22:45 26.11.2024
Միացյալ Նահանգները կարծում է, որ Չինաստանը պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի վրա՝ իբր հյուսիսկորեացի զինվորներ Ռուսաստանի տարածք ուղարկելու մեղադրանքների ֆոնին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Իտալիայում G7-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք որոշ ժամանակ աշխատել ենք միասին՝ մեծացնելու ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով: […]
22:36 26.11.2024
Իսրայելի հյուսիսում գտնվող մի շարք բնակավայրերի իշխանությունները դժգոհություն են հայտնել Իսրայելի և լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման միջև հնարավոր զինադադարի կապակցությամբ, երեքշաբթի հայտնել են իսրայելական լրատվամիջոցները: «Մի՛ մտեք այս ամոթալի համաձայնագրի մեջ: Սա տխուր համաձայնություն է, համաձայնություն Իսրայելի կառավարության կապիտուլյացիայի մասին «Հըզբոլլահին», – Channel 13-ին ասել է երկրի ամենահյուսիսային Մետուլա քաղաքի վարչակազմի ղեկավար Դեյվիդ Ազուլեյը: Ազուլայի […]
22:05 26.11.2024
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է իսրայելական զինուժի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս նահանգում երկու թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը։ «Այս գիշեր մոտավորապես ժամը 20:10-ին, իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Հյուսիսային Լիբանանից՝ հարձակվելով Հոմս նահանգի երկու թիրախների վրա, ինչը հանգեցրել է նյութական վնասների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ […]
20:55 26.11.2024
Յոթնյակի (G7) երկրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ասված է Իտալիայում կայացած Յոթնյակի խմբի նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության նախագծում։ «Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Իրանը երբեք չպետք է ստեղծի կամ ձեռք բերի միջուկային զենք: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ հակազդելու Իրանի միջուկային էսկալացիային», – նշվում է […]
20:45 26.11.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հրավերով Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին: Միջոցառումը նվիրված է միջուկային տեխնոլոգիաների զարգացման և կիրառության խթանմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման սկզբունքներին` նախարարն իր եույթում անդրադարձել է […]
20:14 26.11.2024
Լեհաստանի պաշտպանության նախկին նախարար Անտոնի Մաչերևիչը կասկածվում է դավաճանության մեջ՝ այս պաշտոնում իր որոշման պատճառով՝ հրաժարվելու ինքնաթիռների գնման ծրագրից, հայտնում է Լեհաստանի արդարադատության նախարարությունը։ Ինչպես նշել է գերատեսչությունը, «ծանուցում է ներկայացվել Անտոնի Մաչևիչի կողմից հանցագործության կատարման ողջամիտ կասկածի մասին»։ «Խոսքը հնարավոր դիվանագիտական դավաճանության մասին է»,- պարզաբանել են նախարարությունից։ Ծանուցումը վերաբերում է երկրի պաշտպանության նախկին նախարար […]
20:10 26.11.2024
Կիևի ռեժիմը սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ՝ վարձկաններ տեղափոխելու Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողությունների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ հանդիպմանը։ «Նեոնացիստական Կիևի ռեժիմը օգտագործում է բացահայտ ահաբեկչական մեթոդներ, սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների և […]
19:43 26.11.2024
ՆԱՏՕ-ն պետք է շարունակի աջակցել Ուկրաինային և իրականացնի գագաթնաժողովում համաձայնեցված բոլոր միջոցները, ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ բանակցություններից հետո համատեղ հայտարարության մեջ։ Ռյուտեն գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է Աթենքում: «Մենք դիտարկեցինք, թե ինչ է կատարվում ուկրաինական պատերազմի ճակատներում և եկանք կոնսենսուսի, որ Ուկրաինային աջակցությունը […]
19:35 26.11.2024
Աշխարհի ամենատարեց տղամարդը՝ բրիտանացի Ջոն Ալֆրեդ Թինիսվուդը, մահացել է 112 տարեկանում, երեքշաբթի հայտնել է Mirror թերթը՝ հղում անելով նրա ընտանիքին։ Ապրիլին Գինեսի ռեկորդների գիրքը 111-ամյա Թինիսվուդին ճանաչել էր որպես մոլորակի ամենատարեց տղամարդու։ Օգոստոսին ռեկորդակիրը նշել էր իր 112-ամյակը։ Նրա կյանքի ընթացքում Մեծ Բրիտանիան փոխել է 24 վարչապետի, գրում է Guardian թերթը։ Թինիսվուդը նաև Երկրորդ համաշխարհային […]
19:08 26.11.2024
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում պայթուցիկ նյութերի օգտագործմամբ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի իրավապահները։ Գործողությունն իրականացվել է Ստամբուլի եվրոպական մասի Գազիոսմանփաշա շրջանում։ Ծրագրով նախատեսված էր օգտագործել TATP պայթուցիկ նյութեր։ 2021 թվականին ձերբակալվածները դատապարտված են եղել ԻՊ-ի հետ առնչություն ունենալու համար և ազատվել էին կալանքից 2023 թվականին։
18:55 26.11.2024
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցության խորացման հնարավորությունները, ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացները: ՀՀ նախագահը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղության հասնելու տեսլականը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:51 26.11.2024
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն պահպանում է անդամակցությունը կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները բաց են Հայաստանի առջև: «Կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ իրենց կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը: Դե յուրե Երևանը մնում է […]
18:47 26.11.2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Այն կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։ «Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվում է Ռուսաստանում»,-ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
17:44 26.11.2024
ԳՐԵԿՈ-ի 98-րդ լիագումար նիստի ընթացքում (2024 թվականի նոյեմբերի 18-ից-22-ը) հետագա բարեփոխումների, ինչպես նաև ԳՐԵԿՈ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության և ԳՐԵԿՈ-ի քարտուղարության միջև լրացուցիչ խորհրդակցությունների արդյունքում ևս երեք հանձնարարական գնահատվել է բավարար կատարված: Այսպիսով, Հայաստանն ավարտում է ԳՐԵԿՈ-ի չորրորդ փուլի գնահատման փուլը՝ 6 մասնակի և 12 բավարար կատարված հանձնարարականի կատարողականի […]
17:33 26.11.2024
Գիտնականները հերքել են անտիկ շրջանի հույն պատմիչ Հերոդոտոսի վարկածն այն մասին, թե հայերի նախնիները բալկանյան ծագում ունեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ American Journal of Human Genetics ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ գենետիկները կարդացել են 57 հայերի ԴՆԹ-ն՝ նրանց պոպուլյացիայի ժողովրդագրական պատմությունն ուսումնասիրելու նպատակով և հաստատել են դիտարկումներն այն մասին, որ ժամանակակից հայերին գենետիկորեն մոտ մարդիկ կովկասյան […]
16:27 26.11.2024
Եգիպտոսի Մարսա Ալամ առողջարանային քաղաքի ափերի մոտ Sea Story զբոսանավի վթարից հետո երեք զոհերի մարմիններ են հայտնաբերվել, հայտնում է Al Masry Al Youm թերթը՝ վկայակոչելով Կարմիր ծովի նահանգապետ Ամր Հանաֆին։ Ավելի վաղ Հանաֆին հայտնել էր, որ Կարմիր ծովի Մարսա Ալամ ափերի մոտ խորտակված Sea Story զբոսանավից քսանութ մարդ է փրկվել, 17-ը համարվում են անհետ կորած։ […]
15:49 26.11.2024
Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել նոյեմբերի 27-ի գիշերը։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդալլա Բու Հաբիբը։ «Մենք սպասում ենք Իսրայելի կաբինետի նիստի արդյունքներին։ Հույս ունենք, որ մենք կկարողանանք հասնել զինադադարի»,- ասել է ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարը։ Ավելի վաղ Al Jadeed հեռուստաալիքը հայտնել էր, որ հրադադարի […]
15:39 26.11.2024
Վիլնյուսի օդանավակայանի մոտ DHL ինքնաթիռի վթարը հետաքննում է քրեական ոստիկանությունը։ Ահաբեկչության հոդվածը չի քննվում, քանի դեռ իրավիճակը վկայում է տեխնիկական խնդիրների կամ անփութության մասին, երեքշաբթի ասել է դատախազ Արթուրաս Ուրբելիսը։ «Մենք ունենք նավիգացիոն տվյալներ, ունենք տեսագրություններ, դուք լսել եք գլխավոր հանձնակատարի և մասնագետների բացատրությունները, որ միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ։ Այնպես որ, նման իրավիճակում […]
15:25 26.11.2024
Լիտվայի արդարադատության նախարարությունը և Լիտվայի նախագահի գրասենյակը հայտնել են, որ երկիրը կկատարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրամանը, եթե նա այցելի երկիր, քանի որ դա են պահանջում միջազգային պարտավորությունները: «Հռոմի ստատուտի բոլոր անդամ պետությունների, ներառյալ Լիտվայի համար ՄՔԴ-ի կողմից տրված օրդերները պարտադիր են և ենթակա են կատարման: Լիտվայի ինստիտուտները, քանի որ պատկանում են օրենքի գերակայության […]
13:48 26.11.2024
Վրաստանում խորհրդարանը նախագահական ընտրությունները նշանակել է դեկտեմբերի 14-ին, իսկ նախագահի երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Որոշմանը հավանություն են տվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները 80 կողմ ձայներով։ Ընտրությունների երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նույնպես տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի, և որ նախագահի պաշտոնավարման ժամկետը […]
13:02 26.11.2024
Նոյեմբերի 28-ին կայանալիք լիագումար նիստում Վրաստանի խորհրդարանը կհաստատի կառավարության նոր կազմը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Այդ մասին խորհրդարանի բյուրոյի նիստում հայտարարել է օրենսդիր մարմնի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Նոյեմբերի 28-ին՝ ժամը 11-ին, տեղի կունենա «Վրացական երազանք» խմբակցության նիստը, որտեղ կքննարկվի կառավարության կազմը, իսկ այնուհետև նիստում կներկայացվի կառավարության կազմը, որը մենք կհաստատենք»,- ասել է Պապուաշվիլին։
12:55 26.11.2024
Լեհաստանի նախագահի այցը Հայաստան ընդգծում է հայ-լեհական հարաբերությունների կարևորությունն ու պատմական հիմքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավոր պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում։ Հայ-լեհական հարաբերությունների հիմքում ընկած է պատմական սերտ առնչություններ և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերություններ, որոնք հիմնված […]
11:49 26.11.2024
Նոյեմբերի 26-ի գիշերը Ռուսաստանի Դաշնությունը «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարձակվել է Ուկրաինայի վրա։ ՀՕՊ-ը խոցել է 76 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է РБК-Украина- ն՝ հղում անելով Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի Telegram ալիքին։ «Առավոտյան ժամը 9-ի դրությամբ Կիևում, Չերկասիում, Կիրովոգրադում, Չեռնիգովում, Սումիում և մի շարք այլ շրջաններում խոցվել է […]
11:38 26.11.2024
Հավաքական Արեւմուտքը ներքին հակամարտություններ է հրահրում եւ փորձում գունավոր հեղափոխություն սանձազերծել Վրաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ հանդիպմանը։ «Հավաքական Արևմուտքը հրահրում է ներքին հակամարտություններ, լարվածության օջախներ և չի անտեսում տարբեր կեղտոտ աշխարհաքաղաքական տեխնոլոգիաները՝ լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմների կազմակերպումից մինչև […]
11:24 26.11.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […]
11:02 26.11.2024
5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի մոտ, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախն ընկել է 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Ցնցումները զգացվել են 13 պրեֆեկտուրաներում։
09:55 26.11.2024
Մի քանի շաբաթ առաջ Միացյալ Թագավորությունը տասնյակ «Storm Shadow» թեւավոր հրթիռներ է մատակարարել Ուկրաինային առաջին անգամ՝ Քիր Սթարմերի վարչապետության ժամանակ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ առաքման մասին հրապարակավ չի հայտարարվել, իսկ հրթիռների ճշգրիտ թիվը և երբ են հասել Ուկրաինա, չեն հաղորդվում։ Միաժամանակ, հրատարակությունը նշում է, որ հրթիռներն ուղարկվել են նախքան […]
09:50 26.11.2024
Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, 1-ին աստիճանի կապիտան Օլեգ Իգնասյուկը։ «Օրվա ընթացքում 2229 մարդ Լիբանանի տարածքից հատել է Սիրիայի Արաբական Հանրապետության սահմանը «Էլ-Արիդա», «Էլ-Ջավասիա», «Էդ-Դաբուհիյա», «Ջիսր-էլ-Քամար», Ջայդութ-Յաբուս» ուղղություններով»,- ասել է Իգնասյուկը։
09:35 26.11.2024
Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ ըստ տվյալների՝ Գազա քաղաքի հյուսիսային շրջաններում իրականացված գրոհի ժամանակ իսրայելցի զինվորները սպանել են վեց մարդու, եւս մի քանիսին վիրավորել են։ Երեք զոհ և մի քանի վիրավորներ են գրանցվել նաև Շատի փախստականների ճամբարում, որը գտնվում է քաղաքից դուրս, […]
09:25 26.11.2024
Հյուսիսային Կորեայի իշխանությունները, ենթադրաբար, ապամոնտաժում են էլեկտրահաղորդման գծերը (PTL), որոնք տանում են դեպի Ժողովրդական Հանրապետության տարածքում գտնվող այժմ փակ Կաեսոնգ արդյունաբերական համալիրը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հարավկորեացի զինվորականներին հղումով։ Նրանց տվյալներով՝ կիրակի օրվանից Կորեայի ժողովրդական բանակի զինվորները Կիոնիսոն տրանսպորտային զարկերակի երկայնքով էլեկտրահաղորդման աշտարակների միջեւ գտնվող որոշ հատվածներում էլեկտրահաղորդման գծերն են ապամոնտաժում։ Հարավային Կորեայի […]