20:59 16.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մարտի 15-17-ը «Դինամո» մարզահամալիրում անցկացվում է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 3-րդ հուշամրցաշարը: Մրցաշարի բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն […]
19:31 16.03.2024
Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Իգոր Լեշչուկը խոսել է Սանկտ Պետերբուրգ մեկնելու իր վերաբերմունքի մասին։ Նրա խոսքերը հայտնում է Bookmaker Rating-ը։ «Արդյոք «Զենիթի» մարզադաշտում ամենատխուր մթնոլորտն է: Երբ մարզադաշտում երկրպագուներ կան, այո, դա, երևի, ճիշտ է։ Նրանք ունեն մեծ երկրպագուների բազա: Սանկտ Պետերբուրգում խաղալիս ինչ-որ տհաճ զգացողություններ եմ ապրում: Ես չեմ ուզում վիրավորել ոչ Սանկտ Պետերբուրգը, ոչ […]
17:49 16.03.2024
Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Ալաշկերտ»-«Ուրարտու» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Հանդիպման 89-րդ րոպեին տանտերերի կազմում կարմիր քարտ ստացավ Սոդիք Ֆատաին։ «Ալաշկերտն» այս խաղից հետո 35 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ուրարտուն»՝ 39 միավորով 4-րդը։
16:09 16.03.2024
UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Իսլամ Մախաչևն աջակցել է խառը մենամարտերի լեգենդ, UFC-ի ծանր քաշային կարգում առաջին չեմպիոն, փառքի սրահի անդամ Մարկ Քոուլմանին, որն այժմ հիվանդանոցում է: Հիշեցնենք՝ նախկին մարտիկը տուժել էր իր տանը բռնկված հրդեհի ժամանակ: Քոուլմանը կրակից դուրս էր բերել ծնողներին, իսկ հետո նետվել էր փրկելու շանը, որը նրան արթնացրել էր քնից: 59-ամյա […]
15:35 16.03.2024
Լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո «Դոկտոր» Պետրոսյանը երկու տարվա ընդմիջումից հետո ռինգ է վերադառնում։ Այս մասին 38-ամյա մարզիկը տեղեկացրել է սոցցանցերում: Պետրոսյանը մայիսի 18-ին Միլանում կմենամարտի WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Հայ մարտիկի մրցակիցը կլինի իսպանացի Սերխիո Դոմինգես Սանչեսը, որը նախորդ տարվա նոյեմբերին հաղթել էր Ջորջիո Պետրոսյանի եղբորը՝ Արմեն Պետրոսյանին։ Հիշեցնենք, որ Ջորջիո Պետրոսյանը […]
15:08 16.03.2024
Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանն առաջին գոլն է խփել Իսպանիայի Լա լիգայում: «Ռեալ Սոսյեդադը» Լա լիգայի 29-րդ տուրի տնային խաղում 2-0 հաշվով հաղթել է «Կադիսին», 20-ամյա Զախարյանը գոլի հեղինակ է դարձել 68-րդ րոպեին՝ խաղադաշտ դուրս գալուց երկու րոպե անց: Սա Զախարյանի առաջին գոլն է «Ռեալ Սոսյեդադի» կազմում: Մինչև այս կիսապաշտպանը նաև մեկ գոլային […]
14:45 16.03.2024
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) թարմացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների դասակարգման աղյուսակները՝ ըստ քաշային կարգերի: Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգում երրորդն է, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում երկրորդն է: Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ 97 կգ քաշային […]
14:12 16.03.2024
Մադրիդի «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում այս շաբաթ կայացած պատասխան հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ։ Իտալիայի Ա սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» դեմ հանդիպման հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում Յան Օբլակը երկու անգամ փրկել էր իր թիմին և օգնել դուրս գալ 1/4 եզրափակիչ։ Մրցանակին հավակնում էին նաև Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոն, կատալոնական […]
23:00 15.03.2024
Նաիր Թիկնիզյանի փոխարեն Հայաստանի ազգային հավաքականին կմիանա FC Ararat-Armenia-ի պաշտպան Էդգար Գրիգորյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ Ավելի վաղը հաղորդվել էր, որ Նաիր Թիկնիզյանը Լոկոմոտիվի կազմում ստացած վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին։
22:28 15.03.2024
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կոպիտ է արձագանքել Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հայտարարությանը: Նախօրեին իտալացի մասնագետը Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիրը երկարաձգել էր մինչև 2026 թվականը, իսկ մամուլի ասուլիսի ժամանակ չէր խուսափել 31-ամյա դարպասապահին վերաբերող հարցից: 2023-ի ամռանը Տիբո Կուրտուան լքել էր Բելգիայի հավաքականի ճամբարը: Մամուլը երկար ժամանակ պնդում էր, որ դարպասապահը նման […]
21:49 15.03.2024
Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ, անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն քառորդ եզրափակիչի վիճակահանությունից հետո նշել է, թե ում է համարում Եվրոպա լիգայի ֆավորիտ։ «Ինձ համար ամեն ինչ ակնհայտ է: Ես իսկապես կարծում եմ, որ «Լիվերպուլը» մրցաշարի գլխավոր ֆավորիտն է»,-42-ամյա իսպանացու խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում «Բայերը» մրցելու է անգլիական «Վեսթ […]
21:21 15.03.2024
ԱՄՆ-ում շարունակվող Ինդիան Ուելսի «Մասթերսում» հայտնի են դարձել կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները։ Վերջին երկու ուղեգրերը նվաճել են աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը և չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը։ Կիսաեզրափակիչում իսպանացու մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները։ Իսկ Մեդվեդևը եզրափակչի ուղեգրը կվիճարկի ամերիկացի Թոմի Փոլի հետ։ Կանանց մրցաշարի կիսաեզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա […]
20:34 15.03.2024
Ֆրանսիական Lequipe-ի համաձայն՝ «Ռեալը» կտրականապես դեմ է Կիլիան Մբապեի մասնակցությանը Ֆրանսիայում կայանալիք Օլիմպիական խաղերին, եթե ֆուտբոլիստը միանա իսպանական գրանդին։ Այս ընթացքում ակումբը կմասնակցի ընկերական խաղերի և կնախապատրաստվի մրցաշրջանին։ Այռայժմ նման պայմանի մասին տեղեկություն չկա, բայց աղբյուրը նշում է, որ «Ռեալը» պարզապես փոխզիջումների չի գնա այդ հարցում։
20:12 15.03.2024
Անգլիայից 5 ակումբներ կմասնակցեն եվրագավաթների քառորդ եզրափակիչներին. սա ներկայումս լավագույն ցուցանիշն է («Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Լիվերպուլը», «Վեսթ Հեմը» և «Աստոն Վիլան»): Իտալիան եվրոպական մրցաշարերի այս փուլում կներկայանա 4 թիմով («Միլան», «Ատալանտա», «Ռոմա», «Ֆիորենտինա»): Իսպանիայից երեք ակումբներ են դուրս եկել քառորդ եզրափակիչ («Ռեալ», «Բարսելոնա» և «Ատլետիկո»): Նույնքան մասնակիցներ կներկայացնեն Գերմանիան («Բավարիան», «Բորուսիան», «Բայերը») և Ֆրանսիան (ՊՍԺ-ն, […]
19:55 15.03.2024
Հայաստանի բասկետբոլի կանանց ազգային հավաքականը մայիսի 18-ին ընկերական հանդիպում կանցկացնի Լոս Անջելեսում: Կոսովոյում կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը նախապատրաստվելու համար մեր կանանց հավաքականը նաև ուսումնամարզական հավաք կանցկացնի ԱՄՆ-ում:
19:36 15.03.2024
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտարարաել է, որ Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը հրաժարվել է մասնակցել մարտին կայանալիք ընկերական հանդիպումներին: «Ես ի վիճակի չեմ մեկնաբանել այս որոշումը: Պետք է զրուցել ֆուտբոլիստի և «Արսենալի» մարզիչների հետ: Իմ կարիերայի ընթացքում եղել են ֆուտբոլիստներ, որոնք հրաժարվել են մեկնել հավաքականի ճամբար, սա առաջին դեպքը չէ: Ես հասկանում եմ […]
19:00 15.03.2024
Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը Պրահայի «Սպարտայի» հետ Եվրոպա լիգայի 1/8 եզարափակչի պատասխան մրցավեճում պատմական ցուցանիշ է գրանցել: 31-ամյա Սալահը դարձել է ակումբի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը 7 մրցաշրջանում անընդմեջ 20 և ավելի գոլ է խփել, հայտնում է Opta-ն: Մոհամեդ Սալահն ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել է 20 գոլի և […]
18:27 15.03.2024
Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականն է նվաճելու Գերմանիայում այս ամռանը կայանալիք 2024թ․ Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը: «Կարծում եմ՝ Իսպանիան ի զորու է նվաճել Եվրոպայի գավաթը»,- «Ոսկե գնդակի» դափնեկրի խոսքերը մեջբերել է Mail Sport-ը: Իսպանիայի հավաքականն ընդգրկված է այսպես կոչված «մահվան խմբում», որտեղ կմրցի Խորվաթիայի, Ալբանիայի և Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի ընտրանիների […]
18:12 15.03.2024
Կայացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ու կիսաեզրափակչի վիճակահանությունը։ Մրցաշարի գործող գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթին» կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։ Այս թիմերը երրորդ տարին անընդմեջ կհանդիպեն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։ Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ «Արսենալ» (Անգլիա) – «Բավարիա» (Գերմանիա) «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) – «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) ՊՍԺ (Ֆրանսիա) – «Բարսելոնա» […]
17:55 15.03.2024
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընդգրկվել է «Կադիսի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրի խաղի հայտացուցակում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 20-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Վիլյառեալի» դեմ 26-րդ տուրի խաղում, սակայն արդեն վերականգնվել է և պատրաստ է օգնել թիմին: Հիշեցնենք, որ Զախարյանն ընդգրկվել է Ռուսաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական խաղերի համար վերջնական հայտացուցակում: Իսպանական […]
17:26 15.03.2024
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է կազմակերպության խորհրդի նիստին ընդունված նոր որոշումները։ Ֆուտբոլի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության մասնակից հավաքականների քանակը 24-ից կդառնա 48 և մրցաշարը կանցկացվի ամեն տարի (մինչ այս երկու տարին մեկ էր անցկացվում): 2025 թվականից սկսած Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում։ Այս ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար՝ մինչև 2029 թվականը ներառյալ։ […]
16:46 15.03.2024
Կայացան Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի ու կիսաեզրափակչի վիճակահանությունները։ Եվրոպա լիգա, 1/4 եզրափակիչ․ «Միլան» (Իտալիա) – «Ռոմա» (Իտալիա) «Լիվերպուլ» (Անգլիա) – «Ատալանտա» (Իտալիա) «Բայեր» (Գերմանիա) – «Վեսթ Հեմ» (Անգլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Մարսել» (Ֆրանսիա) Կիսաեզրափակիչ․ «Բենֆիկա» (Պորտուգալիա)/«Մարսել» (Ֆրանսիա) – «Լիվերպուլ» (Անգլիա) /«Ատալանտա» (Իտալիա) «Միլան» (Իտալիա)/«Ռոմա» (Իտալիա) – «Բայեր» (Գերմանիա)/«Վեսթ Հեմ» (Անգլիա)։ Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան […]
12:37 15.03.2024
Հայաստանի Մ-21 հավաքականը մարտի 17-26-ը կանցկացնի մարզական հավաք, որի ընթացքում ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-21 2025թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակում կկայանա երկու հանդիպում: Մարտի 22-ին մեր թիմը Պոդգորիցայում կմրցի Չեռնոգորիայի Մ-21 հավաքականի, իսկ մարտի 26-ին Արմավիրում՝ Ռումինիայի Մ-21 հավաքականի հետ։ Մ-21 hավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Գոռ Մատինյան – ԲԿՄԱ Վլադ […]
12:12 15.03.2024
Նաիր Թիկնիզյանը Լոկոմոտիվի կազմում ստացած վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին։ «Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր ընտրանու պաշտպանին»,-նշված է ՀՖՖ-իհաղորդագրության մեջ։
11:17 15.03.2024
Երևանում կայանալիք ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլից առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել մրցաշարի կիսաեզրափակիչների վիճակահանությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) տղամարդկանց ֆուտբոլի բաժնի ղեկավար Լանս Քելլին, ՀՖՖ գործկոմի […]
08:19 15.03.2024
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը պատմել է առաջիկա ծրագրերի մասին։ 35-ամյա իռլանդացին նշել է, որ ցանկանում է երկու մենամարտ անցկացնել 2024 թվականին և դեռ չի մտածում կարիերան ավարտելու մասին։ «Կա ինչ-որ բան անելու հնարավորություն, բայց ոչ հիմա։ Ցանկանում եմ երկու մենամարտ անցկացնել մինչև տարեվերջ։ Ինձ համար օկտագոնում կարիերայի ավարտը դեռ շատ հեռու […]
00:00 15.03.2024
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում այս շաբաթ կայացած պատասխան հանդիպումների լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։ Մրցանակի համար կպայքարեն Ջեյդոն Սանչոն («Բորուսիա Դորտմունդ»), 17-ամյա Պաու Կուբարսին («Բարսելոնա») և դարպասապահներ Դավիդ Ռայան («Արսենալ») ու Յան Օբլակը («Աթլետիկո»): Ներկայացվել են նաև շաբաթվա լավագույն գոլերը: Հաղթողները կորոշվեն քվեարկության արդյունքում:
23:25 14.03.2024
UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը Red Corner MMA յութուբյան ալիքին տված հարցազրույցում նշել է, որ բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ թեթև քաշային կարգի առաջիկա մենամարտին նախապատրաստվելու հարցում իրեն օգնում է ռուս Ալեքսանդր Շաբլիյը: «Սաշան մարզումների ընթացքում նմանակում է Օլիվեյրային, իսկ ես փորձում եմ անել այն, ինչ անում էր Կամարու Ուսմանը բրազիլացու դեմ մենամարտում։ Մենք ոչ միայն […]
22:52 14.03.2024
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում գոլի հեղինակ է դարձել «Բալթիկայի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում: 24-ամյա ֆուտբոլիստը տնային հանդիպման երրորդ րոպեին բացել է հաշիվը՝ 1-0: Երկրորդ խաղակեսում հյուրերը հավասարեցրել են հաշիվը: Հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով: Իսկ դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 2-2 հաշվով: Ավելացված ժամանակում գոլեր […]