TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+15.68 oC

ԱՇԽԱՐՀ

Սալիվան. Ուկրաինան պետք է որոշի նվազեցնել մոբիլիզացիոն տարիքը

20:28 13.01.2025

Ուկրաինան, ի վերջո, պետք է որոշի իջեցնել մոբիլիզացիոն տարիքը մինչև 18 տարեկան։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Նախ, նրանք իսկապես փոխել են իրենց օրենսդրությունը մեկ տարի առաջ, նրանց զորակոչի տարիքը եղել է 27, իջեցրել են 25»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայում մոբիլիզացիոն տարիքը […]

̰
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

19:04 13.01.2025

Հունվարի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում: Ծրագրված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նախորդ՝ 2024 թվականին նշանավորվեցին ակտիվ քաղաքական երկխոսությամբ և արժեքավոր ձեռքբերումներով։ Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումը։ Հունիսի 11-ին Երևանում կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության […]

̰
Ֆիցոն Զելենսկիին հանդիպման է հրավիրել

18:57 13.01.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված բաց նամակում նրան հրավիրել է հանդիպման այն ֆոնին, երբ Ուկրաինան դադարեցնում է գազի տարանցումը իր տարածքով դեպի Եվրոպա։ «Թույլ տվեք ինձ՝ որպես Սլովակիայի գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչ, հրավիրել ձեզ բանակցությունների»,- ասվում է բաց նամակի տեքստում, որը հրապարակել է Ֆիցոն Facebook սոցիալական ցանցի իր էջում: Ֆիկոն նշել […]

̰
Հայ դատի կենտրոնական գրասենյակը գործարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք

18:43 13.01.2025

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, Բաքվում սպասվող հայ գերիների ձևական դատավարական գործընթացի մեկնարկին ընդառաջ՝ www.freearmenianhostages.net և www.freearmenianhostages.am հասցեներով գործարկել է տեղեկատվական կայք: Տեղեկատվական կայքի նպատակն է հայերեն և անգլերեն լեզուներով բարձրացնել իրազեկվածությունն Ադրբեջանում պահվող հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ իրականացվող շինծու դատաիրավական գործընթացների վերաբերյալ։ «Այս կայքը կարող է օգտակար լինել […]

̰
Իսրայելը ՀԱՄԱՍ-ից պատասխան է ակնկալում համաձայնագրի նախագծի վերաբերյալ 24 ժամվա ընթացքում. Axios

18:14 13.01.2025

Իսրայելը և Գազայի հատվածում զինադադարի միջնորդները 24 ժամվա ընթացքում ակնկալում են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման պատասխանը զինադադարի մասին համաձայնագրի նախագծի և անկլավում պահվող պատանդների ազատ արձակման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը: «Իսրայելը և միջնորդները (Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ը) համաձայնության են եկել հրադադարի և Գազայում պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի նախագծի […]

̰
Տիբեթում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:44 13.01.2025

4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հարավ-արևմտյան Տիբեթի ինքնավար մարզում՝ Նեպալի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեպալի՝ մոտ 8,7 հազար բնակչություն ունեցող Լոբուչ քաղաքից 83 կմ հյուսիս-արևելք։ Օջախը 10 կմ խորության վրա է: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Հունվարի 7-ին Չինաստան-Նեպալ սահմանին 7,1 […]

̰
Ճապոնիայում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:23 13.01.2025

6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Միյաձակի պրեֆեկտուրայում՝ երկրի երրորդ ամենամեծ կղզու՝ Կյուսյուի հարավում։ Հայտարարվել է ցունամիի վտանգ, հայտնել է Ազգային օդերևութաբանական վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Երկրաշարժից հետո մինչև 1 մ բարձրությամբ ցունամին հասել է Կյուսյուի արևելքում գտնվող ափին, իսկ արևելքում՝ հարակից Սիկոկու կղզի, զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Որոշ շրջաններում ալիքների բարձրությունը […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է չինական գիտահետազոտական կենտրոնի պատվիրակությանը

17:08 13.01.2025

Հունվարի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Բոյա» գիտահետազոտական կենտրոնի (Պեկին) պատվավոր նախագահ Րուի-ցի Լիույի գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել են կենտրոնի ծրագրերը և գործունեությունը, ինչպես նաև Հայաստան այցի նպատակը` ուսումնասիրել հայկական մշակույթը, ավանդույթները, Հայ Եկեղեցու պատմությունն ու գործունեությունը։ Այնուհետև Նորին Սրբությունն իր […]

̰
Պուտինը հունվարի 17-ին կհանդիպի Իրանի նախագահի հետ

16:55 13.01.2025

Հունվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, ով պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ակնկալվում է, որ կքննարկվեն երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ առևտրի և ներդրումների, տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի […]

̰
Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահի հետ

16:08 13.01.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ: Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին շնորհավորել է բարձր պաշտոնում ընտրվելու առիթով, հաջողություններ մաղթել, ինչպես նաեւ գոհունակություն արտահայտել Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ: Նախագահ Կոշտայի հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին և ընդգծել, որ Հայաստանի Կառավարությունը […]

̰
ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է ևս 148 միլիոն եվրո մարդասիրական օգնություն

15:43 13.01.2025

Եվրամիությունը լրացուցիչ 148 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային և նրա փախստականներին Մոլդովայում՝ կապված ուկրաինական հակամարտության հետ: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովը (ԵՀ)։ «148 միլիոն եվրո նոր ֆինանսավորումը կշարունակի աջակցել կենսական հումանիտար օգնությանը ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մոլդովայում, ինչպես նաև կհասցնի Եվրահանձնաժողովի ընդհանուր մարդասիրական օգնությունը ավելի քան 1,1 միլիարդ եվրոյի», – ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ: […]

̰
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է զոհերի ընդհանուր թիվը

15:30 13.01.2025

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 46,6 հազարի։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 46 584-ի, ևս 109 731 մարդ վիրավորվել է», – ասվում է գերատեսչության ամփոփագրում, որը հրապարակվել […]

̰
Իսրայելի ԱԳ նախարարը մատնանշել է Գազայի հարցով Դոհայի բանակցություններում առաջընթացը

14:50 13.01.2025

Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններն առաջ են շարժվել։ Դա հաստատել է Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը։ «Առաջընթաց է արձանագրվել, մենք որոշակի առաջընթաց ենք տեսնում բանակցություններում», – ասել է նա Երուսաղեմում իր դանիացի գործընկեր Լարս Լոկկե Ռասմուսենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է The Times of Israel-ը: Սաարն ընդգծել է, որ […]

̰
Իրանը Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ է նշանակել

13:52 13.01.2025

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ռաուֆ Շեյբանիին նշանակել է Սիրիայի հարցով հատուկ բանագնաց։ Այս մասին ԱԳ նախարարը կիսվել է X-ում։ Ռաուֆ Շեյբանին նախկինում զբաղեցրել է Արևմտյան Ասիայի հարցերով հատուկ բանագնացը: Նախկինում նա Իրանի դեսպանն էր Սիրիայում, Լիբանանում և Թունիսում։

̰
Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով․ Պապոյան

13:27 13.01.2025

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունն ինչ-որ բանով փոխարինելու մասին չի մտածում։ Այս մասին ասուլիսում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ-ին անդամակցության գործընթացի սկսելու վերաբերյալ զարգացումների մասին հարցին: «Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով: Մենք ուզում ենք լինել անկախ: Իսկ անկախությունն այն է, երբ դու կախված ես բոլորից, ոչ թե […]

̰
Բրազիլիայի ոստիկանությունը հայտնել է, որ նախագահի նկատմամբ մահափորձի սպառնալիք կա

13:04 13.01.2025

Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հետաքննություն է սկսել հանրապետության առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ ենթադրյալ մահափորձի առնչությամբ այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել, որ հունվարին հարձակում է նախապատրաստվել։ Այս մասին հայտնում է Terra տեղական հրատարակությունը։ Նշվում է, որ նախագահի կյանքին սպառնացող վտանգի մասին տեղեկությունը ոստիկանության ուշադրությանն է արժանացել հունվարի սկզբին։ Նշվում էր, որ ենթադրյալ […]

̰
Ուկրաինան Լիտվայից 5 միլիոն եվրո արժողությամբ հազարավոր անօդաչու սարքեր կստանա

12:50 13.01.2025

Լիտվան նախատեսում է Ուկրաինային փոխանցել 4500 անօդաչու թռչող սարք։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 5 մլն եվրո։ Այս մասին X-ում գրել է Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլ Շակալիենեն։ «Հպարտությամբ եմ հայտնում, որ այս շաբաթ Լիտվան Ուկրաինա է ուղարկում 4500 անօդաչու թռչող սարք՝ 5 միլիոն եվրո արժողությամբ»,- գրել է Շակալիենեն։ Լիտվայի կառավարությունը հաստատել է նաև ռազմական օգնության […]

̰
Նվազել է Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը․ նախարարը՝ զբոսաշրջային հոսքերի մասին

12:34 13.01.2025

Անցած տարի Հայաստան է այցելել  շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ: Այս մասին ասուլիսում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «2024-ին ունեցել ենք մոտ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ, սա 2023-ի ցուցանիշի նկատմամբ մոտ 7 տոկոսով նվազել է»,-նշել է Պապոյանը: Պապոյանը հավելել է, որ  նվազել է միայն Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը: Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Իրանից, […]

̰
ԵՄ հատուկ ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել Հայաստան և Ադրբեջան կատարած այցերից

12:29 13.01.2025

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է հունվարի 7-11-ը տարածաշրջան կատարած իր առաջին այցն ու մանրամասներ ներկայացրել անցկացված հանդիպումներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ հայտարարելով, որ Հայաստանում և Ադրբեջանում ունեցած իր հանդիպումների ընթացքում փոխանցել է ԵՄ-ի շարունակական ամուր հանձնառությունը […]

̰
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են, երբ նրանք բախվում են ավերիչ անտառային հրդեհների հետ․ Փաշինյան

11:57 13.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհներին։ Նա համերաշխություն է հայտնել տուժածներին, այդ թվում՝ Լոս Անջելեսում և ամբողջ նահանգում ապրող հայ համայնքին։ «Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են, երբ նրանք բախվում են ավերիչ անտառային հրդեհների հետ: Հայաստանը իր համերաշխությունն է հայտնում տուժածներին, ներառյալ՝ Լոս Անջելեսում և […]

̰
Բրազիլիայում սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ

11:32 13.01.2025

Բրազիլիայի Իպատինգա շրջանում սողանքների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Այս մասին հունվարի 12-ին հայտնել է CNN- ի բրազիլական մասնաճյուղը: Տեղի հրշեջ ծառայության  տվյալներով՝ զոհերից երկուսը ութ տարեկան երեխաներ են։ 31-55 տարեկան հինգ մեծահասակ, ինչպես նաև չորս տարեցներ ևս չեն փրկվել աղետից։ Որոնողական աշխատանքները շարունակվում են՝ պարզելու այլ հնարավոր զոհերի գտնվելու վայրը։

̰
Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվն ավելացել է

11:26 13.01.2025

Առնվազն 24 մարդ է զոհվել Կալիֆոռնիայում հրդեհների պատճառով։ Այս մասին հայտնել է ABC News-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի Բժշկական փորձաքննության դեպարտամենտի հաշվարկը: «Ենթադրվում է, որ առնվազն 24 մարդ է զոհվել, ևս մեկ տասնյակից ավելին անհայտ կորած են համարվում», – հաղորդում է հեռուստաընկերությունը:  

̰
Իրանի դեսպանը Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության համաձայնագրի մանրամասներ է հայտնել

11:10 13.01.2025

Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պարունակում է 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Այս համաձայնագիրը ներառում է նախաբան, 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները», – ասել է Ջալալին Իրանի պետական ​​հեռուստատեսությանը և ռադիոյին: Դեսպանի խոսքով, այս համաձայնագիրը […]

̰
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է գրանցվել

10:37 13.01.2025

Ադրբեջանա-իրանական սահմանին 3,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնը։ Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել Յարդիմլի կայարանից 14 կմ հյուսիս՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին (իրանական տարածքում)։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 26 կիլոմետր խորության վրա։

̰
Ղրիմի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

23:59 12.01.2025

Սև ծովում՝ Ղրիմի ափերի մոտ, 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին ասվում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում։ Երկրաշարժը տեղի է ունեցել Սև ծովում 45 կմ խորության վրա՝ Կերչից 75 կմ հեռավորության վրա՝ Մոսկվայի ժամանակով 17:49-ին, հայտնում են վերլուծաբանները։ Շաբաթ օրը՝ հունվարի 11-ի առավոտյան, մի քանի ժամվա ընթացքում Սոչիում մի քանի փոքր երկրաշարժ […]

̰
Բունդեսթագը կոչ է արել ամերիկացի զինվորականներին լքել Գերմանիան

23:39 12.01.2025

Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դագդելենը («Sarah Wagenknecht Union for Reason and Justice» – BSW) Բոննում Դաշնային կուսակցության համագումարում սուր քննադատության է ենթարկել Գերմանիայում ամերիկյան զորքերի ներկայությունը, որը հեռարձակվել է Phoenix TV-ով։ Դագդելենը կոչ է արել անհապաղ դուրս բերել ամերիկյան 37 հազարանոց զորախումբը։ «Մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ Գերմանիայում 37000 զինվորականի ներկայություն»,-ասել է նա: Նրա […]

̰
Թրամփի խորհրդականն ասել է, թե երբ կկայանա Պուտինի հետ հեռախոսազրույցը

23:20 12.01.2025

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին կամ շաբաթներին», ասել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք դեռ չենք որոշել ստույգ կառուցվածքը, բայց աշխատում ենք դրա վրա, ես ակնկալում եմ, որ առնվազն առաջիկա օրերին կամ շաբաթներին զանգը տեղի կունենա, սա կլինի առաջին քայլը, […]

̰
Շվեդիան կմասնակցի ՆԱՏՕ-ի դիտարկմանը Բալթյան երկրներում

23:00 12.01.2025

Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հետ միասին կմասնակցի Բալթիկ ծովում դաշինքի նոր գործողությանը։ Շվեդիան կտրամադրի երեք ռազմանավ և դիտորդական ինքնաթիռ, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը։ «Շվեդիան այլ դաշնակիցների հետ միասին կմասնակցի Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի նոր օպերացիային»,- նշել է նա: Քրիստերսոնը նաև բացատրել է, որ որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Շվեդիան առաջին անգամ է ռազմական […]

̰
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած

22:43 12.01.2025

Հունվարի 12-ին, ժամը 20:17-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի […]

̰
Սիրիան ազատ է արձակել Հոմսում անկարգությունների ժամանակ ձերբակալված 360 մարդու

22:40 12.01.2025

Սիրիայի անցումային կառավարության իշխանությունները ազատ են արձակել դեկտեմբերի վերջին Հոմս քաղաքում (Դամասկոսից 160 կմ հեռավորության վրա) կայունությունը վերականգնելու անվտանգության գործողության ընթացքում ձերբակալված քաղաքացիների մեծ խմբին։ Այդ մասին Al Watan թերթին հայտնել է նահանգի գլխավոր անվտանգության վարչության աղբյուրը։ «Ազատ են արձակվել 360 մարդ, ովքեր մասնակցել են անկարգություններին, բայց նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի օրոք ներգրավված չեն եղել […]

̰
BACK_TO_TOP