TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+14.74 oC

ՍՊՈՐՏ

Հայկ Խլոյանը հաղթել է Մագոմեդ Մուրթազալիևին և կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ23 ԱԱ

10:43 22.10.2024

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայկ Խլոյանը (97 կգ) կպայքարի ոսկե մեդալի համար: Հայկը եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտել է ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևի դեմ։ Գրանցվել է 3-3 հաշիվը: Խլոյանը վերջին միավորը վաստակելու շնորհիվ է հաղթել և եզրափակիչում կհանդիպի բելառուս Աբուբակար Խասլախանովին: Հիշեցնենք, որ Մուրթազալիևն այս տարի կայացաած մեծահասակների […]

̰
Արամ Հակոբյանը դարձել է «Pavlodar Open 2024» մրցաշարի հաղթող

10:00 22.10.2024

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը չկրելով ոչ մի պարտություն՝ դարձել է «Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող: Մրցաշարին մասնակցել են 19 երկրների 94 շախմատիստներ, այդ թվում՝ 21 գրոսմայստերներ։ Արամը Հակոբյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր։

̰
Էդգար Նավասարդյանը 12-րդ գոլն է խփել Շվեդիայում

19:43 21.10.2024

Էդգար Նավասարդյանը 12-րդ գոլն է խփել Շվեդիայի երրորդ լիգան ներկայացնող «Էրեբրու Սիրիանսկայի» կազմում։ Հայ ֆուտբոլիստը 27-րդ տուրում 75-րդ րոպեին գրավել է «Ֆրիսկա Վիլյորի» դարպասը։ «Էրեբրու Սիրիանսկան» վաստակել է 31 միավոր, զբաղեցնում է 10-րդ տեղը։ «Ֆրիսկա Վիլյորը» 20 միավորով վերջինն է` 16-րդը։ 20-ամյա Նավասարդյանն այս տարվա մարտից է հանդես գալիս «Էրեբրու Սիրիանսկայում»։

̰
Կարեն Վարդանյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Վիտեբսկի» կազմում

19:12 21.10.2024

Բելառուսի առաջնության 25-րդ տուրում հայ հարձակվող Կարեն Վարդանյանը տուգանային հարվածով շքեղ գոլ է խփել «Վիտեբսկի» կազմում։ Մրցակցի դաշտում Վարդանյանի թիմը 4-0 հաշվով հաղթել է Նովոպոլոցկի «Նաֆթանին»։ 21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում 24 խաղում խփել է 9 գոլ։

̰
Տիգրան Բարսեղյանն ու «Սլովանը» նոր պայմանագիր են կնքել

18:38 21.10.2024

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը նոր պայմանագիր է ստորագրել Բրատիսլավայի «Սլովանի» հետ: Սլովակիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: «Երջանիկ եմ «Սլովանում»։ Ինձ լավ եմ զգում ակումբում և Բրատիսլավայում։ Ընտանիքս էլ սիրում է այս քաղաքը։ Շատ ուրախ եմ, որ մենք համաձայնության […]

̰
«Մանչեսթեր Սիթին» ավելացված 5-րդ րոպեին է կարողացել հաղթանակ կորզել հետնապահից

17:46 21.10.2024

Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում մեծ դժվարությամբ 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ։ Հյուրերից 33-րդ րոպեին պատասխան գոլը գեղեցիկ հարվածով խփել է խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը։ Մինչև խաղի ավելացված 5-րդ րոպեն լուսատախտակին 1-1 հաշիվն էր, սակայն անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզը հաղթանակ է պարգևել իր թիմին։ «Մանչեսթեր Սիթին» […]

̰
Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը․ ATP

17:25 21.10.2024

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է դասակարգման աղյուսակը։ Լավագույն հնգյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Առաջատարը շարունակում է մնալ իտալացի Յանիկ Սիները (11920 միավոր), որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 7120), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6795), «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 6210) և Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 5530)։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ղազախստանում […]

̰
Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Մոնպելյեի» գլխավոր մարզչի պաշտոնից

17:10 21.10.2024

Հայ մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այդ մասին հայտնել է ակումբի նախագահ Լորան Նիկոլենը։ «Ցանկանում եմ հայտնել, որ Միշել Տեր-Զաքարյանի հետ պայմանագիրը խզվել է։ Նա այլևս «Մոնպելյեի» գլխավոր մարզիչը չէ։ Տեսնելով, թե ինչ տեղի ունեցավ այս երեկո, ստիպված էի դադարեցնել համագործակցությունը։ Սա, անկասկած, լավ օրից չէ։ Բայց, միանշանակ, ակումբն ավելի […]

̰
Չեմ ցանկանում տեղափոխվել «Զենիթ»․ Սպերցյան

16:55 21.10.2024

Ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կրկին նշել է, որ չի ցանկանում տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»: «Ամեն մեկն իր դիրքորոշումն ունի։ Կան ֆուտբոլիստներ, որոնք չեն ցանկանում տեղափոխվել «Զենիթ», ես ևս չեմ ցանկանում: Ինձ ամեն ինչ դուր է գալիս «Կրասնոդարում»: Եթե ​ մտածում եք Եվրոպայի մասին, ապա դա այլ է: Ռուսաստանում ինձ համար նախընտրելի թիմը «Կրասնոդարն» է: […]

̰
4 հայ ըմբիշ դուրս է եկել 1/4 եզրափակիչ․ Մ23 ԱԱ

16:35 21.10.2024

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գևորգյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ) երկրորդ հաղթանակներն են տարել և դուրս եկել 1/4 եզրափակիչ։ Սուրեն Աղաջանյանը դեռ երկրորդ գոտեմարտը չի անցկացրել։ Հունահռոմեական ըմբիշներից Մ23 ԱԱ-ում Հայաստանը ներկայացնելու են նաև Արայիկ Թոփալյանը (55 կգ), […]

̰
Բարդ հանդիպում էր․ Հենրիխ Մխիթարյան

16:20 21.10.2024

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրում «Ռոմայի» նկատմամբ արտագնա հաղթանակից (1-0) հետո սոցցանցերում հրապարակում է արել։ «Բարդ հանդիպում էր, բայց «Ինտերը» հիանալի խաղ ցույց տվեց»,- գրել է Մխիթարյանը, որը 2020-2022-ին խաղացել է «Ռոմայում»։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Ռոմայի» դեմ խաղում «Ինտերի» կազմում մասնակցել էր ամբողջ հանդիպմանը։

̰
ՀՖՖ նախագահի հայտարարությունը

16:00 21.10.2024

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերաիցիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ։ «Հայաստանի ազգային հավաքականի վերջին պարտությունից հետո մեր թիմի երկրպագուների մի հատված պահանջում է ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով ոչ միայն մեր տարբեր տարիքային հավաքականների ցուցադրած ոչ բավարար արդյունքներից, այլ նաև, ընդհանուր առմամբ, ֆեդերացիայի գործունեությունից: Որպես ֆուտբոլի գլխավոր շահառուներից մեկը, ամբողջությամբ հասկանում ու ընդունում եմ երկրպագուների՝ […]

̰
Հայ ըմբիշների փայլուն մեկնարկը․ Մ23 ԱԱ

15:44 21.10.2024

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը։ Առաջինը մրցահարթակ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը սկսել են Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գևորգյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։ Մեր բոլոր ըմբիշները մեկնարկել են հաղթանակով, իսկ Շանթ Խաչատրյանը նաև […]

̰
«Ինտերը» հաղթել է «Ռոմային» և վերադարձել երկրորդ տեղ

15:32 21.10.2024

Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրում Միլանի «Ինտերը» Հռոմում 1-0 հաշվով առավելության է հասել «Ռոմայի» նկատմամբ։ «Օլիմպիկո» ստադիոնում կայացած հանդիպման գոլը 60-րդ րոպեին խփել է արգենտիանցի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Միլանյան ակումբի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը։ «Ինտերը» միավորների քանակը հասցրեց 17-ի և վերադարձավ երկրորդ տեղ, «Ռոման» 10 միավորով 10-րդն է։

̰
Նա կլինի Ոսկե գնդակի հավակնորդների հնգյակում․ Ինձագի

14:17 21.10.2024

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին լրագրողների հետ զրույցում խոսել է թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի մասին։ Ինձագին ասել է, որ Լաուտարոն պարզապես պետք է շարունակի անել այն, ինչ արեց անցյալ մրցաշրջանում «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի կազմում: Մասնագետը նշել է, որ Մարտինեսին համարում է այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ «Կարծում եմ՝ Լաուտարոն այս տարի […]

̰
Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում

11:47 21.10.2024

WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման թարմացված աղյուսակը: Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը 45-րդ տեղն է զբաղեցրել դասակարգման նոր աղյուսակում։ Սա Էլինայի լավագույն ցուցանիշն է վարկանիշում։ Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան գլխավորել է դասակարգմանը թարմացված աղյուսակը՝ շրջանցելով լեհ Իգա Շվյոնտեկին։ Լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կորի Գաուֆը։

̰
Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է

11:20 21.10.2024

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է Ղազախստանում ընթացող «Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում: Այսօր Արամը հաղթեց հնդիկ միջազգային վարպետ Այուշ Շարմային և վերջին խաղափուլից առաջ 9 հնարավորից ունի 7.5 միավոր: Հայաստանից մասնակցում է նաև գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը: Այսօր Մանուէլը սև խաղաքարերով հաղթեց ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Ռասուլովին և այժմ ունի 6 միավոր:  

̰
Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ թիմը դարձել է ոսկե մեդալակիր

11:00 21.10.2024

Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Central Park Tower» թիմը դարձել է 2024 թվականի Ռուսաստանի արագ շախմատի թիմային առաջնության հաղթող: Թիմի կազմում էին Անդրեյ Եսիպենկոն, Հայկ Մարտիրոսյանը, Դավիթ Պառավյանը, Ռուդիկ Մակարյանը և Մատվեյ Գալչենկոն: Թիմը նվաճել է նաև արծաթե մեդալ կայծակնային շախմատի թիմային առաջնությունում:

̰
«Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդ է սահմանել

00:00 21.10.2024

«Մանչեսթեր Սիթին» ակումբային ռեկորդ է սահմանել՝ անպարտելի մնալով Անգլիայի Պրեմիեր լիգայի (EPL) 31-րդ անընդմեջ խաղում։ Սիթին այս նվաճմանը հասել է «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով։ Հաղթողների կազմում դիպուկ հարվածներով աչքի են ընկել Ջոշկո Գվարդիոլն ու Ջոն Սթոունսը։ «Վուլվերհեմփթոնի» կազմում գոլի հեղինակ է դարձել Յորգեն Ստրանդ Լարսենը: «Մանչեսթեր Սիթին» հաղթական գոլը խփել է […]

̰
Ռուդոլֆ Գարբոյանը հաղթել է ադրբեջանցի Նիժատ Հուսեյնովին` նվաճելով ոսկե մեդալ

18:47 20.10.2024

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Սոֆիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակչում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթել է ադրբեջանցի Նիժատ Հուսեյնովին՝ նվաճելով ոսկե մեդալ։

̰
Յուվենտուսը վերջնական որոշում է կայացրել Պոգբայի վերաբերյալ

15:15 20.10.2024

«Յուվենտուսի» տեխնիկական տնօրեն Կրիստիանո Ջյունտոլին հաստատել է, որ 31-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբան կլքի թիմը: «Պոգբան հիանալի ֆուտբոլիստ էր, բայց, այժմ մենք ունենք այլ ծրագրեր։ Մենք ներդրումներ ենք կատարել տարբեր խաղացողների համար, և այժմ մեր թիմն ամբողջովին համալրված է»,- Ջյունտոլիի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը կլքի «Յուվենտուսը» և […]

̰
Էլիդա Քոչարյանը նվաճել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը

20:42 19.10.2024

60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը երկրոդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ «Եզրափակչում հայ մարզուհին հաղթեց ուկրաինուհի Տետիանա Դովգալին։ Հայ մարզուհուն պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարն արդեն միջազգային բնույթ է կրում. Կարեն Գիլոյան

15:55 19.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Էջմիածնում հայտնել է, որ այս տարի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին մասնակից դպրոցականների թիվը սպասվածից ավելի է եղել՝ ավելի քան 2000: Ընդհանուր առմամբ՝ մասնակիցների թիվն ավելի քան 2400 է կազմել: Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ կարելի է նաև փաստել, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարն […]

̰
Աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող թիմերը

15:25 19.10.2024

Վերջերս Transfermarkt-ի մասնագետները թարմացրել են եվրոպական մի շարք առաջնությունների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները, այդ թվում՝ թոփ-5 լիգաների։ Այսպիսով՝ աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ակումբն իսպանական «Ռեալն» է, որի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 1,36 մլրդ եվրո։ Ընդհանուր առմամբ՝ երեք թիմի կազմի ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 մլրդ եվրոյից ավելի։ Երկրորդն այս ցուցանիշով «Մանչեսթեր […]

̰
Իմ մի մասը հեռանում է ակումբից․ Գվարդիոլա

14:28 19.10.2024

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնի հեռանալու մասին, ով մրցաշրջանի ավարտից հետո պետք է հեռանա ակումբից։ «Իմ մի մասը հեռանում է ակումբից: Մեկնում է ընկերը, Բարսելոնայի պատմության լավագույն թիմերից մեկի ճարտարապետը… Նրա հեռանալու մասին ես վաղուց գիտեմ և շատ շնորհակալ եմ նրա աշխատանքի համար։ Ես կկարոտեմ նրան իր […]

̰
Աճուրդի է հանվել Շումախերի Ֆերարի 248 բոլիդը

12:52 19.10.2024

Աճուրդի է հանվել Ferrari մեքենան, որով 55-ամյա լեգենդար Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն, գերմանացի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը անցկացրել է իտալական թիմի կազմում իր վերջին մրցաշրջանը։ Ferrari 248-ը Ֆորմուլա 1-ի բոլիդ է, որը նախագծվել է Ռորի Բիրնի և Ալդո Կոստայի կողմից։ Այն պատրաստվել է Ferrari թիմի կողմից 2006 թվականի մրցաշրջան համար։ Մեքենան նախորդ՝ F2005 մոդելի փոփոխված […]

̰
Մխիթարյանի թիմակիցը կարող է անսովոր որակազրկում ստանալ

11:55 19.10.2024

«Ինտերի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն կարող է որակազրկվել «ներաձուրիների» ուլտրասների հետ հանդիպումների համար, հայտնում է La Gazzetta dello Sport-ը, փոխանցում է armsport.am-ը։ Հականը ցուցմունքներ է տվել «Միլանի» և «Ինտերի» (Curva Nord և Curva Sud) ուլտրասների առաջնորդների ձերբակալությունների վերաբերյալ, որոնք մեղադրվում են «Սան Սիրո» մարզադաշտի տոմսերի վաճառքից գումար շորթելու և այլ հանցագործությունների մեջ։ Չալհանօղլուն խոստովանել է, […]

̰
Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական երեկոն

21:50 18.10.2024

Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական խոշոր երեկոն։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում հոկտեմբերի 26-ին Երևանը կընդունի արդեն իսկ լայն տարածում ստացած ու խոշոր մրցանակային ֆոնդ ունեցող «Ночь чемпионов IBA» մրցաշարը, որի գլխավոր մենամարտում ուժերը կչափեն վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը և դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի […]

̰
Marca-ն մրցանակ է հանձնել Լիոնել Մեսսիին

20:42 18.10.2024

Իսպանական Marca պարբերականը մրցանակ է հանձնել ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին: 37-ամյա արգենտինացին մրցանակը ստացել է ֆուտբոլի պատմության մեջ ամենաշատ տիտղոսները նվաճելու համար: Մեսսին կատալոնական «Բարսելոնայի», ֆրանսիական ՊՍԺ-ի, «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել է 46 տիտղոս:

̰
«Բարսելոնայի» նախագահը գոհ չէ ՉԼ-ի նոր ձևաչափից

20:25 18.10.2024

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գոհ չէ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափից: «Կարծում էի, որ ավելի շատ գումար կստանանք, բայց փոխարենն ավելի շատ հանդիպումներ ենք ստացել: Սուպերլիգան ողջ է: Ամեն ինչ պատրաստ է, սակայն հարկավոր է համաձայնության գալ ֆուտբոլային միությունների հետ: «Բարսելոնան» պետք է կապող օղակ դառնա այդ միությունների և Սուպերլիգայի միջև: Այս մրցաշարի գաղափարն այն […]

̰
BACK_TO_TOP