22:42 26.01.2025
Սոցիալական ցանցերում տեսանյութի ուղեկցմամբ շրջանառվող տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։
12:29 21.01.2025
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Այս մասին Հայաստանի ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Ջերմ շնորհավորանքներս Մարկո Ռուբիոյին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հայաստանը մեծապես գնահատում է Միացյալ Նահանգների հետ իր ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր […]
18:04 19.01.2025
ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ. «Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»:
20:55 17.01.2025
Ներքին գործերի նախարարի հրամանով ՆԳՆ կրթահամալիրի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մանուկ Մուրադյանը։ Ներկայումս ընթանում է նոր ուսումնական հաստատության հաստիքների ամբողջական համալրման գործընթացը, այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Մանուկ Մուրադյանի կենսագրությունը՝ Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1979 թ․ դեկտեմբեր 16, ք․ Երևան Կրթություն, գիտական աստիճան, կոչում Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ • 063 մասնագիտական խորհրդի անդամ (ԺԲ.00.01 […]
13:43 17.01.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
09:56 15.01.2025
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ստորև ներկայացված է Կանոնադրության ամբողջական տեքստը։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրություն Նախաբան Հայաստանի Հանրապետությունը և […]
22:43 14.01.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ «Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության […]
09:31 14.01.2025
Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժ. 22:00-ին և կլուսաբանվի ՀՀ ԱԳՆ հարթակներով:
12:19 12.01.2025
Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք, առկա է տարածվելու վտանգ դեպի անտառ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատնրից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է հունվարի 12-ի ժամը 00:45-ին, […]
19:08 11.01.2025
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․84⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
11:27 11.01.2025
Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի գրասենյակից։ Վարչապետի գրասենյակից հիշեցրել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․ – «2024-ի դեկտեմբերի 19-ին, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է՝ «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ […]
09:52 09.01.2025
Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը: Հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները բիզնես հաստատությունները : «Ամերիկայի ձայնի» ռեպորտաժը դեպքի վայրից։
12:09 08.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին: – Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության հասցեին: Ո՞րն է Ձեր գնահատականը: – Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, […]
17:55 06.01.2025
Սույն թվականի հունվարի 6-ին` տեղական ժամանակով ժամը 17:28-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։28-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․96⁰ և արևելյան երկայնության 45.49⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […]
12:59 06.01.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ-ից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […]
16:14 28.12.2024
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․40⁰ և արևելյան երկայնության 44.18⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը […]
11:16 25.12.2024
Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել Embraer 190 մարդատար ինքնաթիռը, հաղորդում է Tengrinews-ը։ Ինքնաթիռը կործանվել է Ակտաուի օդանավակայանի տարածքում։ Նախնական տվյալներով՝ կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռը։ Վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ, գրում է Baza-ն։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռն անհետացել է ռադարներից և ընկել […]
08:14 21.12.2024
Սույն թվականի դեկտեմբերի 21-ին` տեղական ժամանակով ժամը 03:01-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 20-ին` ժամը 23։01-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․83⁰ և արևելյան երկայնության 46.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Քելբաջար քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 […]
09:18 20.12.2024
Դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024 թվականին կատարված աշխատանքները և 2025 թվականի անելիքները։ Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը թե […]
11:09 19.12.2024
Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինձ համար մեծ պատասխանատվություն ու պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը։ Վստահ եմ՝ մեր բոլորի ջանքերով հաջողելու ենք»,-ասել է Առուշանյանը։
08:49 13.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Մեր բոլոր թեկնածուների ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրեմ Շիրակի մարզպետի պաշտոնում»։
12:11 12.12.2024
Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում): Մասնավորապես՝ Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 910 մետր հեռավորության վրա, կիրականացվի 4 պայթյուն, Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 1250 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն, Կիրանց […]
12:57 09.12.2024
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 14 տարեկան երեխա է մահացել։ «Ի պատասխան լրագրողների հարցերի` տեղեկացնում ենք, որ 14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել եւ սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, եւ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն […]
21:52 08.12.2024
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը գտնվում է Մոսկվայում և ապաստան է ստացել Ռուսաստանում, ՏԱՍՍ-ին հայտնել է Կրեմլի աղբյուրը։ «Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, հումանիտար նկատառումներից ելնելով, նրանց ապաստան են տրամադրել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
20:25 07.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա: «Այցի շրջանակներում նրանք կմասնակցեն Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման հանդիսավոր արարողությանը»,-նշել է նա:
10:36 06.12.2024
Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները 7 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո արտակարգ դրություն են հայտարարել, հայտարարել է նահանգապետ Գևին Նյուսոմը։ «Ես հենց նոր հաստատեցի արտակարգ դրություն՝ թույլ տալու համար ավելի շատ ռեսուրսներ ուղղել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է», – գրել է նա X-ում: Նահանգապետը հավելել է, որ իշխանությունները օպերատիվ աշխատում են «Կալիֆոռնիայի բնակիչներին պահելու տեղեկացված և ապահով»: Հինգշաբթի օրը […]
08:15 06.12.2024
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Պենտագոնում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին ջերմ հյուրընկալության համար, մանրամասներ է ներկայացրել ՀՀ զինված ուժերում ընթացող […]
10:25 03.12.2024
Այսօր առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել են դուրս գալ երթուղիներ՝ ըստ էության փաստի առաջ կանգնեցնելով առավոտյան աշխատանքի և այլ վայրեր շտապող տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Ինչպես գիտեք, վերջին ամսվա ընթացքում հանրությանը պարբերաբար առիթ ենք ունեցել հայտնելու, […]