TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայում դանակով զինված անձը հարձակվել է մարդկանց վրա. կան զոհեր և վիրավորներ

13:54 24.08.2024

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գերմանիայում: Անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա: 3 հոգի մահացել է, ևս 8-ը՝ վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել Սոլինգեն քաղաքում՝ փառատոնի ժամանակ: Հարձակում գործած անձը փախուստի է դիմել: Ոստիկանությունը տեղի բնակիչներին զգուշացրել է որևէ կասկածելի բան նկատելու դեպքում չգործել սեփական նախաձեռնությամբ, այլ զանգահարել ոստիկանություն:

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:36 24.08.2024

Հանրապետության տարածքում oգոստոսի 24-ին և 26-ին կեսօրից հետո, 25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 24-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ […]

̰
Անկախանալու որոշում. ստիպված քա՞յլ, թե՞ գիտակցաբար կատարված ընտրություն

13:16 24.08.2024

34 տարի առաջ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: Մեր պետությունը ստացավ իր ծննդյան վկայականը, որը մեկ տարի անց փոխարինվեց անձնագրով: Հասարակական ու պետական գործիչ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Ազատ Արշակյանը և Դեմոկրատական կուսակցության նախագահ, Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Արամ Սարգսյանը 1990-ին ընդդիմախոս էին: Նրանք բանավիճել են անկախացման շրջանում մեր թույլ տված սխալների […]

̰
Իսրայելը մերժել է Գազայի հատված մտնող 125 հումանիտար առաքելության

13:00 24.08.2024

Օգոստոսի սկզբից Իսրայելը մերժել է Գազայի հատվածում 125 մարդասիրական առաքելության մուտքը, հաղորդում է Պաղեստինի օկուպացված տարածքներում հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը: Գործակալության տվյալներով՝ Գազայի հյուսիսում նախատեսված էր 147 մարդասիրական առաքելություն, սակայն Իսրայելը մերժել է դրանցից 46-ին։ Գերատեսչության տվյալներով՝ անկլավի հարավ պետք է ժամաներ 278 առաքելություն, սակայն Իսրայելի իշխանությունները մերժել են դրանցից 79-ին։ Իսրայելի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ը դեռևս […]

̰
Քննարկվել են ՊԵԿ-Հասարակական կազմակերպություն երկխոսությունը նոր տեմպերով զարգացնելու հեռանկարները

12:24 24.08.2024

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է «Հանրային Ասամբլեա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանի հետ՝ քննարկելու կոմիտեի և պրոֆեսիոնալ հասարակական կազմակերպությունների միջև երկխոսությունը նոր տեմպերով զարգացնելու հեռանկարները։ Հանդիպմանն ընդգծվել է, որ կոմիտեի նախաձեռնությունները ենթադրում են նաև մասնավոր հատվածի կողմից ազդեցությունների պրոֆեսիոնալ գնահատում։ Այս առումով հասարակական կազմակերպության նախագահն առաջարկել է «Հանրային Ասամբլեա» ՀԿ-ի հնարավորություններն օգտագործել՝ ի […]

̰
Պետք է կարողանանք հաղթահարել իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը․ Անահիտ Մանասյան

12:07 24.08.2024

Պետք է կարողանանք հաղթահարել իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 23-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ: Հանդիպմանը մասնակցել է 51 երեխա Երևանից և ՀՀ տարբեր մարզերից: Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 24-ին

10:09 24.08.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․31 դրամ:  

̰
Կասկադյորը մոտոցիկլետի հետևից սահելու նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել

21:49 23.08.2024

Բրիտանացի կասկադյոր Ջոնի Դևիսը հագել է տիտանի ներբաններով հատուկ մրցարշավային կոշիկներ՝ ժամում ավելի քան 256 կիլոմետր արագությամբ Kawasaki Ninja H2 SX մոտոցիկլետի հետևից սահելու համար և սահմանել նոր համաշխարհային ռեկորդ: Դևիսը սկզբում Անգլիայի Էլվինգթոնի օդանավակայանի թռիչքուղում մոտոցիկլետով մեծ արագություն է հավաքել, իսկ հետո իջել է և մոտոցիկլետից բռնված սկսել սահել: Կասկադյորն օգտագործել է մոդիֆիկացված փական, […]

̰
Արցախի 14 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը

20:58 23.08.2024

Էրեբունի վարչական շրջանի Արցախի 14 հասցեում աշխատանքներն ընթացքում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ապամոնտաժվել են ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը: Այժմ դրանց փոխարեն բակում կառուցվում է շատրվան, ֆուտբոլի դաշտ և հարմարավետ խաղահրապարակ երեխաների համար:

̰
106-ամյա կինը բացահայտել է երկարակեցության անսպասելի գաղտնիքը

20:34 23.08.2024

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Մերի Սփիրսը, ով արդեն 106 տարեկան է, իր երկարակեցության գաղտնիքն է անվանել  միայնությունն ու հումորի զգացումը, նրա խոսքերն է մեջբերում Daily Record-ը ։ «Տոնելով իր նշանակալի 106-ամյակը, Մերին իր երկարակեցությունը վերագրում է զվարճանքներին և ամուսնական անհանգստություններից զերծ կյանքին: Նա ունի հումորի զգացում, որը նրան օգնել է ինչպես երջանիկ, այնպես էլ տխուր  ժամանակներում»,- […]

̰
Եվրոպայում շոգից մահացությունների դեպքերը կարող են եռապատկվել մինչև դարի վերջը

20:22 23.08.2024

Գլոբալ տաքացման հետևանքով առաջացած ջերմային ալիքների հաճախականությունը և ուժգնությունը կարող է հանգեցնել տարեկան հազարավոր մահվան դեպքերի, հատկապես ազդելով խոցելի խմբերի վրա, ինչպիսիք են տարեցները և առողջական խնդիրներ ունեցող մարդիկ: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ակնկալվում է, որ Հարավային Եվրոպան կունենա այս ազդեցության ամենամեծ հետևանքները։ Իտալիան, Հունաստանը և Իսպանիան կբախվեն մահացության […]

̰
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ

19:18 23.08.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Շամս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Աճառյան փ․), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – սննդի կառույցը ապահովված չի եղել ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով, – կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, – սննդի կառույցը ապահովված չի եղել լվացող և ախտահանող […]

̰
Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու 75 դեպք

19:12 23.08.2024

Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու 75 դեպք։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

̰
Նախագահի աշխատակազմի աջակցությամբ աղետի գոտու երեխաների համար կազմակերպվել է ամառային հանգիստ

18:58 23.08.2024

Հանրապետության նախագահի աշխատակազմի աջակցությամբ հունիսի 12-ին Դեբեդ գետի վարարման հետևանքով տուժած բնակավայրերի 10-15 տարեկան 50 երեխայի համար կազմակերպվել է ամառային հանգիստ՝ «Գուգարք» ճամբարում:

̰
Մարզպետերի մասնակցությամբ քննարկվել են ճանապարհներին շինությունների և ավտոկայանատեղիների օրինականության ու անվտանգության հարցեր

18:38 23.08.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մարզպետերի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ներկա էր ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Մասնակցել են նաև Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը։ Խորհրդակցությունը վարում էր նախարար Գնել Սանոսյանը: Քննարկվել են ընդհանուր օգտագործման հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարակից պաշտպանական գոտիներում առկա […]

̰
Հայտնաբերվել է որոնվող քաղաքացին

18:20 23.08.2024

Օգոստոսի 20-ին` ժամը 07։18-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի բնակիչներից մեկը օգոստոսի 19-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում մեկնել է մոտակա հանդամաս և չի վերադարձել․ քաղաքացուն որոնելու համար անհրաժեշտ է օգնություն։ Օգոստոսի 20-23-ը ենթադրյալ տարածքում քաղաքացու որոնողական աշխատանքները իրականացնելու նպատակով ընդգրկվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու […]

̰
Հանցավոր խումբն ստեղծել է թմրամիջոցների լաբորատորիա, իրականացրել թմրամիջոցների ապօրինի շրջանառություն և զբաղվել փողերի լվացմամբ. ՔԿ

17:36 23.08.2024

Ավարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցներ, խիստ ներգործող նյութեր պարունակող բույսեր աճեցնելու, փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված ապացուցողական և վարութային համակարգված գործողությունների, Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ ՌԴ […]

̰
Վոլգոգրադի գաղութում երկու տուժածների վիճակը ծանր է

17:16 23.08.2024

Վոլգոգրադի մարզի թիվ 19 գաղութում պատանդառության հետեւանքով տուժածներին վիրահատում են, նրանցից երկուսի վիճակը ծանր է, լրագրողներին հայտնել է Առողջապահության շրջանային կոմիտեի նախագահ Անատոլի Սեբելեւը։ «Քրեակատարողական դաշնային ծառայության 4 աշխատակից տեղափոխվել է կենտրոնական շրջանային հիվանդանոց, երկուսի վիճակը ծանր է, մյուս երկուսը միջին ծանրության են»,- ասել է նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վոլգոգրադի շրջանի թիվ 19 […]

̰
Հրդեհ Մասիս քաղաքում

16:36 23.08.2024

Օգոստոսի 23-ին, ժամը 13:36-ին «ՍՕՍ GeoRITM» հակահրդեհային ազդարարման համակարգով հրդեհի ազդանշան է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող պահեստից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և քիմիկ-հետախույզների հերթպահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։57-ին, մարվել՝ 14։10-ին: Պահեստային տարածքում այրվել է մոտ […]

̰
Բանտարկյալները պատանդներ են վերցրել Վոլգոգրադի գաղութում

16:00 23.08.2024

Վոլգոգրադի շրջանի թիվ 19 ուղղիչ գաղութի բանտարկյալները պատանդներ են վերցրել, ուրբաթ հաղորդում է գաղութի մամուլի ծառայությունը: «Կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ դատապարտյալները պատանդ են վերցրել բանտի աշխատակիցներին։ Ներկայումս ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատանդներին ազատելու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։ Դաշնային քրեակատարողական ծառայության տվյալներով՝ բանտարկյալների գործողությունների հետևանքով կան տուժածներ։  

̰
Հանրապետական հանձնաժողովն ամփոփել է աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները

15:40 23.08.2024

Օգոստոսի 23-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին տարբեր նախարարություններից ու պետական մարմիններից հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամներ։ ՀՀ կառավարությունը օգոստոսի 15-ին հաստատել էր Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների […]

̰
2024թ. Երևանի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի փոխարինման ենթակա վերելակների ցանկը

14:55 23.08.2024

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է (ըստ վարչական շրջանների) երևանի բազմաբնակարան այն շենքերի ցանկը, որոնց վերելակները փոխարինվելու են ընթացիկ տարում: Ավելի ավղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսել է 500 վերելակի փոխարինում՝ ըստ խնդրահարույց հասցեների։

̰
Ծեծկռտուք և դանակահարություն Սևանի թերակղզու լողափնյա տարածքում. կա ձերբակալված անձ

14:30 23.08.2024

Օգոստոսի 22-ին, ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով 56-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Մինչ հիվանդանոցային ահազանգը, մարզի պարեկներն էին հայտնել, որ ծառայություն կատարելիս Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում նկատել են մի խումբ քաղաքացիների, որոնք վիճաբանում են: Մոտեցած պարեկներին երիտասարդներից մեկը հայտնել է, որ […]

̰
Էջմիածինցի երիտասարդի տանը և հողամասում թմրանյութ ու կանեփի բույսեր են հայտնաբերվել

14:16 23.08.2024

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու նպատակով, օգոստոսի 22-ին այցելել են Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի 31-ամյա բնակչի տուն: Ոստիկանները տնամերձ հողամասի ակնհայտ տեսանելի մասում նկատել են կանեփի բույսեր: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված տանը և տնամերձ հողամասում: Հողամասում հայտնաբերվել է կանեփի 32 բույս, իսկ ոստիկանների բացատրական […]

̰
«ԲՄՎ»-ի 20-ամյա վարորդը մահացել է, հասակակից ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

13:35 23.08.2024

Օգոստոսի 22-ին, ժամը 14.30-ին, Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին: Բախման հետևանքով վարորդը` նույն գյուղի 20-ամյա բնակիչ Էրիկ Խ.-ն, դուրս է շպրտվել մեքենայից և հայտնվել հանդիպակաց գոտիով երթևեկող «ՎԱԶ-2115»-ի տակ: Էրիկ Խ.-ն մահացել է, իսկ 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
27-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց ու դանակ են հայտնաբերվել

13:21 23.08.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի պարեկները օգոստոսի 23-ին Սաֆյան փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու, օգտագործելու և սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 27 և 32 տարեկան ու Աբովյան քաղաքի բնակիչ 26 տարեկան երեք երիտասարդների: 27-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ, նույն […]

̰
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

12:57 23.08.2024

Երևանի առանձին հատվածներում оգոստոսի 23-25-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 23-28-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 23-ին և 26-ին կեսօրից հետո, 24-25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-28-ին սպասվում է առանց […]

̰
Պատահարի մասնակից վարորդը թմրամիջոց էր օգտագործել, նաև թմրամիջոց ուներ մեքենայում

12:54 23.08.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի պարեկները օգոստոսի 22-ին Շոպրոնի փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից «Հոնդայի» մակնիշի մեքենայի վարորդի մոտ նկատել են տարօրինակ վարքագիծ: Պարեկների հարցին վարորդը պատասխանել է, որ օգտագործել է շոկո տեսակի թմրանյութ: Նաև հայտնել է, որ թմրանյութի մի մասը, ինչպես նաև 6 սրվակ մեթադոն տեսակի թմրամիջոց մեքենայում են: «Հոնդայիի» […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

12:42 23.08.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.37 դրամ:  

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 22-23-ը

12:30 23.08.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 31-ական, մարմնական վնասվածք պատճառելու […]

̰
BACK_TO_TOP