15:17 20.07.2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում տեղի ունեցող մեդիա ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը և անդրադարձել է հարցին, թե ինչ պայմաններում կարող է ստորագրվել այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ազերթաջ»-ը, Ալիևն ասել է. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անմիջապես կարող է ստորագրվել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ […]
15:00 20.07.2025
Հուլիսի 21-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան, 1-ին զանգվածի Բորյան, 2-րդ զանգվածի Թոթովենցի, 4-րդ զանգվածի Հովհաննիսյան, 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան, 6-րդ զանգվածի Շոպրոնի փողոցների և Մայակ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
14:39 20.07.2025
Հանրապետության տարածքում հուլիսի 20-ին կեսօրից հետո, 21-22-ին գիշերը և կեսօրից հետո, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 20-25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի […]
14:00 20.07.2025
Հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
13:34 20.07.2025
Իրանը և ԵՄ եռյակ երկրները համաձայնության են եկել բանակցություններ վարել իրանական միջուկային հարցի շուրջ, բանակցությունների ժամանակն ու վայրը դեռևս անհայտ է, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ «Իրազեկ աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ Թեհրանը համաձայնության է եկել եվրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ իրանական միջուկային հարցի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ», – […]
13:14 20.07.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 20-ին` ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Գոգոլ, Ռուբինյանց, Պ.Սեվակ, Ծարավ Աղբյուր, Դրո, Դ. Անհաղթ, Շավրոյան, Ռայնիս, Յաղուբյան, Յ. Լեփսիուսի, Ուսուբ-Բեկ Թեմուրյան, Նորաշխարհյան, Մ. Էմինենսկու, Մ. Էմինենսկու 1,2 փ., Բուսաբանական,Կ. Ուլնեցու, Կ. Ուլնեցու 1 նրբ., Կ. Ուլնեցու 2 նրբ., Կ. Ուլնեցու 3 նրբ., […]
12:14 20.07.2025
Հուլիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են Վայոց ձորի մարզ՝ տեղում հետևելու մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։ Այցի մեկնարկը Զառիթափ բնակավայրում էր, որտեղ նախարարները՝ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի և Վայլ խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ուղեկցությամբ, ծանոթացել են շուրջ […]
11:54 20.07.2025
Հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու, Շիրակի, Հանրապետության, Երևանյան փողոցների, Ռանչպար, Նորամարգ, Նոր Կյանք, Արալեզ, Ոսկետափ, Այգավան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:40 20.07.2025
Այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի ոստիկանության բաժնի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների մի քանի ուժեր […]
10:28 20.07.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում:
22:55 19.07.2025
Հուլիսի 21, 22, 23-ին՝ առավոտյան ժամերին, Նոր Նորքի տարածքում անցկացվելու են ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ: Այս մասին նշվում է Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։
20:40 19.07.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […]
17:36 19.07.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Մ-2 Ելփին – Չիվա 6.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում։
16:57 19.07.2025
Հուլիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկի բնակիչը և հայտնել, որ ժամը 18:00-19:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված իր «Մազդայի» կողային հայելու ապակին։ Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև հուլիսի 16-ին. նախորդ օրը՝ ժամը 9:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել էին դարձյալ Արմենակյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մազդայի» […]
16:54 19.07.2025
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։
16:44 19.07.2025
Հուլիսի 18-ին Կոտայքի մարզում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին նաև Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Զեկույցներով հանդես են եկել Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Համայնքային ոստիկանության Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի, Նաիրիի, Գառնիի տարածքային ստորաբաժանումների, Պարեկային ծառայության Կոտայքի […]
16:12 19.07.2025
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը հուլիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 26-ամյա երիտասարդի, որը 2024 թվականի հոկտեմբերի 11-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]
15:40 19.07.2025
Հուլիսի 17-ին`երեկոյան ժամը 10:00-ին մոտ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տղայի վիճակը ծանր էր: Նա տեղափոխվել էր վիրահատարան, սակայն մինչ այդ բժիշկներին հայտնել էր, թե վնասվածքը ստացել է պտտաձողից ընկնելու […]
15:25 19.07.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել: «Ինչ-որ բնակիչներ ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: 500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման բարձրացում, որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով: Այս պահին ջրազրկված են […]
14:53 19.07.2025
Հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի նախաստորագրման հեռանկարը ուրվագծվում է: Փոխըմբռնում կա նաև կոմունիկացիաների վերագործարկման սկզբունքների հարցում: Ովքե՞ր են վերահսկելու Մեղրիի ճանապարհը: Արդյո՞ք նույն մոտեցումը կգործի նաև Նախիջևանով անցնող մայրուղու դեպքում: Ի՞նչ արժե սպասել Մոսկվայից ու Թեհրանից, եթե մաքսային ու սահմանային հսկողության խնդիրները արտապատվիրակվեն արևմտյան ընկերության։ Այս թեմաների շուրջ իրենց կարծիքն են հայտնել քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ու «Ազատ […]
14:12 19.07.2025
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ավագ սերնդի համար Ֆիզիկական ակտիվության խմբակներ հիմա գործում են նաև մարզերում: «Երկու ամիս է՝ Վանաձորի տարեցներն ունեն հնարավորություն մասնակցելու յոգայի դասերի, մարզվելու, շփվելու իրար հետ: Առողջապահության նախարարության առողջ ծերացմանն ուղղված ծրագրերը, ամբողջովին հարմարեցված տարիքային այս խմբի կարիքներին, հատկապես սպասված են մարզերում»,-ասվում է հաղորդագրությունում: Մանրամասները՝ տեսանյութում:
13:58 19.07.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 19-ին՝ ժամը 14:00-ից մինչև հուլիսի 20-ը՝ ժամը 14:00-ն, կդադարեցվի Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղերի ջրամատակարարումը:
13:47 19.07.2025
Մարզերում հուլիսի 19-ին և 20-ին կեսօրից հետո, 21-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 19-24-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի […]
13:36 19.07.2025
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևանի 17-րդ դարում կառուցված պատմական Կարմիր կամրջի տարածքում անցկացվեց բացառիկ մուլտիմեդիա միջոցառում՝ նվիրված հայ կինոյի լեգենդներ Հենրիկ Մալյանի և Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
10:59 19.07.2025
Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […]
23:51 18.07.2025
Աշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […]
23:25 18.07.2025
Երևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […]
20:28 18.07.2025
Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօրվանից այլ խորհուրդ ունի. շանսոնյեի արձանը ոչ միայն ամբողջացրեց հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի փոխանցեց Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2024թ. մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի առիթով հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ, որում մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ հաղթող […]