TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16.11 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժամանակավորապես փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի փ.-Օհանովի փ. խաչմերուկից մինչև Շերամի փ.-Տիչինայի փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը

17:47 25.09.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ից մինչև հոկտեմբերի 15-ը, փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի փ. – Օհանովի փ. խաչմերուկից մինչև Շերամի փ. – Տիչինայի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

̰
Որոնվում է լուսանկարում պատկերված անձը

17:37 25.09.2024

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Տարոնի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

̰
Լոռու մարզում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

17:11 25.09.2024

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ից, Հաղպատ-Ծաղկաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի, Գուգարքի, Վանաձոր 1 հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի պարեկային […]

̰
Առցանց հանդիպում ուսուցիչների և տնօրենների հետ. ԿԳՄՍՆ

17:06 25.09.2024

ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առցանց հանդիպում ուսուցիչների և տնօրենների հետ: «Սիրելի՛ տնօրեններ և ուսուցիչներ, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ուսումնական պլանի, էլեկտրոնային մատյանի, թեմատիկ պլանների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վերաբերյալ ձեր կողմից բարձրացվող հարցերը քննարկելու և պարզաբանելու նպատակով տեղի կունենա առցանց հանդիպում: Հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես […]

̰
Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից նախաքննության ընթացքում պետբյուջե է վերականգնել 288.824.465 դրամ

16:14 25.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի չափը: ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից ուսումնասիրության են ենթարկվել […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին

15:45 25.09.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են տարադրամի հետևյալ փոխարժեքները։ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 388․5 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 435 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,16 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,2 դրամ:  

̰
Հանրային քննարկում՝ նվիրված Հայաստանում մշակութային աճուրդների կազմակերպմանը և դրա վերաբերյալ օրենքի նախագծի քննարկմանը

15:23 25.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպել է մասնագիտական հանրային քննարկում՝ նվիրված Հայաստանում մշակութային աճուրդների կազմակերպմանը և դրա վերաբերյալ օրենքի նախագծի քննարկմանը։ Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆեքդ Քոչարյանը: Հանդիպմանը մասնակցել են բնագավառի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ պետական, մասնավոր և հանրային հատվածից։ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները հանգամանորեն ներկայացրել են օրենքի նախագծի նպատակը, կարգավորման շրջանակը և […]

̰
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

13:30 25.09.2024

Երևանում սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում սեպտեմբերի 25-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-28-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-30-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով։

̰
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը՝ առափնյա հատվածում

12:41 25.09.2024

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում սեպտեմբերի 25-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 17°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում հիմնանորոգվում և կառուցվում են մի շարք մանկապարտեզներ

12:30 25.09.2024

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում հիմնանորոգվում և կառուցվում են մի շարք մանկապարտեզներ, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում հիմնանորոգվում է թիվ 4 «Ձնծաղիկ» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ը: 2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր էր։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմել է 270.5 մլն դրամ, […]

̰
Սեզոնային սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեպքում հակաբիոտիկները չեն օգնում. ԱՆ

12:27 25.09.2024

Սեզոնային սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեպքում, որպես կանոն, հակաբիոտիկները չեն օգնում: Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման և բուժման արդյունավետության նվազեցման, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ ՀՀ առողջապահության նախարարությունՀարկ է հիշել, որ հակաբիոտիկները կյանք փրկող դեղեր են, ուստի պետք է պահպանել արժեքավոր այդ ռեսուրսը և անհարկի չընդունել` հնարավորություն տալով […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

12:22 25.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ […]

̰
Մեկնարկում է «Կաթ դպրոցներին» փորձնական ծրագիրը

12:15 25.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավանություն է տվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) «Կաթ դպրոցներին» ընդլայնված ծրագրի իրականացմանը Լոռու մարզի 7 և Երևանի 2 դպրոցներում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ծրագիրը մեկնարկել է Հայաստանում՝ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և «Երեմյան փրոջեքթս» ընկերության հետ համագործակցությամբ։ Այս նախաձեռնության նպատակն է խթանել կաթի օգտագործումը և առողջ սնունդը դպրոցականների […]

̰
Ալավերդիում տեղի կունենա կարպետագործության և գորգագործության ցուցահանդես

12:10 25.09.2024

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:00–ին, «Ձեռամբ հյուսած» ծրագրի շրջանակում ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքում տեղի կունենա կարպետագործության և գորգագործության ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ծրագրի մասնակիցների 50 լավագույն աշխատանքները, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և «Արևածին» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագրի ընթացքում Ալավերդի համայնքում տեղի են ունեցել կարպետագործության և […]

̰
Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար այսուհետ չի հաշվարկվում

11:53 25.09.2024

Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել է 12 %՝ նախկին 10%-ի փոխարեն, առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար այսուհետ չի հաշվարկվում։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Սեպտեմբերի 24-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 115 դեպք

11:38 25.09.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 24-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 115 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 34, հոգեկան ներգործության և խարդախության՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի […]

̰
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվել է նոր ռոյալով

11:22 25.09.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը միջոցներ է հատկացրել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան համար բարձրակարգ ռոյալ ձեռք բերելու նպատակով: Steinway & Sons մակնիշի Steinway Hamburg ռոյալը, որն իր տեսակի մեջ լավագույն գործիքներից է, արդեն Կամերային երաժշտության տանն է: Այս մասին հայտնումե ն ԿԳՄՍՆ-ից։ «Գործիքի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կոմպոզիտոր Տիգրան […]

̰
«Երևան կլասիկ ֆեստ»-ն ավարտվեց

11:12 25.09.2024

«Երևան կլասիկ ֆեստ»-ն ավարտվեց։ Վեց օր Թումանյանի անվան զբոսայգում փառատոնը համախմբեց երաժշտասերներին։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։  

̰
Հիմնանորոգվում է Դսեղի կամուրջը

11:07 25.09.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնանորոգվում է Դսեղի կամուրջը։

̰
«Գրեթե գաղտնի նկարահանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

10:27 25.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ և կից գրել․ «Գրեթե գաղտնի նկարահանում»։   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:17 25.09.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը, ժամը 05:00-08:00-ն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Իրանի նորընտիր նախագահն ԱՄՆ-ում է․ Փեզեշքիանը հայտարարել է, որ այլևս զենք չի մատակարարի Ռուսաստանին

22:17 24.09.2024

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգներում է: Նյու-Յորքում ՄԱԿ-ի 79-րդ գագաթնաժողովի շրջանակներում նա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել և հանդես է եկել նաև Հայաստանի համար կարևոր հայտարարություններով: Ինչ-որ անսպասելի բա՞ն է եղել Փեզեշքիանի այցի ընթացքում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ Փեզեշկիանի հայտարարություններից կարևորագույնն այն է, որ Իրանը երբեք […]

̰
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դադարեցրել է Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը

21:56 24.09.2024

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սեպտեմբերի 24-ին դադարեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2024թ. սեպտեմբերի 16-ին հարուցվել է կատարողական վարույթ։ Որոշման համաձայն՝ պետք է․ 1․Ամբողջությամբ դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի […]

̰
Գազանջատումներ՝ Երևանում, Կոտայքի և Լոռու մարզերում

21:34 24.09.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Արարատյան 10-րդ բարաք» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը […]

̰
Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից

21:29 24.09.2024

Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից: Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ. թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր:

̰
Սեպտեմբերի 25-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:17 24.09.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արարատյան փ․ 62, 64, 66 շենքեր, Շիրակի փ․ 2ա, 2/7ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 34, 55 շենքեր, թիվ 198 դպրոց, թիվ 120 մսուր-մանկապարտեզ և […]

̰
ՆԳՆ հերթական հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը, այս անգամ՝ Մասիս համայնքում

18:39 24.09.2024

Ներքին գործերի նախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և միջազգային ու տեղական այլ գործընկերների հետ համագործակցությամբ կազմակերպել էր հերթական հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը, այս անգամ՝ Մասիս համայնքում։ Ըստ սցենարի՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Ախուրյանի ջրամբարի պատվարին առաջացել են ճեղքեր, և փլուզման մեծ հավանականություն կա։ Երկրաշարժն ավերածություններ է առաջացրել Շիրակի մարզի բնակավայրերում, որտեղ անմիջապես կենտրոնանում են հանրապետության […]

̰
Բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք․ պետությունից թաքցված 135.815.763 դրամ վերականգնվել է պետբյուջե

18:30 24.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՍՊ ընկերության կողմից չվճարված հարկերից վերականգնվել է 135.815.763 ՀՀ դրամ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հարկերից չարամտորեն խուսափելու մեխանիզմը, ինչպես նաև այն իրագործած անձանց ինքնությունը: Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել […]

̰
Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր «նպատակային հարված» է հասցրել Բեյրութին

17:50 24.09.2024

Իսրայելական զորքերը նոր հարձակում են սկսել Լիբանանի մայրաքաղաքի վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Իսրայելի պաշտպանական ուժերը նպատակաուղղված հարված են հասցրել Բեյրութին, մանրամասները կհաջորդեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հայտնում է Ynet պորտալը, Լիբանանից հաղորդումներ են ստացվում, որ հարվածը հասցվել է Բեյրութի Դահիյա թաղամասին, որտեղ տեղակայված է շիական «Հեզբոլլահ» շարժումը, […]

̰
Ուղևորի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

17:40 24.09.2024

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18.20-ին, Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ 44-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։ Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար։ Վարորդն ու ուղևորը ներկայացվել […]

̰
BACK_TO_TOP