TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+18.62 oC

ԱՇԽԱՐՀ

Էրդողանը Իտալիայի վարչապետին ասել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության մասին

20:45 09.01.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հեռախոսազրույցում ասել է Սիրիայի շուտափույթ վերականգնման և այս երկրի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման անհրաժեշտության մասին։ «Նախագահ Էրդողանը առանց ժամանակ կորցնելու հայտարարել է Սիրիան վերականգնելու և դրա նկատմամբ կիրառված պատժամիջոցների չեղարկման համար միջոցներ ձեռնարկելու կարևորությունը»,- զրույցից հետո ասել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ Էրդողանն ու Մելոնին քննարկել […]

̰
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը որոշել է դատի տալ ներկայիս վարչապետին

20:30 09.01.2025

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրուսը սպառնացել է դատի տալ երկրի ներկայիս վարչապետ Քիր Սթարմերին, եթե նա շարունակի մեղադրել նրան երկրի տնտեսության փլուզման մեջ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Լիզ Թրասը կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ընդամենը 49 օր։ Նա հրաժարական է տվել այն բանից հետո, երբ իր տնտեսական ծրագիրը հանգեցրել է ֆունտի փլուզմանը: […]

̰
Գրենլանդիայի իշխանությունները պատրաստ են Թրամփի հետ քննարկել համագործակցությունը

20:21 09.01.2025

Գրենլանդիայի իշխանությունները ակնկալում են կապ հաստատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ և պատրաստ են քննարկել համագործակցությունը բիզնեսի և հանքարդյունաբերության ոլորտում, ասել է Գրենլանդիայի արտաքին գործերի և անկախության նախարար Վիվիան Մոտցֆելդը։ Թրամփը հունվարի 7-ին ասել է, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մի մասը և ընդգծել դրա ռազմավարական նշանակությունը ազգային անվտանգության և «ազատ […]

̰
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

19:54 09.01.2025

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում, այս պահին ունեցած տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրուցում այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով, իրականացվում է հյուպատոսական ընդունելություն: Հունվարի 8-ին ստացվել է շուրջ երեք տասնյակ հեռախոսազանգ՝ հյուպատոսական բնույթի […]

̰
Սերգեյ Փարաջանով-100. հոբելյանական պետական ծրագրով 2024 թվականին Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում

19:50 09.01.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2024 թ. ստեղծվել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, որը հաստատել էր միջոցառումների ծրագիրը: Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում, և իրականացված հոբելյանական միջոցառումներն անցկացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, […]

̰
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը

19:14 09.01.2025

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը, որը նա վարձել էր Մալիբուում, ամբողջությամբ այրվել է Կալիֆոռնիա նահանգը պատած ավերիչ հրդեհների հետևանքով, գրում է Daily Mail թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հանթեր Բայդենի վարձակալած տունը Մալիբուում հրդեհից ավերվել է», – ասվում է հրատարակության կայքի հրապարակման մեջ: Պարբերականի տեղեկություններով՝  այն շքեղ տուն էր՝ երեք ննջասենյակով և […]

̰
Կալիֆոռնիայի հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ

18:35 09.01.2025

Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ. հրդեհ է բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Իշխանությունները հայտարարել են մոտակա շրջաններից տարհանման մասին, քանի որ քամին կրակը տարածում է: Բռնկված հրդեհների հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել։ Այրվել են բազմաթիվ տներ, այդ թվում՝ կինոյի աստղերի, հայտնի մարդկանց տներ: Տարհանման հրաման է տրվել հարավում՝ Հոլիվուդ […]

̰
Ժոզեֆ Աունը դարձել է Լիբանանի նախագահ

16:49 09.01.2025

Լիբանանի բանակի հրամանատար, գեներալ Ժոզեֆ Աունը հաղթել է հանրապետության նախագահի ընտրության քվեարկության երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել Լիբանանի խորհրդարանում։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակը։ «Գեներալ Աունի թեկնածության օգտին քվեարկել է 128 պատգամավորից 99-ը»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

̰
Ավելի քան 46 000 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում՝ 2023 թվականի հոկտեմբերին մարտերի սկսվելուց ի վեր

16:00 09.01.2025

Ավելի քան 46 000 պաղեստինցի է սպանվել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատվածում՝ 2023 թվականի հոկտեմբերին մարտերի սկսվելուց ի վեր: Այս տվյալները Telegram ալիքով տրամադրել է Գազայի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 46 006-ի, ևս 109 378 մարդ վիրավորվել է», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Գազայի առողջապահության […]

̰
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի

15:52 09.01.2025

ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի չափով ռազմական օգնության հերթական փաթեթը կհատկացնի։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Ուկրաինային սպառազինության մատակարարումը համակարգող արեւմտյան երկրների խմբի 25-րդ հանդիպմանը, որը տեղի է ունենում Գերմանիայի «Ռամշտեյն» ավիաբազայում։ «Այսօր ես հայտարարում եմ ևս 500 միլիոն դոլարի փաթեթի հատկացման մասին, որը կներառի զենիթային հրթիռներ, զինամթերք, «օդ-երկիր» հրթիռներ և այլ […]

̰
Ռյուտեն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ամեն ինչ անել Ուկրաինային աջակցելու համար

15:45 09.01.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, նախքան ԱՄՆ-ի գլխավորած` Ուկրաինային օգնության կոնտակտային խմբի նիստի մեկնարկը, ասել է, որ դաշինքի երկրները պետք է «ամեն ինչ անեն, որպեսզի Ուկրաինան կարողանա շարունակել իր զինված գործողությունները»։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ուկրաինային տրամադրենք այն ամենն, ինչ նրան անհրաժեշտ է՝ տեխնիկա և վարժանքներ՝ պայքարը շարունակելու համար», – ասել է […]

̰
Լոս Անջելեսում հրդեհների պատճառով տարհանվել են չորս երկրների գլխավոր հյուպատոսություններ

15:31 09.01.2025

Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տարհանվել են Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև Լոս Անջելեսում մի քանի այլ երկրների հյուպատոսություններ։ Այս մասին Iltalehti թերթին հայտնել է Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոս Օկկո-Պեկկա Սալմիմիեսը։ «Ներկայումս գրասենյակը գտնվում է տարհանման կամ նախազգուշացման գոտուց դուրս, սակայն սեփականատերը որոշել է, որ շենքը պետք է փակվի, կան մի քանի այլ հյուպատոսություններ, մասնավորապես՝ […]

̰
Կալլասը մեկնաբանել է Գրենլանդիայի մասին Թրամփի հայտարարությունները

15:18 09.01.2025

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, մեկնաբանելով Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, ասել է, որ Դանիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։ «Գրենլանդիան Դանիայի մի մասն է։ Մենք պետք է հարգենք Դանիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», – մեջբերում է նրա խոսքերը Agence France Presse-ը: Ավելի վաղ ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Անիտա Հիփերը […]

̰
Ռուսաստանը կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ․ Պեսկով

14:58 09.01.2025

Մոսկվան շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով տարածաշրջանում լարվածության սրման հարցում Ադրբեջանի եւ Հայաստանի հայտարարությունները։ Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարածաշրջան չէ։ «Եվ մենք ցանկանում ենք խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխադարձ վստահության […]

̰
Զուրաբիշվիլին հայտարարել է, որ գնալու է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը

14:45 09.01.2025

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ գնալու է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ «Մենք հնարավորություն ունենք դուրս գալու մեկուսացումից: Ես ունեմ դեր, և դա կատարում եմ ամբողջությամբ: Գրեթե ամենօրյա կապի մեջ եմ մեր արտասահմանյան գործընկերների հետ: Ես հաստատում եմ, որ գնում եմ նախագահ Թրամփի երդմնակալությանը, կլինեմ Վաշինգտոնում, բարձր մակարդակի հանդիպումներ կունենամ»,-ասել […]

̰
Կրեմլը չի կարծում, որ Երևանը կարող է լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ

14:15 09.01.2025

Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Պարզապես անհնար է երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինել, այստեղ մեկ մաքսային տարածք է, այստեղ կա ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մեկ գոտի, կան տարբեր նորմեր»,-ասել է նա։ […]

̰
Եվրամիությանն անդամակցությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է․ Պեսկով

14:08 09.01.2025

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Եվրամիությանն անդամակցությունը համարել է Հայաստանի ինքնիշխան իրավունքը, սակայն վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մասնակցելը շահավետ է երկրի համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Իհարկե, եվրաասոցացման նախագիծը ինքնիշխան իրավունք է, մենք հստակ գիտենք, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին ձեռնտու է Հայաստանի համար»,- ասել է […]

̰
Զուրաբիշվիլին ասել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես նախագահ

14:02 09.01.2025

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հինգշաբթի օրը ներկայացրել է նոր գրասենյակ Թբիլիսիում և ասել, որ այնտեղից կշարունակի կատարել «նախագահի գործառույթները»։ «Ես ուզում եմ ձեզ դիմել նոր գրասենյակից, որը Օրբելիանիի պալատի  (նախագահական նստավայրը) շարունակության վրա է։ Նախագահի գործառույթներն այստեղ շարունակվում են», – ճեպազրույցում ասել է Զուրաբիշվիլին։ Պաշտոնապես Զուրաբիշվիլիի նախագահական ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 29-ին՝ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության […]

̰
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության որոշումը հնարավոր է միայն հանրաքվեով. Փաշինյան

12:21 09.01.2025

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունման հետ կապված հիմնական ուղենիշները և հետագա գործողությունների հնարավոր ընթացքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը ընդգծեց, որ կառավարության դիրքորոշումն է չառարկել օրենքի ընդունմանը։ Սակայն, ըստ նրա, ԵՄ անդամակցելու որոշումը չի կարող կայացվել օրենքի կամ կառավարության որոշման մակարդակով, այլ բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես […]

̰
Իրանը դատապարտել է Մակրոնի հայտարարությունը Ուկրաինայի հակամարտությանը Թեհրանի միջամտության մասին

12:15 09.01.2025

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները ուկրաինական ճգնաժամում Իսլամական Հանրապետության դերի մասին։ «Հիշեցնելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ՝ Բաղային հերքել է Ուկրաինայի հակամարտությանը Իրանի միջամտության մասին հայտարարությունը և ընդգծել, որ նման անպատասխանատու մեղադրանքները փաստերի խեղաթյուրում են և փորձ թաքցնելու այն երկրների ապակառուցողական դերը […]

̰
Պենտագոնը հայտարարել է, որ տեղյակ չէ Գրենլանդիա ԱՄՆ-ի ներխուժման ծրագրերի մասին

11:48 09.01.2025

Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը վստահեցրել է, որ ինքը տեղյակ չէ Գրենլանդիա ներխուժելու Վաշինգտոնի ծրագրերի մասին։ «Ես տեղյակ չեմ նման ծրագրերի մասին»,- հունվարի 8-ին հերթական ճեպազրույցում պատասխանել է նա լրագրողների այն հարցին, թե համապատասխան հրաման ստանալու դեպքում ԱՄՆ ռազմական գերատեսչությունը նման ծրագրեր ունի՞։ «Ես հիպոթետիկ հարցերին չեմ անդրադառնա: Կարծում եմ, սա մի բան է, […]

̰
Լոս Անջելեսում այրվել է Փերիս Հիլթոնի տունը․ ԶԼՄ

11:26 09.01.2025

Ամերիկացի հայտնի դերասանուհի, ձեռնարկատեր Փերիս Հիլթոնի լողափնյա տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Փալիսադես շրջանում (Կալիֆորնիա) ավերիչ հրդեհի հետևանքով, հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Խաղաղօվկիանոսյան ափամերձ մայրուղու հրդեհը ավերել է մի քանի տներ և ձեռնարկություններ՝ դրանք վերածելով մխացող փլատակների: Ինչպես նշում է հրատարակությունը, Փերիս Հիլթոնը կորցրել է իր սեփականություններից մեկը, սակայն ծովափնյա տունը […]

̰
ABC. Լոս Անջելեսի հրդեհի վնասը գերազանցում է 50 միլիարդ դոլարը

10:55 09.01.2025

Լոս Անջելեսի տարածքում անտառային հրդեհները 52-57 միլիարդ դոլարի վնաս են պատճառել, հաղորդում է ABC-ն ՝ վկայակոչելով AccuWeather-ի տվյալները: Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ աղետն արդեն 5 մարդու կյանք է խլել, կան տուժածներ։ Կալիֆոռնիայում շարունակում են մոլեգնել չորս խոշոր հրդեհներ։ Դրանցից ամենակործանարարը Փալիսադեսի շրջանում բռնկված հրդեհն էր, որն ավերել է մոտ հազար շինություն և զբաղեցնում է ավելի քան […]

̰
Բլինքենն ու Մակրոնը Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինան, Սիրիան և Գազայի հատվածը

10:48 09.01.2025

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում և Գազայի հատվածում։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։ «Պետքարտուղար Բլինքենն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պետքարտուղարը և նախագահ Մակրոնը քննարկել են մեր շարունակական աջակցությունն Ուկրաինային ռուսական […]

̰
Բայդենը Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով

10:40 09.01.2025

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է չեղարկել իր այցը Իտալիա Կալիֆոռնիայում բռնկված հրդեհների պատճառով, որոնց զոհ է դարձել առնվազն հինգ մարդ։ Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել նահանգում։ Այս մասին ասված է չորեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռի տարածած հայտարարության մեջ։ «Այսօր երեկոյան Լոս Անջելեսից վերադառնալուց հետո, որտեղ նա այսօր ավելի վաղ […]

̰
Ֆինլանդիան փակ կպահի Ռուսաստանի հետ սահմանը

10:33 09.01.2025

Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանը փակ կմնա մոտ ապագայում այն ​​սպառնալիքների պատճառով, որոնցով մտահոգված են Ֆինլանդիայի իշխանությունները։ Այս մասին լրագրողներին ասել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։ «Սպառնալիքի գնահատականը չի փոխվել: Ռուսաստանի գործողությունները չեն փոխվել», – ասել է նա՝ պնդելով, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է մարդկանց թույլ տալ սահմանն անցնել առանց վավեր ճամփորդական փաստաթղթերի, եթե անցակետեր […]

̰
Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը

09:52 09.01.2025

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը: Հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները բիզնես հաստատությունները : «Ամերիկայի ձայնի» ռեպորտաժը դեպքի վայրից։

̰
«Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին

09:48 09.01.2025

Ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնել են, որ «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Հայաստանի ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջիկայում հանդիպում է նախատեսված՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու շուրջ, այդ առումով ի՞նչ […]

̰
Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին․ ի՞նչ է պահանջում Անկարան ռազմական գործողություն չսկսելու դիմաց

23:11 08.01.2025

Թուրքիայի արտգործնախարարը վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին: Հաքան Ֆիդանը սպառնում է ռազմական լայնամասշտաբ գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում, եթե Անկարայի պահանջները չկատարվեն: Ի՞նչ պահանջների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հաքան Ֆիդանն այս վերջնագրի պահանջները ներկայացրել է CNNTURK  ՀԸ եթերում: Նա պահանջել է, որ քրդական «Բանվորական» կուսակցության առաջնորդները լքեն Սիրիայի տարածքը, իսկ […]

̰
Կոլումբիան հայտարարել է, որ չի փակի իր սահմանը Վենեսուելայի հետ

21:50 08.01.2025

Կոլումբիայի կառավարությունը մտադիր չէ խզել դիվանագիտական ​​հարաբերությունները Վենեսուելայի հետ կամ փակել երկրների միջեւ սահմանը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։ «Կոլումբիական կառավարությունը հասկանում է, որ մեր երկու ժողովուրդները կապված են արյունով, մշակույթով և պատմությամբ, և որ սահմանների փակումը, դիվանագիտական ​​հարաբերություններից խուսափելը և մեր ժողովուրդների բռնի բաժանումը մեծ դաժանություն է: Կոլումբիան չի խզի դիվանագիտական […]

̰
BACK_TO_TOP