TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+18.09 oC

ԱՇԽԱՐՀ

Անկարգությունները դադարեցնելու վրացական իշխանությունների գործողությունները բացասական հետևանքներ կունենան ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա․ Կալլաս

20:55 01.12.2024

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը համատեղ կոմյունիկեում հայտարարել են, որ անկարգությունները դադարեցնելու վրացական իշխանությունների գործողությունները բացասական հետևանքներ կունենան Եվրամիության հետ հարաբերությունների վրա։ «Վրաց ժողովուրդը հերթական անգամ դուրս եկավ փողոց՝ վերահաստատելու Եվրամիությանն անդամակցելու իր ցանկությունը։ ԵՄ-ն խստորեն դատապարտում է բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ, ովքեր վճռականորեն պաշտպանում են իրենց եվրոպական և […]

̰
Մենք շատ խստորեն պահպանում ենք հրադադարի համաձայնագիրը․ Նեթանյահու

20:34 01.12.2024

Իսրայելը խստորեն պահպանում է հրադադարը Լիբանանի հետ և միևնույն ժամանակ վճռականորեն արձագանքում է «Հըզբոլլահի» ցանկացած խախտմանը, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք շատ խստորեն պահպանում ենք հրադադարի համաձայնագիրը, և ցանկացած խախտում անմիջապես առաջացնում է Իսրայելի պաշտպանության բանակի ուժեղ արձագանքը։ Այդպես եղել է և այդպես էլ կլինի։ Մենք կշարունակենք ապահովել Իսրայելի անվտանգությունը»,-ասել է […]

̰
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ վերսկսվել է հակակառավարական ցույցը

20:10 01.12.2024

Մի քանի հազար մարդ կրկին դուրս է եկել Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ՝ հերթական հակակառավարական ցույցին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Վրաստանի ու ԵՄ դրոշներով մարդիկ զբաղեցրել են խորհրդարանի դիմացի ողջ հրապարակը, ինչպես նաև Ռուսթավելի պողոտան, որն արդեն արգելափակված է։ Պահանջները նույնն են՝ կառավարության հրաժարականը և խորհրդարանական ընտրությունների կրկնությունը։ Օրենսդիր մարմնից դուրս հերթապահում […]

̰
Ֆիդանը Բլինքենի հետ զրույցում քննարկել է Սիրիայի, Գազայի, Ուկրաինայի և Կովկասի հարցերը

19:39 01.12.2024

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ուշադրության կենտրոնում եղել է Սիրիան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ «Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ։ Քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Ֆիդանը ասել է, որ Թուրքիան դեմ է իրադարձությունների զարգացմանը, […]

̰
ԱՄՆ-ը չի դիտարկում Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու հարցը. Սալիվան

19:25 01.12.2024

ԱՄՆ-ը չի դիտարկում Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու հնարավորությունը: Այս մասին ABC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը: «Դա չի քննարկվում: Մենք Ուկրաինային ուղարկում ենք տարբեր տեսակի սովորական սպառազինություն, որպեսզի նա կարողանա արդյունավետ պաշտպանվել և պայքարել Ռուսաստանի դեմ, բայց ոչ միջուկային կարողություններ»,- ասել է նա։ Սալիվանը հավելել է, որ Վաշինգտոնը […]

̰
Թուրքիայում հայտարարել են Էրդողանի՝ երրորդ ժամկետով առաջադրվելու հնարավորության մասին

19:10 01.12.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում, եթե խորհրդարանը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնել 2027 թվականի երկրորդ կեսին։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի ղեկավարի ավագ խորհրդական Մեհմեթ Ուչումը։ «Սահմանադրության համաձայն՝ եթե խորհրդարանը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնել, ապա նախագահը կարող է կրկին թեկնածու լինել՝ համաձայն Սահմանադրության 116/3 հոդվածի. », – գրել […]

̰
Արարատ Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին

19:02 01.12.2024

Դեկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում։ Փետրվարին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո առաջին անգամ նախարար Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։

̰
Թբիլիսիում ցուցարարները վնասել են խորհրդարանի 48 սենյակ

18:47 01.12.2024

Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարները հարձակվել են շենքի վրա և կոտրել պատուհանները՝ վնասելով 48 սենյակ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Լրատվամիջոցների ստեղծած պատկերի պատճառով շատերը հավանաբար կարծում են, որ ցուցարարներին չի հաջողվել ներխուժել խորհրդարան, և ցուցարարները միայն ներկով հետքեր ու մակագրություններ են թողել։ Նախորդ օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով վնասվել […]

̰
Մահացել է ֆրանսիացի դերասան Նիլս Արեստրուպը

18:25 01.12.2024

76 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասան Նիլս Արեստրուպը։ Այդ մասին Agence France-Presse-ին հայտնել է նրա կինը և մամուլի քարտուղարը: Արեստրուպը մահացել է տանը՝ շրջապատված իր ընտանիքով։ Մահվան պատճառը չի նշվում։ Դերասանը հայտնի է «Իմ սիրտը դադարեց բաբախել» (De battre mon coeur s’est arrêté, 2005), «Մարգարեն» (Un profete, 2009), «Նրա անունը Սառա էր» (Elle s’appelait […]

̰
«Բոլորի կամքի ուժը տարբեր է»․ Վրաստանի վարչապետը հաստատել է ԱՄՆ-ում երկրի դեսպանի հրաժարականը

18:03 01.12.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաստատել է ԱՄՆ-ում երկրի դեսպան Դավիդ Զալկալիանիի հրաժարականը՝ Թբիլիսիում բողոքի ցույցերի ֆոնին։ Նախօրեին ընդդիմադիր «Իմեդի» հեռուստաալիքը, վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ի աղբյուրին, հայտնել էր Զալկալիանիի, ինչպես նաև Վրաստանի փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիայի հրաժարականի մասին։ «Ինչ վերաբերում է պարոն Դավիթ Զալկալիանիին, ապա առաջին հերթին ասեմ, որ նա լքել է իր պաշտոնը, ես խոսել եմ նրա […]

̰
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Դամասկոս

17:45 01.12.2024

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը շարունակում է աջակցել Սիրիային ահաբեկիչների դեմ պայքարում: Այս մասին  լրագրողներին ասել է Արաղչին։ «Այսօր ես մեկնում եմ Դամասկոս, որպեսզի Իսլամական Հանրապետության ուղերձը փոխանցեմ Սիրիայի կառավարությանը։ Մենք մեծապես աջակցում ենք սիրիական բանակին և կառավարությանը։ Մենք կարծում ենք, որ Սիոնիստական ​​ռեժիմի ձախողումից հետո թշնամին փորձում է իրականացնել […]

̰
Շվեդիան կարող է իր բանտարկյալների մի մասին ուղարկել Էստոնիա՝ բանտային տարածքի բացակայության պատճառով

17:22 01.12.2024

Շվեդիան դիտարկում է իր բանտարկյալներից մի քանիսին Էստոնիա ուղարկելու հարցը: «Շվեդիայում բանտային տարածքների պակաս կա: Այդ իսկ պատճառով կառավարությունը համաձայնել է քննարկել, թե արդյոք բանտարկյալներից մի քանիսին կարող են ուղարկել արտերկիր», – կիրակի օրը հաղորդել են ԶԼՄ-ները: Մեկնաբանելով Էստոնիայի արդարադատության նախարար Լիիսա Պակոստայի և Շվեդիայի արդարադատության նախարար Գունար Ստրոմմերի միջև անցած շաբաթվա բանակցություններն այս թեմայով՝ […]

̰
Վրաստանը չի դիտարկում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու հարցը

16:48 01.12.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունները չեն դիտարկում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը։ «Ոչ իհարկե, ինչի մասին է խոսքը», – ասել է Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք իշխանությունները պատրաստվում են կրկին ընտրություններ անցկացնել երկրում։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» […]

̰
Նոր հանգրվանների ենք հասել Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու հարցում․ Միրզոյանը՝ Բորելին

16:29 01.12.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի լիազորությունների ավարտին: «Թանկագին Ժոզեպ Բորել, քանի որ Դուք ավարտում եք ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի պաշտոնում լիազորությունները, իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր ընդհանուր արժեքներին նվիրվածության և Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ավելի ուժեղացնելու […]

̰
Պեկինը խոստացել է պատասխան տալ Թայվանին 385 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա վաճառելու ԱՄՆ թույլտվությանը

15:40 01.12.2024

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թայվանի իշխանություններին ռազմական տեխնիկա վաճառելու ԱՄՆ վերջին թույլտվությունը վնասում է Չինաստանի ազգային շահերը և կհանգեցնի կոշտ հակաքայլերի, հայտնում է South China Morning Post-ը։ «Այդ համաձայնագրերը լրջորեն խաթարում են Չինաստանի ինքնիշխանությունը և անվտանգության շահերը, խստորեն խախտում են միջազգային իրավունքը և սկզբունքորեն սխալ հաղորդագրություն են ուղարկում Թայվանի անկախության կողմնակից անջատողական […]

̰
Սիրիայում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել․ ԶԼՄ

15:17 01.12.2024

Այսօր դիպուկահարի կրակոցից զոհվել է հալեպահայ Երուանդ Արսլանյանը, հայտնում է «Գանձասար» շանբաթաթերթը։ «Արսլանեան երէկ Հալէպէն դուրս ելած ժամանակ Սելեմիէի ճամբուն վրայ դիպուկահարի մը արձակած փամփուշտէն վիրաւորուած եւ փոխադրուած էր Համայի հիւանդանոց։ Անոր վիճակը ծանրացած է եւ այսօր կէսօրին դոկտ. Արսլանեան իր մահկանացուն կնքած է»,-նշված է հոդվածում։

̰
Ես հասկանում եմ նրա էմոցիոնալ վիճակը, բայց նա պետք է լքի իր նստավայրը․ Կոբախիձեն՝ Զուրաբիշվիլիի մասին

15:01 01.12.2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նախագահական պալատը դեկտեմբերի 29-ին՝ պետության նոր ղեկավարի երդմնակալության օրը, չնայած իր հայտարարություններին, որ հրաժարական չի տա։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ես հասկանում եմ նրա (Զուրաբիշվիլի) էմոցիոնալ իրավիճակը, բայց, իհարկե, դեկտեմբերի 29-ին նա պետք է լքի իր նստավայրը և այս շենքը զիջի օրինական ընտրված […]

̰
ԵՄ նոր ղեկավարության այցը Կիև ցույց է տալիս պատերազմի առաջնահերթությունը նրանց համար․ Մեդվեդև

14:30 01.12.2024

Եվրամիության նոր ղեկավարության այցը Կիև՝ աշխատանքի առաջին իսկ օրը, խոսում է պատերազմը շարունակելու նրանց տրամադրվածության մասին, այլ ոչ թե ԵՄ-ի բարօրության։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Անտոնիո Կոստան՝ Եվրոպական խորհրդի նոր ղեկավարը, և ԵՄ դիվանագիտության ղեկավար ռուսաֆոբ Կայա Կալլասը Կիև են ժամանում աշխատանքային հենց առաջին օրը։ Սա ցույց է տալիս, […]

̰
Բրիտանացի նախարարն ասել է, որ Ուկրաինան դժվար թե շուտով ՆԱՏՕ-ի հրավեր ստանա

13:53 01.12.2024

Լանկաստերի դքսության կանցլեր (հատուկ հանձնարարությունների նախարար) Փեթ Մաքֆադենը ​​հայտարարել է, որ Ուկրաինան դժվար թե ստանա ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր հաջորդ շաբաթ դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի ղեկավարների հանդիպման ժամանակ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան ապահով ապագա ունենա, բայց չեմ կարծում, որ այս փուլում մեր արտգործնախարարը (Դեյվիդ Լամին) կամ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ կքննարկեն, թե ինչպիսին կարող է լինել […]

̰
Թբիլիսիում ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 50 մարդու

13:35 01.12.2024

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցույցը ցրելու ժամանակ ձերբակալել են 50 մարդու։ Այս մասին հայտնում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։ Ընդամենը երեք օրվա հանրահավաքների ընթացքում բերման ենթարկվածների թիվը 200-ից ավելի է։ Շատերին նշանակվում են խոշոր տուգանքներ, ոմանց էլ դատարանը ուղարկում է վարչական կալանքի։ Թբիլիսիում շաբաթ օրը խորհրդարանի շենքի մոտ հերթական հակակառավարական ցույցն է […]

̰
Եվրոպական խորհրդի և եվրոպական դիվանագիտության նոր ղեկավարները ժամանել են Կիև

13:20 01.12.2024

Եվրոպական խորհրդի նոր ղեկավար Անտոնիո Կոստան և Կայա Կալլասը, ով փոխարինեց Բորելին եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնում, հայտարարել են, որ իրենց աշխատանքային առաջին օրը այցելում են Կիև, գրում է Կոստան X-ում։ «Մեր մանդատի առաջին իսկ օրվանից մենք հաստատել ենք ուկրաինացի ժողովրդին անսասան աջակցությունը, ես հպարտ եմ, որ գտնվում եմ Կիևում Կայա Կալլասի և Մարտա Կոսի հետ […]

̰
Զինված բախումները հեռու են հայկական թաղամասերից. Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություն

13:13 01.12.2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շարունակում է հետևել Հալեպում զինյալ խմբավորումների հարձակումների հետևանքով ստեղծուած մտահոգիչ իրավիճակին։ Այս մասին հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Վեհափառ Հայրապետը մնայուն կապի մէջ ըլլալով առաջնորդ սրբազանին եւ համայնքի պատասխանատուներուն հետ, իր բարձր գնահատանքը յայտնեց անոնց, որ բարձրագոյն աստիճանի պատասխանատու ոգիով մօտէն կը հետեւին հայ համայնքին բարօրութեան։ Յայտնենք, որ զինեալ […]

̰
Ասադը հայտարարել է, որ Սիրիան կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը ահաբեկիչներից

12:57 01.12.2024

Սիրիան, բարեկամ երկրների և դաշնակիցների աջակցությամբ, կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունն ու կայունությունը, Դամասկոսը վճռական է ոչնչացնել ահաբեկչական խմբավորումները, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, հաղորդում են արաբական լրատվամիջոցները: «Ասադն ընդգծել է, որ Սիրիան մտադիր է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը ահաբեկիչներից և նրանց աջակիցներից: Նա ասել է, որ իր դաշնակիցների աջակցությամբ Դամասկոսը վճռական է վերացնել ահաբեկչական […]

̰
Վրաստանի դեսպանների ու փոխարտգործնախարարի հրաժարականներ՝ բողոքի ցույցերի ֆոնին

11:30 01.12.2024

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան և նախկին արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել Թբիլիսիում բողոքի ցույցերի ֆոնին, հայտնում է Formula հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱԳՆ աղբյուրները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ իր պաշտոնը լքել է նաեւ փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիան։ Բացի այդ, Լիտվայում Վրաստանի դեսպան Սալոմե Շաֆակիձեն հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մասին, այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։

̰
Թբիլիսիում ՆԳՆ աշխատակիցը այրվածքներ է ստացել այն բանից հետո, երբ ցուցարարները հրատեխնիկա են կիրառել

11:17 01.12.2024

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներից մեկը այրվածքներ է ստացել այն բանից հետո, երբ ցուցարարները Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հրատեխնիկա են կիրառել։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն։ «Այսօր հանրահավաքի մասնակիցների կողմից հրատեխնիկայի կիրառման հետևանքով ՆԳՆ աշխատակիցներից մեկը այրվածքներ է ստացել»,- ասել է Դարախվելիձեն։ ՆԳՆ պետի տեղակալը ցուցարարներին կոչ է արել […]

̰
ԱՄՆ-ը կարող է խստացնել ՀԱՄԱՍ-ի դեմ պատժամիջոցները՝ պատանդներին ազատելու համար

10:57 01.12.2024

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է խստացնել պատժամիջոցները և այլ միջոցներ ձեռնարկել արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ պատանդներին ազատելու համար։ Այս մասին ասվում է շաբաթ օրը Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Շոն Սեվեթի տարածած հայտարարության մեջ։ Նա նախանշել է վարկած, ըստ որի «Գազայի հատվածում պատերազմը կավարտվի հենց վաղը, եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի ազատ […]

̰
Գիշերը Թբիլիսիում ցրել են ցուցարարներին

10:39 01.12.2024

Հատուկ ջոկատայինները լիովին վերահսկում են Թբիլիսիի խորհրդարանի դիմացի հրապարակը՝ ցրելով ցուցարարներին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Մինչ ցրումը ՆԳՆ-ն մեծ քանակությամբ արցունքաբեր գազ է արձակել Ռուսթավելի պողոտա, որտեղ գտնվում է խորհրդարանը։ Թբիլիսիում շաբաթ օրը խորհրդարանի շենքի մոտ հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունեցել։ Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել Ռուսթավելի պողոտայում։ Հանրահավաքն ավելի ուշ վերաճել է ոստիկանների […]

̰
Al Mayadeen. ընդհանուր առմամբ 191 լրագրող է սպանվել Գազայում մարտերի ժամանակ

10:23 01.12.2024

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո առնվազն 191 լրագրող է սպանվել: Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը ՝ հղում անելով պաղեստինյան անկլավի կառավարությանը։ «Լրագրողի յուրաքանչյուր նպատակային սպանությամբ իսրայելական օկուպացիան ապացուցում է, որ Գազայում իր պատերազմը ոչ միայն խաղաղ բնակիչների, այլև ճշմարտության դեմ պատերազմ է», – ասվում է Պաղեստինի անկլավի կառավարության […]

̰
Ջրհորն ընկած տղամարդը երեք օր օգնություն է կանչել, սակայն «ուրվականի ճիչերից» վախեցած մարդիկ նրան մոտ չեն գնացել

00:00 01.12.2024

Մի գիշեր Թաիլանդի և Մյանմայի սահմանը հսկող սահմանապահները կասկածելի ճիչեր են լսել։ Ձայնը լսվելիս է եղել կարծես ընդհատակից և որոշ ժամանակ փնտրելուց հետո սահմանապահները ջրհոր են գտել, հայտնում է noodou.com-ը։ Հենց այդ ջրհորում՝ 12 մետր խորության վրա, սահմանապահները հայտնաբերել են տղամարդու, ով հուսահատ օգնություն կանչելիս է եղել։ Փրկված տղամարդը ուժասպառ է եղել՝ բազմաթիվ կապտուկներով և […]

̰
Վրաստանի խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել

23:58 30.11.2024

Թբիլիսիում ցուցարարները հրդեհել են Վրաստանի խորհրդարանի շենքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ցուցարարները մի քանի ժամվա ընթացքում ճայթրուկներ, ինչպես նաև հրավառության պարագաներ են նետել խորհրդարանի շենքի ուղղությամբ։ Արդյունքում ճայթրուկներից մեկը պատուհանին ներս է ընկել, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել։

̰
BACK_TO_TOP