14:22 07.01.2025
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը չի պահում իշխանությունը և կանի ամեն ինչ, որպեսզի այն հանգիստ փոխանցի նոր սերնդին։ «Ես չեմ բռնում իշխանությունը, ես ամեն ինչ անելու եմ, որ այս իշխանությունը հանգիստ փոխանցեմ նոր սերնդին, որովհետև ես հույս ունեմ ապրելու նոր կառավարության օրոք», – ասել է Լուկաշենկոն։ Նա ընդգծել է, որ չի փորձում […]
14:01 07.01.2025
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին նոր ընտրություններ անցկացնել՝ որպես քաղաքական ճգնաժամից դուրս գալու միջոց։ «Ես մտադիր չեմ միջամտել Ֆրանսիայի ներքին գործերին, բայց հաշվի առնելով, որ ֆրանսիացիների 61%-ը կողմ է նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականին, իսկ 50%-ը ցանկանում է արձակել Ազգային ժողովը, նոր ընտրությունները կարող են լուծել քաղաքական ճգնաժամը»,- գրել է Պապուաշվիլին […]
13:50 07.01.2025
Բոլոր վիճելի և չլուծված հարցերը, որոնք խոչընդոտում էին Գազայի հատվածի շուրջ համաձայնության ձեռքբերումը, հաջողությամբ լուծվել են: Ստորագրումը կախված է միայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից, Al-Mayadeen TV-ին ասել է Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ահմադ Աբդուլ Հադին։ «Այժմ գնդակը Նեթանյահուի դաշտում է, հատկապես բոլոր կետերի շուրջ համաձայնության գալուց հետո, և միայն նա կարող է կանխել համաձայնագիրը կամ […]
13:38 07.01.2025
Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների վթարների հետաքննության և հաղորդման կենտրոնն ավարտել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի թռիչքի ինքնագրիչի վերծանումը, հայտնում է բրազիլական G1 պորտալը։ «Երկու «սև արկղի» տվյալների հավաքագրումն ու ստուգումն ավարտված է», – G1-ին հայտնել են կենտրոնի աղբյուրները: Բրազիլական մեկ այլ հրատարակություն՝ O Globo թերթը, գրում է, որ «սև արկղերի» […]
13:22 07.01.2025
Դամասկոսի օդանավակայանը վերաբացվել է կանոնավոր միջազգային չվերթների ժամանման և մեկնման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանի տեղեկատվական ծառայությունից։ «Այո, ինքնաթիռների ընդունումը վերսկսվել է, մենք սպասում ենք թռիչք Կատարից»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Կատարական կողմը հունվարի 2-ին է հայտարարել դեպի Դամասկոս շաբաթական երեք անգամ կանոնավոր թռիչքների վերսկսման մասին։ Նաև, ըստ ազգային ավիաընկերության՝ Սիրիական ավիաուղիների, հունվարի […]
13:06 07.01.2025
Ճապոնիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրի Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի հեռավոր Թորի կղզիների շրջանում, աղբյուրը գտնվել է 420 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։
12:41 07.01.2025
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2024 թվականի դիվանագիտական գործունեությունը։ 2024 թ. Հայաստանը շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը. Դիվանագիտական հարաբերությունների հաստատում. Պաղեստինի Պետության ճանաչում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների […]
12:26 07.01.2025
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 6,8 մագնիտուդ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 95-ի, 130-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 53 զոհի և 62 վիրավորի մասին։
12:15 07.01.2025
Չինաստանում արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ, վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի: Այս մասին գրառում է կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Ըստ Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հաղորդման՝ Չինաստանում ներկայումս արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ: Բացի այդ, լարված համաճարակային իրավիճակ […]
12:03 07.01.2025
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել հետևել Ուկրաինային։ Մակրոնը հունվարի 6-ին ասել է, որ Ռուսաստանը «շատ ավելի ագրեսիվ» է դարձել իր հարևանների նկատմամբ և որպես օրինակ բերել է 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները։ Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը փորձել է ապակայունացնել Վրաստանում ընտրական գործընթացը։ «Թող Ֆրանսիայի նախագահը […]
11:15 07.01.2025
Ադրբեջանա-իրանական սահմանին (իրանական տարածքում) 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության երկրաշարժերի հետազոտությունների բյուրոն։ Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Յարդիմլի կայարանից 17 կմ հյուսիս։
10:43 07.01.2025
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը այցելել են Նոր Օռլեան (Լուիզիանա), որտեղ Ամանորի գիշերը տեղի է ունեցել ահաբեկչություն: Դրա հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Սպիտակ տունը։ Ինչպես երևում է տարածված փաստաթղթից, Բայդենը և նրա կինը հանդիպել են զոհվածների ընտանիքների, ինչպես նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ։
10:09 07.01.2025
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում երկրաշարժ է տեղի ունեցել: Դրա հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, տուժածներինը՝ 62-ի, հայտնում է Xinhua գործակալությունը։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր առնվազն 32 զոհի և 38 վիրավորի մասին։ Սեյսմիկ ակտիվությունը հանգեցրել է բազմաթիվ ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացման։ Տեղում լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Մարդիկ տարհանվել են աղետի գոտու ամենավտանգավոր […]
22:11 06.01.2025
Թուրքիայում շարունակում են վերացնել հունվարի 3-ին Անթալիայից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները: Ավերածությունների ծավալները դեռ գնահատվում են: Իսկ մինչ այդ՝ Թուրքիայում հայտնի սեյսմոլոգ Նաջի Գերուրը կանխատեսել է շատ հզոր երկրաշարժ Ստամբուլում, որի հետևանքով կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ: Ինչի՞ հիման վրա է կանխատեսումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ոնց հասկանում եմ՝ […]
21:52 06.01.2025
Թբիլիսիում հերթական հակակառավարական ցույցն է ընթանում, կենտրոնական Ռուսթավելի պողոտան արգելափակված է երթեւեկության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2024 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։ Բողոքի ակցիաների ընթացքում իրավապահները բերման են […]
21:40 06.01.2025
Ուկրաինայի Հանրային առողջության կենտրոնը (ԱԱՊ) արձանագրել է մետապնևմովիրուսով վարակման 13 դեպք՝ սուր շնչառական հիվանդությունների սեզոնային աճի շրջանակներում։ Այս մասին հայտնել է Կիևի ինֆեկցիոն բժիշկ Օլգա Գոլուբովսկայան։ «Այս պահին, ըստ Առողջապահության պաշտպանության կենտրոնի, սեզոնի սկզբից Ուկրաինայում գրանցվել է պաշտոնապես հաստատված 13 դեպք, իհարկե, իրականում կան ավելին»,-գրել է պրոֆեսորը Facebook սոցիալական ցանցի իր էջում: Գոլուբովսկայայի խոսքով՝ խուճապի […]
21:30 06.01.2025
Ֆրանսիայի ներքին գործերի և անդրծովյան տարածքների նախարար Բրունո Ռետելյոն ոստիկանությանը հրահանգել է ուժեղացնել անվտանգության միջոցները՝ կապված ահաբեկչական հարձակումների սպառնալիքի հետ։ Այս մասին հայտնում է AFP-ն։ «Հաշվի առնելով ահաբեկչական սպառնալիքի բարձրացված մակարդակը՝ ես կարգադրում եմ առավելագույնս բարձրացնել զգոնության մակարդակը և ուժեղացնել անվտանգության միջոցները զանգվածային մշակութային, սպորտային կամ ժամանցային միջոցառումների ժամանակ»,- մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքերը։ Վարչության […]
21:23 06.01.2025
Լիբանանի բանակի ստորաբաժանումները Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահների հետ մտել են Իսրայելի հետ սահմանին գտնվող Ան-Նակուրա գյուղ։ Այս մասին հայտնում է Janoubia լրատվական պորտալը։ Զինվորականները անցակետեր են տեղադրել քաղաքի արեւմտյան մուտքի մոտ եւ Վադի Համուլի շրջանից եկող մայրուղու վրա։ Բանակային ուժերի տեղակայումը սկսվել է Նաքուրայից իսրայելական զորքերի դուրսբերումից հետո, որոնք այնտեղ ռազմական գործողություն են […]
21:13 06.01.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է Սիրիայում տեղակայված ահաբեկչական խմբավորումների դեմ ցանկացած պահի գործողությունների հնարավորության մասին։ «Տարածաշրջանի ապագայում ահաբեկչության համար տեղ չկա։ Միակ ճակատագիրը, որը սպասում է նրանց, ովքեր իրենց ընտրությունը կատարում են հօգուտ ահաբեկչության և բռնության, զենքերի հետ միասին հողի մեջ թաղվելն է։ Ոչ մի ուժ չի կարող մեզ հետ պահել դրանից»,-ազգին ուղղված […]
20:55 06.01.2025
Փարիզում սկսվել է Ֆրանսիայի նախկին նախագահՆիկոլա Սարկոզիի նոր դատավարությունը։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Պետության նախկին ղեկավարին դատում են «Լիբիայի այն ժամանակվա առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմից 2007 թվականի նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործով»։ Եթե 69-ամյա Սարկոզիին մեղավոր ճանաչեն, նրան կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում և մինչև 375 հազար եվրո տուգանք։ Բացի նախկին նախագահից, […]
20:45 06.01.2025
Թուրքիան թույլ չի տա, որ հարևան Սիրիան մասնատվի և կարող է արագ քայլեր ձեռնարկել՝ կանխելու նման զարգացումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում, որը վարել է նա։ «Մենք թույլ չենք տա, որ Սիրիան մասնատվի կամ խախտվի նրա միատարր կառուցվածքը, մենք արագորեն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք, եթե այդ […]
20:38 06.01.2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է կառավարության ղեկավարի և Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնը լքելու մտադրության մասին՝ կուսակցության նոր ղեկավարի ընտրությունից հետո։ «Իմ ողջ կարիերայի ընթացքում իմ ձեռք բերած բոլոր հաջողությունները հնարավոր են եղել ընտանիքիս աջակցության և քաջալերանքի շնորհիվ։ Երեկ՝ ընթրիքի ժամանակ, ես կիսեցի այս որոշումը իմ երեխաների հետ, իսկ այսօր կիսում եմ ձեզ հետ. ես […]
20:30 06.01.2025
Ինդոնեզիան միացել է BRICS-ին որպես համայնքի լիիրավ անդամ: Այս մասին ասվում է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հունվարի 1-ին դարձել է ասոցիացիայի նախագահ։ «Բրազիլիայի կառավարությունն այսօր՝ հունվարի 6-ին, հայտարարում է Ինդոնեզիայի Հանրապետության պաշտոնական մուտքը BRICS՝ որպես լիիրավ անդամ»,-հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
20:09 06.01.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է «իրատեսական քննարկումներ» ունենա տարածքային հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Մակրոնը այս մասին խոսել է Ֆրանսիայի դեսպանների տարեկան հանդիպման ժամանակ։ «Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է օգնի մեզ փոխել իրավիճակի բնույթը և համոզել Ռուսաստանին գալ բանակցությունների սեղանի շուրջ, մինչդեռ եվրոպացիները պետք է անվտանգության երաշխիքներ ստեղծեն […]
19:39 06.01.2025
Կրասնոդարի երկրամասում ավելի քան 5,6 հազար թռչուն է փրկվել մազութի աղտոտումից՝ լցանավերի վթարից հետո, երկուշաբթի հայտնել է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունը։ «Այն կենտրոններում, որտեղ թռչուններին լվանում և փրկում են, օգնություն է ցուցաբերվել ավելի քան 5,6 հազար թռչունի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կուբանի օպերատիվ շտաբի տվյալներով, մասնավորապես, Կրասնոդարի «Սաֆարի» պուրակում մոտ հազար թռչուն է ընդունվել։ […]
19:17 06.01.2025
Հունվարի 6-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և դեսպանության անձնակազմը Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված պատարագին։ Այս մասին հայտնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից: Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության Տոնի կապակցությամբ մատուցել է Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին […]
18:57 06.01.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է օգնի «համոզել Ռուսաստանին» նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ «Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է մեզ օգնի փոխել իրավիճակի բնույթը և համոզել Ռուսաստանին գալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ելույթի ժամանակ ասել է Մակրոնը։
18:06 06.01.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին այլ երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում ընտրություններին միջամտելու մեջ։ «Եվ եթե տասը տարի առաջ ինչ-որ մեկը մեզ ասեր, որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցերից մեկի սեփականատերը ուղղակիորեն կմիջամտի ընտրություններին, այդ թվում՝ Գերմանիայում: Ո՞վ կարող էր դա պատկերացնել: Սա այն աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք»,- ասել է Մակրոնը։ […]
16:14 06.01.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է իսրայելական ցուցակից ազատել 34 պատանդի՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով արմատական կազմակերպության աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ Իսրայելի ներկայացրած և ՀԱՄԱՍ-ի կողմից հաստատված ցուցակը համապատասխանում է բանակցությունների վերջին փուլի ընթացքում համաձայնեցված չափանիշներին։ Այն ներառում է Գազայի հատվածում պահվող կանանց, երեխաների և հիվանդների: Նշվում […]
15:47 06.01.2025
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կներառի նաև պաշտպանության և անվտանգության հարցեր։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության համաձայնագիրը տարբեր ասպեկտներ ունի։ Դրա կարևոր մասը առևտրատնտեսական, էներգետիկ, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցերն են։ Այս համաձայնագիրը կթարմացնի և կլրացնի գոյություն […]