզերական ոլորտի զարգացման վերաբերյալ, ինչպես նաև այն քայլերը, որոնք մեր երկիրը ձեռնարկում է այս ուղղությամբ։ Սալեմ Ալ Քուբայիսին, իր հերթին, ներկայացրեց ԱՄԷ Տիեզերական […]

̰
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:20 17.02.2025

Երկուշաբթի՝ փետրվարի 17-ին, Արեգակի վրա M դասի հզոր բռնկում է գրանցվել, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Փետրվարի 17-ին 16 րոպե տևողությամբ M1.1 բռնկում է գրանցվել արևային բծերի 3992 (S05W75) խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում»,- հայտնում է ինստիտուտը։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X:

̰
Հիմնախնդիրների լուծումների հետքերով. «Գիտուժ»

16:49 15.02.2025

«Գիտուժ» նախաձեռնությունը միտված է գիտության և տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի հզորացմանը նպաստելուն: Նախաձեռնության հեղինակն է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Փետրվարի 14-15-ը կազմակերպված «Գիտություն և տեխնոլոգիա. Դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» համաժողովում գիտական տարբեր ոլորտների ներկայացուցիչները քննարկել են ոլորտային կարևորագույն խնդիրներն ու լուծման ուղիները։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Սահմանվել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

15:24 13.02.2025

Գործադիրը սահմանել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը: Արդյունքում՝ տնտեսավարող սուբյեկտերը «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից և հարկային արտոնություններից: Ըստ այդմ՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի շրջանակում աշխատանքային միգրանտների և նոր աշխատողների ներգրավման համար, […]

̰
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

11:21 11.02.2025

Երեքշաբթի առավոտյան Արեգակի վրա M կարգի բռնկում է գրանցվել, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից (IPG): «Փետրվարի 11-ին 25 րոպե տևողությամբ M1.6 բռնկում է գրանցվել արևային բծերի 3981 (N06W88) խմբում ռենտգենյան տիրույթում»,- հայտնում է IPG-ն։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X:

̰
Մեկնարկել է «Ներուժ 6.0» ծրագիրը. հայտերը կընդունվեն մինչև մարտի 29-ը

15:38 08.02.2025

Մեկնարկել է «Ներուժ 6» ծրագիրը, որը բացառապես սփյուռքում ապրող հայ ստարտափների համար է: Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ միասին կազմակերպել է տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են նախարարության կողմից կազմակերպվող ծրագրերը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Փորձագետներն օդի աղտոտվածությունը համարում են 10-րդ առաջատար համաշխարհային ռիսկը

14:40 06.02.2025

Համաշխարհային տնտեսական ֆորումի «Global Risks»-ի հարցումը, որին մասնակցել են ավելի քան 900 փորձագետներ ամբողջ աշխարհից, օդի աղտոտվածությունը ճանաչեց որպես այս տարվա գլխավոր համաշխարհային ռիսկ: Առաջին անգամ զեկույցը ներառում է աղտոտվածության (ներառյալ օդի աղտոտվածության) մասին առանձին գլուխ՝ ազդարարելով մեր օդը մաքրելու գլոբալ աճող վճռականությունը: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ […]

̰
Արեգակի վրա չորս ուժեղ բռնկում է գրանցվել

15:10 04.02.2025

Փետրվարի 4-ին Արեգակի վրա չորս հզոր բռնկում է գրանցվել, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: Առաջին բռնկումը տեղի է ունեցել գրեթե անմիջապես կեսգիշերից հետո: «Փետրվարի 4-ին 12 րոպե տևողությամբ M1.5 բռնկում է գրանցվել արևային բծերի 3981 (N06E16) խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում»,- հայտնում է IPG-ն։ Ավելի ուշ գրանցվել է ևս երեք բռնկում՝ M1.2, M1.3 և M2.7։ […]

̰
Կլիմայական աղետների զարգացումը և դրանց հետևանքները

12:28 04.02.2025

Միացյալ ազգերի կազմակերպության կողմերի կլիմանական կոնֆերանսին (COP) ներկայացվել է զեկույց կլիմայական աղետների զարգացման և դրանց հետևանքների վերաբերյալ։ Փոթորիկների, տորնադոների, ջրհեղեղների, երաշտների և հրդեհների վերաբերյալ ուշագրավ փաստերը բերված են ստորև․ 2023 թվականին պատմության մեջ առաջին անգամ բոլոր օվկիանոսների վրա՝ բացառությամբ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի, ձևավորվեցին 5-րդ կարգի ուժգնության արևադարձային ցիկլոններ։ Օվկիանոսի տաքացման շնորհիվ ավելի շատ խոնավություն է […]

̰
Չինաստանը 2026 թվականին Լուսին կուղարկի նոր տիեզերական զոնդ 

18:51 03.02.2025

Հաջորդ տարի Չինաստանը Լուսին կուղարկի նոր զոնդ, որը կարող է մեկ ցատկով անցնել տասնյակ կիլոմետրեր, այն ջուր կփնտրի Երկրի արբանյակի հարավային բևեռում, երկուշաբթի հաղորդել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: «Chang’e-7 հետազոտական ​​զոնդը բաղկացած է չորս սարքից՝ ուղեծրային և վայրէջքի մոդուլից, լուսնագնացից և ցատկող զոնդից, որոնք հագեցած կլինեն ջրի մոլեկուլային անալիզատորով: «Ցատկող» զոնդը կկատարի առնվազն 3 թռիչք, […]

̰
Մեկնարկել է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2025» գիտական մրցույթի հայտերի ընդունումը

13:17 31.01.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2025» մրցույթը: Մրցույթն ուղղված է՝ – ռազմարդյունաբերության մեջ օգտագործվելու ներուժ ունեցող երկակի նշանակության գիտահետազոտական աշխատանքների խթանմանը, – երկակի նշանակության նոր տեխնոլոգիաների ստեղծմանը և դրանց պատրաստիության մակարդակի բարձրացման աջակցությանը, – ռազմական արտադրության մեջ գիտական հետազոտությունների արդյունքների կիրառմանը, – […]

̰
Գիտական կադրերի ատեստավորման կարգը կփոխվի, կբացվեն նոր մսուր-մանկապարտեզներ. գործադիրի որոշումները

15:59 30.01.2025

Վարկանշավորված գիտական ամսագրերում պատմական ռեկորդ է սահմանվել: Կառավարությունը փոփոխություն կկատարի գիտական կադրերի ատեստավորման կարգում: 6-12 ամսականների և 1-2 տարեկանների համար մսուր-մանկապարտեզներ կբացվեն:  52 պետական մարմնից հետ կվերցվեն 423 տրանսպորտային միջոց և կամրացվեն Պետգույքի կառավարման կոմիտեին: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Գերմանացին 120 օր ջրի տակ է անցկացրել և համաշխարհային նոր ռեկորդ սահմանել

11:30 25.01.2025

Գերմանացի ինժեներ Ռուդիգեր Կոխը 120 օր ապրել է ջրի տակ Պանամայի ափերի մոտ հատուկ տնակում՝ դրանով իսկ գերազանցելով համաշխարհային ռեկորդը։ Այս մասին հունվարի 25-ին հայտնել է France 24 հեռուստաալիքը: «59-ամյա Ռյուդիգեր Կոխը թողել է իր 30 քմ տնակը, որը գտնվում է ջրի տակ՝ Գինեսի ռեկորդների գրքի դատավորի ներկայությամբ»,- ասվում է նյութում։ Գերմանացին գերազանցել է 100 […]

̰
Բժիշկը նշել է առավոտյան ջուր խմելու չորս կարևոր պատճառ

09:55 25.01.2025

Առավոտյան մեկ բաժակ ջուր խմելը պետք է դառնա ձեր ապրելակերպի մի մասը, ասում է գաստրոէնտերոլոգ Ելենա Ուրազակովան։ Նա նշել է առավոտյան ջուր խմելու չորս կարևոր պատճառ: Ուրազակովան պնդում է, որ եթե ամեն առավոտ արթնանալուց հետո ջուր խմեք, նյութափոխանակությունն ավելի կակտիվանա։ «Քնի ժամանակ օրգանիզմը շարունակում է աշխատել։ Դուք կորցնում եք հեղուկ շնչառության և քրտնարտադրության միջոցով: Առավոտյան […]

̰
Սրտաբանը խոսել է առավոտյան սուրճի օգտակարության մասին

09:30 25.01.2025

Սուրճ խմելու ժամանակը կարևոր է օրգանիզմի վրա ազդեցղության առումով։ Այս մասին խոսել է սրտաբան Աուրելիո Ռոխասը: Սրտաբանը նշել է, որ սուրճը վատ համբավ ունի առողջ ապրելակերպի հետևորդների շրջանում, քանի որ ըմպելիքի օգուտների և վնասների մասին գիտական ​​հետազոտությունները հաճախ սխալ են մեկնաբանվում։ Ըստ նրա՝ ոչ թե կոֆեինն է իրականում վնասում առողջությունը, այլ դրա չարաշահումը։ Ռոխասը համոզված […]

̰
Հոգեբանը երեխային հեռախոսից հեռացնելու միջոցներ է առաջարկել

09:15 25.01.2025

Երեխաները կպչում են հեռախոսներին, քանի որ նրանք հաճելի զգացողությունների պակաս ունեն, ասում է հոգեբան Ալեքսանդրա Ֆոկինան: Հոգեբանը նշել է, որ եթե երեխան նախընտրում է մուլտֆիլմեր դիտելը և էլեկտրոնային խաղեր խաղալը «կենդանի» հաղորդակցության փոխարեն, ապա ծնողները պետք է մի քանի պարզ տեխնիկա օգտագործեն՝ երեխային համացանցային իրականությունից հետ բերելու համար։ Նա նախ խորհուրդ է տվել երեխաներին ամեն […]

̰
Գիտնականները պարզել են, թե  արդյոք գեները կարող են ազդել մասնագիտության ընտրության վրա

20:24 17.01.2025

Փիթերսի բժշկական կենտրոնի և մի քանի այլ ինստիտուտների գիտնականները պարզել են, թե ինչպես կարող է մարդու գենետիկան կապված լինել մասնագիտության ընտրության հետ: Պարզվում է, որ կարիերայի ճանապարհների վրա գեների ազդեցություն կա, բայց աննշան է։ Աշխատանքը հրապարակվել է Nature Human Behavior (NHB) ամսագրում: Հետազոտության մեջ օգտագործված պոլիգենային միավորները չափում են, թե որքանով է գենետիկորեն հակված մարդը […]

̰
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից

11:35 14.01.2025

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտությունների խորհրդի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի հետ ձեռք բերված համաձայնությամբ համատեղ ֆինանսավորման է երաշխավորվել 10 գիտական նախագիծ` 24 ամիս տևողությամբ: «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ԻՀ ԱՀԽ-2024» միջազգային մրցույթում երաշխավորված […]

̰
Փորձագետը նշել է աշխարհի ամենաթանկ և հազվագյուտ մետաղը

23:55 05.01.2025

Կալիֆորնիումը համարվում է մոլորակի ամենաթանկ և ամենահազվագյուտ մետաղը, որի արժեքը կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարի մեկ գրամի համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Finam Management»-ի առաջատար փորձագետ Դմիտրի Բարանովը։ «Ամենաթանկ մետաղը կալիֆորնիումն է, մեկ գրամի արժեքը մի քանի տասնյակ միլիոն դոլար է: Սա արհեստականորեն սինթեզված մետաղ է, որը տարեկան արտադրվում է բառացիորեն հատիկներով, […]

̰
Չինաստանը զենք է ստեղծել, որը նման է «Մահվան աստղին»

22:00 01.01.2025

Չինացի գիտնականները մշակել են համաժամացման համակարգ՝ մի քանի աղբյուրներից միկրոալիքային ճառագայթումը կոնվերգենտորեն միավորելու համար մեկ հզոր էներգիայի ճառագայթում՝ թիրախի վրա հարձակվելու համար: Ինչպես գրում են South China Morning Post-ի լրագրողները, նոր տեխնոլոգիան հիշեցնում է Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆիլմի «Մահվան աստղ» զենքը։ Այս գաղափարը համարվում էր դժվար իրագործելի, քանի որ տարբեր հաղորդման հարթակներից էլեկտրամագնիսական ալիքները […]

̰
ՆԱՍԱ-ի տիեզերագնացները պատրաստ չեն աշխատել Լուսնի հարավային բևեռի լույսի պայմաններում

20:40 01.01.2025

Artemis լուսնային նոր ծրագրի տիեզերագնացները ստիպված կլինեն աշխատել բոլորովին այլ լուսավորության պայմաններում, որոնցում նրանց լեգենդար նախորդները, ովքեր քայլել են Լուսնի վրա: Ապագա վայրէջքները պետք է տեղի ունենան բևեռային շրջանում, որտեղ Արևը երբեք չի հորիզոնից վերև չի բարձրանում, ինչը նշանակում է, որ նա անընդհատ շլացնելու է աչքերը և միևնույն ժամանակ լինելու են երկար ստվերներ, որոնցում գրեթե […]

̰
SpaceX հրթիռը ուղեծիր է արձակել Starlink ինտերնետային արբանյակների ևս մեկ խումբ

23:16 31.12.2024

Falcon 9 հրթիռային մեքենան երեքշաբթի օրը հաջողությամբ ուղեծիր է ուղարկել 21 մինի արբանյակներից բաղկացած խմբաքանակ՝ Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ցանցի ուղեծրային համաստեղությունը համալրելու համար, հաղորդում է նախագծող SpaceX ընկերությունը: «Հաստատվել է Starlink 21 արբանյակների դուրսբերումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի Քենեդու տիեզերական կենտրոնի 39A արձակման համալիրից Արևելյան ափի ժամանակով […]

̰
Գիտնականները երկրորդ օրն անընդմեջ հզոր բռնկումներ են գրանցել Արեգակի վրա

00:00 31.12.2024

Երկուշաբթի առավոտյան Արեգակի վրա գրանցվել են X դասի երկու հզոր բռնկում և M դասի վեց հզոր բռնկում, հաղորդում է Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը: «Մոսկվայի ժամանակով 07:32-ին ռենտգենյան տիրույթում՝ արևային բծերի 3932 (S18W50) խմբում գրանցվել է 5 րոպե տևողությամբ X1.1 բռնկում։ Մոսկվայի ժամանակով 07:14-ին ռենտգենյան տիրույթում՝ արևային բծերի 3936 (N10W46) խմբում գրանցվել է X1.5 բռնկում՝ […]

̰
BACK_TO_TOP