TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+16.09 oC

ԱՇԽԱՐՀ

Եվրահանձնաժողովը 170 միլիոն եվրո կհատկացնի Ռուսաստանի և Բելառուսի հետ ԵՄ սահմանների ամրապնդման համար

20:28 11.12.2024

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է 170 միլիոն եվրո հատկացնելու մասին՝ Ռուսաստանին և Բելառուսին հարևան ԵՄ երկրների սահմանների անվտանգության ամրապնդման համար՝ միգրացիայի դեմ պայքարելու նպատակով։ «Այսօր մենք առաջարկում ենք այդ երկրներին լրացուցիչ աջակցություն, այդ թվում՝ 170 միլիոն եվրո՝ էլեկտրոնային հսկողության սարքավորումների արդիականացման, հեռահաղորդակցության ցանցերի բարելավման, շարժական հայտնաբերման սարքավորումների տեղակայման և անօդաչու թռչող սարքերի […]

̰
ՆԳ նախարարն ընդունել է ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով ԵԽԽՎ զեկուցողին

19:50 11.12.2024

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Կիպրոսի պատվիրակության անդամ, ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով զեկուցող Կոնստանտինոս Էֆսթաթիոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ ՆԳ նախարարն ընդգծել է, որ ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարումը միջոց է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիք ապահովելու […]

̰
ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրա Ջոն Դանլեփին

19:46 11.12.2024

ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի Արքայազն ու Մեծ Վարպետ Ֆրա Ջոն Դանլեփին: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը, բարձր գնահատելով հնամյա կապերի և առնչությունների հիման վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները, իր պատրաստակամությունն է հայտնել ջանք չխնայել հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման, ինչպես նաև երկկողմ […]

̰
Սիրիայում այրել են նախկին նախագահ Ասադի հոր գերեզմանը. ԶԼՄ-ներ

19:26 11.12.2024

Զինված ամբոխը այրել է Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի հոր գերեզմանը՝ Լաթաքիա նահանգի Քարդահ քաղաքում, գրում է Annahar թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մի խումբ դիմակավորված անձինք այրել են Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադի դամբարանը: Նույն տեղում՝ Հաֆեզ Ասադի կողքին թաղված է նրա ավագ որդի Բասիլը: Հաֆեզ Ասադի կինը՝ Անիսա Մախյլուֆը, նույնպես այստեղ է […]

̰
Բլինքենը կայցելի Հորդանան և Թուրքիա՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը

19:20 11.12.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չորեքշաբթի կայցելի Հորդանան և Թուրքիա՝ քննարկելու Սիրիայում, Իսրայելում, Գազայում և Լիբանանում տիրող իրավիճակը, այս մասին հաղորդագրություն է տարածել Պետդեպարտամենտը: «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը 2024 թվականի դեկտեմբերի 11-13-ը կայցելի Աքաբա (Հորդանան) և Անկարա (Թուրքիա): Նա հանդիպումներ կունենա Աքաբայում և Անկարայում՝ քննարկելու Սիրիայում, Իսրայելում, Գազայում, Լիբանանում և ամբողջ տարածաշրջանում զարգացումները»,-նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության […]

̰
Դամասկոսում պարետային ժամը վերացվել է

18:41 11.12.2024

Դամասկոսում և նրա շրջակայքում պարետային ժամը հանվել է, և հաստատությունների բոլոր աշխատակիցները կարող են վերադառնալ իրենց ծառայողական պարտականություններին, ասվում է սիրիական Al-Watan թերթում հրապարակված զինված ընդդիմության հայտարարության մեջ: «Ռազմական գործողությունների հրամանատարության հրաման. Դամասկոս քաղաքի և նրա շրջակայքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ հրամանատարությունը վերացրել է քաղաքում պարետային ժամը, ինչպես նաև կոչ ենք անում մեր […]

̰
Դեկտեմբերի 11-ը Լեռների միջազգային օրն է

18:36 11.12.2024

Դեկտեմբերի 11-ին աշխարհը նշում է լեռների միջազգային օրը։ Լեռների միջազգային օրը հիշարժան դարձնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի բնության պետական թանգարանում պատանի լեռնասերները մասնակցել են «Լեռների միջազգային օրը» խորագրով էկոդասին։ Ներկայացնելով օրվա խորհուրդը՝ թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը խոսել է լեռների մասին, ներկայացրել դրանց նշանակությունը որպես էկոհամակարգեր, ինչպես նաև պատմել լեռնագնացության ու բնության ճանաչողության մասին։ […]

̰
Օրբանը Էրդողանի հետ կքննարկի Ուկրաինայի թեման

18:20 11.12.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Հռոմի պապի հետ զրույցներից հետո հինգշաբթի օրը Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու Ուկրաինայի թեման և «խաղաղության հնարավորությունները», ասել է Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղարը։ «Նախագահ Էրդողանի և Վիկտոր Օրբանի հանդիպմանը կքննարկվեն ընթացիկ միջազգային հարցերը, Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի […]

̰
Չինաստանի Կոմերցիայի նախարարության պատվիրակությունը հյուրընկալվել է Էկոնոմիկայի նախարարությունում

18:06 11.12.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմերցիայի նախարարության պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվացումը և ընդլայնումը, հաշվի առնելով համագործակցության առկա չօգտագործված ներուժը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության և ներդրումային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալին

17:30 11.12.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ մեկնարկած երկխոսության շրջանակներում իրականացվող միջոցառումները: Մհեր Գրիգորյանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման արդյունքում հնարավոր դրական […]

̰
Հայաստանի պատմության թանգարանում ազդարարվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրության բացումը

17:20 11.12.2024

Մամուլի ասուլիսով այսօր Հայաստանի պատմության թանգարանում ազդարարվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրության բացումը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարը և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն […]

̰
Բայրամովը և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

16:42 11.12.2024

Դեկտեմբերի 11-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի միջև։ Նրանք խոսել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությունից, տարածաշրջանում հետհակամարտային շրջանում տիրող իրավիճակից և Մերձավոր Արևելքում՝  մասնավորապես Սիրիայում առկա իրավիճակից։

̰
Օրբանը պատմել է, թե ինչպես է անցել Պուտինի հետ իր հեռախոսազրույցը

16:30 11.12.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ իր հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տևել է մեկ ժամ։ Նա նշել, որ Բուդապեշտը կօգտագործի դիվանագիտական ​​բոլոր միջոցները հրադադարի հասնելու համար։ «Այս առավոտ ես մեկ ժամ հեռախոսով խոսեցի նախագահ Պուտինի հետ։ Մենք ապրում ենք ամենավտանգավոր շաբաթներում։ Մենք կօգտագործենք մեր ձեռքի տակ եղած դիվանագիտական ​​բոլոր միջոցները հրադադարի և […]

̰
Al Jazeera. Քաբուլում պայթյունի հետևանքով նախարար է զոհվել

16:11 11.12.2024

Աֆղանստանի կառավարության փախստականների հարցերով նախարար Խալիլ ուր-Ռահման Հաքքանին զոհվել է Քաբուլում պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտարարել է Al Jazeera հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իր աղբյուրը։ «Աֆղանստանի փախստականների հարցերով նախարար Խալիլ Հաքքանին զոհվել է Քաբուլի կենտրոնում՝ նախարարության շենքում, պայթյունի հետևանքով», – ասել է հեռուստաալիքի անանուն զրուցակիցը։ Միջադեպի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում։ Խալիլ ուր-Ռահման Հաքքանին նշանակվել էր […]

̰
«Օրեշնիկի» գործարկումը նախազգուշական ազդանշան էր․ Ռյաբկով

15:30 11.12.2024

Ռուսական «Օրեշնիկ» համալիրի գործարկումը Ուկրաինայում թիրախի դեմ նախազգուշական ազդանշան դարձավ արտասահմանյան գործիչների համար, ովքեր կորցրել էին իրականության զգացումը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Ուկրաինական տարածքում այս համակարգի փորձնական մարտական ​​գործարկումն ինքնին հզոր նախազգուշական ազդանշան դարձավ բոլոր նրանց համար, ովքեր փոքր-ինչ կորցրել էին իրականության զգացողությունը։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության շահերը կապահովվեն մեր զինանոցում […]

̰
Մասկը կարծում է, որ ապագայում գրեթե բոլոր մեքենաները էլեկտրական են լինելու և առանց վարորդի

15:23 11.12.2024

Իլոն Մասկը ենթադրում է, որ ապագայում գրեթե բոլոր մեքենաները կլինեն էլեկտրական և առանց վարորդի, իսկ ներքին այրման շարժիչով մեքենաները, որոնք այսօր ծանոթ են, կդառնան հազվադեպ, ինչպես եղավ հեծյալ ձիերի դեպքում։ «Ապագայում մեքենաների 99%-ը կլինի էլեկտրական և ինքնավար: Բենզինով աշխատող մեքենաները, որոնցով մարդիկ հիմա վարում են, նման կլինեն ձի վարելուն»,- գրել է նա X-ում։ Նախկինում Մասկը […]

̰
Խամենեի. ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են ամրապնդել դիրքերը Մերձավոր Արևելքում

14:24 11.12.2024

ԱՄՆ-ը և Իսրայելը Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին ցանկանում են գրավել Արաբական Հանրապետության հարավային և հյուսիսային շրջանները՝ Մերձավոր Արևելքում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Այդ մասին ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին։ Նրա խոսքով, ԱՄՆ-ը և Իսրայելը, որոնք «ծրագրում էին տապալել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը», արաբական հանրապետությունում […]

̰
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իվանիշվիլիի հետ

14:16 11.12.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ հեռախոսազրույցում իր պատրաստակամությունն է հայտնել օգնել՝ մեղմելու իրավիճակը Վրաստանում, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։ «Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և Էմանուել Մակրոնի միջև։ Մակրոնը նշել է, որ ափսոսում է Վրաստանում ստեղծված իրավիճակի համար և ցանկություն է հայտնել իր ներդրումն […]

̰
Reuters-ը մանրամասներ է պատմել Թրամփի և Զելենսկու զրույցից

14:03 11.12.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ցանկանում է Ուկրաինայում անհապաղ հրադադարի հասնել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ Թրամփը Զելենսկիին ասել է, որ ցանկանում է հասնել «անհապաղ հրադադարի և բանակցությունների մեկնարկի» Ուկրաինայի հարցով։ Սակայն փարիզյան հանդիպմանը հակամարտության  ավարտի կոնկրետ մանրամասներ չեն քննարկվել։ Գործակալության աղբյուրների […]

̰
Կրեմլը չի ​​հայտնում Սիրիայում ռուս զինվորականների թիվը

13:55 11.12.2024

Սիրիայում ռուս զինվորականների թվի մասին Կրեմլը ոչինչ չի կարող ասել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա ձեզ կարող են ասել միայն մեր զինվորականները, ես չեմ կարող ճշգրիտ թիվ տալ», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պատասխանելով Սիրիայի նոր իշխանությունների հետ Ռուսաստանի Դաշնության շփումների արդյունքների մասին հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչը […]

̰
Բրեդ Շերմանն ընտրվել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ

13:13 11.12.2024

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանն ընտրվել է Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի փոխնախագահ: «Ինձ համար պատիվ է ծառայել որպես Կոնգրեսի հայկական հանձնախմբի դեմոկրատ ​​փոխնախագահ: Մոտ երեք տասնամյակ ես նվիրվել եմ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հակահայկական ատելության դեմ պայքարին և ամերիկահայ համայնքի շահերի պաշտպանությամբ: Որպես փոխնախագահ՝ հիմնվելու եմ […]

̰
Խամենեին ասել է, որ Իրանը միայն կուժեղանա Արևմուտքի ճնշման ներքո

13:05 11.12.2024

Իրանը և դիմադրության ուժերը միայն կուժեղանան և կընդգրկեն ողջ Մերձավոր Արևելքը, եթե շարունակեն ճնշում գործադրել: Այդ մասին ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին։ «Դիմադրության ուժերի իմաստը կայանում է նրանում, որ ինչքան ուժեղ ես ճնշում գործադրում, այնքան մոտիվացիան ուժեղանում է: Ինչքան նրանց դեմ պայքարես, այնքան նրանք ավելի են ընդլայնվելու: Ես […]

̰
Վրաստանի խորհրդարանը մտադիր է զրկել սահմանադրությունը խախտած նախկին նախագահին պետական ​​պահպանությունից

12:47 11.12.2024

Վրաստանի խորհրդարանը սկսել է քննարկել օրինագիծ, որը նախագահին կզրկի պետական ​​պահպանությունից նրա լիազորությունների ժամկետի ավարտից հետո, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ գործող նախագահը խախտել է սահմանադրությունը։ Խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովի նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ «Պետությունը չպետք է պարտավորվի գումար ծախսել և ստեղծել հատուկ պայմաններ այն անձի համար, ում նկատմամբ Սահմանադրական դատարանը որոշում է […]

̰
Թրամփն իր առաջնահերթությունն է անվանել Ուկրաինայի հակամարտության կարգավորումը

12:36 11.12.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջնահերթությունն է համարել Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ Այս մասին նա ասել է Ֆրանսիա կատարած այցից հետո ֆրանսիական Paris Match ամսագրին տված հարցազրույցում։ «Աշխարհում կան բազմաթիվ ճգնաժամեր, առաջնահերթությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խնդրի լուծումն է»,-ասել է նա։ Թրամփի խոսքով, թեև իրավիճակը Մերձավոր Արևելքում պակաս կարևոր չէ, սակայն դրա լուծումն «այնքան դժվար […]

̰
Իրանը հայտարարել է, որ ապացույցներ ունի Սիրիայում հեղաշրջման մեջ ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցության վերաբերյալ

12:20 11.12.2024

Սիրիայում ռազմական հեղաշրջումը ծրագրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից «հարևան երկրի» աջակցությամբ, Իրանը դրա ապացույցն ունի։ Այս մասին ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին։ «Կասկած չպետք է լինի, որ այն, ինչ տեղի է ունեցել Սիրիայում, ամերիկացիների և սիոնիստների համատեղ ծրագիրն է (նկատի ունի իսրայելցիներին): Այո՛, Սիրիայի հարևան մեկ պետություն […]

̰
Բլինքենն ասել է, որ Սիրիան չպետք է դառնա ահաբեկիչների բազա

11:58 11.12.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անհրաժեշտ է համարում դյուրացնել Սիրիա մարդասիրական օգնության մատակարարումը, ինչպես նաև թույլ չտալ, որ երկիրը դառնա հարթակ ահաբեկիչների համար։ Այս դիրքորոշումը նա ուրվագծել է Հորդանանի, Կատարի և ԱՄԷ-ի դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցներում։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը գրավոր հայտարարության մեջ ասել է, որ Բլինքենը ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդուլլահ […]

̰
Ռուսաստանը չի արտահանձնի Ասադին․ Ռյաբկով

11:42 11.12.2024

Ռուսաստանի կողմից ապաստան ստացած Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադն ապահով է, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի կառավարությունը չի նախատեսում արտահանձնել Ասադին, եթե Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) նրա ձերբակալության օրդեր տա։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի վավերացրել Հռոմի ստատուտը։ «Նման իրավիճակում սխալ կլինի իմ կողմից ենթադրություններ անել, թե […]

̰
Օրբանը բացատրել է, թե ինչու Թրամփը չի բանակցում Ուկրաինայի հարցով

11:35 11.12.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող պաշտոնական բանակցություններ վարել օտարերկրյա առաջնորդների հետ, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ստիպված է եղել այս պարզաբանումը անել Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում Թրամփի հետ հանդիպումից հետո։ Օրբանը նրան այցելել է երկուշաբթի օրը, իսկ հաջորդ օրը լրագրողները Հունգարիայի կառավարության ղեկավարին հարցրել են, թե ինչպես են անցել […]

̰
Օտտավան պատրաստ է պաշտպանել իր ազգային շահերը․ ԱՄՆ փոխվարչապետ

11:12 11.12.2024

Կանադան վճռական է պաշտպանել իր ազգային շահերը։ Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդը՝ մեկնաբանելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, ով Կանադան ամերիկյան նահանգ է անվանել։ «Ես ուզում եմ ասել կանադացիներին, որ մեր կառավարությունը հավատարիմ է ազգային շահերի պաշտպանությանը», – լրագրողներին ասել է Ֆրիլանդը, որին մեջբերում է CBC-ն: Ավելի վաղ, խիստ […]

̰
Ընդդիմությունը արտասահմանում գտնվող սիրիացիներին կոչ է անում վերադառնալ հայրենիք

10:30 11.12.2024

Սիրիայում ընդդիմությունը, որը իշխանությունը ստանձնեց Բաշար Ասադի հեռանալուց հետո, կոչ է անում սիրիացիներին, ովքեր հայտնվել են արտերկրում, վերադառնալ իրենց երկիր՝ նպաստելու դրա վերակառուցմանը: Այս մասին քաթարական Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է սիրիական ընդդիմության քաղաքական վարչության ներկայացուցիչը։ «Մենք արտասահմանում գտնվող սիրիացիներին կոչ ենք անում վերադառնալ իրենց երկիր՝ նպաստելու դրա վերակառուցմանը»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ «առաջիկա […]

̰
BACK_TO_TOP