TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ անասնագոմում

10:37 24.09.2024

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00։47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Եղիշե Չարենցի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:37-ին, մարվել՝ 02:16-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 70 քմ) […]

̰
Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:26 24.09.2024

Սեպտեմբերի 25-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

10:04 24.09.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 25-ից ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Խնձորեսկ, Խնձորեսկի զինվորական մասի, Ներքին Խնձորեսկ, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը՝ ժամը 08։00-ի դրությամբ

10:00 24.09.2024

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում սեպտեմբերի 24-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 17°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
Փրկարարները վիրավոր թռչնին հանձնել են կենդանաբանական այգու աշխատակիցներին

22:02 23.09.2024

Սեպտեմբերի 23-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդավառի լճի մոտակայքում նկատվում է վիրավոր թռչուն․ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ վիրավոր թռչունը շիկակարմիր տառեղ է։ Փրկարարները […]

̰
Ի՞նչ է հայտնի Ֆրանսիայի նոր կառավարության 3 հայազգի նախարարների մասին, և ի՞նչ կտա Հայաստանին նրանց նշանակումը

21:40 23.09.2024

Ֆրանսիայում շարունակում են քննարկել երեկ հրապարակված նոր կառավարության կազմը: Երկրի Ազգային ժողովում խոշորագույն խմբակցություն ունեցող ձախերը համարում են, որ խորհրդարանական փոքրամասնության ուժերի ներկայացուցիչներից բաղկացած կառավարություն ձևավորելը նման է պետական հեղաշրջման: Դե իսկ Ֆրանսիայի հայերը նոր կառավարությունից գոհ են: Մի քանի հայ է նախարարական պորտֆել ստացել: Ի՞նչ է հայտնի նրանց մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]

̰
Գազանջատումներ՝ Երևանում և մարզերում

21:18 23.09.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Շաքի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի, Տավրոս թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների, Շիրակի խճուղու թիվ 56, 58, 60, 62, 64, 66 […]

̰
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ մարզերում շրջիկ ձևաչափով ծառայություններ է մատուցում

20:55 23.09.2024

Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, սպասարկումը քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակով ՄՔԾ տարածքային բաժիններում մատուցվում են շրջիկ ծառայություններ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունումը նույնպես ներառվում է շրջիկ ծառայությունում: Օգոստոսի 19-ից 26-ը շրջիկ ծառայություն է մատուցվել Արմավիրի մարզի Սարդարապատ, Խոյ, Արաքս, Մեծամոր, Փարաքար և Էջմիածին համայնքներում։ Շրջիկ խումբը կշարունակի ծառայություններ մատուցել […]

̰
Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման  արարողությունների ժամանակացույց

20:45 23.09.2024

Սեպտեմբերի 28-ին՝ շաբաթ օրը, Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը, ժամը 17:00-ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Սեպտեմբերի 29-ին՝ կիրակի օրը, Վարագա Սուրբ Խաչի տոնին, ժամը 10:30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։

̰
ՃՏՊ Սևան-Իջևան ավտոճանապարհին

20:16 23.09.2024

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի սննդի կետից դեպի Իջևան քաղաք տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 80-րդ կմ-ի մոտակայքում բախվել […]

̰
Հայաստանն ինստիտուցիոնալ է դարձնում Եվրաջասթի հետ համագործակցությունը. Գլխավոր դատախազն ընդունել է Եվրաջասթի նախագահին

19:48 23.09.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած՝ Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Հանդիպմանը մասնակցել են Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, այլք: Աննա Վարդապետյանը ողջունել է Եվրաջասթի նախագահին Հայաստանի […]

̰
ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Բարձրաստիճան պաշտոնյաների բարեվարքության ամրապնդում» խորագրով սեմինար

19:35 23.09.2024

Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցության շրջանակում սեպտեմբերի 23-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Բարձրաստիճան պաշտոնյաների բարեվարքության ամրապնդում» խորագրով սեմինար և դասընթաց: Միջոցառման մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, ողջունելով Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին ու ՄԹ ներկայացուցիչներին, ընդգծել է Հայաստանի և ՄԹ պաշտպանության նախարարությունների կազմակերպած հակակոռուպցիոն ու ներքին աուդիտի զարգացման […]

̰
Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Շիրակի մարզում

19:26 23.09.2024

Սեպտեմբերի 19-ին Շիրակի մարզի Ամասիայի նախկին մշակույթի տան չշահագործվող շինության տարածքում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը փլատակներում՝ հրդեհի առկայությամբ» թեմայով: Ուսումնավարժությունը ղեկավարել է Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, իսկ ղեկավարման շտաբի պետն է եղել Շիրակի ՄՓՎ պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Ադամյանը: Ուսումնավարժությանն ընդգրկված էին ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի […]

̰
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

19:19 23.09.2024

Սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները, որոնք վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Գերմանիայի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգը: Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկային, ակտիվ փոխայցելություններին և […]

̰
Պաշտպանության և ֆինանսների նախարարներն այցելել են N բանակային զորամիավորում

19:11 23.09.2024

Սեպտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՊՆ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են N բանակային զորամիավորում, ծանոթացել ավարտական փուլում գտնվող աշխատանքներին: Գերատեսչությունների ղեկավարները շրջել են ենթակառույցներով, պատասխանատուների հետ քննարկել անվտանգության, թիկունքային ապահովման, կահավորման մի շարք հարցեր, այնուհետև զրուցել շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ՝ հատուկ անդրադարձ կատարելով սահմանված նորմերին և ժամկետներին: Պահպանության […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ

18:58 23.09.2024

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ: Քննարկվել են ԵԱՀԿ գործունեությանն ու կազմակերպության շրջանակներում Մալթայի նախագահության ներքո քննարկվող որոշումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին ու գործընթացներին։ […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Անդորրայի խորհրդարանի նախագահին

18:53 23.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգին: Ողջունելով հյուրին՝ նախագահը կարևորել է Անդորրայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումն ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը: Անդորրայի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ Անդորրան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ուղղություններով առաջ մղելու գործում: […]

̰
Անկախության տոնի առթիվ ՊԵԿ-ում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

18:45 23.09.2024

Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առթիվ Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել ՊԵԿ աշխատակիցների պարգևատրման արարարողություն։ Շնորհավորելով Անկախության 33-րդ տարեդարձը՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ու հզորացման գրավականը հարկ վճարողների կողմից հարկերի բարեխիղճ վճարումն է։ Այդ առումով, կոմիտեի ղեկավարը կարևորել է հարկային և մաքսային ծառայողների դերակատարումը, համակարգի կողմից մատուցվող […]

̰
Դեպի Եվրոպա. Երևանում անցկացվեց «Հայկական Եվրաքվեի» ստորագրահավաքի քայլարշավը

18:24 23.09.2024

«Հայկական Եվրաքվեի» ստորագրահավաքի քայլարշավը սկսվեց մայրաքաղաքի սրտից: Նախաձեռնողները նախ հավաքվեցին Առնո Բաբաջանյանի արձանի տարածքում տեղադրված տեղեկատվական վրանի մոտ: Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու հարցը հանրաքվեով լուծելու համար ստորագրահավաքի առաջարկ է արել 3 քաղաքական ուժ՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, Հանուն Հանրապետության կուսակցությունը։ ԿԸՀ-ն էլ օրեր առաջ բավարարել է 51 քաղաքացու դիմումը՝ «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության […]

̰
Եվրաջասթի և Հայաստանի միջև ստորագրվել է միջազգային գործակցության աշխատակարգը

18:16 23.09.2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանը Երևանում ստորագրեցին Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև միջազգային գործակցության աշխատակարգը: Ստորագրված փաստաթուղթը «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության […]

̰
Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույցը

17:46 23.09.2024

Սեպտեմբերի 28-ին՝ շաբաթ օրը, ժամը 17:00-ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Սեպտեմբերի 29-ին՝ կիրակի օրը, Վարագա Սուրբ Խաչի տոնին, ժամը 10:30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։ Մուտքը Սուրբ Տրդատի բաց խորան և Մայր Տաճար հրավիրատոմսերով […]

̰
Կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի հերթական նիստը

17:40 23.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 10-րդ առցանց նիստը: Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ այս կազմով հանդիպումները թե՛ լավ հնարավորություն են երկուստեք մանրամասն ներկայացնելու ոլորտային բարեփոխումների ներկա ընթացքն ու հետագա քայլերը, թե՛ ուղենշելու փոխգործակցության դաշտը և քննարկումների միջոցով ուրվագծելու աշխատանքներն առավել արդյունավետ […]

̰
Օտարերկրացիների թիրախում հայրենակիցն էր. Մալաթիայի ոստիկանները բացահայտեցին ավազակությունը

17:25 23.09.2024

Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ստացվել է հաղորդում. նա հայտնում էր, որ ընկերը տաքսու վարորդ է և ծառայություն մատուցելուց հետո քաղաքացին չի վճարել գումարը: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ մեկնեց օպերատիվ խումբ: Պարզվեց, որ զանգողի ընկերոջ` օտարերկրացի 23-ամյա երիտասարդի հետ կատարվածը շատ ավելին էր, քան ներկայացրել էր զանգողը: […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրաջասթի նախագահին

17:17 23.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական միության Քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստան-ԵՄ իրավապայմանագրային դաշտը շարունակաբար ընդլայնվում է: «Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է համագործակցության ամուր և ինստիտուցիոնալ հիմք ստեղծել, որի արդյունքում ձեր ղեկավարած գործակալության հետ ստորագրվեց համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: […]

̰
Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված վնասից 109.000.000 ՀՀ դրամ

17:04 23.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ ՍՊ ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու նպատակով մշակված հանցավոր մեխանիզմը: Մասնավորապես, «Ա.Տ.», «Ա.», «Հ.Վ.» և «Ս.» ՍՊ […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին

16:55 23.09.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի ու Եգիպտոսի օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ համագործակցությունը եւ կապերի խորացումը: Ալեն Սիմոնյանը շեշտել է նաեւ Եգիպտոսում հայ համայնքի դերը՝ որպես բարեկամության կամուրջ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ: Դեսպանն […]

̰
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կհամագործակցի Միլանի «Լա Սկալա» թատրոնի ակադեմիայի հետ

16:49 23.09.2024

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Լա Սկալա» թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հուշագիրը ստորագրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը և «Լա Սկալա» թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի գործադիր […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:25 23.09.2024

Սեպտեմբերի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4170 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 172 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 259 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, չամրակապված վարելու՝ 1149, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 191, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

16:18 23.09.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ավետյան Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Երևան, Մաշտոցի 5): Որոշման համար հիմք են ծառայել քաղաքացու ահազանգի հիման վրա Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում պատրաստի արտադրանքից վերեցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները: Մասնավորապես՝ «Հավի շաուրմա», «Թանձրուկ Վայպս» և «Թանձրուկ […]

̰
Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը հյուրընկալվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

16:12 23.09.2024

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Մարիա Կարապետյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Անդորրայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը: Ողջունելով հյուրին` Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է Հայաստանի եւ Անդորրայի խորհրդարանների միջեւ ինստիտուցիոնալ համագործակցության զարգացումը, միջազգային կազմակերպություններում խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ […]

̰
BACK_TO_TOP