23:00 31.12.2024
Լոնդոնի (Անգլիա) բնակիչը, ով չի ցանկացել հայտնել իր անունը, ապշել է, երբ նամակ է ստացել՝ ուղղված դստերը, հայտնում է metro.co.uk-ը։ Աղջկան (ով ընդամենը հինգ տարեկան է) մեղադրել են աղբը սխալ տեղ թափելու մեջ։ Ոստիկանության աշխատակիցը ցուցմունք է տվել փոքրիկ աղջկա դեմ՝ պնդելով, որ նա իսկապես աղբի տոպրակը թողել է աղբարկղից դուրս։ Իսկ նման արարքի համար […]
22:53 31.12.2024
Կոլումբիայում պրասի մեջ թաքցրած ավելի քան 5 տոննա կոկաին են հայտնաբերել, հայտնել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, թմրանյութի նման քանակություն է առգրավվել տեղի իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնող «Ծոցի կլան» կազմակերպության դեմ գործողության շրջանակում։ «Հարված «Ծոցի կլանի» համար: Մոտ 5,7 տոննա կոկաին է հայտնաբերվել Ակապուլկոյի մերձակայքում բաց ծովում […]
22:46 31.12.2024
Ռումինիայի մայրաքաղաքի վերաքննիչ դատարանը մերժել է Կելին Ջորջեսկուի հայցը, ով վիճարկում էր Սահմանադրական դատարանի կողմից նախագահական ընտրությունների չեղարկումը։ Այս մասին հայտնում է Agerpres գործակալությունը։ Որոշումը վերջնական չէ և կարող է բողոքարկվել հինգ օրվա ընթացքում Բարձրագույն վճռաբեկ դատարանում: Ջորջեսկու փաստաբանները հայտնել են, որ մտադիր են բողոքարկել Բուխարեստի վերաքննիչ դատարանի որոշումը։ Ավելի վաղ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ […]
22:10 31.12.2024
Ավելի քան մեկ միլիոն մարդ Պուերտո Ռիկոյում առանց էլեկտրականության է մնացել կղզու էլեկտրակայաններից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով, հայտնում է Primera Hora տեղական հրատարակությունը։ Հրատարակության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել առավոտյան։ «Առավոտյան ժամը 8.05-ին առանց էլեկտրաէներգիայի մնացած բաժանորդների թիվը կազմել է 1 284 653 մարդ, ինչը կազմում է ընդհանուր բաժանորդների 87,50%-ը՝ 1 468 223 մարդ»,- […]
21:50 31.12.2024
Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասում դանակով զինված Սիրիայի քաղաքացին վիրավորել է երկու անցորդի, ասված է ոստիկանության Բեռլինի պաշտոնական պորտալի հաղորդագրության մեջ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի Շառլոտենբուրգ շրջանի սուպերմարկետում և գնահատվում է որպես սպանության փորձ։ Շվեդիայում գրանցված Սիրիայի քաղաքացին խանութի վաճառասեղաններից վերցրել է դանակը և դրանով հարվածներ հասցրել երկու տղամարդու։ Հարձակվողը բերման է ենթարկվել։ […]
21:40 31.12.2024
Չինացի հաքերները հեռակա կարգով մուտք են գործել ԱՄՆ ֆինանսների նախարարության մի քանի էլեկտրոնային համակարգեր և գաղտնազերծված փաստաթղթեր, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով գերատեսչության կողմից օրենսդիրներին ուղղված նամակը։ Նամակում ասվում է, որ «հաքերները գողացել են բանալին երրորդ կողմի ծրագրային ապահովման մատակարարից՝ BeyondTrust-ից, այն օգտագորվծել է անվտանգության համակարգը շրջանցելու և ֆինանսների նախարարության աշխատատեղեր մուտք գործելու համար»: Նախարարությունն […]
21:30 31.12.2024
Բրիտանացի հատուկ նշանակության ուժերի ինը անդամ կարող է դատարանի առաջ կանգնել Սիրիայում ռազմական հանցագործությունների համար։ Այս մասին հայտնում է The Times թերթը՝ հղում կատարելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ ներկայումս բրիտանական ռազմական դատախազությունը հետաքննում է ենթադրյալ հանցագործությունները։ Խոսքը երկու վարույթում գտնվող գործի մասին է՝ դրանցից մեկն առնչվում է թագավորական զինված ուժերի մեկ անդամի, […]
21:21 31.12.2024
Հունվարի 1-ի գիշերը Փարիզում և նրա շրջակայքում կարգուկանոն պահպանելու համար կներգրավվեն ոստիկանության և ժանդարմերիայի շուրջ 10 հազար աշխատակիցներ, երեքշաբթի հայտնել է Le Figaro թերթը։ Ոստիկանությունը բացատրել է, որ նման միջոցներ են ձեռնարկվում, մասնավորապես՝ հաշվի առնելով երկրում ահաբեկչական հարձակումների շարունակվող սպառնալիքը։ «Այս միջոցառումներն ուղղված են մարդկանց և նրանց ունեցվածքի անվտանգության ապահովմանը, անկարգությունների կանխմանը, և այս ամենը […]
21:10 31.12.2024
Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին հայտարարել է, որ հաջորդ տարվա սկզբին կայցելի Սաուդյան Արաբիա՝ իր առաջին արտասահմանյան պաշտոնական այցի համար: «Ինձ համար պատիվ է ներկայացնել իմ երկիրը այս առաջին պաշտոնական այցի ընթացքում»,-մեջբերում են նախարարի խոսքերը մերձավորարևելյան լրատվամիջոցները: Նա նշել է, որ Դամասկոսը ձգտում է «ռազմավարական հարաբերություններ կառուցել Սաուդյան թագավորության եղբայրների հետ […]
21:00 31.12.2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա առաջնորդներին գալիք Ամանորի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են նրա մամուլի ծառայությունից։ Մասնավորապես, Լուկաշենկոն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև ԱՊՀ երկրների ղեկավարներին։ «Բելառուսական պետության ղեկավարի անունից շնորհավորանքներ են ուղարկվում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, ԱՊՀ երկրների ղեկավարներին, ինչպես նաև պետական, քաղաքական, հասարակական, ստեղծագործ և կրոնական գործիչներին, աշխարհի տարբեր […]
20:50 31.12.2024
Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը՝ ԵՄ որոշման համաձայն, մտադիր են Վրաստանի դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի մուտքի արգելք սահմանել։ Այս մասին հաղորդվում է Վայմարյան եռանկյունու (Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան) ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ։ «Այդ կապակցությամբ մենք ուժի մեջ կդրենք Վրաստանի դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը վերացնելու ԵՄ որոշումը»,- ասված է […]
20:40 31.12.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է ավտոմեքենային Լիբանանի հարավում գտնվող Բենի Հայյան գյուղում, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են վիրավորվել։ Այս մասին հայտնում է Janoubia լրատվական պորտալը։ Իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակումն առաջինն էր դեկտեմբերի 23-ից ի վեր, երբ հրթիռակոծվել էր Ալ-Թեյբի գյուղի դպրոցի շենքը։ Այնուհետեւ, երկու մարդ մահացել է, եւս մեկը վիրավորվել։ Իսրայելական […]
20:18 31.12.2024
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մտադիր են տարբեր հնարքներով հետաձգել ԱՄՆ ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփի թիմի կողմից նոր վարչակազմում բարձր պաշտոններ զբաղեցնելու համար առաջադրված թեկնածուների հաստատման գործընթացը։ ԱՄՆ վարչակազմում բարձր պաշտոնների թեկնածուները, այդ թվում՝ գերատեսչությունների ղեկավարները և արտերկրում ԱՄՆ դեսպանները, պետք է հաստատվեն Կոնգրեսի Սենատի կողմից։ «Կոնգրեսի Սենատի դեմոկրատները պատրաստվում են անպատշաճ կերպով հետաձգել մեր գերազանց […]
19:40 31.12.2024
Դեկտեմբերի 30-ին և 31-ին ԱՄՆ զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Եմենի հութիների «Անսար Ալլահ» ապստամբ շարժման թիրախներին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ «CENTCOM-ի ուժերը դեկտեմբերի 30-ին և 31-ին մի քանի ճշգրիտ հարվածներ են հասցրել հութիների թիրախներին Սանայում և Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքի առափնյա շրջաններում»,-ասվում է զեկույցում: Բացի այդ, գործողության […]
18:30 31.12.2024
Ռուսաստանը միայն առաջ է շարժվելու, և նրան լավ ապագա է սպասվում։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ամանորյա ուղերձում։ «Ամեն ինչ լավ է լինելու, մենք միայն առաջ ենք գնալու։ Մենք հաստատ գիտենք, որ Ռուսաստանի ճակատագիրը, նրա քաղաքացիների բարեկեցությունը եղել է և կլինի բացարձակ արժեք»,- ասել է պետության ղեկավարը:
18:12 31.12.2024
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին սկսել է աշխատել Թբիլիսիի նախագահական պալատից՝ Օրբելիանի հրապարակում, որտեղ ավելի վաղ աշխատել է նրա նախորդը՝ Սալոմե Զուրաբիշվիլին։ Կավելաշվիլին պատրաստվում է ամանորյա ուղերձ ձայնագրել քաղաքացիների համար։ Նա նաեւ երկար հարցազրույց է տվել հեռուստաալիքներից մեկին, որը կցուցադրվի Ամանորից մի քանի ժամ առաջ։ Զուրաբիշվիլին, ում պաշտոնավարման ժամկետը լրացել է դեկտեմբերի 29-ին, բազմիցս հայտարարել է, […]
17:45 31.12.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լքել է հիվանդանոցը, որտեղ գտնվում էր վերջին մի քանի օրվա ընթացքում վիրահատությունից հետո և գնացել երկրի խորհրդարան՝ հարկային օրինագծի քվեարկության համար, գրում է Jerusalem Post-ը։ Նշվում է, որ, ըստ ամենայնի, Նեթանյահուն լքել է հիվանդանոցը՝ հակառակ բժիշկների հորդորին, որոնք նրան խորհուրդ են տվել մնալ և շարունակել ապաքինումը։ Շաբաթ օրը Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, […]
16:35 31.12.2024
Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է Իսրայելի էլեկտրակայանի վրա առաջին հրթիռային հարձակման, ինչպես նաև Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանի վրա մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հարձակման մասին: Անցած շաբաթ Իսրայելը հարվածներ էր հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող էլեկտրակայաններին և օդանավակայանին, ինչպես նաև Եմենի արևմտյան Հոդեյդա նահանգին, ինչի հետևանքով վեց մարդ էր զոհվել:
16:00 31.12.2024
Իտալիան հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամի շրջանակներում 13 միլիոն եվրո հատկացնելու մասին։ Օժանդակությունն ուղղված կլինի երկրի էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնմանը, որը տուժել է ռուսական հարձակումներից։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ Իտալիայի ԱԳՆ-ին հղումով։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի անունից։ Ըստ Իտալիայի արտաքին գործերի նախարարության՝ այս ներդրումը դոնոր երկրների մեջ ամենախոշորներից […]
14:46 31.12.2024
Չինաստանի իշխանությունները երբեք սահմանափակումներ չեն մտցրել գործընկերներին COVID-19-ի մասին տեղեկատվության փոխանցման հարցում, երեքշաբթի հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։ «Հինգ տարի առաջ Չինաստանը անմիջապես սկսեց տեղեկատվություն փոխանցել ԱՀԿ-ին և համաշխարհային հանրությանը վիրուսի համաճարակի և գենետիկական բնութագրերի մասին, մենք առանց սահմանափակումների կիսվեցինք մեր փորձով` կանխարգելիչ միջոցառումների, իրավիճակի մոնիտորինգի և բուժման մեթոդների առումով»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության […]
13:45 31.12.2024
Կորեայի Հանրապետությունը Ամանորից առաջ հայտնվել է ծանր իրավիճակում, սակայն երկիրն ավելի բարդ ճգնաժամեր է հաղթահարել։ Այս մասին իր ուղերձում հայտնել է Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, փոխվարչապետ Չոյ Սանգ Մոկը։ Նա նախ իր ցավակցությունն է հայտնել դեկտեմբերի 29-ին Մուանի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին, որը խլել է 179 մարդու կյանք։ Նրա խոսքով, կառավարությունը բոլոր […]
12:36 31.12.2024
Եվրամիությունը պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի Դաշնությունից գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով։ Եվրոպայի ենթակառուցվածքը բավական ճկուն է, որպեսզի այն այլ երկրներից ստանա այլընտրանքային ճանապարհով: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով ԵՀ-ի անանուն աղբյուրին։ «Ուկրաինայով տարանցման դադարեցման ազդեցությունը ԵՄ մատակարարումների անվտանգության վրա սահմանափակ է», – ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Նա նաև հավելել է, որ Եվրահանձնաժողովը ավելի […]
10:45 31.12.2024
Ալյասկայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Էպիկենտրոնը գտնվել է Ջունո քաղաքից 177 կմ դեպի արեւելք՝ մոտ 32,7 հազար մարդ բնակչությամբ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
10:35 31.12.2024
Դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ութ տարվա դատական գործընթացներից հետո կարողացել են համաձայնության գալ ամուսնալուծության ավարտի պայմանների մասով, երկուշաբթի հայտնել է People ամսագիրը: Ամուսնալուծության փաստաթղթերը նախկին ամուսինները ստորագրել են դեկտեմբերի 30-ին։ «Անջելինան ուժասպառ է, բայց հանգիստ, որ այդ ամենն ավարտված է», – մեջբերում է հրատարակությունը Ջոլիի փաստաբան Ջեյմս Սայմոնի խոսքերը։ Բրեդ Փիթն ու Անջելինա […]
09:50 31.12.2024
Բուլղարիայի տեխնիկական կառավարության էներգետիկայի նախարար Վլադիմիր Մալինովը հայտարարել է, որ երկիրը պատրաստ կլինի օգնել Մոլդովային գազի մատակարարման հարցում։ Մալինովի խոսքով՝ Բուլղարիայի իշխանությունները մշտապես կապի մեջ են Մոլդովայի էներգետիկայի նախարարի հետ։ «Մենք պատրաստ ենք աջակցել նրանց՝ ապահովելով ինչպես հեղուկ բնական գազի, այնպես էլ «Բուլգարգազ» ընկերության միջոցով այն պահին, երբ նրանք օգնություն կխնդրեն»,-ասել է Մալինովը՝ պատասխանելով Բուլղարիայի […]
09:36 31.12.2024
Ամերիկյան Ալյասկա նահանգի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ Հետազոտական կազմակերպության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,5 մագնիտուդ։ Բնական աղետի էպիկենտրոնը գտնվել է Ջունո քաղաքից 177 կմ դեպի արեւելք, որտեղ ապրում է մոտ 32,7 հազար մարդ։ Մինչ օրս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Բացի այդ, […]
09:25 31.12.2024
Հարավային Կորեայի զինվորականները ավիացիոն վերանայում են անցկացնում դեկտեմբերի 29-ին Jeju Air ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո, որը խլեց 179 մարդու կյանք: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։ Ռազմածովային ուժերի հրամանատարությունն արդեն սկսել է ստուգել իր ինքնաթիռները, այդ թվում՝ Boeing 737-800-ի հիման վրա կառուցված P-8A-ը։ Դրանք կտևեն մինչև հունվարի 4-ը։ Հուլիսին Հարավային Կորեայի նավատորմը ձեռք […]
09:11 31.12.2024
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պատրաստ է սերտ կապեր պահպանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ամրապնդելով Չինաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները։ «Ես պատրաստ եմ սերտորեն աշխատել պարոն Պուտինի հետ և շարունակել ամրապնդել և խորացնել Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները, որոնք բնութագրվում են մշտական բարիդրացիական բարեկամությամբ, ռազմավարական համակարգմամբ և փոխշահավետ համագործակցությամբ»,-ասված է Սի Ծինփինի՝ Պուտինին ուղղված ամանորյա շնորհավորական ուղերձում։ […]
09:01 31.12.2024
ԿԺԴՀ-ի իշխանությունները պետք է աշխատեն ակտիվորեն զարգացնել զբոսաշրջության արդյունաբերությունը՝ հաշվի առնելով երկրի հարուստ ռեսուրսներն այս ոլորտում, ինչպես նաև բարձրացնել ծառայությունները համաշխարհային մակարդակով և աշխատեն «երկրի իմիջի արմատական թարմացման վրա»: Համապատասխան հրահանգները տվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ Կալմայի ափամերձ զբոսաշրջային գոտի այցելելիս։ «Մեր երկիրն ունի հարուստ և բազմազան զբոսաշրջային ռեսուրսներ, որոնց նախանձում են […]
08:46 31.12.2024
Կորեայի Հանրապետության Նախագահ Յուն Սեոկ-Յոլի փաստաբանները նրա ձերբակալման հրամանը համարում են անօրինական և անվավեր։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ «Դա դժվար է ընդունել: Ձերբակալության և խուզարկության հրամանը, որը տրվել է քննչական մարմնի խնդրանքով, որն իրավունք չունի հետաքննել այս հանցագործությունը, խախտում է օրենքը և ուժ չունի»,-ասել են Յուն Սեոկ Յոլի փաստաբանները: Նրանք նաև կարծում են, […]