TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախ է ուղարկվել 200 տոննա ալյուր

12:54 17.03.2023

Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին` առաջին անհրաժեշտության պարենամթերքի տեսքով: Այս անգամ Արցախ ճանապարհվեց 200 տոննա ալյուր: Այս մասին հայտնում են հիմնադրամից: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Լաչինի շրջափակումից առ այսօր, Հիմնադրամը Արցախին նվիրաբերել է 100 տոննա պարենամթերք (մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ), 200 տոննա ալյուր, 211,000 կգ կարտոֆիլի […]

̰
Արցախի բուժհաստատություններում 880 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

12:29 17.03.2023

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 880 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 182 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ […]

̰
Դանակահարություն Երևանում․ բժիշկները փրկել են 21-ամյա տղայի կյանքը

12:11 17.03.2023

Երեկ՝ մարտի 16-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոց են մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

11:52 17.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: ՔԿ-ն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, […]

̰
Սևան քաղաքում այսօր ջուր չի լինի

11:48 17.03.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 17-ին ժամը 10:30-19:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Խաղաղության, Սարգիս Սևանեցու, Գործարանային, Գրիբոյեդովի, Կոմիտասի, Բաբաջանյան փողոցների, Նաիրյան 168-170, Սայաթ-Նովայի 19-27 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

̰

11:33 17.03.2023

2022 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել է ուսումնական ծրագիր, ըստ որի՝ 19 տարեկանից բարձր տարիք ունեցող դատապարտյալները պետական աջակցությամբ կարող են ստանալ միջնակարգ կրթություն։ Ծրագրով նախատեսված են տարբեր առարկաներից դասընթացներ, որոնք անցկացնում է «Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Մարտի 16-ին ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՊՈԱԿ-ի […]

̰
«Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները». դասախոսություն Բյուրեղավանի դպրոցում

10:47 17.03.2023

Մարտի 15-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից Բյուրեղավանի հիմնական դպրոցում անցկացվել է «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարահանման կազմակերպումը» թեմաներով դասախոսություն, որին մասնակցել է դպրոցի ուսուցչական և աշակերտական ողջ անձնակազմը: Դասախոսության ընթացքում քննարկվել են մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցեր:

̰
Բլոգեր-միլիոնատերերի բաժանորդները «էժան» iPhone-ով խաբեբաների զոհ են դարձել

10:29 17.03.2023

Միլիոնատեր բլոգերների ռուս բաժանորդները և Dom-2 շոուի մասնակիցները դարձել են կեղծ Apple-ի «հատուկ» գներով գովազդող խաբեբաների զոհը։ Այս մասին հայտնում է «Известия» թերթը։ Խանութը սկսել է գովազդային արշավ՝ ներգրավելով հայտնի բլոգերներին և հայտնիներին, ովքեր խոսում էին ԱՄՆ-ից Apple գաջեթների «ուղղակի առաքումների», ինչպես նաև 2-3 անգամ ավելի ցածր գների մասին։ Տեսագովազդը տեղադրվել է Instagram սոցիալական ցանցի […]

̰
Քննարկվել են ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգությանը վերաբերող հարցեր

10:03 17.03.2023

Մարտի 16-ին ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ընդունել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանին ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանին։ Հանդիպմանը մասնակցում էին ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության կազմակերպման վերաբերյալ առաջարկությունների քննարկումը։ […]

̰
Ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոնյան ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության. նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացվել

09:52 17.03.2023

Դատախազը 2023 թվականի մարտի 15-ին քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել 1997-2011 թվականներին Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի նկատմամբ: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա.Հ.-ն, 1994-2018 թվականների ընթացքում հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող […]

̰
Հանրապետության մի շարք տարածաշրջաններում տեղում է անձրև

09:06 17.03.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում, Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում, Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Արտաշատի, Արարատի, Վայքի, Կապանի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Թալինի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Աշոցքի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին՝ անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

̰
«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն

08:21 17.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]

̰
Թուրքիայի ազգային արժույթը նոր հակառեկորդ է սահմանել. լիրայի փոխարժեքի անկումը կարող է քաղաքական հետևանքներ ունենալ

21:30 16.03.2023

Թուրքիայի ազգային արժույթը նոր հակառեկորդ է սահմանել: Լիրայի փոխարժեքը կրկին կտրուկ անկում է արձանագրել: Ֆինանսական շուկայում շարունակվող անկայունությունն արդեն անդրադարձել է ոչ միայն երկրի տնտեսության, այլ նաև քաղաքական գործընթացների վրա: Որքա՞ն է իջել լիրայի փախարժեքն այս անգամ և ինչպե՞ս այս զարգացումը կազդի գալիք ընտրությունների վրա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան բորսայում […]

̰
1 մլրդ 748 մլն դրամ գումար է նախատեսվել Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման համար

20:55 16.03.2023

Կառավարության այսօրվա որոշմամբ 1 մլրդ 748 մլն դրամ գումար է նախատեսվել Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ23+250- կմ37+500 և կմ45+300-կմ60+200 հատվածների 2023թ-ին իրականացվելիք շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մի մասի (կմ23+250 – կմ37+500) ձեռքբերման համար։ Շիրակի մարզով անցնող մոտ 23,5 կմ երկարությամբ ճանապարհը միմյանց է կապում Շիրակի մարզի 10 բնակավայրեր։ Բարեկարգ ճանապարհային ենթակառուցվածքն […]

̰
Ֆրանսիան պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը․ Վահե Ղազարյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

20:07 16.03.2023

Մարտի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական իրավապահ կառույցների շուրջ 28 տարվա համագործակցությունը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։   Ներքին գործերի նախարարը նշել է, որ տարիների ընթացքում ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ կազմակերպվել են 100-ից ավելի […]

̰
Ֆրանսիան ընդունեց կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագիծը

20:00 16.03.2023

  Ընդունվել է կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին օրենքը։ Այս մասին մարտի 16-ին  հայտարարել է Ֆրանսիայի  վարչապետ Էլիզաբեթ Բորնը։ Փաստաթուղթն ընդունվել է խորհրդարանում առանց քվեարկության՝ համաձայն  Երկրի սահմանադրության 49.3 կետի։ «Այս բարեփոխումն անհրաժեշտ է։ Ես հավատարիմ եմ մեր սոցիալական մոդելին, և այս բարեփոխումը փոխզիջման արդյունք է, որը համաձայնեցվել է խորհրդարանի երկու պալատների օրենսդիրների հետ: […]

̰
Վայքի, Սիսիանի և Արթիկի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների շինարարությունն ակտիվ փուլում է

19:33 16.03.2023

Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրովր Վայքի, Սիսիանի և Արթիկի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների շինարարական աշխատանքները ակտիվ փուլում են։ Հայտնում են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից։ Կենտրոնները մեկ հարկի տակ են միավորելու սոցիալական ոլորտի բոլոր 4 ծառայությունները՝ մեկ պատուհանի սկզբունքով։ Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 19 հիմնովին վերակառուցված և վերազինված կենտրոններ, ևս 10-ի […]

̰
Ախուրիկ բնակավայրի դպրոցի նախկին շենքը վերակառուցվում է որպես մանկապարտեզ, վարչական կենտրոն ու փոստային բաժանմունք

19:07 16.03.2023

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրում դպրոցի նախկին շենքը վերակառուցվում է որպես երկու խմբի համար նախատեսված մանկապարտեզ: Երկրորդ հարկում կտեղակայվեն վարչական ղեկավարի նստավայրը, բնակիչների հանգստի ու ժամանցի սենյակը, արհեստի ու արվեստի խմբասենյակները, ինչպես նաև փոստային բաժանմունքը: Շարունակվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով շինհրապարակ էին այցելել Ախուրյանի համայնքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները: Նշենք, որ 2022 թվականից մեկնարկած շինարարությունն ավարտին […]

̰
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին․ վերջինս կալանավորվել է

18:49 16.03.2023

2023թ․ մարտի 11-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է նույն ուղեկալի սահմանապահ վերակարգում ծառայություն իրականացնող, պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ըստ ստացված հաղորդման՝ տվյալ պահին ուղեկալում և նրա մատույցներում այլ զինված զինծառայողներ չեն եղել։ Դեպքի […]

̰
Ադրբեջանը եռակողմ հայտարարության ստանձնած պարտավորությունները չի կատարում. որո՞նք են լինելու Հայաստանի քայլերը

13:50 16.03.2023

Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշման՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել ԼՂ-ը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը, արձանագրում է վարչապետն ու նշում, որ դրա հետևանքով հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը ԼՂ-ի հետ շփման գծում ռազմական առումով սրելուն ուղղված գործողություններ է իրականացնում. վերջին աղաղակող դրսևորումը […]

̰
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

12:27 16.03.2023

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 15-ին Եղեգնուտ գյուղի 5-րդ փողոցում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «Զիլ-131» բեռնատարը: Վանաձորցի վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Եղեգնուտ գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ հատել է երեք բոխի: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […]

̰
Թմրամիջոցներ իրացնողը հայտնաբերվեց և կալանավորվեց

12:14 16.03.2023

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով ԱԱԾ աշխատակիցների և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների հետ։ Մարտի 9-ի երեկոյան նրանք մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին երկու տղամարդու։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց թմրամիջոց՝ մեթամֆետամին և մարիխուանա։ Հաջորդ օրը մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում իրավապահները […]

̰
Ժամը 09:00-ից մասամբ փակ են Երևանի որոշ փողոցներ և փողոցների մայթերին հարող հատվածներ

12:07 16.03.2023

Գարնանային էտով պայմանավորված մարտի 16-ին, ժամը 09:00-ից մասամբ փակ են Երևանի որոշ փողոցներ և փողոցների մայթերին հարող հատվածներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։ Մասնավորապես, մասամբ փակ են Բաղրամյան, Ազատության, Տիգրան Մեծ պողոտաները, Հերացի, Տերյան, Մամիկոնյանց, Դավիթ Մալյան, Լենինգրադյան, Շերամի, Մ.Ադամյան Խանջյան, Ագաթանգեղոս փողոցների մայթերին հարող հատվածները:

̰
Խանջյան փողոցի շենքերից մեկի երեսպատման սալիկները թուլացել են․ առկա է ընկնելու վտանգ

11:57 16.03.2023

Մարտի 15-ին, ժամը 17։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի շենքերից մեկի երեսպատման սալիկները թուլացել են․ առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարներն ապամոնտաժել են սալիկները։

̰
Չիվա բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:07 16.03.2023

Մարտի 17-ին՝ ժամը 11:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Չիվա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում փորձարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

̰
Օտարերկրացիները թմրանյութ էին իրացնում. Նոր Նորքի քրեական հետախույզների բացահայտումը

10:54 16.03.2023

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու օտարերկրացի զբաղված են թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ: Մարտի 10-ի ուշ երեկոյան մայրաքաղաքի Մանանդյան փողոցում նրանք հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և, մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխվեցին: 25 և 24 տարեկան երիտասարդները հայտնեցին, որ հինգ փաթեթ մարիխուանա արդեն տեղադրել են Չարենցի փողոցում: Նրանք ներկայացվեցին տարածքային քննչական բաժին: Հետագա միջոցառումներով […]

̰
Անհայտ անձին փոխանցել էր 300 հազար դրամ, բայց վարկ չէր ստացել

10:40 16.03.2023

Փետրվարի 21-ին ոստիկանության Կապանի բաժնում խարդախության վերաբերյալ հաղորդում էր տվել Քաջարան քաղաքի 30-ամյա մի բնակիչ: Նախորդ օրը նա կարդացել էր քաղաքում փակցված հայտարարությունը, զանգել էր նշված հեռախոսահամարով, անհայտ մեկի հետ պայմանավորվել, եկել էր համաձայնության և երեք միլիոն դրամ վարկ ստանալու համար վճարային տերմինալով անհայտ անձին փոխանցել էր 300 հազար դրամ: Սակայն նույն անձը կրկին զանգել […]

̰
Մեկնարկել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

10:26 16.03.2023

Մեկնարկել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ142+000-կմ150+700 հատվածի հիմնանորոգումը։ 8.7կմ երկարությամբ ձգվող ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Վայքից դեպի Ջերմուկ։ Շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն։ Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային աշխատանքներ։

̰
26 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը չձևակերպելու խախտում

10:05 16.03.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 26 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:57 16.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ «Մեղրու սար» կոչվող հատվածում (տեղում է ձյուն) և Գորիս քաղաքում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]

̰
BACK_TO_TOP